Category: Aravot

  • Ընտրությունների արդյունքները կվիճարկվեն Սահմանադրական դատարանում. Իշխան Սաղաթել…

    🗳 Ընտրությունների արդյունքները կվիճարկվեն Սահմանադրական դատարանում. Իշխան Սաղաթելյան
    «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանի պնդմամբ՝ քվեարկությունն անցել է ճնշումների ներքո, ոչ ազատ ու ոչ արդար պայմաններում։
    Դաշինքը նաև մոտ 20 տեղամասում վերահաշվարկ է նախաձեռնել՝ արձանագրությունների և ԿԸՀ տվյալների անհամապատասխանության պատճառով։ Պատգամավորական մանդատները վերցնելու հարցը կորոշվի ընդդիմադիր գործընկերների հետ միասնական խորհրդակցությունների արդյունքում։
    aravot.am | @aravot_
  • «Թող բավարարվեն ադրբեջանական ԶԼՄ-ներում եղած շնորհավորանքներով». Նինա Կարապետյա…

    🗣 «Թող բավարարվեն ադրբեջանական ԶԼՄ-ներում եղած շնորհավորանքներով». Նինա Կարապետյանց
    «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցն արձագանքել է ՔՊ պատգամավոր Մարիա Կարապետյանի դժգոհությանը, թե ընդդիմությունը չի շնորհավորել հաղթող ուժին։
    Նա ընդգծել է, որ տեղին չէ շնորհավորանքներ ակնկալել ոչ ազատ ու ոչ արդար ընտրությունների, քաղբանտարկյալների առկայության և Արթուր Օսիպյանի հացադուլի պայմաններում։
    aravot.am | @aravot_
  • Մանդատներ վերցնելու որոշումը պետք է լինի ընդդիմության միասնական որոշումը։Այդ որ…

    Մանդատներ վերցնելու որոշումը պետք է լինի ընդդիմության միասնական որոշումը։
    Այդ որոշումը կկարողանանք կայացնել մի քանի հարցերի պատասխաններն ունենալուց հետո։ Այս հարցում շատ կարևոր է նաև ԲՀԿ շեմը հաղթահարելու հարցը։
    Իշխան Սաղաթելյան
  • ԿԸՀ-ն ամփոփել է ԸԸՀ-ների ստացած վերահաշվարկի դիմումների մասին տեղեկատվությունըԿ…

    🗳 ԿԸՀ-ն ամփոփել է ԸԸՀ-ների ստացած վերահաշվարկի դիմումների մասին տեղեկատվությունը
    ԿԸՀ-ն հայտնում է, որ վերահաշվարկի դիմումների ընդունման վերջնաժամկետը լրացել է հունիսի 9-ին՝ ժամը 11:00-ին: 38 ընտրատարածքային հանձնաժողովներից 21-ը դիմում չեն ստացել, իսկ մյուս 17-ը ստացել են ընդհանուր 30 դիմում։ Դիմումները վերաբերում են 555 տեղամասերի արդյունքների վերահաշվարկին:
    Բողոքները ներկայացվել են ԲՀԿ, «Միասնության թևեր» և «Հայաստան» դաշինքի վստահված անձանց ու թեկնածուների կողմից: Տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ չեն գրանցվել։
    aravot.am | @aravot_
  • Հովհաննես Իշխանյան. Ամենազազրելին այն է, որ հենց խոցելի տարածքներում են փորձել …

    🎬 Հովհաննես Իշխանյան. Ամենազազրելին այն է, որ հենց խոցելի տարածքներում են փորձել տպավորություն ստեղծել, թե իբր ժողովուրդն իրենց կողմից է, ինչպես Սյունիքում, Կիրանցում, Ներքին Հանդում
    Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը հայտարարել է, որ ընտրություններում կիրառվել են աննախադեպ ոճի կեղծիքներ։ Ըստ նրա՝ ընդդիմադիր գործիչներին, մասնավորապես Անդրանիկ Թևանյանին, նախապես մեկուսացրել են դիմադրությունը կոտրելու համար։
    Իշխանյանը նշել է, որ Փաշինյանն իրեն հաղթող է հռչակել ձայների միայն 15%-ի հաշվարկի ժամանակ։ Նա նաև քննադատել է զինվորներին ուշ ժամի քվեարկության տանելու փաստը և խոցելի գոտիներում իշխանության աջակցության պատրանք ստեղծելը։
    aravot.am | @aravot_
  • «Ամսի 7-ին ընտրություն էր, մենք չտեսանք կուտակումներ, ծեծուջարդ»․ Անդրանիկ Քոչա…

