Category: Aravot

  • #Զբոսաշրջություն Իտալական հեղինակավոր հարթակը Հայաստանը ներկայացրել է որպես աճող…

    #Զբոսաշրջություն
    🌍 Իտալական հեղինակավոր հարթակը Հայաստանը ներկայացրել է որպես աճող զբոսաշրջային ուղղություն
    Italia a Tavola հարթակը հոդված է հրապարակել Հայաստանի մասին՝ ընդգծելով երկրի միջնադարյան վանքերը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգությունը, Տրանսկովկասյան արշավային ուղիներն ու բազմազան զբոսաշրջային առաջարկները։
    Հոդվածում նշվում է, որ զբոսաշրջային հոսքերի աճին նպաստում են Երևան ուղիղ ավիաչվերթների ընդլայնումն ու մշակութային, բնության, արկածային և գինու զբոսաշրջության հնարավորությունները։
    aravot.am⁠ | @aravot
  • Արագածում 20-րդ անգամ նշել են Հայոց Ամանորը«Հանուն Հայրենիքի» ՀԿ-ն Արագածի լանջ…

    🌄 Արագածում 20-րդ անգամ նշել են Հայոց Ամանորը
    «Հանուն Հայրենիքի» ՀԿ-ն Արագածի լանջին՝ մոտ 5000-ամյա վիշապաքարի մոտ, 20-րդ անգամ նշել է Հայոց Ամանորը՝ հետևելով աստղաֆիզիկոս Գրիգոր Բրուտյանի տոմարագիտական մոտեցմանը։
    Մասնակիցները նաև հարգել են գիտնականի հիշատակը, ապա այցելել Ամբերդ, որտեղ շարունակվում են ամրոցի վերականգնման աշխատանքները։
    aravot.am⁠ | @aravot
  • Արագածում 20-րդ անգամ նշել են Հայոց Ամանորը«Հանուն Հայրենիքի» ՀԿ-ն Արագածի լանջ…

    🌄 Արագածում 20-րդ անգամ նշել են Հայոց Ամանորը
    «Հանուն Հայրենիքի» ՀԿ-ն Արագածի լանջին՝ մոտ 5000-ամյա վիշապաքարի մոտ, 20-րդ անգամ նշել է Հայոց Ամանորը՝ հետևելով աստղաֆիզիկոս Գրիգոր Բրուտյանի տոմարագիտական մոտեցմանը։
    Մասնակիցները նաև հարգել են գիտնականի հիշատակը, ապա այցելել Ամբերդ, որտեղ շարունակվում են ամրոցի վերականգնման աշխատանքները։
    aravot.am⁠ | @aravot
  • 12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով նոր մանրամասներ են հայտնի դարձելAravot….

    🚨 12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով նոր մանրամասներ են հայտնի դարձել
    Aravot.am-ի հետ զրույցում Արագածոտնի մարզի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Կարեն Թաթուլյանը հայտնել է, որ իր տեղեկություններով՝ Օրգով համայնքի 12-ամյա աշակերտը թմրանյութը ձեռք է բերել ինքնուրույն՝ Telegram-ի ալիքի միջոցով, և դեպքը կապ չունի էքսկուրսիայի հետ։
    aravot.am⁠ | @aravot
  • Վարորդական իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննությանԱԺ-ում…

    🚗 Վարորդական իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
    ԱԺ-ում քննարկվել է օրինագիծ, որով առաջարկվում է վարորդական իրավունքից զրկված անձանց վերականգնել իրավունքը՝ առանց տեսական և գործնական քննությունների, եթե նրանք վճարեն 50 հազար դրամ պետական տուրք և անցնեն մեկ տարվա փորձաշրջան՝ 6 բալային համակարգով։
    ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի խոսքով՝ եթե փորձաշրջանն անցնի առանց նոր խախտումների, վարորդին կվերականգնվի 13 բալային համակարգը, իսկ խախտումների դեպքում նա կրկին կզրկվի իրավունքից և ստիպված կլինի վերահանձնել քննությունները։
    aravot.am⁠ | @aravot
  • Ֆիլհարմոնիկի մարզային համերգները մշակութային նոր շունչ են հաղորդում Հայաստանի մ…

    🔵 Ֆիլհարմոնիկի մարզային համերգները մշակութային նոր շունչ են հաղորդում Հայաստանի մարզերին
    Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը երրորդ տարին անընդմեջ շարունակում է մարզային շրջագայությունները՝ բարձրարվեստ երաժշտությունը հասցնելով Հայաստանի տարբեր համայնքներ։ Այս տարվա համերգները նվիրված էին կոմպոզիտորներ Առնո Բաբաջանյանի և Էդվարդ Միրզոյանի ծննդյան 105-ամյակներին։
    Աշտարակում, Վաղարշապատում, Հրազդանում և Չարենցավանում կայացած համերգները անցել են լեցուն դահլիճներում։ Կազմակերպիչների համոզմամբ՝ նախաձեռնությունը ոչ միայն ընդլայնում է մշակութային կյանքը մարզերում, այլև խթանում է ստեղծագործական միջավայրի ու հոգևոր կյանքի ակտիվացումը։
    aravot.am | @aravot
  • «Ինչ եղել է, եղել է ընտանիքում, իրենց բնակարանում». 12-ամյա երեխայի դեպքով՝ դպր…

    🚨 «Ինչ եղել է, եղել է ընտանիքում, իրենց բնակարանում». 12-ամյա երեխայի դեպքով՝ դպրոցի տնօրեն
    Օրգովի դպրոցի տնօրեն Էդգար Չաթոյանը պնդում է, որ 12-ամյա երեխայի հետ տեղի ունեցած դեպքը դպրոցում կամ էքսկուրսիայի ընթացքում չի եղել, այլ՝ ընտանիքում։
    Նրա խոսքով՝ երեխան էքսկուրսիայից տուն է վերադարձել նորմալ և ադեկվատ վիճակում, իսկ դպրոցի տվյալներով՝ դեպքի մասին դասղեկին հայտնել են միայն ժամեր անց։ Տնօրենը նաև ընդգծել է, որ մեղադրվող անձին համայնքում չեն ճանաչում։
    aravot.am | @aravot
  • Դատարանը վարույթ է ընդունել Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Ալեն ՍիմոնյանիՀայցո…

    🔵 Դատարանը վարույթ է ընդունել Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի
    Հայցով պահանջվում է պարտավորեցնել Ալեն Սիմոնյանին հրապարակայնորեն հերքել 2026 թվականի մայիսի 19-ին Facebook և TikTok հարթակներում արված հայտարարությունը, որը, ըստ հայցի, պարունակում է զրպարտչական տեղեկություններ Սամվել Կարապետյանի վերաբերյալ։
    aravot.am | @aravot
  • Լավ լուրը! Հայաստանի Սահմանադրությունը Ալիևը չի որոշելու. Նարեկ Կարապետյան…

    Լավ լուրը! Հայաստանի Սահմանադրությունը Ալիևը չի որոշելու. Նարեկ Կարապետյան

    https://cdn4.telesco.pe/file/80584eb948.mp4?token=nF43dB3VzgPoI5q65aSIXs4LSarmkEXYvmVuuFTW8xmV_zyvWXozxKok9HFMVFa-tyUmCEFaDN1OFrc7p7pHNVkX_6ferozWxIP8IJ324zcORjZP3icmWUY3ypfcQvIisqsSyabLJSdTFC-pvq2k3h5JZZCnRcA-Aiw9voO8wd3e34xGPqSznjmhHNVSPURdqK64RIb6CBedmIusCVBtt_aRx3NBiJE9KN2-F3Ddae_kt2tQcHWiXjhnAIQbkSm1EPw4pp346WBt0kJmEfAIDbhihEkan2Pv3bZPTTNc9fvLWGeu99TR2LteXY-l__uGbfu18hv77xu7hV2zUQFfkGSK7gtdGELLsP_W5dGkaHNliySJqiQtscUxcfi6SjFynqBrAqcUgtWGYYhQHSIG9AVRZovyKhkG1zb-8UmKud_qR8Yi_A_fU-CFoVaYEs_YGQ09kztzVkkIjY_q8eLX5crsohulxWMsHAsydYxLR7inCoNQBQjRuC9aFCnkIwelAqhNsYRo3hAyjMuehjTOQtuid85MX0FfTln65wTNMl7mFJUj9jab5LjfOnkq8wKsrCXxQUW6XSHVGahMCukIMGUo_yxECefM_eKr42W7kyFY9IB-l37AdQ362aLiu0YwVeyqdVh6bKTN5MUHcUM-nAmMm3BtkoPOtdOWc3oAscs

  • «Խաղաղություն է, արտաքին ազդեցություն չկա, եւ մեզ ոչինչ չի խանգարում կենտրոնանա…

    🔵 «Խաղաղություն է, արտաքին ազդեցություն չկա, եւ մեզ ոչինչ չի խանգարում կենտրոնանալ ՀՀ-ում քրեաօլիգարխիան արմատախիլ անելու գործընթացի վրա»
    ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2021 և 2026 թվականների ընտրություններում իշխանությունը ստացել է մեծամասնության աջակցությունը և այժմ անհրաժեշտ է բացառել ընտրակաշառքի միջոցով քաղաքական ազդեցություն ձեռք բերելու հնարավորությունը։
    Վարչապետի խոսքով՝ նախկինում անվտանգության և արտաքին ազդեցությունների ռիսկերը սահմանափակում էին որոշ գործողություններ, սակայն այժմ այդ ռիսկերը հաղթահարված են։ Նա ընդգծեց, որ իշխանությունը կենտրոնանալու է «քրեաօլիգարխիկ համակարգի» և ընտրակաշառք բաժանող ուժերի դեմ պայքարի վրա՝ նշելով, որ գործընթացն արդեն սկսվել է և շարունակվելու է։
    aravot.am | @aravot