Category: Aravot

  • Թաթուլ Մանասերյան․ Փաշինյանի հայտարարությունը վնասում է հայ ձկնարտադրողներինՏնտ…

    🐟 Թաթուլ Մանասերյան․ Փաշինյանի հայտարարությունը վնասում է հայ ձկնարտադրողներին
    Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ձկնարտադրության ոլորտի վերաբերյալ հայտարարությունը, իր գնահատմամբ, վնասում է հայ արտադրողների հեղինակությանը և արտահանման հնարավորություններին։
    Նրա խոսքով՝ պետությունը նման գնահատականներ պետք է հնչեցնի միայն վերահսկողության արդյունքների հիման վրա, իսկ արտահանողների նկատմամբ պետք է ցուցաբերի աջակցություն, ոչ թե վնասի նրանց դիրքերը։
    aravot.am | @aravot
  • Կարեն Վրթանեսյան․ Ոչ մարտական կորուստների պատճառը մեկ գործոնով չի բացատրվումՀաս…

    🪖 Կարեն Վրթանեսյան․ Ոչ մարտական կորուստների պատճառը մեկ գործոնով չի բացատրվում
    Հասարակական գործիչ Կարեն Վրթանեսյանը հայտարարել է, որ զինված ուժերում ոչ մարտական կորուստները չեն կարող պայմանավորված լինել միայն խաղամոլությամբ կամ պարտքերով՝ ընդգծելով, որ խնդիրը բազմաշերտ է։
    Նրա խոսքով՝ պատճառների թվում են ոչ կանոնադրական հարաբերությունները, գնդերեցների ծառայության վերացումը, երկարատև մարտական հերթապահությունները, քրոնիկ հոգնածությունն ու մարտական սթրեսը, որոնք միասին մեծացնում են ռիսկերը։
    aravot.am | @aravot
  • #ԲիզնեսԲիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրենը հեռանում է 25 տարվա աշխատա…

    #Բիզնես
    📊Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրենը հեռանում է 25 տարվա աշխատանքից հետո
    Բիբլոս Բանկ Արմենիան հայտնել է, որ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը օգոստոսի 1-ից դադարեցնում է գործունեությունը Բանկում՝ ավարտելով ավելի քան 25 տարվա աշխատանքային ուղին և Բանկի զարգացման կարևոր փուլը։
    aravot.am | @aravot
  • Մարուքյանը ահազանգում է․ Ադրբեջանը հայերին ներկայացնում է որպես «մարդակերներ»Էդ…

    🚨 Մարուքյանը ահազանգում է․ Ադրբեջանը հայերին ներկայացնում է որպես «մարդակերներ»
    Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը տարածել է տեսանյութ, որտեղ Շուշիի բանտը համեմատվում է Աուշվիցի հետ, և դա, նրա գնահատմամբ, նպատակ ունի հայերին ներկայացնել բացասական կերպարով։
    Մարուքյանը նաև քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ պնդելով, որ այդ հրապարակմանը պաշտոնական արձագանք չի եղել։
    aravot.am⁠ | @aravot
  • «Երևանի «Արարատ» կոմբինատի» բաժնետոմսերը հանձնվել են պետության կառավարմանըՀակակ…

    ‼️ «Երևանի «Արարատ» կոմբինատի» բաժնետոմսերը հանձնվել են պետության կառավարմանը
    Հակակոռուպցիոն դատարանը որոշել է «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի» բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը հանձնել Հայաստանի Հանրապետությանը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում։
    Գործը վերաբերում է Գագիկ Ծառուկյանի և նրան փոխկապակցված անձանց դեմ ներկայացված հայցին։
    aravot.am⁠ | @aravot
  • Էմոցիոնալ դիվանագիտություն․ Իշխանությունները կրկնում են այն նույն սխալը, որն արվ…

    Էմոցիոնալ դիվանագիտություն․ Իշխանությունները կրկնում են այն նույն սխալը, որն արվեց Ադրբեջանի դեպքում

    https://cdn4.telesco.pe/file/5f1657acb4.mp4?token=H5bcG2YmQN6emRTHex9YIBeUO8UUw18F_7BFqAWM1HQQdI9mCC-4p2Gulu_g0dF7HQiBJtyq49deOUyThChULSKRr-i8OGJl9_gXx5bqF4wxaaY-tWYwFz9NqBvQHVVbxkutZA3waBUfp5nxkMaXN5ciIht4nqe4jGWojjHXYf7zYzZg-xcTicMZUu4KteEtuvL8x4nVb0IR-q9uEH2QA9D-efdTo8enFnQkhMOmD9SdmM2ABoHynYSnpZOFmcl7ppSrzKeIMtBmSv5lT1nuRjb7FHJygH3KQemGlX9kQnfVfM2SMI-mRN0laWSf1YbY1iNGTTcRtvf5IkPC5eVLLw

