Category: Aravot

  • Ուսումնասիրելով ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունները՝ …

    📌 Ուսումնասիրելով ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունները՝ հայտնաբերել ենք մի շարք անհամապատասխանություններ ընտրությունների մասնակիցների և փաստացի քվեարկած ընտրողների թվերի միջև։
    Այս տվյալները հիմք են տալիս ենթադրելու, որ ընտրություններին մասնակցած անձանց հրապարակված ընդհանուր թիվը ճշգրտման կարիք ունի։ Այդ նպատակով ԿԸՀ ենք ներկայացրել մեր կողմից արձանագրված տարբերությունները՝ ըստ ընտրատեղամասերի։
    «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արմեն Մանուկյան
  • Քոչարյան․ «Պուտինի շնորհավորանքը ոչինչ չի փոխում»ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչա…

    🇷🇺 Քոչարյան․ «Պուտինի շնորհավորանքը ոչինչ չի փոխում»

    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի շնորհավորանքը կամ դրա բացակայությունը չի ազդում հայ-ռուսական հարաբերությունների վրա, քանի որ դրանք պայմանավորված են պետական շահերով։
    Նրա խոսքով՝ ներկայիս իշխանությունների քաղաքականության հետևանքով Հայաստանը ՌԴ-ում դիտարկվում է որպես ոչ բարեկամական կառավարություն ունեցող երկիր և շարժվում է դեպի Ռուսաստանի հակառակորդների հետ ինտեգրում։
    Քոչարյանը նաև նշել է, որ Հայաստանը չպետք է հայտնվեր նման արտաքին քաղաքական իրավիճակում։
    aravot.am | @aravot
  • Հավանական եմ համարում, որ Արմեն Աշոտյանին կալանավորել են նաեւ նրա համար, որպեսզ…

    📌 Հավանական եմ համարում, որ Արմեն Աշոտյանին կալանավորել են նաեւ նրա համար, որպեսզի ՔՊ-ի անդամակցումը ԵԺԿ-ին գրեթե անխոչընդոտ լինի։
    Քանի դեռ Արմենն ակտիվ ու անխոչընդոտ մասնակցում էր EPP-ի աշխատանքներին /երբեմն նույնիսկ տետակապով/, ՔՊ-ի EPP-ին անդամակցման շանսերն այդքան էլ փայլուն չէին։
    Արմենը խանգարում էր Նիկոլին։
    Էդուարդ Շարմազանով
  • Ծառուկյանը անձնագիրը վերցրել ու ասել է՝ ես գնացի․ լավ է արել, ճիշտ է արել. Արման…

    Ծառուկյանը անձնագիրը վերցրել ու ասել է՝ ես գնացի․ լավ է արել, ճիշտ է արել. Արման Աբովյան

  • Արմաշի գյուղացիները թթի արտահանման խնդիր ունենԱրարատի մարզի Արմաշ գյուղի բնակիչ…

    🍇 Արմաշի գյուղացիները թթի արտահանման խնդիր ունեն

    Արարատի մարզի Արմաշ գյուղի բնակիչները նշում են, որ արդեն 25 օր է հավաքում են թութը, սակայն արտահանման սահմանափակումների պատճառով չեն կարողանում իրացնել այն արտասահմանում։
    Գյուղացիների խոսքով՝ թութը ստիպված են վաճառել շատ ցածր գներով, իսկ արտադրանքը երկար պահելու հնարավորություն չկա՝ պիտանելիության կարճ ժամկետի պատճառով։
    Նրանք սպասում են կառավարության արձագանքին և ընդգծում, որ խնդրի լուծման համար անհրաժեշտ է նաև հայկական արտադրանքը եվրոպական շուկաներում ճանաչելի դարձնելու աշխատանք։
    aravot.am | @aravot
  • Շարմազանով․ «Այս ընտրությունները լեգիտիմ չեն»ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը հ…

    🎙️ Շարմազանով․ «Այս ընտրությունները լեգիտիմ չեն»
    ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն լեգիտիմ իշխանություն չունեն՝ պնդելով, թե ընտրություններին նախորդած շրջանում կիրառվել են վարչական ռեսուրս, ճնշումներ և ատելության խոսք։
    Նրա խոսքով՝ վարչապետը ընտրողներին ներկայացրել է «պատերազմի սպառնալիք»՝ սահմանադրական մեծամասնություն չստանալու դեպքում, ինչը, ըստ Շարմազանովի, ազդել է ընտրական գործընթացի վրա։
    Անդրադառնալով խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերին՝ նա նշել է, որ մանդատներ վերցնելու կամ չվերցնելու որոշումը պետք է կայացնեն հենց այդ ուժերը, իսկ ընդդիմությունը պետք է միավորի ջանքերը՝ իշխանությունների դեմ պայքարում։
    aravot.am | @aravot
  • «Մանդատները լուրջ գործիքներ են հետագա պայքարը շարունակելու համար»․ Ռոբերտ Քոչար…

