Category: Aravot

  • «Իրավիճակ չի փոխվել, այսօր էլ իշխանությունը չունի սահմանադրական մեծամասնություն…

    🧾 «Իրավիճակ չի փոխվել, այսօր էլ իշխանությունը չունի սահմանադրական մեծամասնություն»․ Սրբուհի Գալյան
    Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ նոր Սահմանադրության տեքստի հրապարակումը դեռ քննարկման փուլում է։ Նրա խոսքով՝ սպասում են գործընկերների առաջարկներին, որից հետո կկազմակերպվեն լրացուցիչ քննարկումներ և կորոշվի վերջնական տարբերակը հրապարակել-չհրապարակելու հարցը։
    Նախարարը նաև ընդգծել է, որ իշխանությունը, ըստ իրեն, այսօր էլ չունի սահմանադրական մեծամասնություն՝ արձագանքելով հարցին, թե ինչպես են պատրաստվում նախաձեռնել Սահմանադրության փոփոխություններ։
    aravot.am | @aravot
  • #Բիզնես Team Telecom Armenia-ն կապահովի Firebird AI մեգանախագծի ենթակառուցվածքըԸ…

    #Բիզնես
    📡 Team Telecom Armenia-ն կապահովի Firebird AI մեգանախագծի ենթակառուցվածքը
    Ընկերությունը կտրամադրի բարձր թողունակությամբ օպտիկամանրաթելային ցանց՝ ապահովելով տարածաշրջանի խոշոր AI տվյալների կենտրոնի անխափան կապը։
    Նախագիծը նախատեսում է մինչև 1 Տբ/վ կապ, ինչպես նաև հազարավոր GPU-ներով աշխատող հաշվարկային հզոր կենտրոն։
    aravot.am | @aravot
  • «Ինչքան ուզում են, թող վիճարկեն, մենք արել ենք ամեն ինչ, որպեսզի անցկացվեն ազատ…

    🗳️ «Ինչքան ուզում են, թող վիճարկեն, մենք արել ենք ամեն ինչ, որպեսզի անցկացվեն ազատ ընտրություններ»․ Ալխաս Ղազարյան
    ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի խոսքով՝ ընտրությունների վերահաշվարկի շուրջ քննադատությունները չեն փոխում ընդհանուր արդյունքների պատկերը, և գործընթացը եղել է ազատ ու թափանցիկ։
    Նա նշել է, որ առկա տեխնիկական սխալները չեն կարող գնահատվել որպես ընտրակեղծարարություն և ընդգծել է՝ վերջնական արդյունքները դեռ պետք է ամփոփվեն։
    aravot.am | @aravot
  • «Մարզերում քրեական գործերի թիվն աճել է»․ ԲԴԽ դատական դեպարտամենտի ղեկավարԲարձրա…

    ⚖️ «Մարզերում քրեական գործերի թիվն աճել է»․ ԲԴԽ դատական դեպարտամենտի ղեկավար
    Բարձրագույն դատական խորհրդի դատական դեպարտամենտի ղեկավար Նաիրի Գալստյանի խոսքով՝ ընդհանուր իրավասության դատարաններում գործերի աճ է արձանագրվել, հատկապես՝ քրեական գործերի մասով մարզերում։
    Նրա տվյալներով՝ քրեական գործերը 2025–2026 համեմատությամբ աճել են շուրջ 38%-ով, իսկ քաղաքացիական և վարչական գործերի աճը համեմատաբար փոքր է։
    aravot.am | @aravot
  • Մամուլը գրում է Փաստաբանը՝ Աշոտյանի գործի մասին. «Քննիչին հարց ենք տալիս, ասում…

    📬📬📬 Մամուլը գրում է
    🔺 Փաստաբանը՝ Աշոտյանի գործի մասին. «Քննիչին հարց ենք տալիս, ասում ենք՝ կարո՞ղ եք մատնացույց անել ապօրինի գույքը, որը «լվացվել» է, ասում է՝ ոչ». «Հրապարակ»
    🔺 Իսկ գուցե այս ամենը արվում է, որ Գագիկ Ծառուկյանը հրաժարվի քաղաքական պայքարից, չվերցնի մանդատները, որպեսզի ՔՊ-ն բոնուսների շնորհիվ կարողանա 2-3 մանդատ ավել ունենալ ԱԺ-ում. «Ժողովուրդ»
    🔺 Աղասի Թավադյան. «Մինչ կառավարության խոստացած փոխհատուցումը կհասնի արտահանողներին ու արտադրողներին, արտահանվող ապրանքը կփչանա. «Իրավունք»
    🔺 Ալեքսանդր Ազարյան․ Նա ստանձնել է դատավորի, քննիչի ու դատախազի դեր՝ մոռանալով, որ չի կարող որեւէ դատավճիռ որոշել․ «Հրապարակ»
    🔺 Արմեն Խաչատրյան․ Գուցե ժողովրդին այլ բան է պետք, օրինակ` շոուներ, բեմականացումներ․ «Հրապարակ»

