Category: Aravot

  • Կանանց ծանրամարտի առաջնություն․ հավաքականը դեռ 80-90% պատրաստվածության փուլում …

    🏋️‍♀️ Կանանց ծանրամարտի առաջնություն․ հավաքականը դեռ 80-90% պատրաստվածության փուլում է
    • Մարզիչ Տարոն Թովմասյանի խոսքով՝ առաջնությունը աչքի է ընկել մասնակիցների մեծ թվով ու իրական մրցակցությամբ բոլոր քաշային կարգերում։
    • Եվրոպայի առաջնությանը հավակնող մարզուհիները ներկայումս իրենց մարզավիճակի մոտ 80-90%-ում են։
    • Փետրվարի 28-ից Ծաղկաձորում նախատեսված հավաքից հետո կձեւավորվի Եվրոպայի առաջնությանը մեկնող կազմը։
    • Մարզիչը նշեց՝ երիտասարդական նոր անուններ այս առաջնությունում առանձնապես չհայտնվեցին։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • «Հայաստանի առաջ լինել-չլինելու հարցն է»․ Դերենիկ Մալխասյան• Քաղաքագետի խոսքով՝ …

    ⚡️ «Հայաստանի առաջ լինել-չլինելու հարցն է»․ Դերենիկ Մալխասյան
    • Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանի առջեւ կանգնած մարտահրավերները «գոյաբանական բնույթ ունեն», իսկ ներքին ու արտաքին խնդիրները փոխկապակցված են։
    • Պնդեց, որ Ալիեւը Հայաստանը դիտարկում է որպես «Արեւմտյան Ադրբեջան», իսկ պաշտոնական Երեւանը «սպասարկում է այդ ծրագիրը»։
    • «Խաղաղությունը միակողմանի զիջումներով չի լինում, դա խաբկանք է»։
    • Մալխասյանի գնահատմամբ՝ գործող իշխանությունների քաղաքականությունը երկրի հիմնական մարտահրավերներից է։
    🔗 Ավելին՝ այստեղ
  • «Մայր Հայաստան»-ը՝ ընտրություններին ընդառաջ• Մանուկ Սուքիասյանի խոսքով՝ 2025-ին…

    🗳 «Մայր Հայաստան»-ը՝ ընտրություններին ընդառաջ
    • Մանուկ Սուքիասյանի խոսքով՝ 2025-ին Էջմիածնում և Գյումրիում մասնակցել են ընտրությունների ու գրանցել «պատկառելի արդյունքներ»։
    • «Քաղաքական ուժի կենսունակությունը ցույց է տրվում ընտրություններով, ոչ թե ընտրություններից առաջ հանկարծ հայտնվելով»։
    • Հիշեցրեց տրանսպորտի սակագնի դեմ ակցիաները՝ պնդելով, որ դրանց արդյունքում 300 դրամով թանկացում չի եղել։
    • Մեջբերեց Նիկոլ Փաշինյանի նախկին խոսքերը և հայտարարեց՝ «եկել է ժամանակը քաղաքացու կողմից նրան կաբինետից դուրս վռնդելու»։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • «Եթե խիղճդ մաքուր է, ոչինչ չի կարող վտանգ լինել»․ Նաթան սրբազան• Նաթան արքեպիսկ…

    «Եթե խիղճդ մաքուր է, ոչինչ չի կարող վտանգ լինել»․ Նաթան սրբազան
    • Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը հայտարարեց, որ իր անվտանգությանը վտանգ չի սպառնում․ «ամենամեծ վտանգը մարդու խղճին ու հոգուն է»։
    • Անդրադառնալով հոգևորականների անվտանգության հսկողությանը՝ նշեց, որ անձամբ նման խնդիր չի տեսնում։
    • Վեհափառ Հայրապետի տրամադրության մասին հարցին կատակեց․ «Լավ, էդ էլ արեցիք, հետո՞»։
    • Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարությունների վերաբերյալ ասաց՝ նման մեղադրանքները նորություն չեն, սակայն ցավալի է դրանց արձագանքը ներսում լսելը։
    🔗 Ավելին՝ այստեղ
  • Արդեն մի քանի օր է, թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական մեդիա տիրույթում մի տեսանյու…

