Category: Aravot

  • Ամենայն Հայոց Կաթողիկոսը երբեք կառուցողական հանդիպմանը դեմ չի եղել. Տեր ԵսայիՄա…

    🔵 Ամենայն Հայոց Կաթողիկոսը երբեք կառուցողական հանդիպմանը դեմ չի եղել. Տեր Եսայի
    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը արձագանքել է ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի հայտարարություններին՝ կապված Վեհափառ Հայրապետի և իշխանությունների հնարավոր հանդիպման հետ։
    Նրա խոսքով՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը երբեք չի մերժել կառուցողական հանդիպումների առաջարկները, իսկ շրջանառվող պնդումները իրականության հետ որևէ կապ չունեն և ներկայացնում են աղավաղված տեղեկատվություն։
    🔗 aravot.am | @aravot
  • Դերենիկ Մալխասյան. «Կզարմանամ՝ մի օր չտեսնենք ձերբակալություններ»«Մայր Հայաստան…

    🔵 Դերենիկ Մալխասյան. «Կզարմանամ՝ մի օր չտեսնենք ձերբակալություններ»
    «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանը «Հայելի» ակումբում անդրադարձել է Ավետիք Չալաբյանի տան խուզարկությանը և ձերբակալությանը՝ պնդելով, թե երկրում տեղի են ունենում քաղաքական հետապնդումներ և ուժային ճնշումներ։
    Նրա խոսքով՝ վերջին շրջանում ավելացել են ընդդիմադիրների ձերբակալությունները, իսկ հասարակության մեջ ձևավորվում է վախի մթնոլորտ։ Նա նաև հայտարարել է, թե իշխանությունը գնալով կոշտացնում է իր գործողությունները և փորձում է մեկուսացնել քաղաքական դեմքերին։
    🔗 aravot.am | @aravot
  • Ինչի՞ կհանգեցնի Փաշինյանի հակառուսական քաղաքականությունը, գո՞հ են մարդիկ ընտրու…

    Ինչի՞ կհանգեցնի Փաշինյանի հակառուսական քաղաքականությունը, գո՞հ են մարդիկ ընտրության արդյունքներից և ովքե՞ր են իրական թալանչիները․ ՀԱՐՑՈՒՄ հանրապետության մարզերում։ «Ուժեղ Հայաստան»

  • Միջպետական հայցերից հրաժարումը կնշանակի հրաժարում արդարադատությունից․ փորձագետ«…

    🔵 Միջպետական հայցերից հրաժարումը կնշանակի հրաժարում արդարադատությունից․ փորձագետ
    «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը նշել է, որ միջպետական հայցերից հրաժարումը կարող է խաթարել խախտումների իրավական գնահատումը և երկարաժամկետ խաղաղության հիմքերը։
    Նրա խոսքով՝ նման գործերը կարևոր են ոչ միայն փոխհատուցման, այլ նաև փաստերի արձանագրման և միջազգային պատասխանատվության ապահովման համար։
    aravot.am | @aravot

  • ՍԴ-ն մեկ վարույթում կքննի ընտրությունների արդյունքները վիճարկող բոլոր դիմումներ…

    ⚖️ ՍԴ-ն մեկ վարույթում կքննի ընտրությունների արդյունքները վիճարկող բոլոր դիմումները
    Սահմանադրական դատարանը որոշել է մեկ վարույթում միավորել հունիսի 7-ի ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումները։
    📌 ՍԴ-ն նաև գործով որպես երրորդ կողմ ներգրավել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, իսկ գործի քննությունը կանցկացվի բանավոր ընթացակարգով։
    aravot.am⁠ | @aravot
  • Արա Ղազարյան․ ՄԻԵԴ-ի վճիռը կոտրում է Ադրբեջանի տարածած միֆերըՄիջազգային իրավուն…

