Category: Aravot

  • Լավ լուրը! Հայաստանի Սահմանադրությունը Ալիևը չի որոշելու. Նարեկ Կարապետյան…

    Լավ լուրը! Հայաստանի Սահմանադրությունը Ալիևը չի որոշելու. Նարեկ Կարապետյան

    https://cdn4.telesco.pe/file/80584eb948.mp4?token=nF43dB3VzgPoI5q65aSIXs4LSarmkEXYvmVuuFTW8xmV_zyvWXozxKok9HFMVFa-tyUmCEFaDN1OFrc7p7pHNVkX_6ferozWxIP8IJ324zcORjZP3icmWUY3ypfcQvIisqsSyabLJSdTFC-pvq2k3h5JZZCnRcA-Aiw9voO8wd3e34xGPqSznjmhHNVSPURdqK64RIb6CBedmIusCVBtt_aRx3NBiJE9KN2-F3Ddae_kt2tQcHWiXjhnAIQbkSm1EPw4pp346WBt0kJmEfAIDbhihEkan2Pv3bZPTTNc9fvLWGeu99TR2LteXY-l__uGbfu18hv77xu7hV2zUQFfkGSK7gtdGELLsP_W5dGkaHNliySJqiQtscUxcfi6SjFynqBrAqcUgtWGYYhQHSIG9AVRZovyKhkG1zb-8UmKud_qR8Yi_A_fU-CFoVaYEs_YGQ09kztzVkkIjY_q8eLX5crsohulxWMsHAsydYxLR7inCoNQBQjRuC9aFCnkIwelAqhNsYRo3hAyjMuehjTOQtuid85MX0FfTln65wTNMl7mFJUj9jab5LjfOnkq8wKsrCXxQUW6XSHVGahMCukIMGUo_yxECefM_eKr42W7kyFY9IB-l37AdQ362aLiu0YwVeyqdVh6bKTN5MUHcUM-nAmMm3BtkoPOtdOWc3oAscs

  • «Խաղաղություն է, արտաքին ազդեցություն չկա, եւ մեզ ոչինչ չի խանգարում կենտրոնանա…

    🔵 «Խաղաղություն է, արտաքին ազդեցություն չկա, եւ մեզ ոչինչ չի խանգարում կենտրոնանալ ՀՀ-ում քրեաօլիգարխիան արմատախիլ անելու գործընթացի վրա»
    ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2021 և 2026 թվականների ընտրություններում իշխանությունը ստացել է մեծամասնության աջակցությունը և այժմ անհրաժեշտ է բացառել ընտրակաշառքի միջոցով քաղաքական ազդեցություն ձեռք բերելու հնարավորությունը։
    Վարչապետի խոսքով՝ նախկինում անվտանգության և արտաքին ազդեցությունների ռիսկերը սահմանափակում էին որոշ գործողություններ, սակայն այժմ այդ ռիսկերը հաղթահարված են։ Նա ընդգծեց, որ իշխանությունը կենտրոնանալու է «քրեաօլիգարխիկ համակարգի» և ընտրակաշառք բաժանող ուժերի դեմ պայքարի վրա՝ նշելով, որ գործընթացն արդեն սկսվել է և շարունակվելու է։
    aravot.am | @aravot
  • Արտահանման առանձին շուկաներում առաջացած խնդիրները կարող են հանգեցնել ՀՀ տնտեսու…

    🔵 Արտահանման առանձին շուկաներում առաջացած խնդիրները կարող են հանգեցնել ՀՀ տնտեսությունում եկամուտների նվազման. ԿԲ նախագահ
    ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%։ Մարտին Գալստյանի խոսքով՝ Հայաստանի տնտեսության աճը պահպանվում է, սակայն արտահանման խնդիրները կարող են նվազեցնել եկամուտները և որոշ ապրանքների դեպքում ստեղծել ավելցուկային առաջարկ։
    Նա նշել է, որ հատկապես դեպի Ռուսաստան արտահանվող ապրանքների դեպքում ռիսկեր կան․ եթե շուկաները չդիվերսիֆիկացվեն, Հայաստանում կարող են արձանագրվել գնանկումային երևույթներ՝ ծաղիկների, բանջարեղենի, հանքային ջրերի, ալկոհոլային խմիչքների և կորիզավոր մրգերի շուկայում։
    aravot.am | @aravot
  • «Հայաստանն այլևս երկաթուղային փակուղի չէ». Ռուբեն ՌուբինյանՌուբեն Ռուբինյանի խո…

    🔵 «Հայաստանն այլևս երկաթուղային փակուղի չէ». Ռուբեն Ռուբինյան
    Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապի բացումից հետո Հայաստանը կարող է բեռներ փոխադրել ոչ միայն դեպի Փոթի, այլև դեպի Եվրոպա և Սիրիա։
    Նա նաև հայտնել է, որ հաստատվել է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտուրը, իսկ հայկական կողմը հնարավորություն է ստացել օգտվել Ախալքալաք-Կարս երկաթգծից։ Ռուբինյանը հույս է հայտնել, որ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտով կյանքի կկոչվեն։
    aravot.am | @aravot
  • «Խորհրդարանական մեծամասնությունը լեգիտիմ է, մեր ստացած ձայները լեգիտիմ են, և մե…

