Category: Aravot

  • Հետընտրական գործընթացների վերաբերյալ առաջարկներ․ Մեխակ Գաբրիելյան Խորհրդարան ա…

    🔹 Հետընտրական գործընթացների վերաբերյալ առաջարկներ․ Մեխակ Գաբրիելյան
    🔹 Խորհրդարան անցած ընդդիմադիր քաղաքական ուժերը ցանկալի է համատեղ հայտարարությամբ հանդես գան և շարունակեն ընտրությունների արդյունքների վիճարկումը՝ օգտագործելով օրենսդրությամբ նախատեսված իրավական մեխանիզմները։
    🔹 Անհրաժեշտ է քաղաքական ուժերի միջև համագործակցություն՝ հետընտրական զարգացումների և ընտրական գործընթացների վերաբերյալ իրենց դիրքորոշումները ներկայացնելու նպատակով։
    aravot.am | @aravot
  • 1⃣ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց նաեւ 12/13 տեղամասային կենտրոնի արդյունքները։ (Մի…

    ❗️1️⃣ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց նաեւ 12/13 տեղամասային կենտրոնի արդյունքները։ (Միայն այս տեղամասի հետ կապված էի դիմում ներկայացրել)❗️
    12/13
    Ուժեղ Հայաստան-71
    Բարգավաճ Հայաստան-9
    Քաղաքացիական պայմանագիր-602
    Հայաստան դաշինք-67
    2️⃣
    Ժամը՝ 20:00-ից հետո կարող են քվեարկել տեղամասային սենյակում գտնվող ընտրողները, ոչ թե շենքում ելումուտ անողները։
    3️⃣
    3 դեպքերում էլ՝ արդյունքներն անվավեր ճանաչվեցին ԿԸՀ կողմից ՍԵՓԱԿԱՆ նախաձեռնությամբ❗️
    Եթե 3 տեղամասի արդյունքների անվավերության հիմքով «Բարգավաճ Հայաստան»ը նվազագույն շեմը հաղթահարելու խնդիր ունենա, ՊԵՏՔ Է վերաքվեարկության վերաբերյալ որոշում կայացվի❗️#ընտրություն
    Գոհար Մելոյան

  • «Այ, ստախոս, ես քո տանը տեղը գիտե՞մ»․ Արթիկում տեղի ունեցած ծեծկռտուքի պատմությ…

    👊 «Այ, ստախոս, ես քո տանը տեղը գիտե՞մ»․ Արթիկում տեղի ունեցած ծեծկռտուքի պատմությունը շարունակվում է
    Ռոբերտ Քոչարյանի համակիր Հակոբ Հարությունյանը հայտնել է, որ հետ է վերցրել ՔՊ-ականների դեմ իր բողոքը՝ Արթիկում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո։ Նրա պնդմամբ՝ միջադեպի մասնակից Սիփանի հայրն ու հորեղբայրը եկել են իր տուն, ներողություն խնդրել և հորդորել հաշտվել։ Հարությունյանը նշել է, որ որպես մեծահոգի հարևան՝ ընդառաջել է նրանց խնդրանքին։
    Մինչդեռ Սիփանի հայրը՝ Արտակ Գրիգորյանը, կտրուկ հերքել է այս տեղեկությունը և Հարությունյանին անվանել շարքային ստախոս։ Նա հայտարարել է, որ որևէ մեկը ներողություն չի խնդրել, քանի որ միջադեպը հենց Հարությունյանի անվայելուչ պահվածքի պատճառով է սկսվել։ Գրիգորյանի խոսքով՝ հակառակ կողմն է միջնորդներով խնդրել կարգավորել հարցը, իսկ գործով արդեն նախաձեռնված է քրեական վարույթ։
    🔗 aravot.am | @aravot_
  • Ընդդիմությունը պետք է համախմբվի և լուրջ ռազմավարությամբ առաջ գնա․ իրավական, սահմ…

    🔹Ընդդիմությունը պետք է համախմբվի և լուրջ ռազմավարությամբ առաջ գնա․ իրավական, սահմանադրական նորմերով այս իշխանության դեմ չեն հաջողելու․ Կարինե Աճեմյան
    Երևանի պանթեոնում ՀՀԿ ակտիվի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում Կարինե Աճեմյանը նշել է, որ ներկայիս քաղաքական իրավիճակում անհրաժեշտ է ընդդիմության ավելի ուժեղ համախմբում և միասնական ռազմավարություն։
    Նրա խոսքով՝ միայն իրավական և սահմանադրական մեխանիզմներով իշխանության դեմ հաջողության հասնելը դժվար է, և ընդդիմությունը պետք է գործի ավելի համակարգված ու միավորված ձևով։
    aravot.am | @aravot
  • Ոստիկանությունն ուժեր է կենտրոնացնում ԿԸՀ շենքի դիմաց․ «Բարգավաճ Հայաստան» կուսա…

    Ոստիկանությունն ուժեր է կենտրոնացնում ԿԸՀ շենքի դիմաց․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները բողոքի ակցիա են իրականացնում։

    https://cdn4.telesco.pe/file/f09450369c.mp4?token=VBUGyq40m_SXHR8aYCfT1mclIHrBKN0yMpnOeyLWiAy1sJS3kuBv1_4dV0MQW4vSCKcQS3-i-b8yD29YgpWWtcCCG1mOkW09lGRbZeG4a9OlGRRcPSb-XRjgz7-9_imWbMWGfvEqNNzEh65-MZBWKVteIdNRDDgrnqF-dlVv-knhIMMQd29ungzY8WdU9ZAjAO4PEnLRmJ7xfgrfhhH_R9yMtdnKEnhfLWpbQsgsPqW5XN8FWFipCmi-vdIAx4d_e-UC8sWuSAECmpUSusDaxIvZlYiNtP_ubIlGbfvjgDdEOtV5yScLtV-2DEtyeI9j14qNXOL5SNQsQHqYNhEaDA

  • «Անդրանիկ Մարգարյանի ժամանակ ընդդիմություն-իշխանություն հարաբերությունները հաշտ…

    🔹 «Անդրանիկ Մարգարյանի ժամանակ ընդդիմություն-իշխանություն հարաբերությունները հաշտեցնող էին, հիմա դարձել են թշնամական»․ Սամվել Նիկոյան
    ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը հայտարարել է, որ նախկինում քաղաքական դաշտում ընդդիմություն-իշխանություն հարաբերությունները եղել են ավելի հանդուրժողական և համագործակցային։
    Նիկոյանը նաև նշել է, որ ներկայում քաղաքական դաշտում ձևավորվել է թշնամական մթնոլորտ, որը նա համարում է վտանգավոր պետության համար։
    aravot.am | @aravot
  • ՆԳ նախարարը՝ 12-ամյա աշակերտի օրգանիզմում ենթադրյալ թմրամիջոց հայտնաբերելու դեպ…

    🔹 ՆԳ նախարարը՝ 12-ամյա աշակերտի օրգանիզմում ենթադրյալ թմրամիջոց հայտնաբերելու դեպքի մասին
    ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հայտնել է, որ 12-ամյա աշակերտի հետ կապված դեպքը գտնվում է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։ Նրա խոսքով՝ իրականացվում են անհրաժեշտ քննություններ, իսկ վերջնական փորձաքննությունը պետք է պարզի՝ արդյոք երեխայի օրգանիզմում իսկապես թմրամիջոց է հայտնաբերվել, թե ոչ։
    Նախարարը նշել է, որ դեպքի բոլոր հանգամանքները ուսումնասիրվում են, ուշադրության կենտրոնում են գտնվում ինչպես դասարանը, այնպես էլ դպրոցը։ Այս պահին դեպքի հետ առնչվող վերջնական նույնականացված անձ չկա, իսկ նախնական որոշ վարկածներ արդեն հերքվել են։
    aravot.am | @aravot
  • «Վահագն Հովակիմյանի գլխավորությամբ՝ ԿԸՀ-ն անմռունչ կերպով կյանքի կոչեց Նիկոլ Փա…

    🔹 «Վահագն Հովակիմյանի գլխավորությամբ՝ ԿԸՀ-ն անմռունչ կերպով կյանքի կոչեց Նիկոլ Փաշինյանի ցանկությունը»․ Իվետա Տոնոյան
    ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարել է, որ ԿԸՀ-ի որոշումը՝ անվավեր ճանաչել երկու ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, նպատակ ունի խոչընդոտել ԲՀԿ-ի մուտքը Ազգային ժողով։ Նրա խոսքով՝ վերահաշվարկների արդյունքում կուսակցությունը վերականգնել էր անցողիկ շեմը հաղթահարելու համար անհրաժեշտ քվեների զգալի մասը։
    Տոնոյանը պնդել է, որ ԿԸՀ-ն իր որոշմամբ ազդել է ընտրական գործընթացների և արդյունքների վրա՝ այն կապելով իշխանությունների քաղաքական ցանկությունների հետ։ Նա ընդգծել է, որ ԲՀԿ-ն շարունակելու է վիճարկել կայացված որոշումները։
    aravot.am | @aravot
  • «ԿԸՀ ներկայացրեցինք մասշտաբային ընտրախախտումների փաստեր, ՔՊ-ն չի հաղթել այս ընտ…

    🔹 «ԿԸՀ ներկայացրեցինք մասշտաբային ընտրախախտումների փաստեր, ՔՊ-ն չի հաղթել այս ընտրություններում, արդյունքները պետք է անվավեր ճանաչվեն»․ Վարդևանյան
    «Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պահանջելով անվավեր ճանաչել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի խոսքով՝ ԿԸՀ են ներկայացվել վարչական ռեսուրսի չարաշահման, ատելության խոսքի, ինչպես նաև քվեարկության օրվա ընտրախախտումների վերաբերյալ փաստեր։
    Վարդևանյանը հայտարարել է, որ ՔՊ-ն չի հաղթել այս ընտրություններում և պահանջել է նաև վերաքվեարկություն այն տեղամասերում, որտեղ արդյունքներն անվավեր են ճանաչվել։
    aravot.am | @aravot
  • #Բիզնես Team Telecom Armenia-ն ճանաչվել է առաջատար ոչ ֆինանսական թողարկողAMX-ի ա…

    #Բիզնես
    📈 Team Telecom Armenia-ն ճանաչվել է առաջատար ոչ ֆինանսական թողարկող
    AMX-ի ամենամյա մրցանակաբաշխության ընթացքում ընկերությունը արժանացել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող» մրցանակին՝ 2025 թվականին իրականացված գործարքների ծավալի հիման վրա։

    Մրցանակը վկայում է ներդրողների բարձր վստահության և Հայաստանի կապիտալի շուկայում Team Telecom Armenia-ի ակտիվ դերակատարության մասին։

    aravot.am