🇦🇲🇷🇺Երկաթգծի Իջևան և Ախուրիկ հատվածները կառուցելու համար Հայաստանը բանակցում է Ռուսաստանի հետ.ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյան
«Մենք շարունակում ենք բանակցությունները ռուսական կողմի հետ, և մեր ընկալումն այնպիսին է, որ այդ հատվածների մասով իրենց հետ համատեղ ենք իրականացնելու աշխատանքը, այսինքն՝ իրենց միջոցով»,– ասաց Խուդաթյանը։
🇦🇲🇦🇿Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի էջը փակված է։ Եթե կտրուկ ինչ-որ բաներ տեղի չունենան, ես անհավանական եմ համարում, որ այդ էջը մենք նորից բացենք. Սիմոնյան
«Ես հույս ունեմ, որ Ադրբեջանի իշխանությունները նույնպես կարող են նման պնդում անել։ Այն ինչ մենք հայտարարել ենք, այն որ ղարաբաղյան էջը փակված է, խաղաղության դարաշրջան է, այդ «առաջարկը» հանրության կողմից ընդունվել է և հաստատվել և ևս մեկ անգամ կհաստատվի 2026-ի ընտրություններում»,-ասել է նա։
🇷🇺🇷🇺🇦🇲«Ռուսական ռազմաբազան և մեր սահմանապահները Հայաստանի և ամբողջ Հարավային Կովկասի անվտանգության հիմնական տարրերն են». Սերգեյ Լավրով 🔔Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
🇦🇿🇦🇲Փաշինյանն ու Ալիևը կմեկնեն Աբու Դաբի, որտեղ փետրվարի 4-ին տեղի կունենա Շեյխ Զայեդ հիմնադրամի «Մարդկային եղբայրության համար» 2026 թվականի մրցանակաբաշխությունը 🔔Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
☄️Նազելի Բաղդասարյանը հերքում է ԼԳԲՏ շքերթի անցկացումը Հայաստանում անցկացնելու Փաշինյանի թույլտվության վերաբերյալ ադրբեջանական լրահոսում հայտնված տեղեկությունը 🔔Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք