Category: Aravot

  • Անդրանիկ Թևանյանը ձերբակալվել է«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Ար…

    🚨Անդրանիկ Թևանյանը ձերբակալվել է
    «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը հայտնում է,
    որ ԱԱԾ աշխատակիցները
    մտել են կուսակցության գրասենյակ
    և ձերբակալել Անդրանիկ Թևանյանին։
    ՔԿ-ի տվյալներով՝ նրա նկատմամբ
    քրեական վարույթ է հարուցվել
    պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով։
    aravot.am | @aravot
  • «Գնացե՛ք ընտրությունների և մերժե՛ք այս չարիքի իշխանություններին»․ Բագրատ Սրբազա…

    🚨 «Գնացե՛ք ընտրությունների և մերժե՛ք այս չարիքի իշխանություններին»․ Բագրատ Սրբազան
    «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դատարանում հայտարարել է, որ երկրում փոփոխությունների հասնելու ճանապարհը ընտրություններին մասնակցելն է և կոչ է արել քաղաքացիներին մերժել գործող իշխանությանը։
    Նա նաև քննադատել է դատական գործընթացն ու իր գործով մեղադրյալների նկատմամբ կիրառված խափանման միջոցները՝ պնդելով, որ դրանց հիմքում իրական մեղադրանքներ չկան։
    aravot.am | @aravot
  • ՀՀ իշխանությունների հերթական բացահայտ սուտն ու հուսահատ «սև PR»-ը. Ընտրական մանի…

    ՀՀ իշխանությունների հերթական բացահայտ սուտն ու հուսահատ «սև PR»-ը. Ընտրական մանիպուլյացիաների և իրենց ավտորիտար գործելաոճի բացահայտումից սարսափած՝ իշխանական քարոզչամիջոցներն անցել են անձնական վարկաբեկման էժանագին մեթոդներին ու սկսել են իմ անցյալի վերաբերյալ հեքիաթներ հորինել։
    Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ ես երբևէ որևէ առնչություն, կարգավիճակ կամ համագործակցություն չեմ ունեցել պարոն Էփշտեյնի հետ։
    Այս խղճուկ հորինվածքի միակ նպատակը մեկն է՝ շեղել հանրության ուշադրությունը Հայաստանի ընտրություններին արտաքին միջամտությունների վերաբերյալ մեր փաստաբանական թիմի հետաքննությունից։ Բայց իզուր են փորձում. մեզ կեղծիքով չեն լռեցնի։
    Ռոբերտ Ամստերդամ
  • «Չենք հասկանում՝ ում հետ գործ ունենք՝ քուչի տղո՞ւ, գողականի՞, թե՞ լակոտի»․ Ռուզ…

    🚨 «Չենք հասկանում՝ ում հետ գործ ունենք՝ քուչի տղո՞ւ, գողականի՞, թե՞ լակոտի»․ Ռուզան Ստեփանյան
    «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի բառապաշարն ու վարքագիծը՝ այն որակելով անընդունելի պետական ղեկավարի համար։
    Նրա խոսքով՝ իշխանությունները տարիների ընթացքում «ոչինչ չեն ստեղծել, այլ միայն յուրացրել կամ կորցրել են ուրիշների ստեղծածը», իսկ վարչապետի հռետորաբանությունը խորացնում է հասարակական լարվածությունը։
    aravot.am | @aravot
  • #ԲիզնեսՅունիբանկը թողարկել է 3.9 մլրդ դրամի բաժնետոմսՅունիբանկ-ը հայտարարել է նո…

    #Բիզնես
    📊Յունիբանկը թողարկել է 3.9 մլրդ դրամի բաժնետոմս
    Յունիբանկ-ը հայտարարել է նոր բաժնետոմսերի թողարկման մասին՝ 3.9 մլրդ դրամ ծավալով, նպատակ ունենալով մինչև սեպտեմբեր տեղաբաշխել 10 մլն բաժնետոմս։ Թողարկման նպատակն է ընդլայնել կապիտալը և ուժեղացնել բանկի շուկայական դիրքը։
    aravot.am | @aravot
  • «Փաշինյանը փորձում է ընդդիմադիրներին հեռացնել ընտրապայքարից»․ Արմենուհի Կյուրեղ…

    🚨 «Փաշինյանը փորձում է ընդդիմադիրներին հեռացնել ընտրապայքարից»․ Արմենուհի Կյուրեղյան
    ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և իշխանությունները նախընտրական շրջանում պետական կառույցներն օգտագործում են ընդդիմադիրների նկատմամբ ճնշումներ գործադրելու համար։
    Նրա խոսքով՝ իշխանությունները չեն արձագանքում Ադրբեջանի պահանջներին, այդ թվում՝ Սահմանադրության փոփոխության և «Արևմտյան Ադրբեջանի» օրակարգին, մինչդեռ ընդդիմախոսների հասցեին հնչեցնում են պետական դավաճանության մեղադրանքներ։
    aravot.am | @aravot
  • «Իմ վարչապետ դառնալու դեպքում սեպտեմբերը խաղաղ կլինի»․ Սամվել Կարապետյան«Ուժեղ …

    🚨 «Իմ վարչապետ դառնալու դեպքում սեպտեմբերը խաղաղ կլինի»․ Սամվել Կարապետյան
    «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ իրենց ծրագրով նախատեսվում է ստեղծել 300 հազար նոր աշխատատեղ, զարգացնել արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը և ձևավորել նոր տնտեսություն։
    Արագածոտնի մարզում ընտրողների հետ հանդիպման ժամանակ նա նաև վստահեցրել է, որ իր վարչապետ դառնալու դեպքում Հայաստանում խաղաղություն կլինի, իսկ անվտանգությունը կապահովեն ուժեղ տնտեսությունը, վերազինված բանակն ու արդյունավետ դիվանագիտությունը։
    aravot.am | @aravot
  • «Տիգրանաշենի հարցում չկա հաստատված քարտեզ»․ Էդմոն Մարուքյան«Լուսավոր Հայաստան» …

    🚨 «Տիգրանաշենի հարցում չկա հաստատված քարտեզ»․ Էդմոն Մարուքյան
    «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հաստատած սահմանազատման կանոնակարգին Հայաստանի և Ադրբեջանի սահմանի քարտեզ չի կցվել, ինչի պատճառով ապագա գործընթացների վերաբերյալ անորոշություններ են առաջանում։
    Մարուքյանի խոսքով՝ իշխանությունները մի կողմից հղում են անում ՍԴ որոշումներին, իսկ մյուս կողմից քննարկում են Սահմանադրության նախաբանի փոփոխությունը, ինչը, նրա գնահատմամբ, հակասում է հենց ՍԴ-ի նախկին դիրքորոշմանը։
    aravot.am | @aravot
  • A4-ի դասընթաց՝ կուսակցությունների նախընտրական պաստառների համար«Բոլորին դեմ եմ» …

    🎭 A4-ի դասընթաց՝ կուսակցությունների նախընտրական պաստառների համար
    «Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամ Արամ Քոչարյանը կազմակերպել է խորհրդանշական «A4-ի դասընթաց»՝ ցույց տալու համար, թե ինչպես պետք է նախընտրական պաստառները փակցվեն օրենքով նախատեսված A4 չափով։
    Նրա խոսքով՝ շատ քաղաքական ուժեր սահմանվածից մեծ պաստառներ են տեղադրում, մինչդեռ եթե բոլորը պահպանեին նույն կանոնները, բոլոր կուսակցությունների պաստառները կտեղավորվեին նախատեսված վահանակների վրա։
    aravot.am | @aravot
  • «Ինչո՞ւ հանձնեցիր Տիգրանաշենը»․ քաղաքացու անպատասխան հարցը ՓաշինյանինԱրարատի մա…

    «Ինչո՞ւ հանձնեցիր Տիգրանաշենը»․ քաղաքացու անպատասխան հարցը Փաշինյանին
    Արարատի մարզում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հրավիրել է մայիսի 28-ի զորահանդեսին՝ հայտարարելով, որ այնտեղ կներկայացվի Հայաստանի նոր բանակը և հայկական արտադրության ռազմական տեխնիկա։
    Ելույթից հետո, երբ վարչապետը շարժվում էր դեպի ավտոբուս, քաղաքացիներից մեկը հարցրել է․ «Ինչո՞ւ հանձնեցիր Տիգրանաշենը», սակայն Փաշինյանը չի արձագանքել և հարցը մնացել է անպատասխան։
    aravot.am | @aravot