    🔵 «Խորհրդարանական մեծամասնությունը լեգիտիմ է, մեր ստացած ձայները լեգիտիմ են, և մենք ձևավորելու ենք կառավարություն». Ռուբեն Ռուբինյան
    Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ ՔՊ-ն ստացել է ավելի քան 720 հազար ձայն և ունի բավարար մանդատներ՝ միանձնյա կառավարություն ձևավորելու համար։
    Ռուբինյանը նաև նշեց, որ եթե ընդդիմությունը հրաժարվի մանդատներից, քաղաքական ճգնաժամ չի առաջանա, իսկ ՔՊ-ն շարունակելու է կառավարության ձևավորման գործընթացը։
    aravot.am | @aravot
  • ՀՊՏՀ ռեկտորը նահանջեց. Գյումրու մասնաճյուղի տնօրենի ԺՊ է նշանակվել Կարեն Պետրոս…

    🔵 ՀՊՏՀ ռեկտորը նահանջեց. Գյումրու մասնաճյուղի տնօրենի ԺՊ է նշանակվել Կարեն Պետրոսյանը
    ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանը բավարարել է Գյումրու մասնաճյուղի աշխատակիցների պահանջը և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Կարեն Պետրոսյանին, որը մինչ այդ ևս զբաղեցնում էր այդ պաշտոնը։
    Հիշեցնենք, որ աշխատակիցները բոյկոտ էին հայտարարել՝ պահանջելով մինչև տնօրենի ընտրությունները պաշտոնում թողնել Կարեն Պետրոսյանին։
    aravot.am | @aravot
  • «Մեր բանկային համակարգը կեղեքո՞ւմ է մեր հանրությանը, թե՞ նորմալ ծառայություններ…

    🔵 «Մեր բանկային համակարգը կեղեքո՞ւմ է մեր հանրությանը, թե՞ նորմալ ծառայություններ է մատուցում»․ հարց ԿԲ նախագահին
    ԱԺ-ում պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին ի պատասխան՝ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նշեց, որ Հայաստանում վարկերի տոկոսադրույքները բարձր չեն տարածաշրջանային երկրների համեմատ և համապատասխանում են երկրի ռիսկային միջավայրին։
    Նրա խոսքով՝ շուկայում մրցակցություն կա, իսկ վարկերի պայմանները կախված են հաճախորդների ֆինանսական կարգապահությունից ու ռիսկայնությունից։ Գալստյանը նաև ընդգծեց, որ Հայաստանը շարունակում է մնալ գրավիչ ներդրումային ուղղություն, ինչի արդյունքում երկիր է մտնում զգալի կապիտալ։
    aravot.am | @aravot
  • «Բա Ներքին Հանդում Հասմիկն ինչո՞ւ է մեզ ձայն տվել, որովհետեւ կատարվել են անվտան…

    🔵 «Բա Ներքին Հանդում Հասմիկն ինչո՞ւ է մեզ ձայն տվել, որովհետեւ կատարվել են անվտանգային ծրագրեր»․ Անդրանիկ Քոչարյան
    Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ Ներքին Հանդում իշխանության ստացած բարձր աջակցությունը պայմանավորված է այնտեղ իրականացված անվտանգային ծրագրերով։ Նրա խոսքով՝ անվտանգության ոլորտում կատարված բարեփոխումները նպաստել են կայունությանն ու պետական կառույցների նկատմամբ վստահության աճին։
    aravot.am | @aravot
  • «Ստորին բնազդների վրա հնարավոր չէ պետություն կառուցել»․ Արամ Աբրահամյան…

    «Ստորին բնազդների վրա հնարավոր չէ պետություն կառուցել»․ Արամ Աբրահամյան

  • Լիպարիտ Դրմեյան․ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում սնունդ էր բաժանում՝ շրջանցելով…

    🔵 Լիպարիտ Դրմեյան․ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում սնունդ էր բաժանում՝ շրջանցելով բարեգործության արգելքը
    «Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը հայտարարել է, որ պատրաստվում են Սահմանադրական դատարանում վիճարկել Երևանի ընտրությունների արդյունքները՝ պնդելով, որ ընտրողները չեն կարողացել ազատ արտահայտել իրենց կամքը։
    Նրա խոսքով՝ քարոզարշավի ընթացքում կիրառվել են վարչական ռեսուրսներ, իսկ օրենքով արգելված բարեգործությունը շրջանցվել է. «Փաշինյանը անսահմանափակ թխվածքաբլիթներ էր բաժանում, իսկ թխվածքաբլիթը համարվում է սնունդ»։
    aravot.am | @aravot