    📌 Արդեն մի քանի օր է, թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական մեդիա տիրույթում մի տեսանյութ է պտտվում, որտեղ ինչ-որ մեկը, ով ներկայանում է որպես ադրբեջանցի, վիդեո ուղերձ է հղում Հանրապետության հրապարակից ու կոչ անում այլ ադրբեջանցիներին այցելել «իրենց հայրենիքը»։ Նա նշում է, որ այստեղ շատ հանգիստ է և խաղաղ։
    Ես քանի օր է՝ սպասում եմ, որ համապատասխան գերատեսչությունը, տվյալ դեպքում՝ հավանաբար ԱԱԾ-ն, հայտարարությամբ հանդես կգա, կբացատրի՝ սա ինչ է, ով է և որտեղից է այս տեսանյութը։ Ես նման հայտարարություն դեռ չեմ տեսել, եթե եղել է, ես բաց եմ թողել, կխնդրեմ՝ ասեք
    Տաթևիկ Հայրապետյան
  • Նաթան սրբազանի արձագանքը վարչապետի հայտարարություններին• «Վարչապետի հայտարարութ…

    Նաթան սրբազանի արձագանքը վարչապետի հայտարարություններին
    • «Վարչապետի հայտարարություններին հակադարձելն անիմաստ է»՝ ասաց Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը՝ նշելով, որ «ամեն անհեթեթ բանի չպետք է պատասխանել»։
    • Եկեղեցու միջոցով քաղաքական նպատակներով գումարների շրջանառության մասին հայտարարությունները, նրա խոսքով, եթե հիմնավոր լինեին, «կլինեին դատարանի վարույթում»։
    • Ըստ նրա՝ եկեղեցու դեմ իրականացվում է ծրագիր՝ այն «պետության կցորդ» դարձնելու նպատակով։
    • «Եկեղեցին չի ընկրկելու և պահպանելու է իր հազարամյակների ավանդությունը»։
    Ավելին
  • Կարապետյան ընտանիքի բարեգործական գործունությունը մշտապես արտացոլել է այն համոզմո…

    Կարապետյան ընտանիքի բարեգործական գործունությունը մշտապես արտացոլել է այն համոզմունքը, որ առողջ սերունդը՝ առողջ հասարակության և ամուր պետության հիմքն է։
    Տարիներ շարունակ Սամվել և Կարեն Կարապետյանները միլիոնավոր դոլարներ են հատկացրել քաղցկեղ ունեցող երեխաների բուժմանը։
    Ավելին
  • Մեղքերն այրող ներքին կրակը. «Հոգևոր ընտրություն»Մեղքերն այրող ներքին կրակը․ ՀՈԳԵ…

    Մեղքերն այրող ներքին կրակը. «Հոգևոր ընտրություն»

    Մեղքերն այրող ներքին կրակը․ ՀՈԳԵՎՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

    Aravot.am պաշտոնական կայք՝ https://www.aravot.am/
    👀Բաժանորդագրվեք եւ հետեւեք մեզ՝
    ➡️Yotube-ում՝ https://www.youtube.com/@AravotDaily?sub_confirmation=1
    ➡️Facebook-ում՝ https://www.facebook.com/aravot.am
    ➡️Telegram-ում՝ https://t.me/aravot
    ➡️Twitter-ում`…

  • Մայր Աթոռից կոշտ արձագանքՆաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը հայտարարեց՝• «Եթե Էջմ…

    Մայր Աթոռից կոշտ արձագանք
    Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը հայտարարեց՝
    • «Եթե Էջմիածնի գանձերը հնարավոր է դուրս տանել, ուրեմն՝ պետություն չկա»։
    • Մայր Աթոռը 1441-ից Հայաստանում է և «երբեք չի լքելու»։
    • Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ կիրառվել է երկրից դուրս գալու արգելք։
    • Եպիսկոպոսները, նրա խոսքով, անկախ ամեն ինչից, հավաքվելու են Ավստրիայում։
    • «Այսօր մեր երկրում ամեն ինչ հնարավոր է՝ եթե լինի քաղաքական կամք»։
    Ավելին՝ այստեղ
  • Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը հերթական սահմանն է հատել՝ քրեական վարու…

    📌 Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը հերթական սահմանն է հատել՝ քրեական վարույթ հարուցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ։
    Եկեղեցու դեմ ծավալած այս ամբողջ պատմությունը հակաիրավական է եւ հակաբարոյական, այն չի նպաստում քաղաքացիական համերաշխությանը եւ ազգային միասնությանը՝ երկրի ներսում եւ երկրի սահմաններից դուրս։ Այն ոչ մի կապ չունի ո՛չ հավատքի, ո՛չ առավելեւս իրավակարգի հետ։ Փաշինյանի կապրիզների այս հերթական դրսեւորումը Հայաստանում արմատավորվող անձնիշխանության հերթական ազդակն է։
    «Նոր ուժ» կուսակցության վարչություն