Category: Aravot

  • Այս տեղամասի դիմաց առավոտից հերթեր են, ակտիվ քվեարկություն էԵրևանի թիվ 77 դպրոց…

    🗳️ Այս տեղամասի դիմաց առավոտից հերթեր են, ակտիվ քվեարկություն է
    Երևանի թիվ 77 դպրոցում տեղակայված 4/3 ընտրատեղամասում առավոտից ակտիվ քվեարկություն է ընթանում։ Տեղամասի հանձնաժողովի նախագահի խոսքով՝ բոլոր քաղաքական ուժերի քվեաթերթիկներն առկա են, իսկ դրանց բացակայության վերաբերյալ ահազանգ չի ստացվել։
    2093 ընտրող ունեցող տեղամասում կեսօրի դրությամբ արդեն ավելի քան 600 քաղաքացի մասնակցել էր քվեարկությանը։
    aravot.am | @aravot
  • «Հայաստան» դաշինքը հայտնում է քվեաթերթիկների հետ կապված միջադեպերի մասին«Հայաստ…

    🚨 «Հայաստան» դաշինքը հայտնում է քվեաթերթիկների հետ կապված միջադեպերի մասին
    «Հայաստան» դաշինքի հայտարարությամբ՝ ընտրական օրվա ընթացքում արձանագրվել են քվեաթերթիկներ ընտրատեղամաս բերելու և ընտրատեղամասերից դուրս հանելու դեպքեր։
    Դաշինքը նշում է, որ ստացված տեղեկությունները ստուգվում և փաստագրվում են, իսկ նյութերը փոխանցվում են իրավասու մարմիններին։ Միաժամանակ քաղաքացիներին, դիտորդներին և հանձնաժողովների անդամներին կոչ է արվում տեղեկացնել նմանատիպ դեպքերի մասին։
    aravot.am | @aravot
  • ԱՊՀ դիտորդներ․ ՀՀ ընտրական օրենսդրությունը համապատասխանում է միջազգային չափանիշ…

    🗳️ ԱՊՀ դիտորդներ․ ՀՀ ընտրական օրենսդրությունը համապատասխանում է միջազգային չափանիշներին
    Երևանում ԱՊՀ ՄԽՎ միջազգային դիտորդների խմբի համակարգող Ժակիպ Ասանովը հայտարարել է, որ Հայաստանի ընտրական օրենսդրությունը համապատասխանում է միջազգային չափանիշներին և ապահովում է ընտրական գործընթացի հիմնական սկզբունքները։
    Ասանովի խոսքով՝ դիտորդներն արձանագրել են, որ ընտրատեղամասերը ժամանակին են բացվել, ստեղծված են գաղտնի քվեարկության և թափանցիկ գործընթացի պայմաններ, իսկ ընտրությունների կազմակերպման ուղղությամբ ԿԸՀ-ն և տեղական հանձնաժողովները զգալի աշխատանք են կատարել։
    aravot.am⁠ | @aravot
  • «Ուժեղ Հայաստան»-ը հայտարարում է հարյուրավոր ընտրախախտումների մասինԵրևանում հրա…

    🚨 «Ուժեղ Հայաստան»-ը հայտարարում է հարյուրավոր ընտրախախտումների մասին
    Երևանում հրավիրված ճեպազրույցում «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Գոհար Մելոյանը հայտարարել է, որ արդեն արձանագրել են հարյուրավոր ընտրախախտումներ։
    Մելոյանի խոսքով՝ որոշ տեղամասերում իրենց վստահված անձանց թույլ չեն տվել մուտք գործել, եղել են տեխնիկական խնդիրներ քվեարկության սարքավորումներում, ինչպես նաև դժգոհություններ՝ քվեաթերթիկների ծրարների թափանցիկության վերաբերյալ։ Նա նշել է, որ ստացված ահազանգերը կուսակցությունը պատրաստվում է հետագայում դարձնել իրավական գնահատականի առարկա։
    aravot.am | @aravot
  • «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը քվեարկեց…

    «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը քվեարկեց
  • Գյումրու Բուլվարային թաղամասի թիվ 38 դպրոցում գտնվող ընտրատեղամասում «Ուժեղ Հայա…

    Գյումրու Բուլվարային թաղամասի թիվ 38 դպրոցում գտնվող ընտրատեղամասում «Ուժեղ Հայաստան» դաշինքի վստահված անձ Արմենուհի Խաչատրյանը դժգոհեց` քվեախցիկն այնպես է տեղադրված, որ քաղաքացու ընտրությունը կարող է տեսանելի դառնալ հանձնաժողովականներին։
    Ավելին
  • ԱՀԱԶԱՆԳ Երևանի 9/53 տեղամասում քաղաքացիներին 3-րդ համարի երկուական քվեաթերթիկ ե…

