Category: Առաջին Զանգ

  • Խորհրդանշական է, որ և՛ Փաշինյանը, և՛ Ալիևը դժգոհ են Զատուլինի գործունեությունից…

    🇦🇿🇦🇲 Խորհրդանշական է, որ և՛ Փաշինյանը, և՛ Ալիևը դժգոհ են Զատուլինի գործունեությունից
    ✔️ Ռոբերտ Քոչարյանը ճիշտ է. եթե Թուրքիայի գործակալը լիներ Հայաստանի ղեկավարը, նա կվարվեր ճիշտ այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանն է անում։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Իրանի հետ բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթվա սկզբին. Թրամփ«Մենք շատ ժ…

    🇺🇸🇮🇷Իրանի հետ բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթվա սկզբին. Թրամփ

    «Մենք շատ ժամանակ ունենք։ Եթե հիշում եք Վենեսուելան, մենք որոշ ժամանակ սպասում էինք, և մենք չենք շտապում: Մենք նորից կհանդիպենք հաջորդ շաբաթվա սկզբին: Նրանք գիտեն հետևանքները: Եթե նրանք գործարք չկնքեն, հետևանքները շատ լուրջ կլինեն։ Տեսնենք, թե ինչ կլինի»,-ասել է նա։

    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Բա Թաթուլը, որը տասնամյակներ շարունակ թուրքական թեզեր է առաջ մղել Հայաստանում, …

    🇹🇷🇦🇿 Բա Թաթուլը, որը տասնամյակներ շարունակ թուրքական թեզեր է առաջ մղել Հայաստանում, չի՞ տեսնում իր պատասխանատվությունը Նիկոլի իշխանության գալու, իշխանությունը պահպանելու և Հայաստանը Թուրքիայի ու Ադրբեջանի միջև «կույր աղիքի» վերածելու համար։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • ՔՊ–ն նախընտրական ատրիբուտներ է ընտրում «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխող թիմո…

    📌 ՔՊ–ն նախընտրական ատրիբուտներ է ընտրում
    📰 «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխող թիմում, նախընտրական ցուցակի ձեւավորման գործընթացին զուգահեռ, ակտիվ աշխատանքներ են տանում նաեւ նախընտրական կարգախոս, երգ, սիմվոլիկաներ ընտրելու ուղղություններով։ Այս հարցերով խումբ է աշխատում՝ Վահագն Ալեքսանյանի գլխավորությամբ։
    🔴 Կարծես վերջնական եզրահանգման են եկել, որ նախընտրական երգը լինելու է Փաշինյանի հեղինակած «Իրական Հայաստան» բանաստեղծության հիման վրա գրված երգը, որը «Վարչաբենդի» հիմնն է նաեւ դարձել, իսկ քարոզչական սիմվոլիկան, ինչպես նախապես գրել էինք, լինելու է Փաշինյանի՝ մատներով սրտիկը:
    🔴 Փոխարենը կարգախոսի հարցում դեռ վերջնական որոշման չեն եկել, բայց այն լինելու է խաղաղության վերաբերյալ` «խաղաղություն» բառի կիրառմամբ»:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Փաշինյանի թիմակիցները թաքուն խոստովանում են, որ պարտվել են Կաթողիկոսի դեմ հայտա…

    ⚡️⚡️⚡️ Փաշինյանի թիմակիցները թաքուն խոստովանում են, որ պարտվել են Կաթողիկոսի դեմ հայտարարած պատերազմում
    📰 «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կկայանա՞ արդյոք Ավստրիայում փետրվարի 16-19-ը նախատեսված Եպիսկոպոսաց ժողովը։ Մայր Աթոռից չնայած չեն շտապում հստակ պատասխանել՝ Հոգեւոր խորհրդի անդամ 6 եպիսկոպոսների նկատմամբ երկրից բացակայելու արգելք կիրառելուց հետո, սակայն, որոշ տեղեկություններով, եպիսկոպոսների արմատական թեւը պնդում է, որ այն ամեն գնով կայանա, թեկուզ՝ առցանց տարբերակով, եթե թույլ չտան, որ հոգեւորականները մեկնեն Ավստրիա։
    🔴 Նրանք կարծում են, որ Վեհափառի կողմից հերթական զիջումը կլինի ժողովի չեղարկումը ի վնաս Եկեղեցու:
    🔴 Հիշեցնենք, որ դեռ անցած տարեվերջին էին Եպիսկոպոսաց ժողովը պատրաստվում հրավիրել, որը չեղարկվեց իշխանական ճնշումների ներքո։ Գուցե Վեհափառը հույս ունի, իրավիճակը չսրելով, Փաշինյանին բերել կառուցողական դաշտ, սակայն նա քանիցս կրկնել է, որ միայն կաթողիկոսի հեռանալու հարցի շուրջ կարող է բանակցել եկեղեցու սպասավորների հետ։
    🔴 Մյուս կողմից՝ նախանձելի վիճակում չէ նաեւ Փաշինյանը իր սկսած արշավը դոփում է տեղում, թիմակիցները թաքուն խոստովանում են, որ պարտվել են կաթողիկոսի դեմ հայտարարած պատերազմում, սակայն դեռ հույս ունեն, որ «կհաղթեն», եթե հաղթեն հունիսի ընտրություններում եւ իշխանությունը պահեն: Այդ ժամանակ արդեն Վեհափառի գնալը կդառնա օրերի, անգամ՝ ժամերի հարց»:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • ԱԺ ընտրությունների օրը հայտնի է. Ե՞րբ կսկսվի քարոզարշավը, երբ և որ դեպքում կարո…

