Category: Aravot

  • Եպիսկոպոսաց ժողովը կդառնա՞ պարզապես հավաք Մայր Աթոռում հայտարարվել է, որ քանի ո…

    Եպիսկոպոսաց ժողովը կդառնա՞ պարզապես հավաք
    📍 Մայր Աթոռում հայտարարվել է, որ քանի որ Վեհափառ Հայրապետը չի կարող մասնակցել Ավստրիայում նախատեսված Եպիսկոպոսաց ժողովին, այն կկոչվի ոչ թե ժողով, այլ եպիսկոպոսների հավաք, և որոշումներ չեն կայացվի։
    🗣️ Իմ անհամաձայնությունն եմ հայտնում՝ պնդելով, որ ժողովը պետք է կայանա, իսկ կարգավիճակի փոփոխությունը կընկալվի որպես պարտություն։ Հնարավոր է ապահովել Վեհափառի մասնակցությունը նույնիսկ տեսակապով։
    Գենադի Մնացականյան
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Անդրանիկ Թեւանյան․ «Այս իշխանությունը դատապարտված է պարտության»• «Մայր Հայաստան…

    🗳️ Անդրանիկ Թեւանյան․ «Այս իշխանությունը դատապարտված է պարտության»
    • «Մայր Հայաստան» կուսակցության համաժողովում Անդրանիկ Թեւանյանը հայտարարեց, որ իշխանության 8 տարիների ընթացքում Հայաստանը բախվել է պատերազմի, պարտության ու անվտանգային լուրջ խնդիրների։
    • Նրա խոսքով՝ գործող իշխանությունը «ստի, պոպուլիզմի ու ձախողված քաղաքականության» արդյունք է, որը չի կարող դրական արդյունքներ ապահովել։
    • Թեւանյանը նշեց, որ երկրին անհրաժեշտ է «նոր առաջնորդություն» եւ «իրական ու երաշխավորված խաղաղություն»՝ բանակի վերականգնմամբ ու դաշնակիցների հետ հարաբերությունների ամրապնդմամբ։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • ՀՀ առաջնություն, 94 կգ․ Արա Աղանյանը՝ չեմպիոն• Եզրափակիչ օրը 94 կգ-ում ոսկու հա…

    🏋️‍♂️ ՀՀ առաջնություն, 94 կգ․ Արա Աղանյանը՝ չեմպիոն
    • Եզրափակիչ օրը 94 կգ-ում ոսկու համար պայքարեցին Արա Աղանյանն ու Դավիթ Հովհաննիսյանը։
    • Աղանյանը հաղթեց՝ 170+200=370 կգ, Հովհաննիսյանը՝ երկրորդ՝ 171+190=361 կգ։
    • Բրոնզը՝ Մնացական Աբրահամյանին (340 կգ)։
    • Աբրահամյանը հրումում 190 կգ-ով նվաճեց փոքր արծաթ։
    🔗 Ավելին՝ այստեղ
  • Կանանց ծանրամարտի առաջնություն․ հավաքականը դեռ 80-90% պատրաստվածության փուլում …

    🏋️‍♀️ Կանանց ծանրամարտի առաջնություն․ հավաքականը դեռ 80-90% պատրաստվածության փուլում է
    • Մարզիչ Տարոն Թովմասյանի խոսքով՝ առաջնությունը աչքի է ընկել մասնակիցների մեծ թվով ու իրական մրցակցությամբ բոլոր քաշային կարգերում։
    • Եվրոպայի առաջնությանը հավակնող մարզուհիները ներկայումս իրենց մարզավիճակի մոտ 80-90%-ում են։
    • Փետրվարի 28-ից Ծաղկաձորում նախատեսված հավաքից հետո կձեւավորվի Եվրոպայի առաջնությանը մեկնող կազմը։
    • Մարզիչը նշեց՝ երիտասարդական նոր անուններ այս առաջնությունում առանձնապես չհայտնվեցին։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • «Հայաստանի առաջ լինել-չլինելու հարցն է»․ Դերենիկ Մալխասյան• Քաղաքագետի խոսքով՝ …

    ⚡️ «Հայաստանի առաջ լինել-չլինելու հարցն է»․ Դերենիկ Մալխասյան
    • Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանի առջեւ կանգնած մարտահրավերները «գոյաբանական բնույթ ունեն», իսկ ներքին ու արտաքին խնդիրները փոխկապակցված են։
    • Պնդեց, որ Ալիեւը Հայաստանը դիտարկում է որպես «Արեւմտյան Ադրբեջան», իսկ պաշտոնական Երեւանը «սպասարկում է այդ ծրագիրը»։
    • «Խաղաղությունը միակողմանի զիջումներով չի լինում, դա խաբկանք է»։
    • Մալխասյանի գնահատմամբ՝ գործող իշխանությունների քաղաքականությունը երկրի հիմնական մարտահրավերներից է։
    🔗 Ավելին՝ այստեղ
  • «Մայր Հայաստան»-ը՝ ընտրություններին ընդառաջ• Մանուկ Սուքիասյանի խոսքով՝ 2025-ին…

