Category: Aravot

  • Ռուբեն Հակոբյանին ձերբակալել են նոր քրեական գործի շրջանակներումԱԺ նախկին պատգամա…

    Ռուբեն Հակոբյանին ձերբակալել են նոր քրեական գործի շրջանակներում
    ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանն այսօր առավոտյան ձերբակալվել է նոր քրեական գործի շրջանակում։ Նրա որդու՝ Սամվել Հակոբյանի խոսքով, առայժմ հայտնի չէ, թե ինչ մեղադրանք է առաջադրվել։
    Սամվել Հակոբյանը պնդում է, որ գործը քաղաքական ենթատեքստ ունի և այն ընդդիմադիր գործիչների նկատմամբ ճնշումների շարունակությունն է։
    aravot.am | @aravot
  • Անկարայի վերելքը՝ Մոսկվայի ստվերումՀարավային Կովկասում Թուրքիան և Ռուսաստանը մի…

    🔵 Անկարայի վերելքը՝ Մոսկվայի ստվերում
    Հարավային Կովկասում Թուրքիան և Ռուսաստանը միաժամանակ համագործակցում ու մրցակցում են՝ փորձելով պահպանել ազդեցությունը տարածաշրջանային գործընթացների վրա։ Մոսկվան հանգիստ է վերաբերվում Ադրբեջանի՝ թուրքական ռազմական համակարգին ինտեգրմանը, բայց կոշտ արձագանքում է Հայաստանի արևմտյան ուղղությամբ քայլերին։
    TRIPP նախագծի, «3+3» ձևաչափի և տարածաշրջանային հաղորդակցությունների շուրջ պայքարըն առաջիկա տարիներին կդառնա ոչ թե պատերազմի և խաղաղության, այլ ազդեցության ու տարածաշրջանային ճարտարապետության ձևավորման մրցակցություն։
    Էմմա Գաբրիելյանի վերլուծականը | @aravot
  • Մամուլը գրում է «The Pioneer». «Հայաստանի հետխորհրդային պատմության ընթացքում ոչ…

    📭📭📭 Մամուլը գրում է
    🔺 «The Pioneer». «Հայաստանի հետխորհրդային պատմության ընթացքում ոչ մի ընտրություն հասարակությանն այնքան չի բաժանել, որքան հունիսի 7-ին կայացածը». «Ազգ»
    🔺 Եթե օրակարգ չկա, Ադրբեջանում ինչո՞ւ են անցկացվում նման կոնգրեսներ. «Ժողովուրդ»

    🔺Ծառուկյանը զարմացավ: Ասում էինք, որ ապացույցները միանշանակ արդարացման են, բայց Արամ Գրիգորյանի պարագայում չենք սպասում, որ նման դատական ակտ կլինի. փաստաբան «Հրապարակ»
    🔺Պատերազմը չապահովեց ԱՄՆ-ի նպատակների իրականացումը, մինչդեռ Իրանը կարողացավ պահպանել իր հիմնական դիրքերը եւ դրանք վերածել քաղաքական բանակցություններում լրացուցիչ առավելությունների. «Ազգ»
    🔺«Պետք է հարցնել այդ մարդուն` քո ի՞նչ գործն է, թե վերաքվեարկության արդյունքում պատկերն ինչպիսին կլինի». Էդգար Ղազարյանը՝ Վահագն Հովակիմյանին. «Հրապարակ»

    🔺«Ալ Մայադին». Թուրքիան օգտագործում է Հայաստանը՝ Կենտրոնական Ասիա թափանցելու համար. «Ազգ»
    🔺Անցել են այն ժամանակները, որ ասում էին, թե մեր ապրանքներն ո՞վ կառնի, մերը որակով չէ: Ելակը, որն արտադրվում է Հայաստանում, այն ելակն է, ինչ արտադրվում է Ֆրանսիայում. Պապոյան. «Իրավունք»
    🔺 Փաշինյանը չունի սահմանադրական մեծամասնություն եւ երկրորդ՝ ունի ոչ լեգիտիմ իշխանության խարան, որը դաջել է իր վրա. Դավիթ Անանյան. Հրապարակ |
    🔺 ԿԲ-ն բացատրում է՝ ինչ էր «Ադրբեջանից Հայաստան փոխանցված 211 միլիոն դոլարը». Ժողովուրդ
    Մամուլի տեսությունն ամբողջությամբ այստեղ
  • «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունն…

    🔵 «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները
    Դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն այսօր Սահմանադրական դատարան է մուտքագրել դիմում՝ վիճարկելով հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները։
    Դաշինքը, հղում անելով իշխանությունների կողմից կազմակերպված զանգվածային ու համակարգված ընտրախախտումներին, պահանջում է անվավեր ճանաչել ԿԸՀ-ի՝ ընտրությունների արդյունքներն ամփոփող թիվ 258-Ա որոշումը և ընտրությունների արդյունքները, կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։
  • #վերլուծական Փաշինյանի հույսն Իրա՞նն էԻրան-ԱՄՆ համաձայնության ֆոնին Նիկոլ Փաշինյ…

    #վերլուծական
    🎯 Փաշինյանի հույսն Իրա՞նն է
    Իրան-ԱՄՆ համաձայնության ֆոնին Նիկոլ Փաշինյանը կրկին խոսում է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին, մինչդեռ վերջին ամիսներին պաշտոնական Երևանի ուշադրությունը հիմնականում կենտրոնացած էր TRIPP ծրագրի վրա։
    Վաշինգտոնի և Երևանի միջև TRIPP-ի վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը ժամանակային առումով համընկավ ընտրություններից անմիջապես առաջ, իսկ այժմ իրան-ամերիկյան համաձայնության պայմաններում Երևանը կարծես նորից շեշտադրում է իր սեփական տարածաշրջանային նախաձեռնությունը։
    Արդյո՞ք սա նշանակում է, որ իշխանությունները հույս ունեն, թե Իրանի հետ ԱՄՆ-ի պայմանավորվածությունները կարող են փոխել տարածաշրջանային հաշվարկները և նվազեցնել TRIPP նախագծի իրականացման անհրաժեշտությունը։
    📖 Հակոբ Բադալյանի մեկնաբանությունը aravot.am
  • Գագիկ Համբարյան․ Ադրբեջանը ընտրություններից հետո ակտիվացրել է «300 հազար ադրբեջ…

    🚨 Գագիկ Համբարյան․ Ադրբեջանը ընտրություններից հետո ակտիվացրել է «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» պահանջը
    Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» թեմայի ակտիվացումը սպասելի էր և, նրա գնահատմամբ, նոր փուլ է մտել խորհրդարանական ընտրություններից հետո։
    Նրա խոսքով՝ Բաքուն շարունակում է առաջ տանել «Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը՝ պահանջելով պայմաններ ստեղծել ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու համար, իսկ Օրդուբադում անցկացվող համաժողովը, ըստ քաղաքագետի, այդ քաղաքականության հերթական դրսևորումն է։
    aravot.am⁠ | @aravot
  • #Բիզնես Idram-ն ու Glovo-ն համագործակցության հուշագիր են ստորագրելՇուտով Glovo հ…

    #Բիզնես
    📲 Idram-ն ու Glovo-ն համագործակցության հուշագիր են ստորագրել
    Շուտով Glovo հավելվածում հնարավոր կլինի վճարումներ կատարել Idram&IDBank հավելվածի միջոցով՝ որպես վճարման տարբերակ ընտրելով Իդրամը։
    aravot.am⁠ | @aravot
  • Սամվել Կարապետյան․ ընկերներիս չեմ խնդրել մասնակցել քաղաքական գործընթացներինԼրագ…

    🚨 Սամվել Կարապետյան․ ընկերներիս չեմ խնդրել մասնակցել քաղաքական գործընթացներին
    Լրագրողների հետ հանդիպմանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ իր գործարար ընկերներին չի ներգրավել ընտրական գործընթացներում և անձամբ է խնդրել, որ չմասնակցեն։
    Նրա խոսքով՝ ցանկացել է, որ նրանք շարունակեն զբաղվել իրենց բիզնեսով, քանի որ գործարարները խոցելի են։ «Իրենցից գոհ եմ, ինձ թվում է՝ իրենք էլ ինձնից են գոհ, որ չենք խառնել իրենց այս միջոցառումներին»,- ասել է Կարապետյանը։
    aravot.am⁠ | @aravot
  • Վտանգը մեր տան դռանն է: Այն, ինչի մասին զգուշացնում էինք նախընտրական շրջանում, …

    🚨 Վտանգը մեր տան դռանն է:
    Այն, ինչի մասին զգուշացնում էինք նախընտրական շրջանում, դառնում է իրականություն։
    300,000 ադրբեջանցիների վերաբնակեցման ծրագիրը Հայաստան Օրդուբաֆում արդեն մեկնարկել է
    #ուժեղհայաստան #հայաստան #armenia #strongarmenia

  • Սամվել Կարապետյանը չի բացառում մանդատները վերցնելը․ հարցը դեռ կքննարկեն ընդդիմա…

    🚨 Սամվել Կարապետյանը չի բացառում մանդատները վերցնելը․ հարցը դեռ կքննարկեն ընդդիմադիր ուժերը
    Լրագրողների հետ հանդիպմանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարեց, որ մանդատները վերցնել-չվերցնելու հարցը դեռ կքննարկեն ընդդիմադիր ուժերով։
    Նրա խոսքով՝ ընդդիմությունը պայքարը շարունակելու է ցանկացած դեպքում, իսկ այժմ դիմել են Սահմանադրական դատարան՝ հույս ունենալով, որ այն կկայացնի նոր ընտրությունների անցկացման որոշում։
    Կարապետյանը նաև պնդեց, որ ՔՊ-ն չի հաղթել ընտրություններում, և կրկին զգուշացրեց, իր ձևակերպմամբ, Հայաստանի նկատմամբ առկա արտաքին սպառնալիքների մասին։
    aravot.am⁠ | @aravot