Category: Aravot

  • «Փրկարարներին նույնիսկ չեն զանգահարել»․ Ազատի գործով մեղադրյալը նոր հայտարարութ…

    ⚖️ «Փրկարարներին նույնիսկ չեն զանգահարել»․ Ազատի գործով մեղադրյալը նոր հայտարարություններ է արել դատարանում
    Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով մեղադրյալ Գոռ Մարգարյանը դատարանում հայտարարել է, որ հրդեհից հետո Եղիշե Հակոբյանը, Ռադիկ Մարտիրոսյանն ու Լևոն Խառատյանը ոչ միայն չեն իրականացրել փրկարարական գործողություններ, այլև անմիջապես չեն տեղեկացրել պատասխանատուներին և չեն զանգահարել փրկարարներին։
    Նիստի ընթացքում նրա ցուցմունքի ընթերցումը ուղեկցվել է լարված մթնոլորտով․ տուժողների հարազատները մի քանի անգամ ընդհատել են, իսկ դատարանը ստիպված է եղել միջամտել։
    aravot.am⁠ | @aravot
  • Ստեղծագործում են երեխաներըԵրևանում տեղի է ունեցել «Ղազարյան» նկարչական ստուդիայ…

    🔹 Ստեղծագործում են երեխաները
    Երևանում տեղի է ունեցել «Ղազարյան» նկարչական ստուդիայի սաների «Հեքիաթի կախարդանքը գույների աշխարհում» խորագրով ցուցահանդեսը, որտեղ երեխաները ներկայացրել են իրենց նոր ստեղծագործությունները, հեղինակային ու նկարազարդված հեքիաթները, ինչպես նաև բնության, կենդանիների և հեքիաթային կերպարների թեմաներով աշխատանքներ։
    Ստուդիայի սաները մասնակցում են կրթական ու մշակութային տարբեր ծրագրերի, մրցույթների և փառատոների՝ գրանցելով հաջողություններ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Ցուցահանդեսի ավարտին երեխաները պարգևատրվել են շնորհակալագրերով։
    aravot.am | @aravot
  • ՌԴ լեյտենանտին ՀՀ քաղաքացիություն են շնորհել, սակայն նրան կրկին զինծառայության …

    🔹 ՌԴ լեյտենանտին ՀՀ քաղաքացիություն են շնորհել, սակայն նրան կրկին զինծառայության են կանչել
    ՀՀ քաղաքացիություն ստացած Է. Տ.-ի գործով վարչական դատարանը մերժել է պահանջը՝ նրան պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու վերաբերյալ։
    Նա Ռուսաստանում ստացել էր «լեյտենանտ» կոչում և անցել ռազմական պատրաստություն, սակայն ՀՀ պաշտպանության նախարարությունը և դատարանը արձանագրել են, որ այդ տվյալները բավարար չեն պարտադիր ծառայությունից ազատման հիմք լինելու համար։
    aravot.am | @aravot
  • Ճակատագրով մաեստրոնՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի պետական կամերային երգչախմբի…

    🔹 Ճակատագրով մաեստրոն
    ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը նշում է իր 65-ամյակը։ Տասնամյակներ շարունակ նա կարևոր դեր է ունեցել հայկական երաժշտական կյանքի զարգացման գործում՝ ղեկավարելով նվագախմբեր, ստեղծելով նոր ստեղծագործական խմբեր և ներկայացնելով հայկական մշակույթը միջազգային բեմերում։
    Մաեստրոյի նախաձեռնությամբ հիմնադրվել են «Հայ Ֆոլկ» վոկալ անսամբլը և Հայաստանի պետական կամերային երգչախումբը, որոնք հաջողությամբ հանդես են եկել աշխարհի տարբեր երկրներում։ Ռոբերտ Մլքեյանի գործունեությունը մեծ ներդրում է ունեցել հայկական խմբերգային արվեստի պահպանման, զարգացման և միջազգային ճանաչման գործում։
    aravot.am | @aravot
  • Հետընտրական գործընթացների վերաբերյալ առաջարկներ․ Մեխակ Գաբրիելյան Խորհրդարան ա…

    🔹 Հետընտրական գործընթացների վերաբերյալ առաջարկներ․ Մեխակ Գաբրիելյան
    🔹 Խորհրդարան անցած ընդդիմադիր քաղաքական ուժերը ցանկալի է համատեղ հայտարարությամբ հանդես գան և շարունակեն ընտրությունների արդյունքների վիճարկումը՝ օգտագործելով օրենսդրությամբ նախատեսված իրավական մեխանիզմները։
    🔹 Անհրաժեշտ է քաղաքական ուժերի միջև համագործակցություն՝ հետընտրական զարգացումների և ընտրական գործընթացների վերաբերյալ իրենց դիրքորոշումները ներկայացնելու նպատակով։
    aravot.am | @aravot
  • 1⃣ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց նաեւ 12/13 տեղամասային կենտրոնի արդյունքները։ (Մի…

