Category: Aravot

  • Երեխան ընկել է Փամբակ գետը. փրկարարներն ու ոստիկաններն իրականացնում են որոնողակա…

    ⚡️Երեխան ընկել է Փամբակ գետը. փրկարարներն ու ոստիկաններն իրականացնում են որոնողական աշխատանքներ
    Հունիսի 15-ին՝ ժամը 14։45-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցում երեխան ընկել է գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
    Ահազանգի հիման վրա դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
    Դեպքի վայրում փրկարարների և ոստիկանների կողմից իրականացվում են որոնողական աշխատանքներ։
  • Թագուհին և Արամ Խաչատրյանը ջերմ հարաբերություններ ունեինԷլիզաբեթ թագուհու երաժշ…

    🔵 Թագուհին և Արամ Խաչատրյանը ջերմ հարաբերություններ ունեին
    Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայի գլխավոր գործադիր տնօրեն Գրեգոր Շապելի խոսքով՝ Բելգիայի թագուհի Էլիզաբեթն ու Արամ Խաչատրյանը մտերիմ հարաբերություններ են ունեցել և նույնիսկ միասին մասնակցել են ԱՄՆ-ում անցկացված փառատոնի։
    Նա նաև նշել է, որ Հայաստանի և կապելլայի համագործակցության պատմությունը սկսվել է դեռ 1939 թվականից։
    aravot.am | @aravot
  • ԵՄ-ն պատրաստվում է անդամակցության բանակցությունների առաջին փուլը բացել Ուկրաինա…

    🇪🇺 ԵՄ-ն պատրաստվում է անդամակցության բանակցությունների առաջին փուլը բացել Ուկրաինայի և Մոլդովայի հետ
    Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ընթացքում ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայտարարել է, որ այսօր կարող է բացվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունների առաջին կլաստերը։
    Նրա խոսքով՝ սա 2023 թվականին թեկնածուի կարգավիճակ ստանալուց հետո առաջին խոշոր քայլն է, իսկ հուլիսին նախատեսվում է բացել նաև մնացած հինգ կլաստերները։
    aravot.am⁠ | @aravot
  • #Բիզնես Ակբա Ֆեդերացիայի և Իմփաքթ Հաբի ծրագրի աջակցությամբ Suebar-ը զարգացնում է…

    #Բիզնես
    🍑 Ակբա Ֆեդերացիայի և Իմփաքթ Հաբի ծրագրի աջակցությամբ Suebar-ը զարգացնում է բնական քաղցրավենիքի արտադրությունը
    Քաղցրաշենցի Սյուզաննա Բարսեղյանը բնական չրերից և մեղրից պատրաստում է առողջարար կոնֆետներ՝ զարգացնելով սեփական բիզնեսը։
    aravot.am⁠ | @aravot
  • #Բիզնես Freedom Broker Armenia-ն երկրորդ տարին անընդմեջ Խաչատրյանի անվան միջազգա…

    #Բիզնես
    🎼 Freedom Broker Armenia-ն երկրորդ տարին անընդմեջ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ռազմավարական գործընկերն է
    Ընկերությունը նպաստում է մրցույթի միջազգային ճանաչելիության բարձրացմանը և երիտասարդ երաժիշտների համար զարգացման նոր հնարավորությունների ստեղծմանը։
    aravot.am⁠ | @aravot
  • Ընտանիքը փաստացի կանգնած է սեփականությունից և սեփականությունը տնօրինելու իրավո…

    🔵 Ընտանիքը փաստացի կանգնած է սեփականությունից և սեփականությունը տնօրինելու իրավունքից զրկվելու վտանգի առաջ
    ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ հաղթած գործի դիմող Վարյա Սաֆարյանը դիմել է քաղաքական ուժերի ներկայացուցիչներին՝ բարձրաձայնելով Ֆիրդուսի թաղամասում գտնվող իր գույքի օտարման վտանգի մասին։ Նրա խոսքով՝ 2007 թվականից շարունակվող իրավական վեճի շրջանակում դատարանը բավարարել է իր անշարժ գույքի օտարման պահանջը՝ հիմնվելով կառավարության 2018 թվականի որոշման վրա։
    Սաֆարյանը պնդում է, որ Ֆիրդուսի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահի ժամկետը դեռևս ավարտվել է 2014 թվականին, իսկ հետագա որոշումները չեն կարող վերականգնել դրա իրավական հետևանքները։
    aravot.am | @aravot
  • «Մեծամասնությունը ձեզ չի քվեարկել, կես միլիոնից ավելի մարդ քվեարկել է ընդդիմութ…

    🔵 «Մեծամասնությունը ձեզ չի քվեարկել, կես միլիոնից ավելի մարդ քվեարկել է ընդդիմությանը»․ Իշխան Սաղաթելյան
    Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ գործող իշխանությունը չի ստացել ընտրողների մեծամասնության վստահությունը՝ ընդգծելով, որ ընդդիմությունը միասին հավաքել է շուրջ կես միլիոն քվե։
    Նրա խոսքով՝ ընտրություններում եղել են ընտրակեղծիքներ և վարչական ռեսուրսի կիրառման դեպքեր, իսկ իշխանությունը փորձում է չընդունել ընդդիմության ստացած արդյունքները։
    aravot.am | @aravot
  • Կրթության փորձագետները դեռ դատարանում ենԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խ…

    🔵 Կրթության փորձագետները դեռ դատարանում են
    ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի և փաստաբան Արսեն Թավադյանի հայցով դատական գործընթացը շարունակվում է։ Նրանք պահանջում են ուժը կորցրած ճանաչել ԿԳՄՍ նախարարի 2024 թվականի հրամանի այն դրույթները, որոնց հիման վրա 8-րդ դասարանի «Հասարակագիտություն» առարկայի դասագրքերի մրցույթում հաղթող է ճանաչվել այլ դասագիրք։
    Հայցվորները նշում են, որ իրենց հեղինակած դասագիրքը մրցույթում զիջել է մեկ այլ տարբերակի, որը, ըստ նրանց, պարունակում է բազմաթիվ սխալներ։
    aravot.am | @aravot
  • «Ընդդիմության ձայների մի մասը լեգիտիմ չէ»․ ՔՊ պատգամավոր Ծովինար ՎարդանյանՔՊ-ակ…

    🔵 «Ընդդիմության ձայների մի մասը լեգիտիմ չէ»․ ՔՊ պատգամավոր Ծովինար Վարդանյան
    ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը հայտարարել է, որ խորհրդարանի ամբողջական ոչ լեգիտիմ լինելու մասին խոսք չկա, սակայն ընդդիմադիր ուժերի ստացած ձայների մի մասը, ըստ նրա, կարող է կապված լինել ընտրակաշառքի հետ։
    Նրա խոսքով՝ իրավապահները պետք է զբաղվեն ընտրակաշառքի գործերով, իսկ իշխանությունը ստացել է ժողովրդի վստահությունը՝ ավելի մեծ քանակի ձայներով, քան 2021-ին։
    aravot.am | @aravot
  • «ՌԴ-ի կողմից աճող ճնշում կա, պետք է աջակցենք ՀՀ-ին դիմակայելու համար»․ Կայա Կալ…

    🔵 «ՌԴ-ի կողմից աճող ճնշում կա, պետք է աջակցենք ՀՀ-ին դիմակայելու համար»․ Կայա Կալաս
    ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ Հայաստանում ընտրություններից հետո նկատվում է Ռուսաստանի կողմից աճող քաղաքական ճնշում՝ երկրի արտաքին ուղեգիծը փոխելու նպատակով։
    Նրա խոսքով՝ ԵՄ-ն քննարկում է Հայաստանին աջակցելու տարբերակներ՝ երկրի դիմակայունությունը և քաղաքական ինքնուրույնությունը ուժեղացնելու համար, ինչպես նաև շարունակական համագործակցություն Երևանի հետ։
    aravot.am | @aravot