📌 Արմեն Խաչատրյան․ «Պետք է հասկանալ առաջարկի քաղաքական հետևանքները» •
🗳️ ՀԱԿ վարչության անդամ Արմեն Խաչատրյանը արձագանքեց առաջարկին՝ ընդդիմադիր դաշինքների ցուցակներում ներգրավել ՀԱԵ հոգևորականների՝ նշելով, որ գաղափարը պետք է մանրամասն ուսումնասիրվի։
•
⛪ Նա ընդգծեց, որ եթե դա կարող է դառնալ
եկեղեցու համար «անվտանգության բարձիկ», ապա արժե քննարկել ոչ թե դաշինքի հեղինակության, այլ պաշտպանության տեսանկյունից։
•
📚 Խաչատրյանը հիշեցրեց
ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ընտրությունների նախադեպը, երբ պատգամավորական մանդատով պաշտպանվել էին Մոսկվայի ճնշումների տակ գտնվող քննիչները։
•
⚖️ Նրա խոսքով՝ գաղափարը «շատ թարմ է», հնարավոր է քննարկվի կուսակցությունում, սակայն անհրաժեշտ է
համակողմանի ուսումնասիրություն, որպեսզի պետությունը զերծ մնա ռիսկերից։
Ավելին՝
Առավոտում