    ❗️1️⃣ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց նաեւ 12/13 տեղամասային կենտրոնի արդյունքները։ (Միայն այս տեղամասի հետ կապված էի դիմում ներկայացրել)❗️
    12/13
    Ուժեղ Հայաստան-71
    Բարգավաճ Հայաստան-9
    Քաղաքացիական պայմանագիր-602
    Հայաստան դաշինք-67
    2️⃣
    Ժամը՝ 20:00-ից հետո կարող են քվեարկել տեղամասային սենյակում գտնվող ընտրողները, ոչ թե շենքում ելումուտ անողները։
    3️⃣
    3 դեպքերում էլ՝ արդյունքներն անվավեր ճանաչվեցին ԿԸՀ կողմից ՍԵՓԱԿԱՆ նախաձեռնությամբ❗️
    Եթե 3 տեղամասի արդյունքների անվավերության հիմքով «Բարգավաճ Հայաստան»ը նվազագույն շեմը հաղթահարելու խնդիր ունենա, ՊԵՏՔ Է վերաքվեարկության վերաբերյալ որոշում կայացվի❗️#ընտրություն
    Գոհար Մելոյան

  • «Այ, ստախոս, ես քո տանը տեղը գիտե՞մ»․ Արթիկում տեղի ունեցած ծեծկռտուքի պատմությ…

    👊 «Այ, ստախոս, ես քո տանը տեղը գիտե՞մ»․ Արթիկում տեղի ունեցած ծեծկռտուքի պատմությունը շարունակվում է
    Ռոբերտ Քոչարյանի համակիր Հակոբ Հարությունյանը հայտնել է, որ հետ է վերցրել ՔՊ-ականների դեմ իր բողոքը՝ Արթիկում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո։ Նրա պնդմամբ՝ միջադեպի մասնակից Սիփանի հայրն ու հորեղբայրը եկել են իր տուն, ներողություն խնդրել և հորդորել հաշտվել։ Հարությունյանը նշել է, որ որպես մեծահոգի հարևան՝ ընդառաջել է նրանց խնդրանքին։
    Մինչդեռ Սիփանի հայրը՝ Արտակ Գրիգորյանը, կտրուկ հերքել է այս տեղեկությունը և Հարությունյանին անվանել շարքային ստախոս։ Նա հայտարարել է, որ որևէ մեկը ներողություն չի խնդրել, քանի որ միջադեպը հենց Հարությունյանի անվայելուչ պահվածքի պատճառով է սկսվել։ Գրիգորյանի խոսքով՝ հակառակ կողմն է միջնորդներով խնդրել կարգավորել հարցը, իսկ գործով արդեն նախաձեռնված է քրեական վարույթ։
    🔗 aravot.am | @aravot_
  • Ընդդիմությունը պետք է համախմբվի և լուրջ ռազմավարությամբ առաջ գնա․ իրավական, սահմ…

    🔹Ընդդիմությունը պետք է համախմբվի և լուրջ ռազմավարությամբ առաջ գնա․ իրավական, սահմանադրական նորմերով այս իշխանության դեմ չեն հաջողելու․ Կարինե Աճեմյան
    Երևանի պանթեոնում ՀՀԿ ակտիվի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում Կարինե Աճեմյանը նշել է, որ ներկայիս քաղաքական իրավիճակում անհրաժեշտ է ընդդիմության ավելի ուժեղ համախմբում և միասնական ռազմավարություն։
    Նրա խոսքով՝ միայն իրավական և սահմանադրական մեխանիզմներով իշխանության դեմ հաջողության հասնելը դժվար է, և ընդդիմությունը պետք է գործի ավելի համակարգված ու միավորված ձևով։
    aravot.am | @aravot
  • Ոստիկանությունն ուժեր է կենտրոնացնում ԿԸՀ շենքի դիմաց․ «Բարգավաճ Հայաստան» կուսա…

    Ոստիկանությունն ուժեր է կենտրոնացնում ԿԸՀ շենքի դիմաց․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները բողոքի ակցիա են իրականացնում։

    https://cdn4.telesco.pe/file/f09450369c.mp4?token=VBUGyq40m_SXHR8aYCfT1mclIHrBKN0yMpnOeyLWiAy1sJS3kuBv1_4dV0MQW4vSCKcQS3-i-b8yD29YgpWWtcCCG1mOkW09lGRbZeG4a9OlGRRcPSb-XRjgz7-9_imWbMWGfvEqNNzEh65-MZBWKVteIdNRDDgrnqF-dlVv-knhIMMQd29ungzY8WdU9ZAjAO4PEnLRmJ7xfgrfhhH_R9yMtdnKEnhfLWpbQsgsPqW5XN8FWFipCmi-vdIAx4d_e-UC8sWuSAECmpUSusDaxIvZlYiNtP_ubIlGbfvjgDdEOtV5yScLtV-2DEtyeI9j14qNXOL5SNQsQHqYNhEaDA

  • «Անդրանիկ Մարգարյանի ժամանակ ընդդիմություն-իշխանություն հարաբերությունները հաշտ…

    🔹 «Անդրանիկ Մարգարյանի ժամանակ ընդդիմություն-իշխանություն հարաբերությունները հաշտեցնող էին, հիմա դարձել են թշնամական»․ Սամվել Նիկոյան
    ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը հայտարարել է, որ նախկինում քաղաքական դաշտում ընդդիմություն-իշխանություն հարաբերությունները եղել են ավելի հանդուրժողական և համագործակցային։
    Նիկոյանը նաև նշել է, որ ներկայում քաղաքական դաշտում ձևավորվել է թշնամական մթնոլորտ, որը նա համարում է վտանգավոր պետության համար։
    aravot.am | @aravot