    🔹 «Մանդատները լուրջ գործիքներ են հետագա պայքարը շարունակելու համար»․ Ռոբերտ Քոչարյան
    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարծիքով՝ ընտրությունների արդյունքները չեն կարող համարվել լեգիտիմ, և ընդդիմությունը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան՝ դրանք վիճարկելու համար։ Նա պնդել է, որ ընտրական գործընթացի ընթացքում արձանագրվել են բազմաթիվ խախտումներ, իսկ ԿԸՀ-ի գործողությունները լուրջ հարցեր են առաջացնում։
    Անդրադառնալով մանդատներ վերցնելու հարցին՝ Քոչարյանն ասել է, որ վերջնական որոշում դեռ չկա, սակայն իր անձնական կարծիքով՝ մանդատները կարևոր գործիք են հետագա քաղաքական պայքարը շարունակելու համար։ Նա նաև նշել է, որ պայքարը կարող է շարունակվել ինչպես խորհրդարանական, այնպես էլ փողոցային հարթակներում։
    aravot.am | @aravot
  • «Ուժեղ Հայաստան» դաշինքի աջակից ներկայացող կեղծ օգտահաշիվներից նամակներ են ուղա…

    🔹 «Ուժեղ Հայաստան» դաշինքի աջակից ներկայացող կեղծ օգտահաշիվներից նամակներ են ուղարկվում․ Մարիաննա Ղահրամանյան
    «Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը հայտնել է, որ տարբեր կեղծ հարթակներ և օգտահաշիվներ «Ուժեղ Հայաստան» դաշինքի անունից տարածում են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։ Նրա խոսքով՝ կեղծ օգտահաշիվներից նամակներ են ուղարկվում ԶԼՄ-ներին և լրագրողներին՝ ապատեղեկատվություն տարածելու նպատակով։
    Ղահրամանյանը պաշտոնապես հայտարարել է, որ այդ հաղորդագրությունները որևէ առնչություն չունեն «Ուժեղ Հայաստան» դաշինքի հետ և կոչ է արել լրագրողներին ու հանրությանը տեղեկատվությունը ստուգել բացառապես պաշտոնական հաղորդակցման հարթակներով։
    aravot.am | @aravot
  • «Արեւմուտքը եւ ՌԴ-ն այս որակի խորհրդարանով ինչ-որ մի կոնսենսուսային լուծում գտա…

    🔹 «Արեւմուտքը եւ ՌԴ-ն այս որակի խորհրդարանով ինչ-որ մի կոնսենսուսային լուծում գտան. պրոարեւմտամետ իշխանություն, պրոռուսամետ ընդդիմություն։ Բոլորն էլ գոհ են եւ բավարարված»․Նաիրա Զոհրաբյան
    ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի գնահատմամբ՝ ընտրությունների արդյունքները կանխատեսելի էին, իսկ ընդդիմությունը, ըստ նրա, ի վերջո կվերցնի պատգամավորական մանդատները։ Նա նշում է, որ մանդատներ վերցնելը կամ չվերցնելը էական փոփոխություն չի բերելու, իսկ դրա շուրջ ներկայացվող հիմնավորումները համոզիչ չեն թվում։
    Զոհրաբյանի կարծիքով՝ միջազգային դերակատարները գոհ են ձևավորված քաղաքական պատկերից, քանի որ այն ապահովում է պրոարևմտամետ իշխանության և պրոռուսամետ ընդդիմության համակեցություն խորհրդարանում։ Նա նաև վստահություն է հայտնել, որ ընդդիմադիր ուժերը կընդունեն մանդատները և կմտնեն խորհրդարան։
    aravot.am | @aravot
  • «Տոնը և տոնահանդեսի մշակույթը՝ որպես անցյալի և ներկայի մշակութակերտ տեքստ» թեմա…

    🔹 «Տոնը և տոնահանդեսի մշակույթը՝ որպես անցյալի և ներկայի մշակութակերտ տեքստ» թեմայով գիտաժողով է մեկնարկել
    ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի նախաձեռնությամբ մեկնարկել է «Տոնը և տոնահանդեսի մշակույթը՝ որպես անցյալի և ներկայի մշակութակերտ տեքստ» խորագրով երկօրյա գիտաժողովը։ Մասնակիցները քննարկում են հայկական ավանդական տոնացույցը, տոնահանդեսների պատմական ու արդի դրսևորումները, ինչպես նաև տոնի դերը ազգային, կրոնական և սոցիալական ինքնության ձևավորման գործում։
    Միջոցառումը կշարունակվի նաև աշխատաժողովով՝ նվիրված ավանդական մշակութային ժառանգության կիրառման հնարավորություններին։
    aravot.am | @aravot