    Մամուլի տեսությունն ամբողջությամբ՝ այստեղ
    @aravot
  • 805 անձի մերժվել է ՀՀ քաղաքացիության տրամադրում․ նրանց շարքերում կա՞ն արցախցինե…

    📋 805 անձի մերժվել է ՀՀ քաղաքացիության տրամադրում․ նրանց շարքերում կա՞ն արցախցիներ
    2025 թվականին մերժվել է 805 անձի ՀՀ քաղաքացիություն շնորհելու դիմումը։ ԱԺ-ում բարձրացված հարցին ի պատասխան՝ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Խաչատուր Պողոսյանը նշել է, որ առանձին վիճակագրություն չի վարվում, սակայն իր տեղեկություններով՝ արցախցիների մերժման դեպքերը գրեթե բացառվում են։
    Նրա խոսքով՝ Արցախից բռնագաղթած քաղաքացիների դիմումները դիտարկվում են առանձնահատուկ կարգով և հնարավորինս սեղմ ժամկետներում։
    aravot.am | @aravot
  • Առջևում լինելու են ծանր, վճռորոշ և, հնարավոր է, բեկումնային զարգացումներ. Դավիթ…

    ⚠️ Առջևում լինելու են ծանր, վճռորոշ և, հնարավոր է, բեկումնային զարգացումներ. Դավիթ Անանյան
    «Միասնության թևերի» պատգամավորի թեկնածու Դավիթ Անանյանը հայտարարել է, որ քաղաքական ուժը զբաղված է ընտրական գործընթացների հետ կապված իրավական և քաղաքական աշխատանքներով՝ վերահաշվարկներից մինչև հնարավոր զարգացումների գնահատում։
    Նա նշել է, որ «Միասնության թևերը» դարձել է ազդեցիկ քաղաքական ուժ, իսկ առաջիկա փուլում անհրաժեշտ են սառնասրտություն, կազմակերպվածություն և պատրաստակամություն՝ հետագա պայքարի համար։
    aravot.am | @aravot
  • #Բիզնես Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկԱկբա բանկը մինչև հուլ…

    #Բիզնես
    💼 Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
    Ակբա բանկը մինչև հուլիսի 31-ը ՓՄՁ-ների համար ներկայացնում է բիզնեսի ֆինանսավորման և վերաֆինանսավորման հատուկ առաջարկներ՝ արտոնյալ պայմաններով։
    Ֆինանսավորումը նախատեսված է բիզնեսի ընդլայնման, ներդրումների և նոր նախագծերի իրականացման համար։
    aravot.am | @aravot
  • Երբ մթերքները «օգնում են» միմյանց․ օգտակար սննդային համադրություններՄասնագետներ…

    🥗 Երբ մթերքները «օգնում են» միմյանց․ օգտակար սննդային համադրություններ
    Մասնագետների խոսքով՝ որոշ մթերքների համադրությունը ոչ միայն բարելավում է համը, այլև օգնում է օրգանիզմին ավելի լավ յուրացնել օգտակար նյութերը։ Օրինակ՝ գազարն ու լոլիկը խորհուրդ է տրվում օգտագործել ձիթայուղի կամ այլ օգտակար յուղերի հետ, իսկ երկաթով հարուստ բանջարեղենը՝ վիտամին C պարունակող մթերքների հետ։
    Հետազոտությունները ցույց են տալիս, որ քրքումի մեջ պարունակվող կուրկումինի յուրացումն էապես բարձրանում է սև պղպեղի հետ համադրելիս, իսկ կիտրոնի հյութը նպաստում է բուսական ծագման երկաթի ավելի արդյունավետ ներծծմանը։
    aravot.am | @aravot
  • «Ուժեղ Հայաստան» դաշինքը ցույց է տվել, թե որքան քվե է հավաքել՝ ըստ ընտրատեղամասե…

    «Ուժեղ Հայաստան» դաշինքը ցույց է տվել, թե որքան քվե է հավաքել՝ ըստ ընտրատեղամասերի, և ԿԸՀ-ն որքան է արձանագրել: