Category: Aravot

  • Բլոգեր Արմեն Ալեքսանյանը հայտնում է՝ իր մեքենան հրկիզել են«Սրբազան պայքարի» աջա…

    🔥 Բլոգեր Արմեն Ալեքսանյանը հայտնում է՝ իր մեքենան հրկիզել են
    «Սրբազան պայքարի» աջակից բլոգեր Արմեն Ալեքսանյանը հայտարարել է, որ Մուսա Լեռան ճանապարհին իր մեքենան այրվել է, իսկ դեպքից հետո մեքենայի մեջ հայտնաբերել է սալյարկայով շիշ։
    Ալեքսանյանի խոսքով՝ սա իր նկատմամբ ճնշման փորձ է, սակայն, ինչպես նշել է, տեղի ունեցածը չի փոխելու իր հանրային և քաղաքական ակտիվությունը։
    aravot.am | @aravot
  • 44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկական գիտությո…

    44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկական գիտությունների թեկնածու, բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշել էր Նիկոլ Փաշինյանը, մոտեցավ Նարեկ Կարապետյանին։

  • Փաշինյանը հայտարարում է՝ արցախցիների բնակարանային ծրագրի համար նախատեսվում է 80…

    🏠 Փաշինյանը հայտարարում է՝ արցախցիների բնակարանային ծրագրի համար նախատեսվում է 800 միլիարդ դրամ
    Մալաթիա-Սեբաստիայում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ արդեն 50 միլիարդ դրամի աջակցություն է տրամադրվել Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին, իսկ առաջիկա տասը տարիներին նախատեսվում է 800 միլիարդ դրամի բնակարանային ծրագիր։
    Փաշինյանը նաև նշել է, որ TRIPP նախագիծը իրականացվելու է Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության շրջանակում՝ պնդելով, որ ծրագրում որևէ «միջանցքային» տրամաբանություն չկա։
    aravot.am | @aravot
  • «Քո երազանքն այն էր, որ ես զոհվեի։ Բայց ես ապրում եմ, և մենք կհաղթենք». Արեգա Հո…

    «Քո երազանքն այն էր, որ ես զոհվեի։ Բայց ես ապրում եմ, և մենք կհաղթենք». Արեգա Հովսեփյան

    https://cdn4.telesco.pe/file/08f5ef174b.mp4?token=Wri0eR7YVHPFCIGwl-OG60W_8IniYu06uc0IDc0cHzTJRp_lV78Jrf2zfdH_PTWsyzwY4ovt8MwS-OVqwS6aFzOJtatBn7KvO5qJ7f05it-P5EvO97NJvKBWioqmTklq8LyQ4BNkm3Dh07Dpd4bKoD6GMzqI2MZKBPv6VzGIRXtJgxR6P2Bp8mrylTMsDDNQWzmb2959BjfY8ZB2Q2dtJYmX49TU7JwwGub_Cg3aoysJdXlxBeTsFdS0zSUQ_Dk-DLW-X2rEMGPxwQTjrRepUOF9eNYqcioBHXorHUsQvBqI1Zi2I22fi6Db_JfL2LPvYJ0-FELfKkL3zI-ypOIrp2PZ9uN2epRfM02lvZLeDQ9s9sDfaHVUDh6I4Fyb40U7ZuiZHveOqcD_FJ_jJZwPunb_5Ywuby7PQKfa9ZS4byGzCFVV6zO5gecBBYinPvBM066zZDTfE-h5VTi4SGr0OKA4nzgWedCiYtClRyjmRtVhTTQkDqj-kWGJCfWrpt5q2Oku5mFqe4gcGo25dhwBc_80MVnHNMQQxIze2TJktpO6Eu4hTn39z17ndU95lJBBMFOiCUIcYE3pemr2hzOqVf3z-UUhK6UeEhS7DXw4_mnNDXioSKxtImaKj2YnCbr42eMvLVXu3TBwAZmWsHfTuiGAnzQikFRJwmMS4I2n14w

  • Դաշնակցական երիտասարդները Փաշինյանի ծննդյան օրը կառավարության մոտ թուրքական ֆես…

    🎁 Դաշնակցական երիտասարդները Փաշինյանի ծննդյան օրը կառավարության մոտ թուրքական ֆեսեր թողեցին
    Կառավարության շենքի դիմաց մի խումբ դաշնակցական երիտասարդներ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրվա առիթով բերել են թուրքական ֆեսեր՝ հայտարարելով, որ դրանք նվեր են գործող իշխանություններին։
    Ակցիայի մասնակիցները նշել են, որ այդ քայլով արտահայտում են իրենց քննադատությունը իշխանությունների քաղաքականության նկատմամբ և ֆեսերը թողել են կառավարության շենքի դիմաց։
    aravot.am | @aravot
  • Ոչ թե Բաքուն, Մոսկվան, Վաշինգտոնը, այլ Հրազդանը, Կապանը, Չարենցավանն ու Երևանը պ…

    Ոչ թե Բաքուն, Մոսկվան, Վաշինգտոնը, այլ Հրազդանը, Կապանը, Չարենցավանն ու Երևանը պետք է լինեն մեր ընտրությունները որոշողները․ Արման Թաթոյանը՝ Հրազդանում խոսել է արտաքին որևէ ուժից կախվածություն չունենալու մասին

  • «Ռուսաստանի սահմանափակումները հարվածում են արտահանողներին»․ Լևոն ԶուրաբյանՀԱԿ-ի…

    ⚠️ «Ռուսաստանի սահմանափակումները հարվածում են արտահանողներին»․ Լևոն Զուրաբյան
    ՀԱԿ-ի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից կիրառվող տնտեսական սահմանափակումների հետևանքով հայկական մի շարք արտահանողներ հայտնվել են ծանր իրավիճակում, իսկ որոշ բիզնեսներ կանգնել են սնանկացման վտանգի առաջ։
    Զուրաբյանի խոսքով՝ իշխանությունները խոսում են եվրաինտեգրումից, սակայն Հայաստանի արտահանման կառուցվածքը տարիներ շարունակ ավելի է կախված դարձել ռուսական շուկայից, ինչն այսօր լուրջ տնտեսական ռիսկեր է ստեղծում։
    aravot.am | @aravot
  • Լիպարիտ Ավետիսյանը մեծ հաջողությամբ հանդես է գալիս Մետրոպոլիտեն օպերայումՀՀ վաս…

    🎭 Լիպարիտ Ավետիսյանը մեծ հաջողությամբ հանդես է գալիս Մետրոպոլիտեն օպերայում
    ՀՀ վաստակավոր արտիստ, տենոր Լիպարիտ Ավետիսյանն այս օրերին ելույթ է ունենում Նյու Յորքի աշխարհահռչակ Մետրոպոլիտեն օպերայի բեմում՝ Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա» օպերայում կատարելով Ալֆրեդոյի գլխավոր դերը։
    Ըստ ներկայացումներին ներկա մասնագետների՝ նրա կատարումները հանդիսատեսն ընդունում է բուռն ծափահարություններով ու հիացական արձագանքներով։ Սա երգչի առաջին ելույթն է Մետրոպոլիտեն օպերայում և հերթական կարևոր հաջողությունն է նրա միջազգային կարիերայում։
    aravot.am | @aravot
  • «Մամա» գիրքը՝ Սուսան Զորօղլյանի հիշատակինՀունիսի 1-ին կյանքից հեռացել է Սուսան…

    🕯️ «Մամա» գիրքը՝ Սուսան Զորօղլյանի հիշատակին
    Հունիսի 1-ին կյանքից հեռացել է Սուսան Զորօղլյանը։ Նրա դուստրը՝ Մարինե Ալեքսանյանը, մոր հիշատակին է նվիրում իր «Մամա» կենսագրական գիրքը՝ կիսվելով մանկության, ընտանեկան ջերմության ու հայրենի Փոկա գյուղի մասին հուշերով։
    Հուշագրության մեջ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում մոր կերպարը, Փարվանա լճի ափին անցկացրած տարիները և այն մարդկային պատմությունները, որոնք ձևավորել են ընտանիքի հիշողություններն ու արժեքները։
    aravot.am | @aravot
  • Զոհվածի մայր․ «Նիկոլի սրտիկները ձևական են, ոչ մեկի չի սիրում»Մալաթիա–Սեբաստիա վ…

    Զոհվածի մայր․ «Նիկոլի սրտիկները ձևական են, ոչ մեկի չի սիրում»
    Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցած քարոզարշավի ընթացքում զոհված զինծառայողի մայրը դժգոհել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագծից՝ իր հետ բերելով սև սիրտ՝ որպես բողոքի նշան։
    Նա նշել է, որ իր ընտանիքը ծանր կորուստներ է ունեցել և չի կարողանում ընդունել քարոզարշավի «ուրախ-զվարթ» մթնոլորտը՝ իր խոսքում քննադատելով իշխանության վերաբերմունքը սգավոր ընտանիքների նկատմամբ։
    aravot.am | @aravot