Category: Aravot

  • ՀՊՏՀ ռեկտորը նահանջեց. Գյումրու մասնաճյուղի տնօրենի ԺՊ է նշանակվել Կարեն Պետրոս…

    🔵 ՀՊՏՀ ռեկտորը նահանջեց. Գյումրու մասնաճյուղի տնօրենի ԺՊ է նշանակվել Կարեն Պետրոսյանը
    ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանը բավարարել է Գյումրու մասնաճյուղի աշխատակիցների պահանջը և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Կարեն Պետրոսյանին, որը մինչ այդ ևս զբաղեցնում էր այդ պաշտոնը։
    Հիշեցնենք, որ աշխատակիցները բոյկոտ էին հայտարարել՝ պահանջելով մինչև տնօրենի ընտրությունները պաշտոնում թողնել Կարեն Պետրոսյանին։
    aravot.am | @aravot
  • «Մեր բանկային համակարգը կեղեքո՞ւմ է մեր հանրությանը, թե՞ նորմալ ծառայություններ…

    🔵 «Մեր բանկային համակարգը կեղեքո՞ւմ է մեր հանրությանը, թե՞ նորմալ ծառայություններ է մատուցում»․ հարց ԿԲ նախագահին
    ԱԺ-ում պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին ի պատասխան՝ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նշեց, որ Հայաստանում վարկերի տոկոսադրույքները բարձր չեն տարածաշրջանային երկրների համեմատ և համապատասխանում են երկրի ռիսկային միջավայրին։
    Նրա խոսքով՝ շուկայում մրցակցություն կա, իսկ վարկերի պայմանները կախված են հաճախորդների ֆինանսական կարգապահությունից ու ռիսկայնությունից։ Գալստյանը նաև ընդգծեց, որ Հայաստանը շարունակում է մնալ գրավիչ ներդրումային ուղղություն, ինչի արդյունքում երկիր է մտնում զգալի կապիտալ։
    aravot.am | @aravot
  • «Բա Ներքին Հանդում Հասմիկն ինչո՞ւ է մեզ ձայն տվել, որովհետեւ կատարվել են անվտան…

    🔵 «Բա Ներքին Հանդում Հասմիկն ինչո՞ւ է մեզ ձայն տվել, որովհետեւ կատարվել են անվտանգային ծրագրեր»․ Անդրանիկ Քոչարյան
    Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ Ներքին Հանդում իշխանության ստացած բարձր աջակցությունը պայմանավորված է այնտեղ իրականացված անվտանգային ծրագրերով։ Նրա խոսքով՝ անվտանգության ոլորտում կատարված բարեփոխումները նպաստել են կայունությանն ու պետական կառույցների նկատմամբ վստահության աճին։
    aravot.am | @aravot
  • «Ստորին բնազդների վրա հնարավոր չէ պետություն կառուցել»․ Արամ Աբրահամյան…

    «Ստորին բնազդների վրա հնարավոր չէ պետություն կառուցել»․ Արամ Աբրահամյան

  • Լիպարիտ Դրմեյան․ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում սնունդ էր բաժանում՝ շրջանցելով…

    🔵 Լիպարիտ Դրմեյան․ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում սնունդ էր բաժանում՝ շրջանցելով բարեգործության արգելքը
    «Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը հայտարարել է, որ պատրաստվում են Սահմանադրական դատարանում վիճարկել Երևանի ընտրությունների արդյունքները՝ պնդելով, որ ընտրողները չեն կարողացել ազատ արտահայտել իրենց կամքը։
    Նրա խոսքով՝ քարոզարշավի ընթացքում կիրառվել են վարչական ռեսուրսներ, իսկ օրենքով արգելված բարեգործությունը շրջանցվել է. «Փաշինյանը անսահմանափակ թխվածքաբլիթներ էր բաժանում, իսկ թխվածքաբլիթը համարվում է սնունդ»։
    aravot.am | @aravot
  • Դատախազությունը դատարան է դիմել՝ «Ոսկե բանալի» առողջարանի սեփականության գրանցու…

    🔵 Դատախազությունը դատարան է դիմել՝ «Ոսկե բանալի» առողջարանի սեփականության գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով
    Դատախազությունը հայտարարել է, որ «Արարատցեմենտ»-ի կողմից «Ոսկե բանալի» առողջարանի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել են խախտումներ։
    Գործը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտե, իսկ Վարչական դատարան ներկայացվել է հայց՝ առողջարանի նկատմամբ «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքի պետական գրանցումն առոչինչ ճանաչելու պահանջով։
    aravot.am | @aravot
  • «Ո՞ւր է ընդդիմությունը, ինչո՞ւ չի գալիս հարցեր տալու»․ Անահիտ ԱվանեսյանԱռողջապա…

    🔵 «Ո՞ւր է ընդդիմությունը, ինչո՞ւ չի գալիս հարցեր տալու»․ Անահիտ Ավանեսյան
    Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը քննադատել է ընդդիմությանը՝ նշելով, որ այն չի մասնակցում բյուջեի քննարկումներին և փոխարենը տարածում է ապատեղեկատվություն, մասնավորապես՝ առողջության ապահովագրության ծրագրի վերաբերյալ։
    Նրա խոսքով՝ ապահովագրական համակարգը շարունակելու է գործել, իսկ 2028 թվականից նախատեսվում է ընդգրկել բնակչության բոլոր խմբերին։ Նախարարը նաև պնդել է, որ համակարգը հաջողությամբ հաղթահարել է դիմելիության աճը։
    aravot.am | @aravot
  • ԵԽ հանձնակատար․ Արցախահայերի ինտեգրման համար անհրաժեշտ են երկարաժամկետ աջակցութ…

    🔵 ԵԽ հանձնակատար․ Արցախահայերի ինտեգրման համար անհրաժեշտ են երկարաժամկետ աջակցություն և նոր միջոցառումներ
    Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթին հայտարարել է, որ Արցախից տեղահանված հայերը շարունակում են աջակցության և երկարաժամկետ ինտեգրման ծրագրերի կարիք ունենալ։
    Նա դրական է գնահատել Հայաստանի կառավարության իրականացրած քայլերը՝ քաղաքացիության տրամադրումը, բնակարանային և սոցիալական աջակցության ծրագրերը, սակայն նշել է, որ բազմաթիվ արցախահայեր դեռ բախվում են բնակարանային, փաստաթղթային և սոցիալական խնդիրների։
    Հանձնակատարը կոչ է արել մշակել համապարփակ ինտեգրման ռազմավարություն, ուժեղացնել խոցելի խմբերի աջակցությունը և շարունակել միջազգային ներգրավվածությունը։
    aravot.am | @aravot
  • Արցախից տեղահանված 2970 ընտանիք արդեն սեփական տուն է ձեռք բերել․ Տիգրան Խաչատրյ…

    📌 Արցախից տեղահանված 2970 ընտանիք արդեն սեփական տուն է ձեռք բերել․ Տիգրան Խաչատրյան
    Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ բնակարանային աջակցության ծրագրի շրջանակում 6444 ընտանիք ստացել է հավաստագիր, իսկ ավելի քան 2970 ընտանիք՝ շուրջ 13,4 հազար մարդ, արդեն գնել է բնակարան կամ տուն։
    Նա նաև հայտնել է, որ 2023 թվականից ի վեր արցախցիների աջակցության համար պետությունը հատկացրել է շուրջ 146 մլրդ դրամ, իսկ ավելի քան 31 հազար տեղահանված այժմ ունի մշտական աշխատանք կամ ինքնազբաղվածություն։
    aravot.am | @aravot
  • «Հյուսիս-հարավ» ծրագրով 2025-ին զգալի առաջընթաց է գրանցվելՓոխվարչապետ Տիգրան Խա…

    🛣️ «Հյուսիս-հարավ» ծրագրով 2025-ին զգալի առաջընթաց է գրանցվել

    Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ ավարտվել և ամբողջությամբ շահագործման է հանձնվել Աշտարակ-Գյումրի 84 կմ ճանապարհահատվածը։
    📍 Մեկնարկել են Սիսիան-Քաջարան 60 կմ նոր ճանապարհի կառուցման մրցութային գործընթացները։
    📍 Մինչև տարեվերջ նախատեսվում է սկսել Բարգուշատի 8.6 կմ և Քաջարանի 7.2 կմ թունելների շինարարությունը։
    📍 2025 թվականին կառուցվել կամ նորոգվել է շուրջ 504 կմ ճանապարհ, հիմնանորոգվել են 10 կամուրջ և 2 տրանսպորտային հանգույց։
    aravot.am | @aravot