Category: Aravot

  • «Եթե 2024-ին տրվեինք ճնշումների, այսօր Իջևանի կեսը կորցրած էինք լինելու»․ Նիկոլ…

    🏛️ «Եթե 2024-ին տրվեինք ճնշումների, այսօր Իջևանի կեսը կորցրած էինք լինելու»․ Նիկոլ Փաշինյան
    Գանձաքարում ՔՊ քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2024-ին «ճնշումների տրվելը» կարող էր հանգեցնել Իջևանի մի մասի կորստի։
    Նա նշել է, որ Տավուշում իրականացված սահմանազատումից հետո Կիրանցում և Իջևանում ստեղծվել են ամրացված պաշտպանական շրջաններ, իսկ Կիրանցի բնակիչներն ապրում են «առանց անվտանգության մտավախության»։
    aravot.am | @aravot
  • Բողոքի ակցիա՝ Երևան-Արմավիր ճանապարհինՊատճառը ռուսական սահմանափակումներն են, որո…

    Բողոքի ակցիա՝ Երևան-Արմավիր ճանապարհին

    Պատճառը ռուսական սահմանափակումներն են, որոնց հետևանքով ջերմոցատերերը չեն կարողանում լոլիկի արտահանում իրականացնել դեպի ռուսական շուկա։
    Ակցիայի մասնակիցները պահանջում են լուծել արտահանման խնդիրնեը, կանխել գյուղմթերքի կորուստները։
  • «ԵԱՏՄ-ն իրականություն է, որից երես թեքել հնարավոր չէ»․ ԼեբեդևԱՊՀ գլխավոր քարտու…

    🌐 «ԵԱՏՄ-ն իրականություն է, որից երես թեքել հնարավոր չէ»․ Լեբեդև
    ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտարարել է, որ Երևանի համար սկզբունքային հարց է՝ ընտրել ԵԱՏՄ-ն, թե ԵՄ-ն՝ ընդգծելով, որ Եվրասիական տնտեսական միությունից «երես թեքել հնարավոր չէ»։
    Նրա խոսքով՝ Հայաստանում ևս գիտակցում են ԵԱՏՄ-ի նշանակությունը, իսկ Նիկոլ Փաշինյանն ու այլ պաշտոնյաներ արդեն հայտարարել են, որ միությունից դուրս գալու մտադրություն չկա։
    aravot.am | @aravot
  • «Ռոբերտ Քոչարյանն իր հանցախմբի հետ պլանավորում էր Մեղրին հանձնել, առաջինը Վազգե…

    ⚔️ «Ռոբերտ Քոչարյանն իր հանցախմբի հետ պլանավորում էր Մեղրին հանձնել, առաջինը Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանն են իրենց կյանքով հետաձգել այդ գործընթացը»․ Նիկոլ Փաշինյան
    Դիլիջանում անցկացված քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե դեռ 1990-ականներից քննարկվել է Մեղրիի հանձման թեման, և այդ գործընթացը, ըստ նրա, հետաձգվել է Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի շնորհիվ։
    Փաշինյանը նաև նշել է, որ «ԹՐԻՓՓ» նախագծի շրջանակում որևէ «միջանցքային տրամաբանություն» չկա, քանի որ, իր խոսքով, փաստաթղթերում ամրագրված է ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանումը։
    aravot.am | @aravot
  • Ռեշետնիկով․ Հայաստանից ապրանքների ներմուծման սահմանափակումները չեն ազդի Ռուսաստ…

    🌐 Ռեշետնիկով․ Հայաստանից ապրանքների ներմուծման սահմանափակումները չեն ազդի Ռուսաստանի վրա
    ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը հայտարարել է, որ Հայաստանից մի շարք գյուղմթերքների ներմուծման սահմանափակումները ռուսական շուկաների վրա էական ազդեցություն չեն ունենա։
    Նրա խոսքով՝ Ռուսաստանը հիմնական պահանջարկը ապահովում է սեփական արտադրությամբ, իսկ մատակարարումների կառուցվածքը դիվերսիֆիկացված է։ Սահմանափակումները վերաբերում են Հայաստանից ներմուծվող թարմ լոլիկին, վարունգին, պղպեղին, կանաչեղենին և ելակին։
    aravot.am | @aravot
  • «Կքվեարկես չէ՞», «Հենց պատվեր չունենաս, կկարդաս մի հատ», «Վայ, արեւդ ապրի»․ ՀԱԿ…

    🗳️ «Կքվեարկես չէ՞», «Հենց պատվեր չունենաս, կկարդաս մի հատ», «Վայ, արեւդ ապրի»․ ՀԱԿ-ի քարոզարշավը՝ Աջափնյակում
    ՀԱԿ-ը քարոզարշավ է իրականացրել Աջափնյակում, որտեղ Արամ Մանուկյանն անձամբ է բաժանել քարոզչանյութեր ու քաղաքացիներին կոչ արել մասնակցել ընտրություններին։
    Քարոզարշավի ընթացքում քաղաքացիների հետ զրույցներում հնչել են ինչպես աջակցող արձագանքներ, այնպես էլ մասնակցության կոչեր․ «Գնացեք ընտրության, անկեղծ խնդրանքս սա է»։
    aravot.am | @aravot
  • Պուտինն ու Լուկաշենկոն ԵԱՏՄ առաջնորդների հանդիպմանը քննարկել են Հայաստանի թեման…

