Category: Aravot

  • ԿԸՀ-ում սկսվել է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկում…

    ⚖️ ԿԸՀ-ում սկսվել է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը
    Կենտրոնական ընտրական հանձնաժողովում մեկնարկել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության քննությունը։
    Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը հայտարարել է, որ գործը «արհեստական ու անհիմն» է՝ նշելով, որ այն վերաբերում է 2004 թվականի «Մաստեր Կլաս» թենիսի համալիրի գործարքին, իսկ ներկայացված փաստերը, ըստ նրա, որևէ հանցագործություն չեն նկարագրում։
    aravot.am⁠ | @aravot
  • #Բիզնես Moody’s-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՎարկա…

    #Բիզնես
    🏦 Moody’s-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարով
    Վարկանիշային գործակալությունը նշել է բանկի ակտիվների որակի բարելավումը, կայուն շահութաբերությունն ու սահմանափակ կախվածությունը շուկայական ֆինանսավորումից։
    aravot.am⁠ | @aravot
  • ԿԸՀ-ն թույլատրել է Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում և ազատության սահ…

    ⚖️ ԿԸՀ-ն թույլատրել է Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում և ազատության սահմանափակում
    Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի վերաբերյալ ներկայացված երկու միջնորդությունները՝ քրեական հետապնդում հարուցելու և ազատության սահմանափակման մասին։
    Ղազինյանի պաշտպան Արամ Վարդևանյանը հայտարարել է, որ մեղադրանքը վերաբերում է ընտրակաշառք տալու նախապատրաստությանը և այն որակել է քաղաքական բնույթի։
    aravot.am⁠ | @aravot
  • «Ձախ ձեռքով նկարում էր, աջով՝ ավլում». մեղադրյալԵրևանում հարևանների միջև ծագած …

    🔵 «Ձախ ձեռքով նկարում էր, աջով՝ ավլում». մեղադրյալ
    Երևանում հարևանների միջև ծագած վեճի գործով Սոնա Ա.-ն մեղադրվել էր հարևանուհուն մարմնական վնասվածք պատճառելու մեջ և տուգանվել 525 հազար դրամով։ Նա պնդում էր, որ տուժողը նկարահանում էր իրեն և կեղտոտում լվացքը, իսկ ինքը որևէ հարված չի հասցրել։
    Սակայն ՀՀ Վճռաբեկ դատարանը բեկանել է ստորադաս դատարանների որոշումները, արդարացրել Սոնա Ա.-ին և արձանագրել, որ գործում չկան բավարար ապացույցներ, որոնք կհաստատեն, թե տուժողի վնասվածքները առաջացել են հենց նրա գործողությունների հետևանքով։
    aravot.am | @aravot
  • «Ինչո՞ւ հենց հիմա ինձ ոչ ոք թթու խոսք չի ասում, ո՞ւր են թթու խոսք ասող ընդդիմադ…

    🔵 «Ինչո՞ւ հենց հիմա ինձ ոչ ոք թթու խոսք չի ասում, ո՞ւր են թթու խոսք ասող ընդդիմադիրները»
    ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում քննադատել է ընդդիմության բացակայությունը՝ նշելով, որ վերջին շրջանում ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցում նիստերին և հանձնաժողովների աշխատանքներին։ Նրա խոսքով՝ դա հակասում է այն հայտարարություններին, թե ընդդիմությունը պատրաստ է ակտիվ պայքարել խորհրդարանում։
    aravot.am | @aravot
  • «Մենք պատրաստվում ենք քաղաքականապես ոչնչացնել նրանց նիստերի դահլիճում»․ Արթուր …

