Category: Aravot

  • #Բիզնես «Տելեկոմ Արմենիա»-ն և «Ազերտելեկոմ»-ը համաձայնագիր են ստորագրել ինտերնետ…

    #Բիզնես
    🔵 «Տելեկոմ Արմենիա»-ն և «Ազերտելեկոմ»-ը համաձայնագիր են ստորագրել ինտերնետ տրաֆիկի տարանցման մասին
    Ընկերությունները պայմանավորվել են ապահովել ինտերնետ տրաֆիկի փոխադարձ տարանցում՝ ընդլայնելով կապուղիների աշխարհագրությունն ու բարձրացնելով ցանցերի հուսալիությունը
    aravot.am | @aravot
  • Վահագն Հովակիմյանը կրիչը չէր ուղարկել դատարանՎարչական դատարանը քննում է Դավիթ Ղ…

    🔵 Վահագն Հովակիմյանը կրիչը չէր ուղարկել դատարան
    Վարչական դատարանը քննում է Դավիթ Ղազինյանի հայցն ընդդեմ ԿԸՀ-ի՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում թույլատրելու որոշումների անվավեր ճանաչման պահանջով։
    Դատարանը հայտնել է, որ ԿԸՀ-ից ստացված վարչական վարույթի նյութերում բացակայել է պահանջված ձայնագրությունների կրիչը։ Դատավոր Լիլիթ Սադոյանի խոսքով՝ այդ մասին տեղեկացվել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, սակայն պատասխան դեռ չի ստացվել։ Գործի քննությունը որոշվել է անցկացնել դռնփակ ռեժիմով։
    aravot.am | @aravot
  • Եթե նպատակը ուտել-խմելն է, դա կարելի է անել Հայաստանից դուրս.Դավիթ Գրիգորյան…

    Եթե նպատակը ուտել-խմելն է, դա կարելի է անել Հայաստանից դուրս.Դավիթ Գրիգորյան

    https://cdn4.telesco.pe/file/1eb97512ca.mp4?token=KdUngGxYxSPwyne4MB8RpZFua5es4aqksKBC2IBnlgQSbicJaPku-9MxvvJZT3RF5QmZwPSyUOtAjX73HqcwhMgj0gEABy1JfiI3qwt0id9q85BGtLsSoVfgzkxJexCtmeSpUlkQ0b5cGBze9Mt5kUNQkq8VbX1r6r33doy_BjixfKSiFtH_0oTucvOcLVnQZU5R93g9zE3RGrbpetl-rcx3OmMNJsSpxNlm8RcT9ug0xyzlDtRLl3zTLznOL3m76moMgzRZEctmzbdo2RGnT18gFwyR7mHYf6WtkU8YPDQFgxmMJrHm-HmyXPLtjkoY4STFxWSYB-1EiEmAhX8vsHIBxr1GutTKvxkMyq8bzzxxY5wS5REaaX96j1OUj04AR_7Ojk07NRkwr2sZVrGqWj0eet7F840MpHGvgdyTkcQ3mllcRl0p9xySXQ2XXt48DN40N7EtqJmzwUCE0JL1tO2TN3q3yksJcr0MnYa1OirypGXF2-t30v8Z4mREMCekeImmaKyXWlOrEU4bZhltg7UGc4Bavjm0t5_y-2SCh_ci2ZK7EMrN_AW_2CmgM-xsiNCRnWwSSM0HsWRifqlpncz7F9aLVowMSICKqbtupxPVgiZk1R7J4guXVzEDktrzf3MMPsrF5Z9lwMx1qyB4hAPYNYbzf-L-wKuYl3a-Cd0

  • Մարտուն Գրիգորյանի՝ հետախուզման մեջ գտնվող որդին հանձնվել է․ նրան երկամսյա կալա…

    🔵 Մարտուն Գրիգորյանի՝ հետախուզման մեջ գտնվող որդին հանձնվել է․ նրան երկամսյա կալանքի են ենթարկել
    Aravot.am-ի տեղեկություններով՝ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի որդի Կամո Գրիգորյանը, որը շուրջ մեկ տարի հետախուզման մեջ էր Գյումրիում տեղի ունեցած կրակոցների գործով, ինքնակամ ներկայացել է ոստիկանություն։
    Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրան կալանավորել է երկու ամսով՝ սահմանափակելով նաև հարազատների հետ տեսակցությունները։ Գործը վերաբերում է 2025 թվականի հունիսին Գյումրու «Հացատան» դիմաց տեղի ունեցած միջադեպին, որն ուղեկցվել էր ծեծկռտուքով և կրակոցներով։
    aravot.am | @aravot
  • «Տեմպը բավականին լավն է, կարեւորը մեր նշած ժամկետներում ավարտենք»․ Տիգրան Ավինյ…

    🔵 «Տեմպը բավականին լավն է, կարեւորը մեր նշած ժամկետներում ավարտենք»․ Տիգրան Ավինյան
    Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին, նշել է, որ աշխատանքների ընթացքը բավարար տեմպերով է ընթանում, սակայն կարևոր է պահպանել այդ արագությունն ու ավարտել ծրագիրը նախատեսված ժամկետներում։
    Քաղաքապետը ընդգծել է, որ թեև աշխատանքները միտված են երևանցիների անվտանգությանը, դրանք ժամանակավորապես խցանումների պատճառ են դառնում, ուստի անհրաժեշտ է խիստ վերահսկել թե՛ ժամկետները, թե՛ կատարվող աշխատանքների որակը։
    aravot.am | @aravot
  • Տիգրան Ավինյանը ներկայացրեց 2 նոր նշանակումներըԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը…

