Category: Aravot

  • Ավետիս Առաքելյանը՝ Փաշինյանին․ «Գյումրու իշխանությունը լեգիտիմ է, ազատեք Վարդան…

    🏛️ Ավետիս Առաքելյանը՝ Փաշինյանին․ «Գյումրու իշխանությունը լեգիտիմ է, ազատեք Վարդան Ղուկասյանին»
    Aravot.am-ի հետ զրույցում Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Գյումրիում հնարավորինս արագ պետք է արտահերթ ընտրություններ անցկացվեն։
    Առաքելյանի խոսքով՝ Գյումրու գործող իշխանությունը լեգիտիմ է, իսկ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը 8 ամիս ապօրինի կալանքի տակ է պահվում։ Նա նաև նշել է, որ Անի թաղամասի ճանապարհների վերանորոգման ծրագիրը շարունակվում է, և շինարարական աշխատանքները կմեկնարկեն այս տարի։
    aravot.am⁠ | @aravot
  • 38/53 ընտրատեղամասում «Ուժեղ Հայաստան» դաշինքի 136 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքու…

    🔺38/53 ընտրատեղամասում «Ուժեղ Հայաստան» դաշինքի 136 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 0 ձայն։
    🔺Իսկ ՔՊ-ի 144 ձայնը նորմալ գրանցել են։
    «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Շիրազ Մանուկյան
  • Վարչական դատարանն արգելեց ՀՀ պաշտպանության նախարարությանը վտարել արցախցի զինծառա…

    Վարչական դատարանն արգելեց ՀՀ պաշտպանության նախարարությանը վտարել արցախցի զինծառայողներին իրենց բնակարաններից, հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը։
  • ՄԻՊ․ 2025-ին ստացվել է ավելի քան 22 հազար դիմում-բողոքԱԺ մշտական հանձնաժողովներ…

    📈 ՄԻՊ․ 2025-ին ստացվել է ավելի քան 22 հազար դիմում-բողոք
    ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտնել է, որ 2025 թվականին ՄԻՊ-ին հասցեագրվել է ավելի քան 22 հազար դիմում-բողոք, ինչը շուրջ 2900-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։
    Մանասյանի խոսքով՝ դիմումների զգալի մասը ներկայացվել է մարզերից, հիմնականում կանանց կողմից, և վերաբերում է ընտանեկան բռնության դեպքերին։ Նա նաև նշել է, որ ՄԻՊ աշխատակազմի բյուջեն և շենքային պայմանները վերանայման կարիք ունեն։
    aravot.am⁠ | @aravot
  • Հարկատուները կկարողանան իրենց հարկի մի մասը ուղղել ՀԿ-ներին և լրատվամիջոցներինՖ…

    💰 Հարկատուները կկարողանան իրենց հարկի մի մասը ուղղել ՀԿ-ներին և լրատվամիջոցներին
    Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագիծ, որով քաղաքացիները կկարողանան իրենց նախընտրած հասարակական կազմակերպությանը կամ լրատվամիջոցին նվիրատվություն կատարել և հետագայում այդ գումարը փոխհատուցում ստանալ վճարած եկամտային հարկի հաշվին։
    Նոր մեխանիզմը նախատեսվում է կիրառել 2027 թվականի հունվարի 1-ից, իսկ կազմակերպությունների ընտրությունը կատարելու է բացառապես հարկատուն։
    aravot.am⁠ | @aravot
  • «Ուժեղ Հայաստանը» ուսումնասիրում է ընտրական գործընթացի բոլոր խախտումները․ Արթու…

    🗳️ «Ուժեղ Հայաստանը» ուսումնասիրում է ընտրական գործընթացի բոլոր խախտումները․ Արթուր Դանիելյան

