Category: Aravot

  • Փաշինյանը՝ ընդդիմությանը․ «Եթե ընտրությունները կեղծվել են, ինչո՞ւ հրապարակները …

    🗳️ Փաշինյանը՝ ընդդիմությանը․ «Եթե ընտրությունները կեղծվել են, ինչո՞ւ հրապարակները դատարկ են»
    ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մերժել է ընդդիմության պնդումները, թե ընտրությունները կեղծվել են։
    Նրա խոսքով՝ եթե ընտրությունների արդյունքները կեղծված լինեին, ընդդիմությունը պետք է մարդկանց դուրս բերեր հրապարակ, իսկ ոչ թե նման հայտարարություններով սահմանափակվեր։ Փաշինյանը նաև հայտարարել է, որ ՔՊ-ն ընտրությունների արդյունքներ չի կեղծել։
    aravot.am⁠ | @aravot
  • Փաշինյան․ «300 հազար ադրբեջանցիների վերադարձի թեման մտացածին է»ԱԺ-ում հարցուպատ…

    🚨 Փաշինյան․ «300 հազար ադրբեջանցիների վերադարձի թեման մտացածին է»
    ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «300 հազար ադրբեջանցիների վերադարձի թեման մտացածին է և նման բան չի եղել, չկա ու չի լինելու»։
    Փաշինյանը նաև հայտարարել է, որ ընտրակաշառք բաժանողներին պետք է «արմատախիլ անել», իսկ Հայաստանի համար միակ անվտանգային սպառնալիքը որակել է «պատերազմի եռագլուխ կուսակցության և նրանց պոչերի գործունեությունը»։
    aravot.am⁠ | @aravot
  • ԿԸՀ-ում սկսվել է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկում…

    ⚖️ ԿԸՀ-ում սկսվել է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը
    Կենտրոնական ընտրական հանձնաժողովում մեկնարկել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության քննությունը։
    Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը հայտարարել է, որ գործը «արհեստական ու անհիմն» է՝ նշելով, որ այն վերաբերում է 2004 թվականի «Մաստեր Կլաս» թենիսի համալիրի գործարքին, իսկ ներկայացված փաստերը, ըստ նրա, որևէ հանցագործություն չեն նկարագրում։
    aravot.am⁠ | @aravot
  • #Բիզնես Moody’s-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՎարկա…

    #Բիզնես
    🏦 Moody’s-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարով
    Վարկանիշային գործակալությունը նշել է բանկի ակտիվների որակի բարելավումը, կայուն շահութաբերությունն ու սահմանափակ կախվածությունը շուկայական ֆինանսավորումից։
    aravot.am⁠ | @aravot
  • ԿԸՀ-ն թույլատրել է Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում և ազատության սահ…

    ⚖️ ԿԸՀ-ն թույլատրել է Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում և ազատության սահմանափակում
    Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի վերաբերյալ ներկայացված երկու միջնորդությունները՝ քրեական հետապնդում հարուցելու և ազատության սահմանափակման մասին։
    Ղազինյանի պաշտպան Արամ Վարդևանյանը հայտարարել է, որ մեղադրանքը վերաբերում է ընտրակաշառք տալու նախապատրաստությանը և այն որակել է քաղաքական բնույթի։
    aravot.am⁠ | @aravot
  • «Ձախ ձեռքով նկարում էր, աջով՝ ավլում». մեղադրյալԵրևանում հարևանների միջև ծագած …

    🔵 «Ձախ ձեռքով նկարում էր, աջով՝ ավլում». մեղադրյալ
    Երևանում հարևանների միջև ծագած վեճի գործով Սոնա Ա.-ն մեղադրվել էր հարևանուհուն մարմնական վնասվածք պատճառելու մեջ և տուգանվել 525 հազար դրամով։ Նա պնդում էր, որ տուժողը նկարահանում էր իրեն և կեղտոտում լվացքը, իսկ ինքը որևէ հարված չի հասցրել։
    Սակայն ՀՀ Վճռաբեկ դատարանը բեկանել է ստորադաս դատարանների որոշումները, արդարացրել Սոնա Ա.-ին և արձանագրել, որ գործում չկան բավարար ապացույցներ, որոնք կհաստատեն, թե տուժողի վնասվածքները առաջացել են հենց նրա գործողությունների հետևանքով։
    aravot.am | @aravot
  • «Ինչո՞ւ հենց հիմա ինձ ոչ ոք թթու խոսք չի ասում, ո՞ւր են թթու խոսք ասող ընդդիմադ…

