Category: Aravot

  • «Քվեարկեք ինձ, որ ընդդիմադիրները բանտ նստեն»․ Իշխան ՍաղաթելյանՍաղաթելյանը հայտար…

    ⚡️«Քվեարկեք ինձ, որ ընդդիմադիրները բանտ նստեն»․ Իշխան Սաղաթելյան
    Սաղաթելյանը հայտարարել է, որ իշխանությունները հանրությանը փորձում են ներկայացնել միայն քաղաքական հաշվեհարդարի օրակարգ։
    Նրա խոսքով՝ ընդդիմությունը քաղաքացիներին կոչ է անում «ազատվել այս չարիքից» և կառուցել «անվտանգ ու մարտունակ Հայաստան»։
    aravot.am | @aravot
  • #մշակույթ Տավուշի Առաքելոց վանքում շարունակվում են հնագիտական պեղումներըՀՀ ԳԱԱ …

    #մշակույթ
    🏛️ Տավուշի Առաքելոց վանքում շարունակվում են հնագիտական պեղումները
    ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Զալցբուրգի համալսարանի համատեղ արշավախումբը պեղումներ է իրականացնում Տավուշի մարզի Աճարկուտ գյուղի մոտ գտնվող միջնադարյան Առաքելոց վանական համալիրում։
    Հուշարձանը ներառվել է Եվրոպա Նոստրայի՝ Եվրոպայի 7 ամենավտանգված հուշարձանների ցանկում։ Պեղումների ընթացքում արդեն հայտնաբերվել և հաշվառվել է ավելի քան 150 ճարտարապետական դետալ։
    ⛪️ 13-14-րդ դարերով թվագրվող համալիրը հայտնի է իր եզակի գավթով, զանգակատնով, խաչքարերով և պաշտպանական պարիսպներով։ Նախատեսվում է նաև վանքի վերականգնում։
    aravot.am | @aravot
  • Մայիսի 26-ին ժամը 18:30 Վանաձորի կենտրոնական հրապարակում տեղի կունենա մեծ հանրահ…

    Մայիսի 26-ին ժամը 18:30
    📍Վանաձորի կենտրոնական հրապարակում տեղի կունենա մեծ հանրահավաք և համերգային ծրագիր, որի ընթացքում ելույթ կունենան սիրված արտիստներ՝
    Մարտին Մկրտչյան,
    Ալեքսանդրոս Ցոպոզիդիս,
    Աղասի, Արաբո, Ներսիկ Իսպիրյաններ,
    Սոֆի Մխեյան և
    «Relax Project»։
    «Ուժեղ Հայաստան» կուսակցություն

  • «Իմ ու Նարեկ Կարապետյանի հարաբերությունների մեջ չխառնվել»․ Ալեն ՍիմոնյանԱԺ նախա…

    🗣️ «Իմ ու Նարեկ Կարապետյանի հարաբերությունների մեջ չխառնվել»․ Ալեն Սիմոնյան
    ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Նարեկ Կարապետյանի քաղաքացիության վերաբերյալ հրապարակումներին՝ նշելով, որ ինքը միայն հրապարակել է համացանցում առկա փաստաթուղթը, իսկ հարցի առնչությամբ արդեն քրեական վարույթ է նախաձեռնվել։
    Սիմոնյանը նաև արձագանքել է լրագրողների հարցադրումներին՝ հայտարարելով, որ չի պատրաստվում ներողություն խնդրել իր գործողությունների համար և հավելել է. «Ես իմ զվարճանքների համար ներողություն չեմ խնդրում։ Խնդրում եմ՝ իմ ու Նարեկ Կարապետյանի հարաբերությունների մեջ չխառնվել»։
    aravot.am | @aravot
  • Ինչի՞ մասին են խոսել Մակրոնն ու Ալիևը։«Ուժեղ Հայաստան» կուսակցություն…

    Ինչի՞ մասին են խոսել Մակրոնն ու Ալիևը։
    «Ուժեղ Հայաստան» կուսակցություն

  • Տնային կալանքի պայմաններում Արուսյակ Ալեքսանյանը ստացել է փաստաբանի արտոնագիրՀա…

    ⚖️ Տնային կալանքի պայմաններում Արուսյակ Ալեքսանյանը ստացել է փաստաբանի արտոնագիր
    Հակակոռուպցիոն դատարանում նախկին դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործով նիստի ընթացքում նրա պաշտպանությունը հայտնել է, որ Ալեքսանյանը տնային կալանքի պայմաններում սովորել է Փաստաբանական ակադեմիայում և ստացել փաստաբանի արտոնագիր։
    Ավելի ուշ Արուսյակ Ալեքսանյանը նշել է, որ արտոնագրի գործողությունը կասեցվել է, քանի որ այն անհամատեղելի է դատավորի կարգավիճակի հետ։
    aravot.am | @aravot
  • «300-500 հազար մարդ հավաքեք, հինգ րոպե հետո կհեռանամ»․ Փաշինյանը՝ քաղաքացունԱվա…

    🗣️ «300-500 հազար մարդ հավաքեք, հինգ րոպե հետո կհեռանամ»․ Փաշինյանը՝ քաղաքացուն
    Ավանում նախընտրական հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է իրեն հակադարձած քաղաքացուն՝ հայտարարելով, որ եթե հարյուր հազարավոր մարդիկ պահանջեն իր հրաժարականը, ինքը անմիջապես կհեռանա պաշտոնից։
    Փաշինյանի խոսքով՝ իշխանության աղբյուրը ժողովուրդն է, և եթե քաղաքացիները որոշեն, որ նա պետք է հեռանա, ինքը չի կարող հակառակվել այդ որոշմանը։ «Եթե մարդիկ ասեն՝ Նիկոլ գնա, Նիկոլն ո՞վ է, որ չգնա։ Նիկոլը ծառա է»,- նշել է նա։
    aravot.am | @aravot
  • Գոհար Ղումաշյանի երեկվա ելույթը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում3⃣…

    Գոհար Ղումաշյանի երեկվա ելույթը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում3️⃣

    https://cdn4.telesco.pe/file/2945ec1962.mp4?token=SyLC_xVuc6q5YOffD91UHdhJeskr-i7QF96ENVahtZwnMrC_z5PoRtSOSL5vSuTqRzk2VglBHtp8Z7xx78RBdJCd3ttP_olUSgVYHKQPRVfBvo1APxIlqHPXWzxg6R38QNxGhKDRZYNgV3KbP3Jpp5Kp8mhjKUm2QeLbecNPsINy5FQAyY5qv2LPSrgHLG-IhDhdBXeOzrmn0uTU-xKKK6XSIs7x3foWcK2OflTHiFKQb2-Jr9UquIdc02PZMT06cOg4RFtCMB1fLJvlKxU85Gvn6Kb2mMDl—ELIGYWFEkNT502hAfDdPxYSfMihq_HczINLi9iZkkQFDAt-k8drwcoBmBtnI9dbe9zxEQQ72y46ZgQ8wqg1bOPvOf3_Hc_E-3XGkQZzYEGRYIODNA6jfUsp3aZIjFxzE9PmBviCrC5PbcnPCKSYH14hYThwt7rRKuKUtiACN4hMoRTIFsoXcKKx65T49yTf5wsZOUqACm5sJyIw8b0UHWTrN2vAiToxPH8sosxPOCC_ryLatq4QI-Wa5eu0HutqYvF2Alx0SuikuG8SBogRasCnkEyHCOKPNGUgbd0VGHFK2RQaI5L1DntKHSRFurScgTxYQF7k7qe3Pw3qOpcN53RW9U8zahQhEvDfP0D26xGFDFTT2L9uP8GvUxr6akAnx7zv3ZFYjA

  • «Կանդալները շուտով հայտնվելու են Նիկոլ Փաշինյանի ձեռքերին»․ Արեգնազ Մանուկյան«Մ…

    🚨 «Կանդալները շուտով հայտնվելու են Նիկոլ Փաշինյանի ձեռքերին»․ Արեգնազ Մանուկյան
    «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը Անդրանիկ Թևանյանի նկատմամբ առաջադրված պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքը «ծիծաղելի» որակեց՝ ընդգծելով, որ երկար տարիներ ճանաչում է նրան որպես հայամետ գործչի։
    Նրա խոսքով՝ գործը քաղաքական ենթատեքստ ունի, իսկ հունիսի 7-ի ընտրություններում քաղաքացիները կտան իրենց գնահատականը գործող իշխանությանը։ Մանուկյանը նաև հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող խուսափել հանրության դատավճռից։
    aravot.am | @aravot
  • «Մարդկանց արդեն լայքի համար են աշխատանքից ազատում»․ Գևորգ Ստեփանյան«Մայր Հայաստ…

    🚨 «Մարդկանց արդեն լայքի համար են աշխատանքից ազատում»․ Գևորգ Ստեփանյան
    «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը, անդրադառնալով Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցված գործին, հայտարարեց, որ երկրում վախի մթնոլորտ է ձևավորվում, իսկ քաղաքացիներին նույնիսկ սոցիալական ցանցերում ընդդիմադիր ուժերին աջակցելու համար են ճնշումների ենթարկում և աշխատանքից ազատում։
    Նա նաև քննադատեց իրավապահ մարմինների և դատարանի գործողությունները՝ պնդելով, որ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ իրականացվող գործընթացը քաղաքական բնույթ ունի, և վստահեցրեց, որ իրենց քաղաքական թիմը շարունակելու է քարոզարշավը՝ չնայած ճնշումներին։
    aravot.am | @aravot