    ‼️ԱՀԱԶԱՆԳ
    Երևանի 9/53 տեղամասում քաղաքացիներին 3-րդ համարի երկուական քվեաթերթիկ են տալիս, որ Ուժեղ Հայաստանի քվեաթերթիկները արագ սպառվեն «Ուժեղ Հայաստան»

    https://cdn4.telesco.pe/file/3691df7a41.mp4?token=HteM-G8cZdmvyfX379hXtAFiK3mUu3I65UQd3UM9itajxj_C1ifbIlKnWwbAgWZc3S2InyoxW90xuq2p96H5ifxodPB1CliSyw7vR7MIPjTySzQFR2srCWmmoN2AeN7Rk77uXRBlk7gXc-skp2mB3eiy3Y6C93gw2TZDofo7gDR7l0Vn4Dl59CSR22pAUC-mAlqivynadAypZ87Pvi6Kk38SavgHv7LgV9hV_KP5ApcPfTAzlYHH_CCqOuSui1iF7bzN0RBfHLlfbPvh9gZ-qgCrNMea9LJ7kRVJMuOa_rxeokU4yO3UmgzRw63yjlDS5-xMsYL7SI7H9TebX-c81pI3DuAwvqKTmg7fCbVgrwfCTSiYg64aRZAcSy9FawaxJSSe7EXSF4SLNulvNAKYrPvm_hFppW0w8J0C-TpJncKaYMVBUUzRo-LYdyKnlwxwDELRALcvZ9sg-1Uf_4nBZfPZieN92UOY6J8L9vOW-AuecT0hcMkXtOL2heqW29jHBFuVDT5QxkZ61ZBLEboudP4qJE3mMU3JprcPij4AXGq_w18CZKtURWTuh0jBNv99col7rYEaqVcpeN1ahyoRV8kv8O83z5zwI2CXLqe_X5g7jSb3tWbOfg4jXZpmg1_UYUaZ_aSnd3Fo6r5M0AhEefYsac0A12gu4J6XxdkZ0FM

  • 2/2 տեղամասում քվեարկությանը հետևում էր մեկ օտարերկրյա դիտորդՆոր Նորքի Մ․ Խորեն…

    🗳️ 2/2 տեղամասում քվեարկությանը հետևում էր մեկ օտարերկրյա դիտորդ
    Նոր Նորքի Մ․ Խորենացու անվան դպրոցում տեղակայված 2/2 ընտրատեղամասում քվեարկությունը մեկնարկել է ժամը 08:00-ին, որտեղ արդեն վաղ առավոտից եղել է 20-ից ավելի ընտրող։
    Քվեարկությանը հետևել է մեկ օտարերկրյա դիտորդ՝ թարգմանչի ուղեկցությամբ, իսկ կուտակումներից խուսափելու համար որոշ ժամանակով սահմանափակվել է մուտքը՝ գործընթացը կազմակերպելու նպատակով։
    aravot.am | @aravot
  • Վանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը քվեարկել է երկու անգամ։…

    Վանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը քվեարկել է երկու անգամ։

    https://cdn4.telesco.pe/file/e5686f7259.mp4?token=Y9xyQ4jkB50pB2qbunhmqmUWE9REfSwiMZ4xanapoa4VbbcA44NxqusaKiLjOW_q1K-T9s83E3UT9XecIlNHP1kHCYH3kSEFh1nxfOO68kT59Npth8qET7fZS2-rSSrajv0XOOvVVme7Q0cml6tC2daZmInkKtoWHKbUldhhADyx07RFE1h0J0QZunsUODw7UVEumn_9IhjltJOqsnY9rPLQVis4h5j8rfyQV0NRkagSehh5hweVGo47xl1-z_y6ZmrsLvxlCAqE7EZtvUqEONhlX6ZJ4Z-RXLcGgN0ebNYfKd6uoyRGNaFTADRPYjl6RqxZwDefAEdtMkDIH1s8xg

  • ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվել, որ Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը ք…

    ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվել, որ Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներ։

    Պարզաբանում ենք, որ ոստիկանը իր հետ ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ։ Միջադեպը հանձնաժողովի կողմից արձանագրվել է, քվեախցիկի մոտ պարզաբանվել է կարգը, ինչից հետո իրականացվել է օրենքով սահմանված քվեարկություն։
    ՀՀ ՆԳՆ ոստիկանությու
    ն
    🗳️ Նոր ահազանգեր ընտրատեղամասերից ✓Քաղաքացիների փոխանցմամբ՝ թիվ 95 մանկապարտեզում տեղակայված 7/46 ընտրատեղամասում լույս չկա, ինչը դժվարացնում է քվեարկության բնականոն կազմակերպումը։ ✓23/58 ընտրատեղամասում արձանագրվել է դեպք, երբ ոստիկանության ծառայողը քվեարկությունից…