☄️Եպիսկոպոսներին մեղադրյալի կարգավիճակով ՔԿ են կանչել, որ Ավստրիայի ժողովը տապալեն. փաստաբան Արմինե Ֆանյան
«Սրբազանները ծանուցվել են միանգամից մեղադրյալի կարգավիճակով։ Սա էլ է եզակի բան։ Նշանակում է՝ արդեն քրեական հետապնդում հարուցելու որոշում կա։ Բնականաբար, կընտրվեն խափանման միջոցներ»,- նշել է Ֆանյանը։
☄️Առավոտից ռազմական ոստիկանության մեքենա է հերթապահում Երևանի Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ
«ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությանը պատկանող Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին առավոտից հսկում է Ռազմական Ոստիկանության մեքենան։ Հիշեցնենք, որ Սուրբ Աստվածածին եկեղեցին պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։ Ըստ երևույթին ուզում են խոչընդոտել հոգևորականների մուտքը եկեղեցի»,- գրել է հոգևորականը։
😐Դիսկոտեկին տժժացել են նաև ռաբիսի տակ ☄️«Հրապարակ»-ը գրում է. Ջրվեժի «Պալլադիում հոլլ»-ում Նիկոլ Փաշինյանի կազմակերպած դիսկոտեկին թեպետ նախապես հայտարարել էին, որ երիտասարդները գրանցվեն, սակայն, կարելի է ասել, Փաշինյանի թիմակիցներն ու շրջիկ պատարագների մասսան…
☄️Բանակում Հոգևոր առաջնորդությունը կարող է լուծարվել ‼️@ArmeniaSputnik–ի տեղեկություններով՝ երեկ Մայր աթոռ է ուղարկվել ՀՀ պաշտպանության նախարարության որոշումը, ըստ որի՝ այսուհետև բանակի գնդերեցները պետք է ենթարկվեն, հաշվետու լինեն հրամանատարի՝ դաստիարակչական աշխատանքների գծով տեղակալին, ունենան զինվորական կոչում և այլն։ Սա փաստացի փորձ է՝ գնդերեցներին դուրս բերել Մայր աթոռի վերահսկողությունից և ենթարկեցնելու ՊՆ պաշտոնյաներին։ 🔔Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
⚡️Արշակ սրբազանի կալանքի երկարացման միջնորդությունը Երևանի դատարանի երեք նստավայրերում պտտվելուց հետո վերջապես գնաց ու գտավ իր սրտի դատավորին
«Եվ այդ դատավորն է Կարեն Ֆարխոյանը։ Կալանքի երկարացման նիստը կկայանա երկուշաբթի օրը, փետրվարի 2-ին, ժամը 18:30-ին, դատարանի Կենտրոնի նստավայրում։ Հ․Գ․ Մասիս Մելքոնյանը Հայաստանում չէ», -գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։
🇷🇺🇦🇲🇪🇺«Հայաստանի մերձեցումը ԵՄ-ի հետ կազդի Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների վրա». ՌԴ ԱԳՆ 🗣️ «Մենք հույս ունենք, որ Հայաստանը՝ որպես Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն, գիտակցում է Բրյուսելի հետ արագացված մերձեցման հնարավոր բացասական հետևանքները՝ ինչպես մեր դաշնակցային հարաբերությունների, այնպես էլ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար։ Փաստը մնում է փաստ, որ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին միաժամանակյա անդամակցությունն անհնար է»,- հայտարարել է ՌԴ Եվրոպական խնդիրների վարչության տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։ 🔔Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք