Category: Aravot

  • Անվավեր են ճանաչվել 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքներըԸստ ԿԸՀ նախագահ…

    Անվավեր են ճանաչվել 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները

    Ըստ ԿԸՀ նախագահի Նուբարաշեն թաղամասի այս ընտրատեղամասում արձանագրվել են խախտումներ, որոնք կարող էին ազդել քվեարկության արդյունքների վրա։
    10/51 ընտրատեղամասում ձայները բաշխվել էին հետևյալ կերպ
    🔷«Ուժեղ Հայաստան» դաշինք — 222
    🔷«Բարգավաճ Հայաստան» — 131
    🔷«Հայաստան» դաշինք — 122
    🔷ՔՊ — 630
  • Որքան հասկացա, քիչ առաջ ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը։ Դա կատարվեց 10/51 տեղամասի ար…

    ‼️ Որքան հասկացա, քիչ առաջ ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը։ Դա կատարվեց 10/51 տեղամասի արդյունքներն անվավեր ճանաչելով, իսկ այնտեղ ԲՀԿ-ն կարծեմ մոտ 130 քվե էր ստացել — միջինից էապես ավելին։
    Սա միայն ԲՀԿ-ի հարցը չի։ Դրանով քպ-ն վերականգնում է 3/5 մեծամասնությունը և կարողանում է միանձնյա նշանակել սահմանադրական պաշտոններում, ընդունել սահմանադրական օրենքներ։
    Սա ուղղակի խայտառակություն է։
    Ռուբեն Մելիքյան
  • Փաշինյանին շնորհավորելուց առաջ. Վրաստանի վարչապետի աղմկոտ հայտարարությունը․ Օրվա…

    Փաշինյանին շնորհավորելուց առաջ. Վրաստանի վարչապետի աղմկոտ հայտարարությունը․ Օրվա թեման
  • «30 հազարից ավելի գյումրեցի քվե է տվել ընդդիմությանը, իշխանությունը պետք է հարգ…

    🏛️ «30 հազարից ավելի գյումրեցի քվե է տվել ընդդիմությանը, իշխանությունը պետք է հարգի այդ ընտրությունը»․ Ավետիս Առաքելյան
    Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրիում արտահերթ ՏԻՄ ընտրություններ անցկացնելու մասին հայտարարությանը՝ ընդգծելով, որ 2025 թվականի ընտրությունները եղել են արդար ու թափանցիկ։
    Նրա խոսքով՝ 30 հազարից ավելի քաղաքացիներ քվե են տվել ընդդիմությանը, ձևավորվել է քաղաքի իշխանությունը, և կենտրոնական իշխանությունը պետք է դադարեցնի Գյումրու նկատմամբ ճնշումներն ու թույլ տա զբաղվել քաղաքի զարգացման հարցերով։
    aravot.am⁠ | @aravot
  • Ուժեղ կարկուտ Գավառում. Գագիկ Սուրենյան…

    Ուժեղ կարկուտ Գավառում. Գագիկ Սուրենյան

    https://cdn4.telesco.pe/file/880430b3c0.mp4?token=jjBqvnKlzJXsspQlq1VKMA5JeXxGokZS6Pyb4ETPmKn2BHPjriaWr8MILRu0OL_PPcZrF2yLwHYtESnJa1g81mNI5VuBLoK0uUmMyW1g7hinuBox-gKha0BucnWxVtCOtcuALTZofcDdZNZo6orkq3dvrwBAz4VGxIOZx9_AgQXeUmhmUwp4ois9Vl11As1m80jpjaaDNwjXrZX_YvcVjwuiVZPEVAAUdoElv_hBnTB8enIDuJdsJNrHdvEPfgc2iNjLqHJ_nCrfjzNQUnHXBJWSF-ddiSIm9zBFVNkYtvlj7TEby5PxWLMo1LTJF7jhtPrgsmXLDZYO_dOXR2L1JA

  • «Եթե այդ մարդուն գտնեն, կխնդրենք, որ հանձնեն մեզ»․ Տեր Փավստոսը՝ Գյումրու եկեղե…

    ⛪️ «Եթե այդ մարդուն գտնեն, կխնդրենք, որ հանձնեն մեզ»․ Տեր Փավստոսը՝ Գյումրու եկեղեցու ապակիները կոտրողի մասին
    Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու սպասավոր Տեր Փավստոս քահանա Սարգսյանը չի կապում եկեղեցու ապակիների կոտրումը հակաեկեղեցական արշավի հետ՝ նշելով, որ կատարող անձը իրենց անծանոթ է։
    Նրա խոսքով՝ եթե իրավապահները հայտնաբերեն այդ մարդուն, իրենք կցանկանան հասկանալ նրա քայլի դրդապատճառը և «ապաշխարության հրավիրել», ոչ թե պահանջել պատիժ կամ փոխհատուցում։
    aravot.am⁠ | @aravot
  • Արսեն Թորոսյան․ «Պետք է սովորեցնենք ձուկ որսալ, ոչ թե պարզապես ձուկ տալ»ԱԺ հանձ…

    💬 Արսեն Թորոսյան․ «Պետք է սովորեցնենք ձուկ որսալ, ոչ թե պարզապես ձուկ տալ»
    ԱԺ հանձնաժողովներում 2025 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը քննադատել է աղքատության հաղթահարման համար ուղիղ դրամական բաժանման գաղափարը՝ նշելով, որ քաղաքացիներին պետք է խրախուսել աշխատել, կրթվել և ինքնուրույն ապահովել իրենց բարեկեցությունը։
    Նախարարի խոսքով՝ նոր սոցիալական աջակցության համակարգում միջին նպաստը կազմում է 85 հազար դրամ, առավելագույնը՝ 280 հազար դրամ, իսկ նպատակը մարդկանց երկարաժամկետ կախվածությունից դուրս բերելն է, ոչ թե նպաստ ստանալու ձգտումը խրախուսելը։
    aravot.am⁠ | @aravot
  • Անուշ Սեդրակյանը պնդում է՝ ԵՊՀ-ում լուծարում են իր ղեկավարած ամբիոնը քաղաքական …

    🎓 Անուշ Սեդրակյանը պնդում է՝ ԵՊՀ-ում լուծարում են իր ղեկավարած ամբիոնը քաղաքական գործունեության պատճառով
    Aravot.am-ի հետ զրույցում ԵՊՀ Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Անուշ Սեդրակյանը հաստատել է, որ նախատեսվում է լուծարել իր ղեկավարած ամբիոնը, սակայն իրեն այդ մասին պաշտոնապես չեն տեղեկացրել։
    Սեդրակյանի համոզմամբ՝ որոշումը կապված է իր քաղաքական ակտիվության և ընտրություններին «Միասնության թևեր» կուսակցության ցուցակով մասնակցելու հետ։ Նա հայտարարել է, որ պատրաստվում է իրավական քայլեր ձեռնարկել՝ սա գնահատելով որպես ժողովրդավարական սկզբունքների խախտում։
    aravot.am⁠ | @aravot
  • Բագրատ Սրբազանը դատարանում կասկածի տակ է դրել գործով ներկայացված զենքերի առնչու…

    ⚖️ Բագրատ Սրբազանը դատարանում կասկածի տակ է դրել գործով ներկայացված զենքերի առնչությունը մեղադրանքներին
    Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստում մեղադրյալներն ու պաշտպանները պահանջել են հստակեցնել, թե ներկայացված զենք-զինամթերքը կոնկրետ ում է վերագրվում և ինչ կապ ունի առաջադրված մեղադրանքների հետ։
    Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ մեղադրանքը «լղոզված» է և քննիչները պարտավոր են ապացուցել, թե ներկայացված զենքերը ինչպես և որտեղ պետք է օգտագործվեին, ու ինչ առնչություն ունեն գործի հետ, այլ ոչ միայն արձանագրեն, որ դրանք զենք են։
    aravot.am⁠ | @aravot
  • ՀՀԿ-ականները կոշտ հակահարված են տվել Էդմոն ՄարուքյանինՀայկ Մամիջանյանը, Էդուարդ…

    ՀՀԿ-ականները կոշտ հակահարված են տվել Էդմոն Մարուքյանին
    Հայկ Մամիջանյանը, Էդուարդ Շարմազանովը և Աննա Մկրտչյանը տարբեր հայտարարություններով արձագանքել են Էդմոն Մարուքյանի այն պնդմանը, թե Նիկոլ Փաշինյանի «փաստաբանը» Սերժ Սարգսյանն է։
    Հայկ Մամիջանյանը Մարուքյանին մեղադրել է նախկինում Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը պաշտպանելու մեջ՝ հայտարարելով․ «Մի ասեք մեր մասին սուտ, որպեսզի մենք ստիպված չլինենք ձեր մասին ճշմարտությունն ասել»։
    Էդուարդ Շարմազանովը պնդել է, որ Մարուքյանը նախկինում արդարացրել է Արցախի շուրջ իշխանությունների որոշումները, իսկ Աննա Մկրտչյանը նրան անվանել է Նիկոլ Փաշինյանի «հատուկ հանձնարարություններ կատարող»՝ մեղադրելով արցախահայության իրավունքների պաշտպանության հարցում անգործության համար։
    aravot.am⁠ | @aravot