Category: Aravot

  • Բաքվում քսան տարվա ազատազրկման «դատապարտված» Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդ…

    Բաքվում քսան տարվա ազատազրկման «դատապարտված» Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական France 24 հեռուստաընկերությանը:
    Ստորևորոշ կրճատումներով ներկայացվում է հարցազրույցը թարգմանաբար
  • «Թյուրքական ինտեգրում»․ որտեղ է հայկական պետական շահը Թուրքիայի խորհրդարանի հան…

    📝 «Թյուրքական ինտեգրում»․ որտեղ է հայկական պետական շահը
    ⚠️ Թուրքիայի խորհրդարանի հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայի հայտարարությունները «թյուրքական աշխարհն առաջ մղելու» մասին ներկայացվում են ոչ թե որպես մշակութային համերաշխություն, այլ՝ տարածաշրջանային վերաձևման քաղաքական ծրագիր։ Ադրբեջան–Թուրքիա–Վրաստան ձևաչափը, էներգետիկ շեշտադրումները և «Զանգեզուրի միջանցք» տերմինի կիրառումը ցույց են տալիս, որ տնտեսական նախագծերի տակ առկա է հստակ աշխարհաքաղաքական ենթատեքստ։
    📌 Ադրբեջանում տարածքային պահանջները հնչում են նաև կրոնական հարթակում՝ Ալլահշուքյուր Փաշազադեի «հողերի վերադարձի» ձևակերպումներով։ Այս համատեքստում խաղաղության օրակարգը կարող է կենսունակ լինել միայն ինքնիշխանության և անվտանգային հստակ երաշխիքների պարագայում, այլապես այն վերածվելու է փուլային ճնշման մեխանիզմի։
    Մանրամասները՝ Առավոտում
    Էմմա Գաբրիելյանի վերլուծականը
  • «Թոշակների բարձրացումը ընտրակաշառք է» – քաղաքացիները Փաշինյանին քննադատում են• …

    💬 «Թոշակների բարձրացումը ընտրակաշառք է» – քաղաքացիները Փաշինյանին քննադատում են
    🗣️ «Եկել է արդեն ընտրության ժամանակը, նոր սկսել են թոշակների մասին մտածել։ Ուզում է 100.000 դրամով բարձրացնի, ես ձայնս նրան չեմ տալու», – արձագանքեց մի թոշակառու՝ Aravot.am-ին։
    💸 Այլ քաղաքացիներ ևս կոպեկներ են համարում թոշակների բարձրացումը. «Ոչ մի հարցի լուծում չի դա, թող նրանք կարողանան էդ 10,000 դրամը ծախսել»։
    🗳️ «Ընտրությունների նախօրյակն է, թոշակ է բարձրացնում», – շեշտեց մեկ այլ քաղաքացի՝ կոչ անելով այս քայլը դիտարկել որպես նախընտրական։
    ⚠️ «Սա կոռուպցիայի ավելի կատարելագործված ձև է», – հավելեց ևս մեկ թոշակառու՝ նշելով, որ հունվարի 1-ից անելու դեպքում դա կաներ իրական նպատակի համար, այլ ոչ թե ընտրակաշառքի համար։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Հայկ Եղյանին TikTok վիրավորանքի համար կալանավորել են՝ միայն Փաշինյանին քննադատե…

    ⚖️ Հայկ Եղյանին TikTok վիրավորանքի համար կալանավորել են՝ միայն Փաշինյանին քննադատելու համար
    📝 Փաստաբան Ռոման Երիցյանն իր ՖԲ էջով տեղեկացրեց, որ Հայկ Եղյանի նկատմամբ նշանակվել է տնային կալանք և բացակայելու արգելք՝ Նիկոլ Փաշինյանին վիրավորանք հասցնելու համար։
    💊 Հայկը ունի մի շարք հիվանդություններ, ստանում է դեղորայք և ցավազրկող միջոցներ, բնակվում է կնոջ և հաշմանդամ տատիկի հետ՝ հանդիսանալով վերջինիս միակ խնամակալը։
    ⚖️ Քննչական կոմիտեն նրան խուլիգանության մեղադրանք առաջադրել է և ներկայացրել դատարան՝ կալանավորման նպատակով, ընդամենը մեկ անգամ TikTok-ում բրավո ասելու և Փաշինյանին քննադատելու համար։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • #ԲիզնեսUcom-ը ներկայացրել է գարնանային առաջարկ՝ HONOR X7d 5G սմարթֆոնով Կանանց …

    💼 #Բիզնես
    Ucom-ը ներկայացրել է գարնանային առաջարկ՝ HONOR X7d 5G սմարթֆոնով
    📱 Կանանց տոներին ընդառաջ առաջարկվում է նոր սերնդի, 360° պաշտպանությամբ HONOR X7d 5G, որը համատեղում է տեխնիկական հզորությունն ու նուրբ դիզայնը։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • «Բոլոր ճանապարհները քանդված են, մոտ մեկ ժամ է՝ գալիս եմ»․ Յուրի Խաչատուրով• Հա…