    🔵 «Ինչո՞ւ հենց հիմա ինձ ոչ ոք թթու խոսք չի ասում, ո՞ւր են թթու խոսք ասող ընդդիմադիրները»
    ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում քննադատել է ընդդիմության բացակայությունը՝ նշելով, որ վերջին շրջանում ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցում նիստերին և հանձնաժողովների աշխատանքներին։ Նրա խոսքով՝ դա հակասում է այն հայտարարություններին, թե ընդդիմությունը պատրաստ է ակտիվ պայքարել խորհրդարանում։
    aravot.am | @aravot
  • «Մենք պատրաստվում ենք քաղաքականապես ոչնչացնել նրանց նիստերի դահլիճում»․ Արթուր …

    🔵 «Մենք պատրաստվում ենք քաղաքականապես ոչնչացնել նրանց նիստերի դահլիճում»․ Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմության մասին
    ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հայտարարել է, որ ընդդիմության՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու որևէ հիմք չի տեսնում՝ նշելով, որ ԿԸՀ-ն արդեն հաստատել է իշխող ուժի հաղթանակը։ Նա պնդել է, որ ընդդիմությունը քաղաքական բովանդակություն չունի և ձևավորվել է ընտրակաշառքի ազդեցությամբ։
    Հովհաննիսյանի խոսքով՝ իշխանությունը խորհրդարանում պատրաստվում է քաղաքական պայքարում «առաջնահերթորեն պարտության մատնել» ընդդիմությանը՝ վստահեցնելով, որ դա չի վերածվելու ֆիզիկական բախումների, այլ լինելու է բացառապես քաղաքական գործընթաց։
    aravot.am | @aravot
  • ԿԸՀ-ն քննարկում է Ռոբերտ Քոչարյանին անձեռնամխելիությունից զրկելու հարցը. ՈՒՂԻՂԿԸ…

    ԿԸՀ-ն քննարկում է Ռոբերտ Քոչարյանին անձեռնամխելիությունից զրկելու հարցը. ՈՒՂԻՂ

    ԿԸՀ-ն քննարկում է Ռոբերտ Քոչարյանին անձեռնամխելիությունից զրկելու հարցը. ՈՒՂԻՂ

    Aravot.am պաշտոնական կայք՝ https://www.aravot.am/
    👀Բաժանորդագրվեք եւ հետեւեք մեզ՝
    ➡️Yotube-ում՝ https://www.youtube.com/@AravotDaily?sub_confirmation=1
    ➡️Facebook-ում՝ https://www.facebook.com/aravot.am
    ➡️Telegram-ում՝ https://t.me/aravot
    ➡️Twitter-ում`…

  • «Բավական սուր եւ կոշտ, տեղ-տեղ դաժան մրցապայքար է սկսվել վերջին 2-3 ընտրարշավնե…

    🔵 «Բավական սուր եւ կոշտ, տեղ-տեղ դաժան մրցապայքար է սկսվել վերջին 2-3 ընտրարշավների ընթացքում, հատկապես վերջին ընտրությունների ժամանակ դա ակնհայտ երեւում էր». Լաուրա Բաղդասարյան
    «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանի խոսքով՝ վերջին ընտրարշավներում քաղաքական մրցակցությունը դարձել է ավելի սուր և երբեմն՝ դաժան, իսկ քարոզչական բովանդակության ծավալները զգալիորեն աճել են հատկապես սոցցանցերում։
    Նա նշել է, որ ուսումնասիրության ընթացքում արձանագրվել է մեծ թվով նյութերի գեներացում ինչպես ԶԼՄ-ներում, այնպես էլ քաղաքական ուժերի էջերում, որտեղ հիմնական հարթակը մնացել է Facebook-ը՝ որպես քարոզչության կենտրոնական գործիք։
    aravot.am | @aravot