Արտահանման առանձին շուկաներում առաջացած խնդիրները կարող են հանգեցնել ՀՀ տնտեսու…

🔵 Արտահանման առանձին շուկաներում առաջացած խնդիրները կարող են հանգեցնել ՀՀ տնտեսությունում եկամուտների նվազման. ԿԲ նախագահ
ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%։ Մարտին Գալստյանի խոսքով՝ Հայաստանի տնտեսության աճը պահպանվում է, սակայն արտահանման խնդիրները կարող են նվազեցնել եկամուտները և որոշ ապրանքների դեպքում ստեղծել ավելցուկային առաջարկ։
Նա նշել է, որ հատկապես դեպի Ռուսաստան արտահանվող ապրանքների դեպքում ռիսկեր կան․ եթե շուկաները չդիվերսիֆիկացվեն, Հայաստանում կարող են արձանագրվել գնանկումային երևույթներ՝ ծաղիկների, բանջարեղենի, հանքային ջրերի, ալկոհոլային խմիչքների և կորիզավոր մրգերի շուկայում։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով