Category: Aravot

  • Մեսրոպ Առաքելյան․ «Բաքվի դատավարությունը Հայաստանի դեմ էր»• «Ապրելու Երկիր» կո…

    ⚖️ Մեսրոպ Առաքելյան․ «Բաքվի դատավարությունը Հայաստանի դեմ էր»
    🏛 «Ապրելու Երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը հայտարարել է, որ Բաքվում ընթացած դատավարությունը ուղղված էր ոչ միայն Արցախի ղեկավարների, այլև Հայաստանի դեմ։
    Նրա խոսքով՝ դա կեղծ գործընթաց է, իսկ հայերը պահպանել են իրենց սկզբունքայնությունը։
    🌍 Նա նշել է, որ իշխանությունը պետք է միջազգային հարթակներում ամրագրի նրանց գերի լինելու կարգավիճակը։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Նժդեհ Իսկանդարյան․ «25 միլիարդ դրամը պատկանում է մեր ժողովրդին»• Արցախի պետնախ…

    💰 Նժդեհ Իսկանդարյան․ «25 միլիարդ դրամը պատկանում է մեր ժողովրդին»
    📢 Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը հայտարարել է, որ Արցախի ներդրումային հիմնադրամի շուրջ 25 մլրդ դրամի միջոցների կառավարումից Արցախի կառավարությունը փաստացի զրկված է։
    🏦 Նրա խոսքով՝ Արտակ Բալայանը չի հանդիպում Արցախի ներկայացուցիչների հետ, մինչդեռ հիմնադրամին է պատկանում «Արցախբանկ»-ի բաժնետոմսերի շուրջ 45%-ը։
    📊 «Միայն 2024-ին շահույթը կազմել է 1 միլիարդ 400 միլիոն դրամ»,– նշել է Իսկանդարյանը՝ ընդգծելով, որ այդ գումարները պետք է ուղղվեն արցախցիների սոցիալական խնդիրների լուծմանը։
    «Մենք ողորմություն չենք խնդրում, դրանք մեր ժողովրդի միջոցներն են»,– շեշտել է նա։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Հայաստանը որպես քրիստոնեական զբոսաշրջության կենտրոն• ՀՀ էկոնոմիկայի նախարարութ…

    Հայաստանը որպես քրիստոնեական զբոսաշրջության կենտրոն
    📅 ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն 2025 թվականից ուշադրություն է դարձնում կրոնական զբոսաշրջությանը
    🌍 Հայաստանի քրիստոնեական ժառանգությունը դեռ ամբողջությամբ չի ներկայացվել միջազգային զբոսաշրջիկներին
    🏰 Նախատեսվում է մեկ օրվա ընթացքում համատեղել այցեր եկեղեցի, ամրոց, բնադիտում, մաստեր կլաս, խոհարարական փորձառություն՝ ավելի երկարատեւ ու բազմազան տուրի համար
    🤝 Բացի այդ, կոմիտեն մասնակցել է միջազգային ցուցահանդեսների՝ կառուցելով Արմենիա տաղավարը եւ ներգրավելով բիզնես ոլորտի ներկայացուցիչների
    🔗 Ավելին՝ այստեղ
  • Մեթյու Հոլզը առաջին անգամ ղեկավարեց ՀԱՖՆ-ը• Բրիտանացի դիրիժոր Մեթյու Հոլզը առա…

    🎼 Մեթյու Հոլզը առաջին անգամ ղեկավարեց ՀԱՖՆ-ը
    🎶 Բրիտանացի դիրիժոր Մեթյու Հոլզը առաջին անգամ կանգնեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժորական հարթակին
    🎵 Շուրջ 25 տարվա դադարից հետո կրկին հնչեցին Էդվարդ Էլգարի «Էնիգմա վարիացիաները» եւ Յան Սիբելիուսի Սիմֆոնիա թիվ 1-ը
    💬 Մաեստրոն խոստովանել է․ «Առաջին փորձից սիրահարվեցի նվագախմբին… նման բարձր կատարողական մակարդակը ցնցեց ինձ»
    🇦🇲 Նա հիացած է նաեւ Երեւանով, Խոր Վիրապով, հայկական հյուրընկալությամբ ու մշակույթով
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Կառավարությունը հաստատեց 2026–2030թթ․ Զբոսաշրջության զարգացման ծրագիրը• Կառավա…

    ✈️ Կառավարությունը հաստատեց 2026–2030թթ․ Զբոսաշրջության զարգացման ծրագիրը
    📑 Կառավարության նիստում ընդունված ծրագիրը հաջորդ 5 տարիների համար կլինի պետական քաղաքականության եւ բիզնեսի ուղենիշային փաստաթուղթ, նշել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գեւորգյանը
    🌍 Սահմանվել են թիրախային երկրներն ու առաջնահերթ ուղղությունները, նախաձեռնվել են մարզային հանդիպումներ եւ թվային մարքեթինգային գործիքներ (փոդքաստներ, տեսահոլովակներ)
    🏛️ Ռազմավարական ուղղություններն են՝ պատմամշակութային, գաստրոտուրիզմ (ներառյալ գինու տուրիզմ), արկածային զբոսաշրջություն
    🎪 Հայաստանը դիրքավորվում է նաեւ որպես ՄԱՅՍ (MICE) զբոսաշրջության կենտրոն, առաջնահերթ է նաեւ բժշկական զբոսաշրջությունը
    🔗 Ավելին՝ այստեղ
  • «Արտահերթ» դատական նիստ 18 արդարների գործով. ՈւՂԻՂ«Արտահերթ» դատական նիստ 18 արդ…

    «Արտահերթ» դատական նիստ 18 արդարների գործով. ՈւՂԻՂ

    «Արտահերթ» դատական նիստ 18 արդարների գործով.ՈՒՂԻՂ

    Aravot.am պաշտոնական կայք՝ https://www.aravot.am/
    👀Բաժանորդագրվեք եւ հետեւեք մեզ՝
    ➡️Yotube-ում՝ https://www.youtube.com/@AravotDaily?sub_confirmation=1
    ➡️Facebook-ում՝ https://www.facebook.com/aravot.am
    ➡️Telegram-ում՝ https://t.me/aravot
    ➡️Twitter-ում`…

  • Բժիշկները պահանջում են լսումներ՝ առողջության պարտադիր ապահովագրության շուրջ• Գ…

    🏥 Բժիշկները պահանջում են լսումներ՝ առողջության պարտադիր ապահովագրության շուրջ
    📩 Գեւորգ Գրիգորյանը եւ մի խումբ բժիշկներ ԱԺ-ում նամակներ են հանձնել՝ պահանջելով խորհրդարանական լսումներ առողջության համապարփակ պարտադիր ապահովագրության բացերի եւ ռիսկերի վերաբերյալ
    ⚖️ Նրանք պահանջում են փոխել վճարման կարգը եւ վերահաշվարկել վարձատրման մեխանիզմը
    💬 «Չպետք է համակարգը գործի բուժաշխատողների հաշվին… եղել են դեպքեր, երբ բժիշկը ստացել է ընդամենը 19.000–23.000 դրամ»
    ⛔️ Ըստ բժշկի՝ հարց բարձրացնող բուժաշխատողների նկատմամբ կիրառվում են ճնշումներ եւ ազատումներ
    🔗 Ավելին՝ այստեղ
  • Սևանում 20-ամյա երիտասարդի սպանություն․ 2 անձ կալանավորվել է• Փետրվարի 21-ին Ս…

    🔴 Սևանում 20-ամյա երիտասարդի սպանություն․ 2 անձ կալանավորվել է
    📍 Փետրվարի 21-ին Սևանում տեղի ունեցած սպանության գործով կալանավորվել է երկու անձ՝ Ն. Մ.-ն և Ա. Մ.-ն
    ⚖️ Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն)
    ⛓️ Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 1 ամիս ժամկետով
    🏥 Դանակահարված վիճակում հիվանդանոց տեղափոխված 20-ամյա երիտասարդը Արամ Խաչատրյանն էր, պայմանագրային զինծառայող
    🔗 Ավելին՝ այստեղ
  • Գյումրեցիներս, այսօր եղել ենք գյուղ Կամոյում, գյուղ Ախուրյանում, որից հետո գնաց…

    🔷 Գյումրեցիներս, այսօր եղել ենք գյուղ Կամոյում, գյուղ Ախուրյանում, որից հետո գնացել ենք հայրաքաղաք Գյումրի, շփվել ենք մեր հայրենակիցների հետ ու ներկայացրել նրանց Սամվել Կարապետյանի տնտեսական 5 քայլերը:
    Ես՝ մինչև հայրաքաղաքից հասա մայրաքաղաք, տեսա, որ ինչ-որ մարդիկ ընկել են ցնցումների մեջ: Մենք չենք գնում քաղաքների կաֆեներում նստում, ֆոտոներ անում, այլ գալիս ենք աշխատելու, լսում ենք ձեր հոգսերը ու տալիս դրանց լուծումները, դուք լավ գիտեք, որ մենք դա կարող ենք անել ու անելու ենք:
    Ալեքսան Ալեքսանյան
  • Տիգրան Աբրահամյան․ «Փաստերը իրենց օգտին չեն խոսում»• ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցու…

    💬 Տիգրան Աբրահամյան․ «Փաստերը իրենց օգտին չեն խոսում»
    🗣️ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը քննադատել է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների հայտարարությունները՝ նշելով, որ «փորփրվում է մի թեմա, որտեղ փաստերը իրենց օգտին չեն»
    📌 Նա հիշեցրել է 2018-ի իրադարձությունները՝ հարցադրելով, թե ովքեր էին աջակցում Նիկոլ Փաշինյանի առաջադրմանը և կոալիցիա կազմում նրա հետ
    ⚖️ Աբրահամյանի խոսքով՝ ՀՀԿ-ի թիրախավորումը չի բխում ընդդիմադիր ուժերի շահերից և ընտրական գործընթացում շահեկան չէ
    🔁 Նա նաև նշել է, որ թեման պարբերաբար ակտիվացվում է 2-րդ նախագահի հետ ասոցացվող շրջանակների կողմից
    «Թույլ չենք տա, որ անցյալի սխալները փորձեն ՀՀԿ-ի հաշվին խմբագրել», – ասել է Աբրահամյանը
    🔗 Ավելին՝ այստեղ