Category: Aravot

  • Մարտի 1-ի գործով հանրային քրհետապնդում է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբ…

    Մարտի 1-ի գործով հանրային քրհետապնդում է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և 4 աշխատակցի նկատմամբ
    Ամբողջական
  • «Օնիկ Գասպարյանը պատերազմի վտանգի մասին զգուշացրել էր երկու ամիս առաջ»․ Լևոն Զո…

    🗣️ «Օնիկ Գասպարյանը պատերազմի վտանգի մասին զգուշացրել էր երկու ամիս առաջ»․ Լևոն Զուրաբյան
    ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ նախկին ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը դեռ պատերազմից առաջ զեկույց էր ներկայացրել պատերազմի բարձր ռիսկի մասին և առաջարկել հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով։
    Զուրաբյանը նաև անդրադարձել է «արևմտյան Ադրբեջանի» թեմային՝ նշելով, որ այդ հարցի վերաբերյալ, ըստ իր խոսքի, զգուշացումներ եղել են նաև հատուկ ծառայությունների մակարդակով։
    Նրա գնահատմամբ՝ այն ժամանակ առկա էին հնարավոր դիվանագիտական լուծումներ, որոնք չեն կիրառվել։
    aravot.am⁠ | @aravot
  • ԿԸՀ-ն այսօր ժամը 22.00-ին կքննի «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու «Հանրապետ…

    ⚡️⚡️ԿԸՀ-ն այսօր ժամը 22.00-ին կքննի «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը։ Այս մասին «Փաստինֆոյին» հայտնել է ԿԸՀ մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանը։
  • «Ռեպրեսիաներն ավելի են խստանալու, ընտրության օրն էլ է բարդ լինելու»․ Թևան Պողոս…

    🗳️ «Ռեպրեսիաներն ավելի են խստանալու, ընտրության օրն էլ է բարդ լինելու»․ Թևան Պողոսյան
    ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը կարծում է, որ ընտրություններից առաջ ճնշումներն ու ռեպրեսիաները կարող են ավելի սաստկանալ, իսկ ընտրության օրը հանգիստ ընթացքի վերաբերյալ կանխատեսումները վաղաժամ են։
    Նրա խոսքով՝ այս քարոզարշավի գլխավոր բացասական առանձնահատկությունները եղել են անթույլատրելի բառապաշարը, անձնական դաշտ ներխուժելը և ռեպրեսիվ գործելաոճը։
    Պողոսյանը նաև կոչ է արել քաղաքացիներին անպայման մասնակցել ընտրություններին, նշելով, որ միայն բարձր մասնակցությունը կարող է նվազեցնել հետընտրական լարվածության և կասկածների ռիսկը։
    aravot.am⁠ | @aravot
  • Հսկայածավալ սուտ տեղեկություն է տարածվում մեր մասին. հստակ ասում եմ՝ մենք Նիկոլ …

    Հսկայածավալ սուտ տեղեկություն է տարածվում մեր մասին. հստակ ասում եմ՝ մենք Նիկոլ Փաշինյանին չենք ընտրելու վարչապետ. Արման Թաթոյան

  • Լևոն Զուրաբյան․ «Երեկվա բանավեճից հետո ռեժիմը խուճապի մեջ է»«Հայելի» ակումբում …

    📌 Լևոն Զուրաբյան․ «Երեկվա բանավեճից հետո ռեժիմը խուճապի մեջ է»
    «Հայելի» ակումբում կայացած ասուլիսում ՀԱԿ ցուցակի առաջին համար Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ Հանրային հեռուստատեսությամբ տեղի ունեցած նախընտրական բանավեճերից հետո իշխանությունները հայտնվել են ծանր իրավիճակում։
    Զուրաբյանի խոսքով՝ ուժային կառույցների վերջին գործողությունները, ձերբակալություններն ու խուզարկությունները քաղաքական բնույթ ունեն և կապված են ընտրություններից առաջ ստեղծված իրավիճակի հետ։ Նա նաև քննադատել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Մինսկի խմբի վերաբերյալ։
    aravot.am⁠ | @aravot
  • «Երեկվա բանավեճը ցույց տվեց, որ ժողովուրդը հնարավորություն ունի խուսափելու քաղա…

    🗣️ «Երեկվա բանավեճը ցույց տվեց, որ ժողովուրդը հնարավորություն ունի խուսափելու քաղաքական անապատից»․ Էդմոն Մարուքյան
    ՀՀ ԱԺ շենքի մոտ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ երեկվա նախընտրական բանավեճը կարևոր քաղաքական ուղերձներ է տվել։
    Նրա խոսքով՝ ընտրողները պետք է խորհեն, թե ինչպիսի խորհրդարան են ուզում՝ գաղափարների, թե «բառակույտի» վրա հիմնված։ Մարուքյանը նաև ընդգծել է, որ իրենց քաղաքական առաջարկը և վարչապետի թեկնածուն մնում են անխոցելի։ aravot.am | @aravot
  • «Մայիսի 10-24-ի ժամանակահատվածում գերակշռողը եղել են պաշտոնեական դիրքի, վարչակա…

    📊 «Մայիսի 10-24-ի ժամանակահատվածում գերակշռողը եղել են պաշտոնեական դիրքի, վարչական ու պետական ռեսուրսի չարաշահումների դեպքերը». «Արդար ՔՎԵ» դիտորդական առաքելության ղեկավար
    «Արդար ՔՎԵ»-ի դիտորդական առաքելությունը հայտնել է, որ մայիսի 14-ից մինչ օրս արձանագրել է 382 առերևույթ ընտրախախտում։
    Ըստ Սոնյա Համբարձումյանի՝ արձանագրվել են ապօրինի քարոզչության, վարչական ռեսուրսի օգտագործման և պետական հիմնարկների ներգրավման բազմաթիվ դեպքեր։ Նա նշել է, որ հատկապես մայիսի 10-24-ի ընթացքում գերակշռել են պաշտոնեական դիրքի և պետական ռեսուրսի չարաշահումները։
    aravot.am | @aravot
  • «Դուք ձեր ժողովրդին էլ բացատրեք, որ կա վտանգ, թող գնան ընտրության»․ Սամվել Կարա…

    🗳️ «Դուք ձեր ժողովրդին էլ բացատրեք, որ կա վտանգ, թող գնան ընտրության»․ Սամվել Կարապետյանը հանդիպել է եզդիական համայնքի հետ
    «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հանդիպել է եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ՝ կոչ անելով ակտիվ մասնակցել ընտրություններին։
    Նա ընդգծել է, որ ընտրատեղամաս պետք է գնան բոլորը՝ նույնիսկ եթե իրենց չեն ընտրում, և պնդել է, որ հաղթանակի դեպքում կփոխվի համայնքների վիճակը։
    aravot.am | @aravot
  • «Ադրբեջանի զորքերը ՀՀ տարածքից պետք է դուրս գան, թշնամու պահանջով Սահմանադրությ…

    🚨 «Ադրբեջանի զորքերը ՀՀ տարածքից պետք է դուրս գան, թշնամու պահանջով Սահմանադրություն չենք փոխելու». Սաղաթելյան
    Իշխան Սաղաթելյանը «Հայաստան» դաշինքի ամփոփիչ նախընտրական հավաքի ժամանակ հայտարարել է, որ իրենց քաղաքական թիմի հիմնական ուղերձը անվտանգության և իշխանափոխության անհրաժեշտությունն է։
    Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է լինի պաշտպանված և ինքնիշխան պետություն, որտեղ չեն իրականացվի սահմանադրական փոփոխություններ արտաքին ճնշման տակ, իսկ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ տարածքից։
    aravot.am | @aravot