Category: Aravot

  • Արծաթյա զարդերի արտադրությամբ զբաղվող երգչուհի Սիրուշոն ինստագրամյան իր էջի սթոր…

    Արծաթյա զարդերի արտադրությամբ զբաղվող երգչուհի Սիրուշոն ինստագրամյան իր էջի սթորի բաժնում հայտնում է, թե իրենց ասել են, որ մինչև ամսի 11-ը Pregomesh խանութի վրայից պետք է հանվի մեծ խաչը, հակառակ դեպքում տուգանվելու են:
  • Ռիմա Պիպոյանի «ԽԱԼԻ» ներկայացմամբ բացվել է Բուլղարիայի «Սև արկղ» հոբելյանական փ…

    🩰 Ռիմա Պիպոյանի «ԽԱԼԻ» ներկայացմամբ բացվել է Բուլղարիայի «Սև արկղ» հոբելյանական փառատոնը
    Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում հունիսի 2-ին մեկնարկել է «Սև արկղ» ժամանակակից պարի և թատրոնի 20-րդ հոբելյանական միջազգային փառատոնը, որի պաշտոնական բացումը նշանավորվել է խորեոգրաֆ Ռիմա Պիպոյանի «ԽԱԼԻ» (Հայկական գորգ) ներկայացմամբ։
    Բուլղարական մամուլն ու քննադատները մեծ հիացմունքով են անդրադարձել հայկական ներկայացմանը։
    aravot.am | @aravot_
  • «Ընդդիմությանը եվրոպական ստանդարտներ պարտադրելուց առաջ` իշխանությունը նախ ինքը …

    🗣 «Ընդդիմությանը եվրոպական ստանդարտներ պարտադրելուց առաջ` իշխանությունը նախ ինքը պետք է գործի եվրոպական պետականության տրամաբանությամբ». Տաթև Զորյան
    ՀԱԿ վարչության անդամ, քաղաքագետ Տաթև Զորյանը մեթոդոլոգիական սխալ է համարել ՔՊ-ի՝ Հայաստանը Ֆրանսիայի կամ Հունգարիայի հետ համեմատելը և ընդդիմությունից շնորհավորանքներ ակնկալելը։ Նա նշել է, որ արևմտյան երկրներում հաղթողին շնորհավորում են վստահելի էքզիթ փոլերի հիման վրա, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը հաղթանակ է հայտարարել ԿԸՀ-ի տվյալների հազիվ 15-20%-ի պայմաններում։
    Զորյանի խոսքով՝ տեղամասերի տեխնիկական թափանցիկությունը դեռ չի նշանակում արդար ընտրություններ, քանի որ արդյունքները կանխորոշվել են նախքան քվեարկությունը՝ վարչական ռեսուրսի, ուժայինների և ընդդիմության նկատմամբ ճնշումների գործադրմամբ։
    aravot.am | @aravot_
  • Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ՝ Քրեական օրենս…

    ❗️❗️Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելը):
  • «Եթե այդ անկլավները ՀՀ 29 743 քառակուսի կմ-ի մեջ են մտնում, մի միլիմետր հող չի …

    🎖 «Եթե այդ անկլավները ՀՀ 29 743 քառակուսի կմ-ի մեջ են մտնում, մի միլիմետր հող չի հանձնվելու»․ Էդվարդ Ասրյան
    ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հայտարարել է, որ Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր հող չի զիջվելու, և սահմանազատման արդյունքում երկրի ինքնիշխան տարածքի ամբողջականությունը պետք է վերականգնվի։ Անդրադառնալով Ջերմուկի բարձունքներում ադրբեջանական զորքի տեղակայմանն ու ամրաշինական աշխատանքներին՝ նա մտահոգիչ է համարել նրանց ներկայությունը ՀՀ տարածքում և նշել, որ այդ մասին համապատասխան ճանապարհներով ահազանգում են։
    Լրագրողների հիշեցմանը, թե 2022-ին ինքն ասել էր, որ ադրբեջանցիները Ջերմուկի բարձունքներում «կսովածանան ու կգնան», Ասրյանը պատասխանել է, որ այդ պահին դա ասելն անհրաժեշտ էր, սակայն պատճառները չի հանրայնացնի։
    aravot.am | @aravot_
  • Վահագն Ալեքսանյանը հիշեցնում է՝ գործող խորհրդարանում էլ ՔՊ-ն սահմանադրական մեծա…

    🗳 Վահագն Ալեքսանյանը հիշեցնում է՝ գործող խորհրդարանում էլ ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չուներ
    ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հերքել է այն վարկածը, թե ԲՀԿ-ի՝ խորհրդարան չանցնելու հնարավոր տարբերակն ու ձայների տատանումները իշխանության ձեռքի գործն են՝ սահմանադրական մեծամասնություն (64 մանդատ) ապահովելու համար։
    Ալեքսանյանը հայտարարել է, որ առաջիկա հինգ տարում խնդիրներ են ունենալու միայն օլիգարխներն ու «ընտրատասովչիկները»։
    aravot.am | @aravot_
  • Ընտրությունների արդյունքները կվիճարկվեն Սահմանադրական դատարանում. Իշխան Սաղաթել…

    🗳 Ընտրությունների արդյունքները կվիճարկվեն Սահմանադրական դատարանում. Իշխան Սաղաթելյան
    «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանի պնդմամբ՝ քվեարկությունն անցել է ճնշումների ներքո, ոչ ազատ ու ոչ արդար պայմաններում։
    Դաշինքը նաև մոտ 20 տեղամասում վերահաշվարկ է նախաձեռնել՝ արձանագրությունների և ԿԸՀ տվյալների անհամապատասխանության պատճառով։ Պատգամավորական մանդատները վերցնելու հարցը կորոշվի ընդդիմադիր գործընկերների հետ միասնական խորհրդակցությունների արդյունքում։
    aravot.am | @aravot_
  • «Թող բավարարվեն ադրբեջանական ԶԼՄ-ներում եղած շնորհավորանքներով». Նինա Կարապետյա…

    🗣 «Թող բավարարվեն ադրբեջանական ԶԼՄ-ներում եղած շնորհավորանքներով». Նինա Կարապետյանց
    «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցն արձագանքել է ՔՊ պատգամավոր Մարիա Կարապետյանի դժգոհությանը, թե ընդդիմությունը չի շնորհավորել հաղթող ուժին։
    Նա ընդգծել է, որ տեղին չէ շնորհավորանքներ ակնկալել ոչ ազատ ու ոչ արդար ընտրությունների, քաղբանտարկյալների առկայության և Արթուր Օսիպյանի հացադուլի պայմաններում։
    aravot.am | @aravot_
  • Մանդատներ վերցնելու որոշումը պետք է լինի ընդդիմության միասնական որոշումը։Այդ որ…

    Մանդատներ վերցնելու որոշումը պետք է լինի ընդդիմության միասնական որոշումը։
    Այդ որոշումը կկարողանանք կայացնել մի քանի հարցերի պատասխաններն ունենալուց հետո։ Այս հարցում շատ կարևոր է նաև ԲՀԿ շեմը հաղթահարելու հարցը։
    Իշխան Սաղաթելյան
  • ԿԸՀ-ն ամփոփել է ԸԸՀ-ների ստացած վերահաշվարկի դիմումների մասին տեղեկատվությունըԿ…

    🗳 ԿԸՀ-ն ամփոփել է ԸԸՀ-ների ստացած վերահաշվարկի դիմումների մասին տեղեկատվությունը
    ԿԸՀ-ն հայտնում է, որ վերահաշվարկի դիմումների ընդունման վերջնաժամկետը լրացել է հունիսի 9-ին՝ ժամը 11:00-ին: 38 ընտրատարածքային հանձնաժողովներից 21-ը դիմում չեն ստացել, իսկ մյուս 17-ը ստացել են ընդհանուր 30 դիմում։ Դիմումները վերաբերում են 555 տեղամասերի արդյունքների վերահաշվարկին:
    Բողոքները ներկայացվել են ԲՀԿ, «Միասնության թևեր» և «Հայաստան» դաշինքի վստահված անձանց ու թեկնածուների կողմից: Տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ չեն գրանցվել։
    aravot.am | @aravot_