    ⚖️ «Բոլոր ճանապարհները քանդված են, մոտ մեկ ժամ է՝ գալիս եմ»․ Յուրի Խաչատուրով
    🏛️ Հակակոռուպցիոն դատարանում շարունակվեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստը՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ։
    🚗 Յուրի Խաչատուրովը նիստից ուշացել էր՝ պատճառաբանելով ճանապարհների քանդված վիճակն ու խցանումները, իսկ Ռոբերտ Քոչարյանը հավելեց․ «Իրականում շատ վատ է վիճակը»։
    📑 Դատարանը քննարկեց պաշտպան Միհրան Պողոսյանի միջնորդությունը՝ հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանին վարույթից հեռացնելու վերաբերյալ։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • «Նյուրնբերգը՝ արդարադատություն, Բաքուն՝ ցուցադրական դատ» 1945-ի Լոնդոնի համաձայ…

    ⚖️ «Նյուրնբերգը՝ արդարադատություն, Բաքուն՝ ցուցադրական դատ»
    🔹 1945-ի Լոնդոնի համաձայնագրով ստեղծված Նյուրնբերգի տրիբունալը միջազգային դատարան էր, որի նպատակն էր նացիստական Գերմանիայի ռազմաքաղաքական ղեկավարներին պատասխանատվության ենթարկել։ Ի տարբերություն դրա՝ Բաքվի զինվորական դատարանի գործընթացը ներկայացվում է որպես քաղաքական նախաձեռնություն, որն իրականացվում է Ադրբեջանի ներքին օրենսդրությամբ և ուղղված է Արցախի նախկին ղեկավարների դեմ։
    🔹 Դատավճիռը հակասում է միջազգային իրավունքի սկզբունքներին, իսկ Հայաստանի իշխանությունները բավարար քայլեր չեն ձեռնարկում այն միջազգային ատյաններում վիճարկելու համար։ Միաժամանակ նշվում է, որ բողոքարկման փուլերը անհրաժեշտ են՝ գործը հետագայում միջազգային դատարան հասցնելու նպատակով։
    Ավելին՝ Առավոտում
  • Գործարքի իրավաբանական ուղեկցումը՝ ամբողջական գործընթաց առաջին բանակցությունից մ…

    ⚖️ Գործարքի իրավաբանական ուղեկցումը՝ ամբողջական գործընթաց առաջին բանակցությունից մինչև գրանցում
    📑 Իրավաբանական ուղեկցումը չի սահմանափակվում պայմանագրի կազմմամբ․ այն սկսվում է խորհրդատվությունից և պլանավորումից, ներառում է գույքի ու վաճառողի ստուգում, բանակցությունների վարում, փաստաթղթերի պատրաստում, անվտանգ վճարումների կազմակերպում և ավարտվում իրավունքի պետական գրանցմամբ։
    🔎 Յուրաքանչյուր փուլ ուղղված է ռիսկերի նվազեցմանը և հաճախորդի շահերի պաշտպանությանը՝ կանխելով հնարավոր իրավական բարդությունները։
    🤝 Ապահովում է վստահություն կողմերի միջև և գործընթացի անխափան ընթացք՝ անշարժ գույքի ձեռքբերման կամ օտարման ժամանակ։
    📌 Բիզնեսի գրանցման և իրավաբանական սպասարկման հարցերով կարող եք դիմել «Ավե Յուս» փաստաբանական գրասենյակ՝ avejus.lawfirm@gmail.com, հեռ. 055 27 77 55։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Մամուլը գրում է Հայաստանի 10 մարզից 7-ի ՔՊ-ական ղեկավարները, պարզվում է, բանակո…

    📭📭📭 Մամուլը գրում է
    🔺 Հայաստանի 10 մարզից 7-ի ՔՊ-ական ղեկավարները, պարզվում է, բանակում չեն ծառայել. «Հրապարակ»
    🔺Եկեղեցին ո՛չ պետական գերատեսչություն է, ո՛չ էլ միություն, որ հրամանով վերակառուցվի. Տիրատուր քհն. Սարդարյան. «Ազգ»
    🔺«Այբբենարան»-ի հեղինակները պիտի վերանայեն եւ շտկեն դասագրքում առկա սխալներն ու վրիպակները՝ պարտադիր ներառելով Մեսրոպ Մաշտոցի նկարը եւ հայոց այբուբենը. «Հրապարակ»
    🔺Սուրբ Ծննդյան քարանձավի լիիրավ պահապան Հայ եկեղեցին պահանջում է գործել բացառապես եռակողմ հիմունքներով. «Ազգ»
    🔺Հովհաննես Թամամյանի դեմ ցուցմունք է տվել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Եղեգնաձորի շտաբի պետ Էդուարդ Ասատրյանը. «Ժողովուրդ»
    🔺Ռուսաստանի մանրածախ առեւտրում առկա կոնյակի 60-70%-ը կեղծված է. մեծ մասը Հայաստանից է. «Ազգ»
    🔺 «Բյուջետային օրենքում հարկավոր են փոփոխություններ, թոշակը չի կարող բարձրանալ ինչ-որ մեկի ցանկությամբ». Ռազմիկ Մարտիրոսյան. «Հրապարակ»
    Մամուլի տեսությունն ամբողջությամբ այստեղ