Category: Aravot

  • ՍԴ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ․ որոշումը կհրապարակվի մինչև հուլիսի 4-ի վերջՍ…

    ⚖️ ՍԴ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ․ որոշումը կհրապարակվի մինչև հուլիսի 4-ի վերջ
    Սահմանադրական դատարանն ավարտեց հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը։
    ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հայտարարեց, որ դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ, իսկ որոշումը կհրապարակվի մինչև հուլիսի 4-ի օրվա վերջ։
    aravot.am⁠ | @aravot
  • «Եթե նեղսրտում են, թող վերադառնան Հայաստան»․ Գեղամ ՆազարյանԱԺ պետաիրավական հարց…

    📌 «Եթե նեղսրտում են, թող վերադառնան Հայաստան»․ Գեղամ Նազարյան
    ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին, որով առաջարկվում է համապետական ընտրություններին մասնակցելու համար սահմանել 365 օրվա ընթացքում Հայաստանում առնվազն 183 օր գտնվելու պահանջ։
    Նախագծի քննարկման ընթացքում ՔՊ պատգամավոր Գեղամ Նազարյանը հայտարարեց, որ եթե որևէ մեկը դժգոհ է այս փոփոխություններից, «թող վերադառնա Հայաստան, ապրի այստեղ և պատրաստվի հաջորդ ընտրություններին»։
    aravot.am⁠ | @aravot
  • «Իմ գույները, իմ տունը»․ Հենրիխ Մխիթարյանը երկարաձգել է պայմանագիրը «Ինտեր»-ի հ…

    📌 «Իմ գույները, իմ տունը»․ Հենրիխ Մխիթարյանը երկարաձգել է պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
    Իտալական «Ինտեր»-ը պաշտոնապես հայտարարել է, որ Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը երկարաձգվել է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։
    Ակումբը նշել է, որ հայ կիսապաշտպանը շարունակում է մնալ թիմի առանցքային ֆուտբոլիստներից, իսկ Մխիթարյանը գրել է. «Իմ գույները, իմ տունը։ Մնում ենք միասին»։
    aravot.am⁠ | @aravot
  • Հերոսի վերադարձը. Շուշանցի ՆշանըԱրամ Խաչատրյանի տուն-թանգարանում ներկայացվել է …

    🔵 Հերոսի վերադարձը. Շուշանցի Նշանը
    Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում ներկայացվել է «Շուշանցի Նշանը. Հիշողությունների ալբոմ» փաստավավերագրական գիրքը, որը պատմում է Վան-Վասպուրականի ինքնապաշտպանության հերոս Նշան Աճեմյանի և 1915 թվականի հերոսական պայքարի մասին։
    Գիրքը համալրվել է նոր փաստերով, արխիվային նյութերով ու լուսանկարներով՝ նպատակ ունենալով պահպանել ազգային հիշողությունն ու փոխանցել այն հաջորդ սերունդներին։
    🔗 aravot.am | @aravot
  • «Եթե սա է գործող իշխանության պատկերացրած իրական Հայաստանի խոսքի մշակույթը, ապա …

    🔵 «Եթե սա է գործող իշխանության պատկերացրած իրական Հայաստանի խոսքի մշակույթը, ապա Վարդան Ղուկասյանի եթերներից ու բառապաշարից մի դժգոհեք». ԴՕԿ ներկայացուցիչ
    ՍԴ-ում եզրափակիչ ելույթի ընթացքում ԴՕԿ կուսակցության ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը հայտարարեց, որ ԿԸՀ-ն պատշաճ չի արձագանքել ընտրական հնարավոր խախտումների վերաբերյալ բազմաթիվ հաղորդումներին և չի իրականացրել անհրաժեշտ վարչական վարույթներ։ Նա նաև քննադատեց իշխանությունների խոսույթի վերաբերյալ մոտեցումները՝ պնդելով, որ կիրառվող երկակի չափանիշները անհամատեղելի են քաղաքական հավասար մրցակցության սկզբունքի հետ։
    🔗 aravot.am | @aravot
  • «Առաջիկայում շփումներ կլինեն»․ ԱԳ փոխնախարարը՝ ՌԴ-ՀՀ առաջին դեմքերի հանդիպման մ…

    🔵 «Առաջիկայում շփումներ կլինեն»․ ԱԳ փոխնախարարը՝ ՌԴ-ՀՀ առաջին դեմքերի հանդիպման մասին
    ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը հայտարարեց, որ Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ երկխոսության շարունակմամբ և վստահեցրեց՝ առաջիկայում երկկողմ բարձր մակարդակի շփումներ կլինեն։ Սակայն նա չհստակեցրեց հնարավոր հանդիպումների ժամկետներն ու ընդգծեց, որ դրանց մասին կհայտարարվի պաշտոնապես։
    🔗 aravot.am | @aravot
  • ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը չի պատրաստվում ընդդիմադիր դառնալՀայկ Սարգսյան…

    🔵 ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը չի պատրաստվում ընդդիմադիր դառնալ
    Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ պատգամավորական գործունեությունն ավարտելուց հետո առայժմ պետական պաշտոն զբաղեցնելու մտադրություն չունի, թեև նման առաջարկ ստացել է։ Նա նաև ասաց, որ չի պատրաստվում անցնել ընդդիմություն և անդրադարձավ Անդրանիկ Քոչարյանի հետ տարաձայնություններին՝ պնդելով, որ իր օրենսդրական նախաձեռնությունը, չնայած դրական եզրակացություններին, օրակարգ չի ներառվել մեկ անձի անհամաձայնության պատճառով։
    🔗 aravot.am | @aravot
  • Եթե վերաքվեարկություն չեղավ, պետք է լինի մանդատների բաշխման նոր կարգ. ՕրբելյանԲ…

    🔵 Եթե վերաքվեարկություն չեղավ, պետք է լինի մանդատների բաշխման նոր կարգ. Օրբելյան
    ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանը հայտարարեց, որ ՍԴ-ին ներկայացրել են երկու պահանջ՝ ամբողջությամբ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները կամ, եթե վերաքվեարկություն չլինի, իրականացնել մանդատների նոր բաշխում։ Նրա խոսքով՝ այդ դեպքում ԲՀԿ-ն պետք է ստանա 5 մանդատ, ինչը, ըստ նրա, կապահովի 58.500 ընտրողների ձայնի ներկայացվածությունը խորհրդարանում։
    🔗 aravot.am | @aravot
  • «Մենք դա համարում ենք Հայոց ցեղասպանության հարցի զենքայնացում և արձագանքի կարիք…

    🔵 «Մենք դա համարում ենք Հայոց ցեղասպանության հարցի զենքայնացում և արձագանքի կարիք չենք տեսնում այստեղ». ԱԳ փոխնախարարը երկրորդեց Փաշինյանին
    ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը հայտարարեց, որ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնության վերաբերյալ ՀՀ պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել՝ ընդգծելով, որ կիսում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատականը։ Նրա խոսքով՝ Հայաստանը չի տեսնում առանձին արձագանքի անհրաժեշտություն՝ այս հարցը դիտարկելով որպես Հայոց ցեղասպանության թեմայի «զենքայնացում»։
    🔗 aravot.am | @aravot
  • Նույնիսկ եթե մեկ դատավոր ունի լեգիտիմության խնդիր, ապա դա ամբողջությամբ ստվերու…

    🔵 Նույնիսկ եթե մեկ դատավոր ունի լեգիտիմության խնդիր, ապա դա ամբողջությամբ ստվերում է դատարանի ամբողջ կազմը. Վարդևանյան
    ՍԴ նիստից հետո Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ իրենց ներկայացրած փաստարկները համոզիչ են, իսկ պատասխանող կողմը, ըստ նրա, չի հիմնավորել, թե ընդդիմությանը վերագրվող խախտումները որևէ ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյունքների վրա։ Նա նաև նշեց, որ նոր ընտրությունների վերաբերյալ իր առաջարկին պատասխան չի տրվել և ընդգծեց՝ նույնիսկ մեկ դատավորի լեգիտիմության խնդիրը ստվերում է դատարանի ամբողջ կազմը։
    🔗 aravot.am | @aravot