    ⚡️🗳️ ԱԺ ընտրությունների օրը հայտնի է. Ե՞րբ կսկսվի քարոզարշավը, երբ և որ դեպքում կարող են ձևավորվել կոալիցիաներ
    🔴 Նախօրեին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիրը, ըստ որի Ազգային ժողովի հերթական ընտրությունները կկայանան այս տարվա հունիսի 7–ին։
    🔴 Ըստ ընտրական օրենսգրքի կարգավորումների ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունները գրանցման համար փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 55, եւ ոչ ուշ, քան 45 օր առաջ` մինչեւ ժամը 18.00-ն: Այս դեպքում դա ապրիլի 13–23–ն ընկած ժամանակահատվածն է։
    🔴 Դրանից հետո 10–օրյա ժամկետում (ապրիլի 23–ից մայիսի 3–ը) տեղի կունենա ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցումը։
    🔴 Իսկ բուն քարոզարշավը կմեկնարկի կուսակցություների ցուցակների գրանցումից 7 օր անց՝ մայիսի 11–ին, և կտևի մինչեւ հունիսի 5–ը ներառյալ։
    🔴 Նշենք, որ ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար նվազագույն շեմը 5 տոկոսն է, իսկ դաշինքների համար՝ 7 տոկոսը։
    🔴 Նորընտիր խորհրդարանում պետք է լինի առնվազն 3 քաղաքական ուժ։ Եթե այնպես ստացվի, որ նվազագույն շեմը հաղթահարեն միայն երկու կուսակցություններ, ապա մանդատների բաշխմանը կմասնակցի նաև երրորդ տեղը գրաված ուժը՝ անկախ նրանից, որ նվազագույն շեմը չի հաղթահարել։
    🔴 Երբ արդեն ավարտվում է մանդատների բաշխումը նվազագույն շեմը հաղթահարած ուժերի միջև, խորհրդարան անցած ուժերից ոչ մեկը մեծամասնություն (50 տոկոս + մեկ ձայն) ստացած չի լինում, ապա դրանից հետո 6–օրյա ժամկետում այդ ուժերը կարող են քաղաքական կոալիցիա կազմել միմյանց հետ, եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար է մանդատների ընդհանուր թվի մեծամասնությունն ստանալու համար, եւ նրանք եկել են համաձայնության վարչապետի թեկնածուի վերաբերյալ:
    🔴 Եթե չի հաջողվում կազմել կոալիցիա, ապա տեղի է ունենում ԱԺ ընտրությունների երկրորդ փուլը։
    🔴 ԱԺ ընտրության երկրորդ փուլն անցկացվում է քվեարկության օրվանից հետո՝ 28-րդ օրը: Երկրորդ փուլին մասնակցում են այն երկու քաղաքական ուժերը , որոնց կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Вместо родителей теперь она активизировалась в сетиСемья Пашинян пытается отвлеч…

    👩🏻‍🎓Вместо родителей теперь она активизировалась в сети
    Семья Пашинян пытается отвлечь народ от важных вопросов и диктовать свою повестку. Они делают это либо супружеской парой, либо по отдельности — через детей. На авансцену вышла старшая дочь Мариам.
    «Я не работаю, не знаю, где эти деньги», — сказала Мариам Пашинян по поводу зарплаты в 4 миллиона.
    Мариам джан, отдел сказок по соседству.
    🔹🔹🔹🔹🔹🔹🔹

    🔁💬Ծնողների փեխարեն հիմա էլ նա է ակտիվացել համացանցում😩Փաշինյան ընտանիքը փորձում է ժողովրդին շեղել կարևոր հարցերից ու օրաարգ թելադրել: Նրանք դա անում են ամուսիններով, կամ առանձին-առանձին՝ երեխաների միջոցով: Բեմահարթակ է դուրս եկել ավագը՝ Մարիամը:
    «Չեմ աշխատում, չգիտեմ՝ այդ փողերն ուր են»,- ասել է Մարիամ Փաշինյանը՝ 4 միլիոն աշխատավարձի մասին:
    ՄարիամիԳ, հեքիաթները կողքի բաժնում են:

    Բամբասանքն ինքն իրեն չի պատմի. Բաժանորդագրվե՛ք 🤫 Сплетни сами себя не расскажут — подписывайся!

  • Ազգային ժողովի հերթական ընտրություն նշանակվել են հունիսի 7–ին. ՀՀ նախագահը ստորա…

    ☄️Ազգային ժողովի հերթական ընտրություն նշանակվել են հունիսի 7–ին. ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիրը
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Մեր հայրենակիցների «դատավարությունները», հորինված մեղադրանքներն ու կանխորոշված պ…

    ⚡️Մեր հայրենակիցների «դատավարությունները», հորինված մեղադրանքներն ու կանխորոշված պատժաչափերը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում են. Արցախի Հանրապետության Ազգային Ժողով
    ‼️Առանձնապես մտահոգիչ է, որ այս ամենը տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև այսպես կոչված խաղաղության հաստատման գործընթացի շուրջ հնչող հայտարարությունների ֆոնին:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք