Category: Aravot

  • Մարիա Կարապետյան․ «Խախտումները ազդե՞լ են ընտրությունների արդյունքների վրա»ԱԺ պ…

    🔵 Մարիա Կարապետյան․ «Խախտումները ազդե՞լ են ընտրությունների արդյունքների վրա»
    ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանը անդրադարձել է ընտրական գործընթացներում «անճշտությունների» հաշվարկին և դրանց ազդեցության գնահատման մեխանիզմին՝ ընդգծելով գործող բանաձևի տրամաբանությունը։
    Նրա խոսքով՝ ընտրական օրենսգիրքը պահանջում է գնահատել ոչ թե առանձին տեղամասի, այլ ամբողջ արդյունքների վրա հնարավոր ազդեցությունը, և միայն այն դեպքում է վերաքվեարկությունը հիմնավորված, երբ այն կարող է փոխել վերջնական քաղաքական պատկերը։
    aravot.am | @aravot
  • Սամվել Կարապետյանը հայտարարեց, որ ընդդիմադիր բոլոր ուժերը միասին հանրահավաք կան…

    Սամվել Կարապետյանը հայտարարեց, որ ընդդիմադիր բոլոր ուժերը միասին հանրահավաք կանցկացնեն։
  • Ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը ջախջախելու Կարապետյանին, Քոչարյանին և ԾառուկյանինՆիկո…

    💥 Ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը ջախջախելու Կարապետյանին, Քոչարյանին և Ծառուկյանին
    Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է ընդդիմադիր գործիչներին ջախջախելու վերաբերյալ իր հայտարարությունը։ Նա շեշտել է, որ իր բոլոր արտահայտությունները պետք է դիտարկել բացառապես ՀՀ օրենսդրության և Սահմանադրության շրջանակներում։ Լրագրողի հարցին՝ արդյոք խոսքը ֆիզիկական ոչնչացման մասին է, վարչապետը հեգնանքով է պատասխանել։
    Նա նշել է, որ այլևս չի էլ հիշում, թե նախկինում ում է ջախջախել։ Փաշինյանի ձևակերպմամբ՝ ինքն այն աստիճան է մոռացել նրանց, որ հիշելու համար պետք է մի քանի րոպե մտածի։ Ըստ նրա՝ քաղաքական ջախջախումը հենց այդպիսին պետք է լինի։
    🔗 aravot.am | @aravot__
  • «Ինչո՞վ է բացատրվում այն փաստը, որ դրամն արժեւորվում է, բայց գները դրամով թանկա…

    📈 «Ինչո՞վ է բացատրվում այն փաստը, որ դրամն արժեւորվում է, բայց գները դրամով թանկանում են, սպեկուլյացիայի հե՞տ գործ ունենք»
    Պատգամավոր Գեղամ Նազարյանը ԿԲ նախագահի տեղակալից հետաքրքրվել է դրամի արժևորման ֆոնին գների թանկացման պատճառներով։ Արմեն Նուրբեկյանը պարզաբանել է, որ ներկայիս 4,2 տոկոս գնաճը պայմանավորված է միջազգային շուկայով։ Որպես օրինակ նա նշել է վերջին ամիսներին նավթի գների կրկնապատկումը։
    ԿԲ պաշտոնյան վստահեցրել է, որ համաշխարհային բարձր գնաճի համեմատ Հայաստանի ցուցանիշը կառավարելի է։ Նրա խոսքով՝ հարևան երկրների համեմատությամբ մեզ մոտ գնաճն ամենացածր մակարդակի վրա է։ Նուրբեկյանը հավելել է, որ ԿԲ-ն ռիսկերը գնահատելով գնաճի թիրախավորումը բաշխում է ժամանակի մեջ։
    🔗 aravot.am | @aravot__
  • Այսպես է ինքն իրեն բնորոշել Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե ին…

    Այսպես է ինքն իրեն բնորոշել Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու՞ է վերջին օրերին էքսպրեսիվ։
  • «Պուտինի շնորհավորանքի բացակայությունը չի խանգարում խնդիրների վրա աշխատելուն»․ …

    🔵 «Պուտինի շնորհավորանքի բացակայությունը չի խանգարում խնդիրների վրա աշխատելուն»․ Արման Եղոյան
    ՔՊ պատգամավոր Արման Եղոյանը հայտարարել է, որ պետք է կենտրոնանալ ոչ թե շնորհավորանքների, այլ ՀՀ-ՌԴ հարաբերություններում առկա խնդիրների լուծման վրա։ Նրա խոսքով՝ ընտրությունների արդյունքները հստակ են, և որևէ կասկած չկա, թե որ քաղաքական ուժն է ձևավորել իշխանությունը։
    Անդրադառնալով Սամվել Կարապետյանի՝ ընդդիմության համախմբման հայտարարությանը՝ Եղոյանն ասել է, որ նման ծրագրեր չի տեսնում։ Նա նաև նշել է, որ ԿԸՀ-ն երեք տեղամասերում արձանագրված խախտումների պատճառով անվավեր է ճանաչել դրանց արդյունքները՝ արձագանքելով ընդդիմության պահանջներին։
    aravot.am | @aravot
  • Որոշ ջերմոցային տնտեսությունների համար վարկային պարտավորությունները կառավարությ…

    🍅 Որոշ ջերմոցային տնտեսությունների համար վարկային պարտավորությունները կառավարությունը հետաձգեց վեց ամսով
    Կառավարությունը հաստատել է ջերմոցային որոշ տնտեսությունների վարկերի հետաձգումը վեց ամսով։ Որոշումը կայացվել է դեպի ՌԴ արտահանման սահմանափակումների պատճառով։ Այդ ընթացքում պետությունը կվճարի վարկի սուբսիդավորման իր մասնաբաժինը։
    Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ անթույլատրելի է անորակ ապրանք արտահանելը։ Նրա խոսքով՝ խնդիրները չպետք է լուծվեն ինքնիշխանության հաշվին։ Հայաստանը կզբաղվի ԵԱՏՄ-ում ստեղծված հարցերի կարգավորմամբ։
    🔗 aravot.am | @aravot__
  • Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին. ՈՒՂԻՂՆիկոլ Փաշինյանը պատասխա…

    Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին. ՈՒՂԻՂ

    Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին. ՈՒՂԻՂ

    Aravot.am պաշտոնական կայք՝ https://www.aravot.am/
    👀Բաժանորդագրվեք եւ հետեւեք մեզ՝
    ➡️Yotube-ում՝ https://www.youtube.com/@AravotDaily?sub_confirmation=1
    ➡️Facebook-ում՝ https://www.facebook.com/aravot.am
    ➡️Telegram-ում՝ https://t.me/aravot
    ➡️Twitter-ում`…

  • Մամուլը գրում է Ավելի քան կես միլիոն մարդու իշխանության ղեկավարը հայտարարում է …

    📭📭📭 Մամուլը գրում է
    🔺 Ավելի քան կես միլիոն մարդու իշխանության ղեկավարը հայտարարում է հանցագործ, կաշառակեր. «168 ժամ»
    🔺 Եթե այս անգամ 3 ընտրատեղամասում անվավեր հայտարարեցին քվեարկության արդյունքները, հաջորդ անգամ կարող են 30 կամ 150 ընտրատեղամասում նույնն անել և իշխանությանը նորից ճանաչել բացարձակ չեմպիոն. Մենուա Սողոմոնյան. «Փաստ»
    🔺 Արդարադատության նախարարությունը մերժել է Արթուր Ղազինյանի կուսակցության գրանցումը. «Ժողովուրդ»
    🔺 Դանիել Իոաննիսյան. «Աֆիլացված լինելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, «Իմ քայլը» հիմնադրամը չի դադարեցրել բարեգործական ծրագրերը». «Հրապարակ»
    🔺 Այդ ինչի՞ց են վերցրել, որ, օրինակ՝ Ռուսաստանից եկած քաղաքացիները «Նիկոլին դեմ» են քվեարկել, իսկ, օրինակ՝ Նիդեռլանդներից եկածները՝ «Նիկոլի օգտին». «Փաստ»
    🔺 Մինչ Փաշինյանը բղավում է, սպառնում, ընդդիմադիրների դեմ նոր քրգործեր հարուցել տալիս, Թուրքիայից առաջարկում են «իրերն իրենց անունով կոչել», ասում, թե «Զանգեզուրի միջանցքով» Կարսը միանում է Թուրքեստանի տափաստաններին. «Հրապարակ»
    🔺 Արմեն Խաչատրյան. «Եթե այսպես շարունակվի, ՔՊ-ն կարող է որոշել, որ ընտրական իրավունքից օգտվում են միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները». «Հրապարակ»
    Մամուլի տեսությունն ամբողջությամբ այստեղ
  • #Բիզնես ՎՏԲ-Հայաստան Բանկում դեպի ռուսական МИР քարտեր փոխանցումների ծավալն աճել …

    #Բիզնես
    💸 ՎՏԲ-Հայաստան Բանկում դեպի ռուսական МИР քարտեր փոխանցումների ծավալն աճել է 40%-ով
    Բանկի տվյալներով՝ վերջին վեց ամիսներին զգալիորեն աճել է դեպի Ռուսաստան ակնթարթային փոխանցումների պահանջարկը։
    Ծառայությունը հասանելի է առանց միջնորդավճարի՝ բջջային հավելվածի և most.vtb.am հարթակի միջոցով։
    aravot.am | @aravot