    ⚖️ Արա Ղազարյան․ ՄԻԵԴ-ի վճիռը կոտրում է Ադրբեջանի տարածած միֆերը
    Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի խոսքով՝ ՄԻԵԴ-ի վճիռը մայոր Հայկ Թորոյանի գործով պատմական նշանակություն ունի, քանի որ դատարանը արձանագրել է, որ խոշտանգումն ու գլխատումն իրականացրել են Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները։
    Նրա խոսքով՝ այս դատական ակտը հերքում է Ադրբեջանի այն պնդումները, թե պատերազմում իրենք զոհ էին, և փաստում է ռազմական հանցագործությունների իրականացումը։
    aravot.am⁠ | @aravot
  • #Բիզնես «My Viva» հավելվածով ծառայությունների կառավարումն ու վճարումներն ավելի հ…

    #Բիզնես
    📱 «My Viva» հավելվածով ծառայությունների կառավարումն ու վճարումներն ավելի հեշտ են դարձել
    Հավելվածի միջոցով օգտատերերը կարող են մի քանի հպումով կատարել վճարումներ, փոխել սակագնային պլանը և կառավարել ծառայությունները՝ առանց սպասարկման կենտրոն այցելելու։
    aravot.am⁠ | @aravot
  • ՄԻԵԴ-ը Հայկ Թորոյանի գործով արձանագրել է պատերազմական ծանր հանցագործություն․ Ար…

    ⚖️ ՄԻԵԴ-ը Հայկ Թորոյանի գործով արձանագրել է պատերազմական ծանր հանցագործություն․ Արաքս Մելքոնյան
    Լրագրողների հետ հանդիպմանը «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը հայտարարել է, որ ՄԻԵԴ-ի վճիռը մայոր Հայկ Թորոյանի գործով կարևոր է ոչ միայն մարդու իրավունքների խախտումը, այլև պատերազմական ծանր հանցագործությունը արձանագրելու տեսանկյունից։
    Նրա խոսքով՝ դատարանը ճանաչել է Ադրբեջանի իրավազորությունը, ինչպես նաև արձանագրել է կյանքի իրավունքի, խոշտանգման արգելքի և զոհի ընտանիքի անդամների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի խախտումները։
    🔗 aravot.am | @aravot
  • Ամերիկայի հայկական համագումարը դատապարտել է ԱՄՆ Կոնգրեսում նախատեսված ադրբեջանա…

    🇺🇸 Ամերիկայի հայկական համագումարը դատապարտել է ԱՄՆ Կոնգրեսում նախատեսված ադրբեջանական միջոցառումը
    Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել՝ դեմ արտահայտվելով հունիսի 24-ին ԱՄՆ Կոնգրեսում «Բաքվի նախաձեռնության խմբի» կազմակերպած միջոցառմանը։
    Կազմակերպությունը զգուշացնում է, որ նման նախաձեռնությունները կարող են լեգիտիմացնել ադրբեջանական նարատիվները, որոնք ժխտում կամ նսեմացնում են Արցախի հայերի բռնի տեղահանությունն ու շեղում ուշադրությունը հայ գերիների, մարդու իրավունքների և արդարության չլուծված հարցերից։
    Համագումարը կոչ է արել Կոնգրեսի ուշադրությունը կենտրոնացնել հայ պատանդների ազատ արձակման, պատասխանատվության ապահովման և արդար ու կայուն խաղաղության հաստատման վրա։
    aravot.am⁠ | @aravot
  • #վերլուծական …

    #վերլուծական 🎯 «Միջանցքից» մինչեւ «վերադարձ»՝ խաղաղության քողի ներքո
    Վերջին շրջանում Ադրբեջանի քաղաքական օրակարգում առանցքային են դարձել «Զանգեզուրի միջանցք»-ի և «Արևմտյան Ադրբեջան» գաղափարները՝ որպես երկարաժամկետ ռազմավարության մաս։ Դրանք ներկայացվում են ոչ միայն հաղորդակցությունների բացման, այլ նաև պատմական և իրավական պահանջների ձևակերպման շրջանակում։
    Բաքուն փորձում է միջազգային հարթակներում առաջ մղել «վերադարձի իրավունք» գաղափարը՝ այն կապելով մարդու իրավունքների և մշակութային ժառանգության հետ։ ✍️Էմմա Գաբրիելյանի վերլուծականը