    «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Դանիելյանը հայտնել է, որ դաշինքը փաստագրում և ուսումնասիրում է ընտրական գործընթացի ընթացքում արձանագրված բոլոր խախտումները։
    Նրա խոսքով՝ վերջնական որոշումը կընդունվի միայն փաստերի և ապացույցների հիման վրա, իսկ դաշինքի քայլերը լինելու են կշռադատված ու ուղղված քաղաքացիների վստահության և Հայաստանի շահերի պաշտպանությանը։
    aravot.am | @aravot
  • Երեք տեղամասի վերահաշվարկից հետո փոփոխվել են կուսակցությունների ստացած ձայներըԹ…

    🗳️ Երեք տեղամասի վերահաշվարկից հետո փոփոխվել են կուսակցությունների ստացած ձայները
    Թիվ 6 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ավարտվել է 6/16, 6/44 և 6/23 ընտրատեղամասերի արդյունքների վերահաշվարկը։
    Վերահաշվարկի արդյունքում մի շարք անվավեր քվեաթերթիկներ ճանաչվել են վավեր, ինչի հետևանքով լրացուցիչ ձայներ են ստացել ՔՊ-ն, ՀԱԿ-ը, «Լուսավոր Հայաստանը» և Շնորհապետական կուսակցությունը, իսկ մեկ տեղամասում ՔՊ-ն կորցրել է մեկ ձայն։
    aravot.am | @aravot
  • «Եթե ես ՄԻՊ-ը լինեի, կգնայի Արտուրի բանտի մոտ ու հացադուլ կանեի»․ Նինա Կարապետյ…

    ⚖️ «Եթե ես ՄԻՊ-ը լինեի, կգնայի Արտուրի բանտի մոտ ու հացադուլ կանեի»․ Նինա Կարապետյանց

    «Առավոտի» հետ հարցազրույցում իրավապաշտպան Նինա Կարապետյանցը անդրադարձել է հացադուլի մեջ գտնվող Արտուր Օսիպյանի գործին՝ քննադատելով Մարդու իրավունքների պաշտպանի արձագանքի բացակայությունը։
    Նա հայտարարել է, որ եթե ինքը լիներ ՄԻՊ-ը, անձամբ կգնար Օսիպյանի պահման վայրի մոտ և հացադուլ կսկսեր, որպեսզի ուշադրություն հրավիրեր խնդրի վրա։
    aravot.am | @aravot
  • Ընտրախախտումների մասին հրապարակումներից հետո լրագրող Նարեկ Խաչատրյանը վարժական …

    ⚠️ Ընտրախախտումների մասին հրապարակումներից հետո լրագրող Նարեկ Խաչատրյանը վարժական հավաքի ծանուցում է ստացել
    NEWS.am-ի լրագրող Նարեկ Խաչատրյանը, որը ընտրարշավի ընթացքում և քվեարկության օրը լուսաբանել ու արձանագրել էր մի շարք ենթադրյալ խախտումներ, ընտրություններից անմիջապես հետո հրավիրվել է զինկոմիսարիատ և ստացել 25-օրյա վարժական հավաքների մասնակցության ծանուցում։
    Մինչ այդ լրագրողը հրապարակել էր Սոթքի ընտրատեղամասից տեսանյութ, որտեղ երևում էին զինծառայողների կուտակումներ և ընտրատեղամասում գտնվող անհայտ անձինք։ Հոդվածում հարց է բարձրացվում՝ արդյոք տեղի ունեցածը զուգադիպությո՞ւն է, թե ոչ։
    aravot.am | @aravot
  • Մանկական երևակայության անկաշկանդ թռիչքը«City of Smile» հիմնադրամի շահառու երեխա…

    🎨 Մանկական երևակայության անկաշկանդ թռիչքը
    «City of Smile» հիմնադրամի շահառու երեխաների համար իրականացվել է «Տպավորություն» արտ-թերապիայի նախագիծը։ Փոքրիկները հոգեբանի, երաժշտագետի և արտ-թերապևտի օգնությամբ լսել են դասական երաժշտություն, ապա իրենց հույզերը փոխանցել թղթին։
    Նախագիծն իրականացրել է ԵԹԿՊԻ Արվեստի կառավարման բաժնի առաջին կուրսի ուսանողուհի Սոֆի Մելիքսեթյանը։
    aravot.am | @aravot_