    🌐 Պուտինն ու Լուկաշենկոն ԵԱՏՄ առաջնորդների հանդիպմանը քննարկել են Հայաստանի թեման․ Պեսկով
    Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակում Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն կարճատև մտքեր են փոխանակել Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
    Դմիտրի Պեսկովի խոսքով՝ առարկայական քննարկում չի եղել, սակայն ոչ պաշտոնական հանդիպումների ընթացքում առաջնորդները հնարավորություն են ունեցել երկար շփվելու ու տարբեր թեմաներ քննարկելու։
    aravot.am | @aravot
  • Փաշինյան․ «Ծառուկյանի կլանի առաջին տունը բռնագանձվել է»Նիկոլ Փաշինյանը հայտարարե…

    ⚖️Փաշինյան․ «Ծառուկյանի կլանի առաջին տունը բռնագանձվել է»
    Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դատարանի որոշմամբ բռնագանձված
    տնից գույք են տարել, ինչի առնչությամբ նոր քրեական գործ է հարուցվել։
    🗣️ «Տունը պետական սեփականություն էր,
    բայց պատերից քարերը պոկել, տարել են»։
    Վարչապետի խոսքով՝ գործը վերաբերում է Գագիկ Ծառուկյանին և նրա փեսային։
    aravot.am | @aravot
  • Մամուլը գրում է Հայաստանը սեփական շահերին ծառայեցնելու իրավունքի համար Ռուսաստա…

    📭📭📭 Մամուլը գրում է
    🔺 Հայաստանը սեփական շահերին ծառայեցնելու իրավունքի համար Ռուսաստանի և Արևմուտքի միջև ընթացող պայքարը թևակոխում է բացահայտ փուլ. «ՉԻ»
    🔺 Այսօր մեզմէ շատերու մօտ հայրենասիրութեան պակասը զգալի է։ Կարծես հայրենի հողին վրայ շատերու մօտ պակսած է ներշնչող եւ ոգեւորող մթնոլորտը. «Ասպարեզ»
    🔺 Դժվար է պատկերացնել, որ ԵՄ-ն ինքը ներկայիս պատրաստ է Ռուսաստանի հետ լարվածության մի նոր թեժ կետ առաջացնել Հարավային Կովկասում, որտեղ խաղաղությունը խիստ փխրուն է. «Ազգ»
    🔺 Իսկ որ մեր «Ջերմուկն» ու լոլիկն էլ Ախալքալաք-Ղարս երկաթուղով արտահանենք Թուրքիա, ֆսյո, պրոբլեմ չենք ունենա. «ՉԻ»
    🔺 Գերմանահայ համայնքում հարցվածների 71 տոկոսը խոստովանել է, որ Գերմանիայում ճանաչում է հակահայկական ռասիզմը, զգացել է վերբալ կամ ֆիզիկական բռնություն. «Ազգ»
    🔺 Քարոզարշավն արդեն մտել է վերջին փուլ, սակայն տպավորություն է, թե այսօր ընդդիմությունը Նիկոլն է, իսկ օրվա ընդդիմությունը իշխանությունն է, որը փորձում է պաշտպանվել Նիկոլից. Նաիրա Զոհրաբյան. «Հրապարակ»
    🔺 «Ադրբեջանական գազը պետք է հասնի հայերին եւ երկրի ներսում բաշխվի ադրբեջանական խողովակաշարերի միջոցով: ՌԴ-ի հետ պատերազմելը մեր շահերից չէ. սև աշխատանքը պետք է կատարի Փաշինյանը». ադրբեջանցի մեկնաբան. «Ազգ»
    🔺 Միայն ասֆալտ փռելով եւ դպրոց կառուցելով չէ, ունենք գլոբալ կարեւոր հարցեր. Աննա Մայիլյան. «Հրապարակ»
    🔺 Այս պարագայում, փաստացի, Ադրբեջանը դիտարկվում է որպես Հայաստանին գազ մատակարարող երկիր. Վահե Դավթյան. «Հրապարակ»
    Մամուլի տեսությունն ամբողջությամբ այստեղ
  • Մի քանի տեղ քննարկումներ տեսա, թե ինչու զորահանդեսում «Իսկանդերներ» գերճշգրիտ բա…

    📌Մի քանի տեղ քննարկումներ տեսա, թե ինչու զորահանդեսում «Իսկանդերներ» գերճշգրիտ բալիստիկ հրթիռային համակարգերը չերևացին:
    Իսկանդեր օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգերը` մոդելից կախված, ի վիճակի են հակաօդային պաշտպանությունը ճեղքել մինչև 500 կմ հեռավորության վրա:
    Հակաօդային պաշտպանության ճեղքումն ապահովվում է հրթիռի թռիչքի բարձր տրաեկտորիայով` թիրախին մոտենալուց ակտիվ ու անկանխատեսելի մանևրելով։
    Միանգամից ասեմ, որ զորահանդեսին այս համակարգին համարժեք կամ նույնիսկ մոտ այլ միավոր չկար:
    Տիգրան Աբրահամյան