    🗳 «Մայր Հայաստան»-ը՝ ընտրություններին ընդառաջ
    • Մանուկ Սուքիասյանի խոսքով՝ 2025-ին Էջմիածնում և Գյումրիում մասնակցել են ընտրությունների ու գրանցել «պատկառելի արդյունքներ»։
    • «Քաղաքական ուժի կենսունակությունը ցույց է տրվում ընտրություններով, ոչ թե ընտրություններից առաջ հանկարծ հայտնվելով»։
    • Հիշեցրեց տրանսպորտի սակագնի դեմ ակցիաները՝ պնդելով, որ դրանց արդյունքում 300 դրամով թանկացում չի եղել։
    • Մեջբերեց Նիկոլ Փաշինյանի նախկին խոսքերը և հայտարարեց՝ «եկել է ժամանակը քաղաքացու կողմից նրան կաբինետից դուրս վռնդելու»։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • «Եթե խիղճդ մաքուր է, ոչինչ չի կարող վտանգ լինել»․ Նաթան սրբազան• Նաթան արքեպիսկ…

    «Եթե խիղճդ մաքուր է, ոչինչ չի կարող վտանգ լինել»․ Նաթան սրբազան
    • Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը հայտարարեց, որ իր անվտանգությանը վտանգ չի սպառնում․ «ամենամեծ վտանգը մարդու խղճին ու հոգուն է»։
    • Անդրադառնալով հոգևորականների անվտանգության հսկողությանը՝ նշեց, որ անձամբ նման խնդիր չի տեսնում։
    • Վեհափառ Հայրապետի տրամադրության մասին հարցին կատակեց․ «Լավ, էդ էլ արեցիք, հետո՞»։
    • Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարությունների վերաբերյալ ասաց՝ նման մեղադրանքները նորություն չեն, սակայն ցավալի է դրանց արձագանքը ներսում լսելը։
    🔗 Ավելին՝ այստեղ
  • Արդեն մի քանի օր է, թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական մեդիա տիրույթում մի տեսանյու…

    📌 Արդեն մի քանի օր է, թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական մեդիա տիրույթում մի տեսանյութ է պտտվում, որտեղ ինչ-որ մեկը, ով ներկայանում է որպես ադրբեջանցի, վիդեո ուղերձ է հղում Հանրապետության հրապարակից ու կոչ անում այլ ադրբեջանցիներին այցելել «իրենց հայրենիքը»։ Նա նշում է, որ այստեղ շատ հանգիստ է և խաղաղ։
    Ես քանի օր է՝ սպասում եմ, որ համապատասխան գերատեսչությունը, տվյալ դեպքում՝ հավանաբար ԱԱԾ-ն, հայտարարությամբ հանդես կգա, կբացատրի՝ սա ինչ է, ով է և որտեղից է այս տեսանյութը։ Ես նման հայտարարություն դեռ չեմ տեսել, եթե եղել է, ես բաց եմ թողել, կխնդրեմ՝ ասեք
    Տաթևիկ Հայրապետյան
  • Նաթան սրբազանի արձագանքը վարչապետի հայտարարություններին• «Վարչապետի հայտարարութ…

    Նաթան սրբազանի արձագանքը վարչապետի հայտարարություններին
    • «Վարչապետի հայտարարություններին հակադարձելն անիմաստ է»՝ ասաց Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը՝ նշելով, որ «ամեն անհեթեթ բանի չպետք է պատասխանել»։
    • Եկեղեցու միջոցով քաղաքական նպատակներով գումարների շրջանառության մասին հայտարարությունները, նրա խոսքով, եթե հիմնավոր լինեին, «կլինեին դատարանի վարույթում»։
    • Ըստ նրա՝ եկեղեցու դեմ իրականացվում է ծրագիր՝ այն «պետության կցորդ» դարձնելու նպատակով։
    • «Եկեղեցին չի ընկրկելու և պահպանելու է իր հազարամյակների ավանդությունը»։
    Ավելին
  • Կարապետյան ընտանիքի բարեգործական գործունությունը մշտապես արտացոլել է այն համոզմո…

    Կարապետյան ընտանիքի բարեգործական գործունությունը մշտապես արտացոլել է այն համոզմունքը, որ առողջ սերունդը՝ առողջ հասարակության և ամուր պետության հիմքն է։
    Տարիներ շարունակ Սամվել և Կարեն Կարապետյանները միլիոնավոր դոլարներ են հատկացրել քաղցկեղ ունեցող երեխաների բուժմանը։
    Ավելին