Category: Aravot

  • ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան այցի ընթացքում Ծիծեռնակաբերդի հուշահամալի…

    🇺🇸 ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան այցի ընթացքում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանությունը ընդունող գրառումը X սոցիալական հարթակից ջնջվել է, փոխարինվելով մեղմացված տարբերակով, որտեղ հիշատակումը բացակայում է։
    📍 Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը (ANCA) և կոնգրեսականներ այն համարում են թուրքական ճնշման ու «ամոթալի զիջում», վիրավորանք 1.5 միլիոն զոհերի հիշատակին և ամերիկահայ համայնքին։
    📍 ANCA զգուշացնում է նաև հնարավոր ընտրական հետևանքների մասին՝ 2026-ի միջանկյալ և 2028-ի նախագահական ընտրություններից առաջ։
    🔗 Ավելին՝ այստեղ
  • Սեւակ Խաչատրյան․ Վաղարշապատում առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ…

    🚨 Սեւակ Խաչատրյան․ Վաղարշապատում առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են
    📍 «Հաղթանակ» դաշինքի ղեկավար Սեւակ Խաչատրյանի խոսքով՝ վաղ առավոտից Վաղարշապատում խուզարկություններ եւ ձերբակալություններ են իրականացվում ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց նկատմամբ։
    🗣️«Մարդկանց տները խուզարկում են, ձերբակալում՝ ընտրությունների հետ կապված անհասկանալի պատճառներով»։
    📍 Նրա տեղեկություններով՝ ձերբակալվածների թիվը կարող է հասնել 14–15 մարդու, իսկ փաստաբանները փորձում են պարզել իրավական հիմքերը։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • «Հայաստան» խմբակցությունը առաջարկում է դադարեցնել Հակոբ Հակոբյանի լիազորություն…

    🏛️ «Հայաստան» խմբակցությունը առաջարկում է դադարեցնել Հակոբ Հակոբյանի լիազորությունները
    📍 ԱԺ «Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի (Հակոբ Մովսես) լիազորությունների դադարեցման նախագիծ։
    📍 Ըստ հեղինակների՝ նա խախտել է քաղաքական չեզոքության եւ զսպվածության պահանջները, հարցազրույցում քաղաքական գնահատականներ հնչեցնելով եւ ընդդիմախոսներին բնորոշելով վիրավորական ձեւակերպումներով։
    🗣️ Արծվիկ Մինասյան․ «Խոսքը նաեւ այն բարոյական չափանիշի մասին է, որով անկախ պետական մարմնի անդամը պետք է ներկայանա հանրությանը»։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • ԵՄ-ն պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը EUObserver-ի տվյալ…

    🇪🇺 ԵՄ-ն պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը
    📍 EUObserver-ի տվյալներով՝ նոր փաթեթում նախատեսվում է ընդգրկել 29 անձի, այդ թվում՝ ՖԻԴԵ-ի ղեկավար Արկադի Դվորկովիչին եւ Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկուն։
    📍 ԵՄ «սեւ ցուցակում» հայտնվելը ենթադրում է ԵՄ տարածք մուտքի արգելք եւ եվրոպական բանկերում հաշիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։
    🔗 Ավելին՝ այստեղ
  • Սոպրանո Գայանե Ղամբարյանը՝ «Տաղարանի» հետ ստեղծագործական ճանապարհի ու առաջիկա հ…

    🎼 Սոպրանո Գայանե Ղամբարյանը՝ «Տաղարանի» հետ ստեղծագործական ճանապարհի ու առաջիկա համերգի մասին
    📍 Օպերային երգչուհի, սոպրանո Գայանե Ղամբարյանը 2018-ից համագործակցում է Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի հետ, իսկ 2020-ից հանդիսանում է համույթի մենակատար։ Նրա խոսքով՝ մաեստրո Սեդրակ Երկանյանի հետ իրականացվել են բազմաժանր ծրագրեր՝ Կոմիտասից մինչեւ բարոկ երաժշտություն։
    📍 Երգչուհին նշել է, որ ամենամյա մենահամերգները իր համար ստեղծագործական հաշվետվություն են՝ մասնագիտական աճը եւ նոր նպատակները ներկայացնելու հնարավորություն։ Նա օպերային բեմում իր այցեքարտային դերերգ է համարում Վիոլետային («Տրավիատա»)։
    📍 Փետրվարի 26-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը «Տաղարանի» համերգին կկատարվի Պերգոլեզիի «Ստաբատ Մատեր»-ը, որտեղ Ղամբարյանը հանդես կգա սոպրանոյի պարտիայով՝ ընդգծելով ծրագրի հոգեւոր ու պատասխանատու բնույթը։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Ես ասացի, որ երջանիկ եմ այստեղ` այս դատին ներկայացնել հայ ժողովրդին, որևէ պատժից…

    Ես ասացի, որ երջանիկ եմ այստեղ` այս դատին ներկայացնել հայ ժողովրդին, որևէ պատժից կամ որոշումից չեմ վախենում ու պատրաստ եմ ընդունել այն բացարձակ հանգիստ, որովհետև տեղի ունեցողը ոչ թե դատ է, այլ դատաստան։
  • Ի՞նչ է ասել Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատավարության ֆարսի ժամանակՆա ձայնագրություն…

    Ի՞նչ է ասել Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատավարության ֆարսի ժամանակ
    Նա ձայնագրություն է փոխանցել ընտանիքին

  • Մամուլը գրում է Այն, որ վաղեմի թշնամիները կարող են մեկ օրում բարեկամանալ, իսկ ճ…

    📭📭📭 Մամուլը գրում է
    🔺 Այն, որ վաղեմի թշնամիները կարող են մեկ օրում բարեկամանալ, իսկ ճակատագրով իրար կապված ժողովուրդները՝ անվերադարձ թշնամանալ, ապացուցվում է Թրամփ-Պուտին շփումների, ռուս-ուկրաինական պատերազմի օրինակով. «Հրապարակ»
    🔺 Մարտահրաւէրները համահայկական են: Չպայքարելը նշանակում է հաշտուել չլինելու հետ. Լիլիթ Գալստեան. «Ասպարեզ»
    🔺 Խոսքն այն ներդրումների մասին չէ, որը մեր հանրությունը հասկացել է: Հայաստանին իրավունք են տալիս ԱՄՆ-ից գնելու տեխնիկա` միջուկային անվտանգության ոլորտում. Արմեն Բաղդասարյան. «Հրապարակ»
    Մամուլի տեսությունն ամբողջությամբ այստեղ
  • Ամերիկյան հեղինակավոր Newsweek պարբերականը հրապարակել է Արման Թաթոյանի հոդվածը Հ…

    🔷Ամերիկյան հեղինակավոր Newsweek պարբերականը հրապարակել է Արման Թաթոյանի հոդվածը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման ուղու» (TRIPP) դերի մասին։
  • Ակնեն հիվանդություն է, ոչ միայն կոսմետիկ խնդիր․ մաշկաբանի պարզաբանումը Բժիշկ Էդ…

    🩺 Ակնեն հիվանդություն է, ոչ միայն կոսմետիկ խնդիր․ մաշկաբանի պարզաբանումը
    📍 Բժիշկ Էդուարդ Ավագյանի խոսքով՝ ակնեն մազաճարպային համակարգի հիվանդություն է և պահանջում է բժշկական մոտեցում։ Հիմնական պատճառներն են հորմոնային փոփոխությունները, ճարպագեղձերի ակտիվ աշխատանքը և գենետիկ նախատրամադրվածությունը։
    📍 Մասնագետը նշում է, որ աղեստամոքսային խնդիրները սովորաբար կապ չունեն ակնեի առաջացման հետ, իսկ տարածված միֆերից է նաև «ամուսնանալուց կանցնի» կարծիքը։ Սթրեսը, հակառակը, կարող է սրել վիճակը։
    📍 Բուժումը անհատական է․ ինքնուրույն խնամքի միջոց ընտրելը ճիշտ չէ։ Կարևոր է բժշկին դիմել վաղ փուլում՝ հետքերից և սպիներից խուսափելու համար։ Ակնեի սրմանը կարող են նպաստել նաև շաքարը, կաթը, կծու սնունդը և ալկոհոլը։
    🔗 Ավելին՝ Առավոտում