    🔵 «Մենք պատրաստվում ենք քաղաքականապես ոչնչացնել նրանց նիստերի դահլիճում»․ Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմության մասին
    ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հայտարարել է, որ ընդդիմության՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու որևէ հիմք չի տեսնում՝ նշելով, որ ԿԸՀ-ն արդեն հաստատել է իշխող ուժի հաղթանակը։ Նա պնդել է, որ ընդդիմությունը քաղաքական բովանդակություն չունի և ձևավորվել է ընտրակաշառքի ազդեցությամբ։
    Հովհաննիսյանի խոսքով՝ իշխանությունը խորհրդարանում պատրաստվում է քաղաքական պայքարում «առաջնահերթորեն պարտության մատնել» ընդդիմությանը՝ վստահեցնելով, որ դա չի վերածվելու ֆիզիկական բախումների, այլ լինելու է բացառապես քաղաքական գործընթաց։
    aravot.am | @aravot
  • ԿԸՀ-ն քննարկում է Ռոբերտ Քոչարյանին անձեռնամխելիությունից զրկելու հարցը. ՈՒՂԻՂԿԸ…

    ԿԸՀ-ն քննարկում է Ռոբերտ Քոչարյանին անձեռնամխելիությունից զրկելու հարցը. ՈՒՂԻՂ

    ԿԸՀ-ն քննարկում է Ռոբերտ Քոչարյանին անձեռնամխելիությունից զրկելու հարցը. ՈՒՂԻՂ

    Aravot.am պաշտոնական կայք՝ https://www.aravot.am/
    👀Բաժանորդագրվեք եւ հետեւեք մեզ՝
    ➡️Yotube-ում՝ https://www.youtube.com/@AravotDaily?sub_confirmation=1
    ➡️Facebook-ում՝ https://www.facebook.com/aravot.am
    ➡️Telegram-ում՝ https://t.me/aravot
    ➡️Twitter-ում`…

  • «Բավական սուր եւ կոշտ, տեղ-տեղ դաժան մրցապայքար է սկսվել վերջին 2-3 ընտրարշավնե…

    🔵 «Բավական սուր եւ կոշտ, տեղ-տեղ դաժան մրցապայքար է սկսվել վերջին 2-3 ընտրարշավների ընթացքում, հատկապես վերջին ընտրությունների ժամանակ դա ակնհայտ երեւում էր». Լաուրա Բաղդասարյան
    «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանի խոսքով՝ վերջին ընտրարշավներում քաղաքական մրցակցությունը դարձել է ավելի սուր և երբեմն՝ դաժան, իսկ քարոզչական բովանդակության ծավալները զգալիորեն աճել են հատկապես սոցցանցերում։
    Նա նշել է, որ ուսումնասիրության ընթացքում արձանագրվել է մեծ թվով նյութերի գեներացում ինչպես ԶԼՄ-ներում, այնպես էլ քաղաքական ուժերի էջերում, որտեղ հիմնական հարթակը մնացել է Facebook-ը՝ որպես քարոզչության կենտրոնական գործիք։
    aravot.am | @aravot
  • Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով ՀՀ կառավարության առա…

    🔵 Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով ՀՀ կառավարության առանցքային միջնորդությունը
    Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը՝ Liormand Holdings Limited-ի և Կարապետյանների ընդդեմ ՀՀ-ի գործով վարույթը բաժանելու վերաբերյալ։ Սա հնարավորություն է տալիս նախ առանձին քննության առարկա դարձնել իրավազորության հարցը։
    Հայաստանի կողմը պնդել է, որ հայցվորները չեն համապատասխանում «ներդրող» սահմանմանը և խախտել են միջազգային համաձայնագրի դրույթներ, ինչի արդյունքում հնարավոր է, որ գործը վաղ փուլում մերժվի։
    aravot.am | @aravot
  • ՔՊ-ն արտահերթ ընտրությունների գնալու մտադրություն չունի«Քաղաքացիական պայմանագիր…

    ՔՊ-ն արտահերթ ընտրությունների գնալու մտադրություն չունի
    «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը հայտարարել է, որ կուսակցությունը չի նախատեսում գնալ արտահերթ ընտրությունների։ Նա նշել է, որ ներկայումս նման օրակարգ չկա։
    Միաժամանակ նա տեղեկացրել է, որ քննարկվում է ընտրություններին մասնակցելու համար բնակության ցենզի սահմանման նախագիծ, ըստ որի՝ վերջին 1 տարում 6 ամսից ավելի երկրից բացակայած քաղաքացիները կարող են ժամանակավորապես զրկվել քվեարկության իրավունքից՝ որոշ բացառություններով։
    aravot.am | @aravot