Category: Aravot

  • Խորթ մայրը մեղադրվում է 1 տարեկան երեխայի սպանության մեջՔննչական կոմիտեն հայտնե…

    ⚖️ Խորթ մայրը մեղադրվում է 1 տարեկան երեխայի սպանության մեջ
    Քննչական կոմիտեն հայտնել է, որ ավարտվել է 1 տարեկան երեխայի սպանության գործի նախաքննությունը։
    Ըստ մեղադրանքի՝ կինը 2026 թվականի հունվարից մինչև մարտ ամիսը պարբերաբար բռնություն է գործադրել երեխայի նկատմամբ, իսկ մարտի 15-ին երեխայի գլխին հասցրել է մահացու հարվածներ։
    Նա կալանավորված է, իսկ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին՝ դատարան փոխանցելու նպատակով։
    aravot.am | @aravot
  • Արցախյան թեման «փակելը» խաղաղության՞, թե՞ իշխանության համարԵս չեմ կարծում, թե Ն…

    📰 Արցախյան թեման «փակելը» խաղաղության՞, թե՞ իշխանության համար
    Ես չեմ կարծում, թե Նիկոլ Փաշինյանը Արցախյան թեման փակել է, որպեսզի Ադրբեջանը «հայելային» քայլերով չխոսի «Արևմտյան Ադրբեջանի» մասին։ Իրականությունն այն է, որ Բաքուն ոչ միայն չի լռում, այլ ավելի բացահայտ պահանջներ է ներկայացնում՝ ներառյալ այսպես կոչված «ադրբեջանցիների վերադարձի» հարցը, մինչդեռ պաշտոնական Երևանը շարունակում է խոսել միայն «խաղաղության» մասին՝ առանց այդ պահանջներին հստակ հակադարձելու։
    Իմ համոզմամբ՝ արցախյան թեման փակելու հիմնական նպատակը ներքաղաքական է․ այդպես փորձ է արվում խուսափել Արցախի կորստի և հայաթափման քաղաքական պատասխանատվությունից ու ձևավորել իշխանության պահպանման համար անհրաժեշտ հանրային միջավայր՝ պատմական իրողությունները ներկայացնելով այլ լույսի ներքո։
    Հակոբ Բադալյան
    aravot.am | @aravot
  • Դատարանը բավարարել է Հայ Առաքելական Եկեղեցու հայցը՝ ընդդեմ ոստիկանությանՎարչակա…

    ⚖️ Դատարանը բավարարել է Հայ Առաքելական Եկեղեցու հայցը՝ ընդդեմ ոստիկանության
    Վարչական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը՝ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու գործով։
    Դատարանը արձանագրել է, որ ոստիկանությունը պարտավոր էր ներկայանալ դեպքի վայր և իրականացնել օրենքով նախատեսված գործողությունները, սակայն դա չի արել՝ առանց տեղում ստուգումներ անցկացնելու։
    aravot.am | @aravot
  • Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկող…

    ❗️Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն:
  • Թուրքական աղբյուրները հայտնում են Խարբերդի հայկական գերեզմանատան ոչնչացման մասի…

    🪦 Թուրքական աղբյուրները հայտնում են Խարբերդի հայկական գերեզմանատան ոչնչացման մասին
    Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Խարբերդի Ղարփբյորք գյուղի հայկական գերեզմանատունը քանդվել է, իսկ դրա տարածքում TOKİ-ի կողմից երկու տուն է կառուցվել։
    Տեղացիների խոսքով՝ շինարարության ընթացքում գերեզմանները ոչնչացվել են, իսկ հանգուցյալների ոսկորներն ու գանգոսկրերը ցրվել են տարածքով մեկ։ Նշվում է նաև, որ գյուղում ավերվել են հայկական հուշաղբյուրները, իսկ եկեղեցու և գերեզմանատան քարերը տարիների ընթացքում ոչնչացվել կամ գողացվել են։
    aravot.am⁠ | @aravot
  • Աշոտ Եղիազարյանի պաշտպան․ Ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սց…

    ⚖️ Աշոտ Եղիազարյանի պաշտպան․ Ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար
    NEWS.am-ի հետ զրույցում «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանի պաշտպան Լիանա Գասպարյանը հայտարարել է, որ իր պաշտպանյալի նկատմամբ առաջադրված՝ ավելի քան 100 ընտրողի ընտրակաշառք տալու մեղադրանքը հիմնազուրկ է։
    Փաստաբանի խոսքով՝ Եղիազարյանը որևէ առնչություն չունի վերագրվող արարքի հետ, նախկինում երբևէ չի թաքնվել իրավապահներից և մշտապես հասանելի է եղել վարույթն իրականացնող մարմնին, ուստի նրա կալանավորման հիմքերը բացակայում էին։
    aravot.am⁠ | @aravot
  • «Հայաստան» դաշինքը ՍԴ-ում պահանջում է չեղարկել ԱԺ ընտրությունների արդյունքներըՍ…

    ⚖️ «Հայաստան» դաշինքը ՍԴ-ում պահանջում է չեղարկել ԱԺ ընտրությունների արդյունքները
    Սահմանադրական դատարան դիմում է ներկայացրել նաև «Հայաստան» դաշինքը՝ վիճարկելով հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները։
    Դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Հովհաննես Խուդոյանի խոսքով՝ պահանջը մեկն է՝ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։ Նա նշել է, որ դիմումում ներկայացված են, իրենց գնահատմամբ, ընտրական գործընթացի օրինականությունը կասկածի տակ դնող մի շարք փաստարկներ, այդ թվում՝ իրավապահ մարմինների գործողությունների վերաբերյալ։
    aravot.am⁠ | @aravot
  • Արծվիկ Մինասյան․ ՍԴ-ն կարող է թույլ չտալ Փաշինյանին շարունակել կառավարել երկիրը…

    🚨 Արծվիկ Մինասյան․ ՍԴ-ն կարող է թույլ չտալ Փաշինյանին շարունակել կառավարել երկիրը
    Սահմանադրական դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սամվել Կարապետյանը չեն հանդիպել, իսկ հնարավոր հանդիպման մասին տեղեկություն չունի։
    Մինասյանի խոսքով՝ եթե Սահմանադրական դատարանը անվավեր ճանաչի ընտրությունների արդյունքները, ապա պետք է նաև կանխի Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի հետագա կառավարումը՝ թույլ չտալով, որ, իր ձևակերպմամբ, «հակաժողովրդավարական ուժը» շարունակի ղեկավարել երկիրը։
    aravot.am⁠ | @aravot
  • ԲՀԿ-ն ՍԴ-ից պահանջում է նշանակել ԱԺ ընտրությունների վերաքվեարկությունՍահմանադրա…

    ⚖️ ԲՀԿ-ն ՍԴ-ից պահանջում է նշանակել ԱԺ ընտրությունների վերաքվեարկություն
    Սահմանադրական դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ԲՀԿ-ի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը հայտնել է, որ կուսակցությունը վիճարկել է ԱԺ ընտրությունների արդյունքները և ՍԴ-ից ակնկալում է վերաքվեարկության նշանակում։
    Նրա խոսքով՝ եթե ՍԴ-ն բավարարի դիմումը, այն կարող է կամ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները և նշանակել նոր քվեարկություն, կամ սահմանել մանդատների բաշխման այլ կարգ։ Օրբելյանը նաև պնդել է, որ ԲՀԿ-ն հաղթահարել էր խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 4 տոկոսի շեմը։
    aravot.am⁠ | @aravot