  • Ավո Ադամյանը կնկարահանվի ԱՄՆ-ում նկարահանվող նոր հայկական հեռուստասերիալումԴերա…

    🎬 Ավո Ադամյանը կնկարահանվի ԱՄՆ-ում նկարահանվող նոր հայկական հեռուստասերիալում
    Դերասան Ավո Ադամյանը հայտնել է, որ շուտով կմեկնարկի իր մասնակցությամբ 32 մասից բաղկացած նոր հեռուստասերիալի նկարահանումները, որոնց մեծ մասը կանցկացվի ԱՄՆ-ում։ Ստեղծագործական թիմի փոխանցմամբ՝ նախագիծը կունենա օրիգինալ սցենար և միջազգային չափանիշներին համապատասխան արտադրական որակ։
    Նկարահանումները նախատեսվում է սկսել հոկտեմբերի 20-ին, իսկ առաջիկա շաբաթներին կներկայացվեն դերասանական կազմը, թրեյլերը և պաշտոնական պրեմիերայի ամսաթիվը։
    aravot.am⁠ | @aravot
  • #բաչիմացաք Չնայած 300 միլիոն դոլար կարողությանը՝ Բեն Աֆլեքը մասնակցել է «Ո՞վ է ո…

    #բաչիմացաք 🎬💰
    Չնայած 300 միլիոն դոլար կարողությանը՝ Բեն Աֆլեքը մասնակցել է «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» և հաղթել։
    🎯 Դերասանը, «Jeopardy!»-ի չեմպիոն Ջեյմի Դինգի հետ, շահել է 1 միլիոն դոլար, որը կուղղվի Eastern Congo Initiative բարեգործական հիմնադրամին։
    🎥 Հետաքրքիր է, որ մեկ տարի առաջ նույն հաղորդման գլխավոր մրցանակը շահել էր նաև նրա ընկեր Մեթ Դեյմոնը։
    👉 Ավելին՝ Առավոտում
  • Ջանես Նազարյանը՝ Բաքվում աշխարհի չեմպիոն դառնալու մասին․ «Եռագույնով պատվո շրջա…

    🥇 Ջանես Նազարյանը՝ Բաքվում աշխարհի չեմպիոն դառնալու մասին․ «Եռագույնով պատվո շրջանը հպարտության պահ էր»
    Աշխարհի մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի կրկնակի չեմպիոն Ջանես Նազարյանը հայտարարել է, որ Բաքվում ոսկե մեդալ նվաճելուց հետո ամենահիշարժան պահը Հայաստանի դրոշով պատվո շրջանն էր, իսկ տրիբունաներից հնչող սուլոցները չեն ազդել իր զգացողությունների վրա։
    Հավաքականի ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանը նշել է, որ հայկական պատվիրակության անվտանգությունն ապահովվել է, մրցավարությունը եղել է անաչառ, իսկ Հայաստանի հիմնի հնչեցումը Բաքվում հուզիչ պահ էր թիմի համար։
    aravot.am⁠ | @aravot
  • Երևանում կանցկացվի HYPE Fighting միջազգային մրցաշարը՝ Արման Ծառուկյանի մասնակցո…

    🥊 Երևանում կանցկացվի HYPE Fighting միջազգային մրցաշարը՝ Արման Ծառուկյանի մասնակցությամբ
    Օգոստոսի 1-ին Երևանի Tashir Arena-ում կանցկացվի HYPE Fighting միջազգային մրցաշարը, որի գլխավոր իրադարձություններից կլինի UFC-ի հայ մարզիկ Արման Ծառուկյանի գրեփլինգի մենամարտը։
    Մրցաշարի շրջանակում նաև Դավիթ Խաչատրյանն ու Նիկարխոն կմրցեն HYPE Fighting-ի չեմպիոնական գոտու համար։
    aravot.am | @aravot