    👮‍♂️ «Ամսի 7-ին ընտրություն էր, մենք չտեսանք կուտակումներ, ծեծուջարդ»․ Անդրանիկ Քոչարյան
    ԱԺ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ հունիսի 7-ի ընտրություններն անցել են առանց կուտակումների և ծեծուջարդի։ Ըստ նրա՝ սա փաստում է անվտանգային մարմինների բարեխիղճ աշխատանքը։ ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանն էլ հավելել է, որ ոստիկանության նկատմամբ հանրային վստահությունը հասել է 68%-ի։
    ՔՊ պատգամավոր Ծովինար Վարդանյանը շնորհակալություն է հայտնել ոստիկանությանը ընտրակաշառքների արագ կանխարգելման համար։ Փոխնախարար Մկրտչյանը շնորհավորել է բոլորին ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների կապակցությամբ։
    aravot.am | @aravot_
  • Մեր ձայները գողացել են ու մեծ ծավալներով։Այս պահի օրինակը` Սյունիքի թիվ 34/32 ըն…

    Մեր ձայները գողացել են ու մեծ ծավալներով։
    Այս պահի օրինակը` Սյունիքի թիվ 34/32 ընտրատեղամասում «Միասնության թևերը» ստացել է 76 ձայն, իսկ ԿԸՀ կայքում հրապարակված է 1 ձայն։
    Արման Թաթոյան
  • Օշականի ընտրատեղամասի դեպքով նյութեր են ուղարկվել Քննչական կոմիտեAravot.am-ի հրա…

    🚨Օշականի ընտրատեղամասի դեպքով նյութեր են ուղարկվել Քննչական կոմիտե
    Aravot.am-ի հրապարակման հիման վրա ոստիկանությունում կազմվել է առերևույթ հանցանքի մասին հաղորդում՝ Օշականի թիվ 17/25 ընտրատեղամասում հնարավոր խախտման վերաբերյալ։
    Պարզվել է, որ հանձնաժողովի նախագահը գետնին ընկած չօգտագործված քվեաթերթիկը վերցրել և դրել է մյուս քվեաթերթիկների մոտ՝ միաժամանակ նկատողություն անելով ներկաներին։
    aravot.am | @aravot
  • #Բիզնես Wizz Air-ը մեկնարկել է Երևան–Լոնդոն ուղիղ չվերթերըՉվերթերը կիրականացվեն …

    #Բիզնես
    ✈️ Wizz Air-ը մեկնարկել է Երևան–Լոնդոն ուղիղ չվերթերը
    Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին։
    Ավիաընկերությունը նաև նոր չվերթներ է սկսել դեպի Հունաստանի Հռոդոս կղզի։
    aravot.am | @aravot
  • Ընտրախատումները ծավալուն են եւ տարաբնույթ11․02․26 — ՆԳՆ ՄՔԾ տեղեկանք՝ ընտրողներ…

    ❗️ Ընտրախատումները ծավալուն են եւ տարաբնույթ
    11․02․26 — ՆԳՆ ՄՔԾ տեղեկանք՝ ընտրողների ընդհանուր թիվ՝ 2489031
    23․05․26 — ՆԳՆ ՄՔԾ տեղեկանք՝ ընտրողների ընդհանուր թիվ՝ 2473445
    31․05․26 – ՆԳՆ ՄՔԾ կայքէջ՝ 2485224
    08․06․25-ԿԸՀ արձանագրություն՝ ընտրողների ընդհանուր թիվ՝ 2507216❗️
    Ըստ պաշտոնական աղբյուրների նաեւ բացահայտել ենք 689 հասցեներ, որոնց վրա հաշվառված են՝ ըստ հասցեի 20-ից մինչեւ 303 քաղաքացի❗️
    Հ. Գ. Հայերս, շնորհակալ եմ Ձեր սիրո ու քաջության համար։ Դուք իսկապես աննահանջ եք, Ուժեղ ու անգամ այսպիսի ճնշումների պայմաններում Ձեր կամքը թելադրեցիք։ Մենք էլ հիմա փորձում ենք ապօրինի միջամտությունների արձանագրված հատվածների հետեւանքները չեղարկել։
    «Ուժեղ Հայաստան» դաշինքի խորհրդի անդամ Գոհար Մելոյան