    🔵 Տիգրան Ավինյանը ներկայացրեց 2 նոր նշանակումները
    Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հայտնել է երկու նոր նշանակման մասին․ Արման Անդրիասյանը նշանակվել է քաղաքապետի խորհրդական, իսկ Գարեգին Գրիգորյանը՝ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։
    Քաղաքապետը նաև հանձնարարել է ամփոփել տրանսպորտային ցանցի վերաբերյալ առկա վերլուծությունները և ներկայացնել հավելյալ տրանսպորտային միջոցների վերջնական պահանջարկը։ Նրա խոսքով՝ նպատակ կա մինչև աշուն կահավորել երկու առանձնացված հիմնական ավտոբուսային գծեր։
    aravot.am | @aravot
  • Օմեգա-3-ի օգտակարությունը չի հերքվում, բայց միայն հավելումների վրա հույս դնելը …

    🔹 Օմեգա-3-ի օգտակարությունը չի հերքվում, բայց միայն հավելումների վրա հույս դնելը բավարար չէ
    Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ օմեգա-3 հավելումները չեն բարելավում հիշողությունն ու մտավոր գործառույթները և չեն կանխում գլխուղեղի բջիջների կորուստը, եթե դրանք ընդունվում են անառողջ կենսակերպի պայմաններում։
    Մասնագետների խոսքով՝ ուղեղի առողջության համար ավելի արդյունավետ է համակցված մոտեցումը՝ ֆիզիկական ակտիվություն, որակյալ քուն, սթրեսի նվազեցում և օմեգա-3-ով հարուստ բնական սնունդ՝ յուղոտ ձուկ, ընկույզ և սերմեր։
    aravot.am | @aravot
  • Եթե 50%-ը կեղծված է, ապա ընտրությունը պետք է չեղարկել.Արամ Պետրոսյանի և Գրիգոր Ե…

    Եթե 50%-ը կեղծված է, ապա ընտրությունը պետք է չեղարկել.Արամ Պետրոսյանի և Գրիգոր Երիցյանի «Առերեսումը»🎥

    Եթե 50%-ը կեղծված է, ապա ընտրությունը պետք է չեղարկել.Արամ Պետրոսյանի և Գրիգոր Երիցյանի «Առերեսումը»

    Aravot.am պաշտոնական կայք՝ https://www.aravot.am/
    👀Բաժանորդագրվեք եւ հետեւեք մեզ՝
    ➡️Yotube-ում՝ https://www.youtube.com/@AravotDaily?sub_confirmation=1
    ➡️Facebook-ում՝ https://www.facebook.com/aravot.am
    ➡️Telegram-ում՝ https://t.me/aravot
    ➡️Twitter-ում`…

  • «Հրապարակները դատարկ են, քանի որ ընտրությունների արդյունքների բողոքարկման իրավա…

    🔵 «Հրապարակները դատարկ են, քանի որ ընտրությունների արդյունքների բողոքարկման իրավական ճանապարհները դեռ չեն սպառվել»․ Արամ Պետրոսյան
    «Հայաքվե» միավորման վարչության անդամ Արամ Պետրոսյանը հայտարարել է, որ ընտրակաշառքի վերաբերյալ իրականացված ձերբակալությունների մեծ մասը, իր գնահատմամբ, իրավական հետևանք չի ունենալու։ Նրա խոսքով՝ մինչ օրս չկա ընտրակաշառքի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական վճիռ։
    Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հարցադրմանը, թե ինչու հրապարակները դատարկ են, եթե ընտրությունները կեղծվել են, Պետրոսյանն ասել է, որ իրավական ճանապարհները դեռ չեն սպառվել, և այդ հարցը կարելի է տալ միայն դրանց ավարտից հետո։
    aravot.am | @aravot
  • «Պետք է լուրջ քննարկենք այս հարցը, արդյոք այս ընտրություններն առհասարակ լեգիտի՞…

    🔵 «Պետք է լուրջ քննարկենք այս հարցը, արդյոք այս ընտրություններն առհասարակ լեգիտի՞մ են, թե՞ ոչ». Գրիգոր Երիցյան
    «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ նախագահ Գրիգոր Երիցյանը հայտարարել է, որ ընտրությունների շուրջ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է լուրջ քննարկել դրանց լեգիտիմության հարցը։ Նրա խոսքով՝ տարբեր կողմերից ընթացող ընտրական գործընթացի ապալեգիտիմացումը վտանգավոր է պետականության համար։
    Երիցյանը նաև նշել է, որ եթե ընտրակաշառքների վերաբերյալ հնչող մեղադրանքները համապատասխանում են իրականությանը, ապա պետք է քննարկել նոր ընտրությունների անցկացման հարցը, քանի որ այդ դեպքում կասկածի տակ է դրվում ամբողջ ընտրական գործընթացի արդյունքը։
    aravot.am | @aravot