Category: Aravot

  • ԱՄՆ-ն նոր լայնածավալ հարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներինԱՄՆ Զինված ո…

    🚨 ԱՄՆ-ն նոր լայնածավալ հարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին
    ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հաստատել է, որ ամերիկյան ուժերը հարվածներ են հասցրել Իրանի ավելի քան 80 ռազմական օբյեկտների՝ թիրախավորելով հակաօդային պաշտպանության համակարգեր, հրամանատարական կետեր, ռադարներ և հակածովային հրթիռային դիրքեր։
    Վաշինգտոնի հայտարարությամբ՝ գործողությունները պատասխան են Հորմուզի նեղուցում առևտրային նավերի դեմ Իրանի իրականացրած հարձակումներին։
    aravot.am⁠ | @aravot

    Իրանը հրապարակել է հերթական MQ-9 Reaper-ի խոցման կադրերը

    Իրանական կողմը ներկայացրել է տեսանյութ, որտեղ, ըստ հայտարարության, ֆիքսված է ամերիկյան հարվածային MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքի հերթական որսալն ու խոցումը։ «Հենակետ» վերլուծական կենտրոն

  • «Հայաստանը իրավունք չունի հարաբերությունները փչացնել Ռուսաստանի հետ»․ Հայկ Ֆարմ…

    📌 «Հայաստանը իրավունք չունի հարաբերությունները փչացնել Ռուսաստանի հետ»․ Հայկ Ֆարմանյան
    «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Հայկ Ֆարմանյանը հայտարարել է, որ Հայաստանը չպետք է կտրուկ վատթարացնի հարաբերությունները որևէ գործընկերոջ, հատկապես Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ։
    Նրա խոսքով՝ Հայաստանի արտաքին առևտրի զգալի մասը կապված է ռուսական շուկայի հետ, իսկ ԵՄ շուկա արտահանման մասին հայտարարությունները ներկայում իրատեսական չեն։
    aravot.am⁠ | @aravot
  • Երևանում անցկացվել է Ալի Խամենեիի հիշատակին նվիրված երեկոՀայաստանում Իրանի դեսպ…

    📌 Երևանում անցկացվել է Ալի Խամենեիի հիշատակին նվիրված երեկո
    Հայաստանում Իրանի դեսպանատան նախաձեռնությամբ Երևանի Կապույտ մզկիթում անցկացվել է Ալի Խամենեիի հիշատակին նվիրված միջոցառում, որի ընթացքում ցուցադրվել է նրա մասին պատմող վավերագրական ֆիլմ։
    Իրանում ՀՀ դեսպան Խալիլ Շիրղոլամին նշել է, որ Խամենեին Հայաստանն անվանում էր «անկեղծ հարևան», և վստահեցրել, որ երկու երկրների հարաբերությունների ամրապնդման քաղաքականությունը շարունակվելու է։
    aravot.am⁠ | @aravot
  • Ռուսաստանն արգելել է դիզելային վառելիքի արտահանումըՌուսաստանի կառավարությունը հ…

    📌 Ռուսաստանն արգելել է դիզելային վառելիքի արտահանումը
    Ռուսաստանի կառավարությունը հուլիսի 8-ից արգելել է դիզելային վառելիքի արտահանումը։ Փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի խոսքով՝ որոշումն ընդունվել է ներքին շուկան կայունացնելու նպատակով։
    Ռուսական աղբյուրների փոխանցմամբ՝ երկրում վառելիքային ճգնաժամը խորացել է Ուկրաինայի ԱԹՍ-ների հարվածներից հետո, որոնք թիրախավորել են նավթավերամշակման գործարանները։
    aravot.am⁠ | @aravot
  • Իրանը հրաժարվում է ԱՄՆ-ի հետ վերջնական համաձայնագրի բանակցություններիցԻրանի արտ…

    📌 Իրանը հրաժարվում է ԱՄՆ-ի հետ վերջնական համաձայնագրի բանակցություններից
    Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը չի սկսի ԱՄՆ-ի հետ վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններ, քանի դեռ Վաշինգտոնը շարունակում է սպառնալ Իրանին։
    Նա նաև զգուշացրել է, որ ԱՄՆ-ի ցանկացած նոր ռազմական հարված կստանա ավելի մասշտաբային պատասխան, քան նախկինում։
    aravot.am⁠ | @aravot
  • «Իմ շնորհիվ Թուրքիան չներքաշվեց պատերազմի մեջ»․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը …

    📌 «Իմ շնորհիվ Թուրքիան չներքաշվեց պատերազմի մեջ»․ Թրամփ
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հարաբերությունների շնորհիվ Թուրքիան չի ներքաշվել Իսրայելի հետ պատերազմի մեջ։
    Թրամփի խոսքով՝ Էրդողանը ցանկացել է այդ քայլին գնալ, սակայն դա չի տեղի ունեցել։ Նա նաև Էրդողանին բնութագրել է որպես «հիասքանչ մարդ»։
    aravot.am⁠ | @aravot
  • «Ժողովուրդն այս պահին պատրաստ չէ նոր բախումների»․ Արթուր ԱվանեսյանԱրթուր Ավանես…

    📌 «Ժողովուրդն այս պահին պատրաստ չէ նոր բախումների»․ Արթուր Ավանեսյան
    Արթուր Ավանեսյանի խոսքով՝ իշխանափոխությունը պետք է լինի քաղաքական ճանապարհով, իսկ պայքարը՝ նաև փողոցում, սակայն հասարակությունն այս պահին պատրաստ չէ նոր բախումների։
    Նրա գնահատմամբ՝ Հայաստանի համար այժմ կարևոր է խուսափել ապակայունացումից և պայքարել խելամիտ քաղաքական մեթոդներով։
    aravot.am⁠ | @aravot
  • Արթիկի համայնքապետարանի պաշտոնյան ձերբակալվել էԱրթիկի համայնքապետարանի քաղաքաշի…

    📌 Արթիկի համայնքապետարանի պաշտոնյան ձերբակալվել է
    Արթիկի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Արկադի Գրիգորյանը ձերբակալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից։ Համայնքապետարանը հաստատել է տեղեկությունը, սակայն այլ մանրամասներ չի հայտնել։
    Մամուլում շրջանառվում են տեղեկություններ, որ նա առնչություն ունի 4 մլն դրամի ենթադրյալ կոռուպցիոն գործարքի։ Պաշտոնապես քրեական վարույթի մանրամասները դեռ չեն հրապարակվել, իսկ Գրիգորյանին նախատեսվում է ներկայացնել դատարան՝ խափանման միջոցի հարցը քննելու համար։
    aravot.am⁠ | @aravot
  • «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակից 105 թեկնածու ինքնաբացարկ է ներկայացրելԿԸՀ-ն հուլիսի…

    📌 «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակից 105 թեկնածու ինքնաբացարկ է ներկայացրել
    ԿԸՀ-ն հուլիսի 8-ի նիստում ուժը կորցրած է ճանաչել «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված 105 պատգամավորության թեկնածուների գրանցումը՝ նրանց ներկայացրած ինքնաբացարկի դիմումների հիման վրա։
    aravot.am⁠ | @aravot
  • Այդ գումարն օգտագործվում է ի նպաստ օպերային թատրոնի․ Օպերայից պարզաբանում են դա…

    🎭 Այդ գումարն օգտագործվում է ի նպաստ օպերային թատրոնի․ Օպերայից պարզաբանում են դահլիճում միջոցառումների անցկացման մասին
    Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից հայտնել են, որ դահլիճում, բեմում և այլ տարածքներում հարսանեկան ֆոտոսեսիաներն ու կորպորատիվ միջոցառումներն իրականացվում են վարձակալության պայմանագրերով և չեն խանգարում թատրոնի բնականոն գործունեությանը։
    Թատրոնի ներկայացուցիչը նշել է, որ ստացված գումարներն ուղղվում են շենքի վերանորոգման և թատրոնի կարիքների համար՝ ընդգծելով, որ նման պրակտիկա կիրառվում է նաև միջազգային առաջատար օպերային թատրոններում։
    🔗 aravot.am
    | @aravot