Category: Aravot

  • «Սա նախընտրական ելույթ չէ, ուղիղ պատասխանեք հարցին»․ Հարություն Մկրտչյան Դատարա…

    ⚖️ «Սա նախընտրական ելույթ չէ, ուղիղ պատասխանեք հարցին»․ Հարություն Մկրտչյան
    ⚖️ Դատարանում հարցաքննվել է Հարություն Մկրտչյանը՝ Ամենայն հայոց կաթողիկոսի եղբոր և եղբորորդու գործով։
    🗣️ Վկան պնդել է, որ նախաքննության փուլում չի հարցաքննվել, թեև մեղադրող կողմը նշել է՝ առկա են ցուցմունքների արձանագրություններ։
    🚓 Ոսկեհատում քարոզարշավի ժամանակ, ըստ նրա, լարված իրավիճակ է ստեղծվել, հայհոյանքների և մեքենաների կուտակման պատճառով, ինչից հետո հանդիպումը փոխարինվել է ավտոերթով։
    ⚠️ Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղադրվում են խուլիգանության և քարոզչությունը խոչընդոտելու մեջ։
    👉 Ավելին՝ «Առավոտում»
  • «Ապրում եմ փախստականի կարգավիճակով՝ սպասելով տուն վերադառնալուն» Մանուշակ Մինաս…

    🕊️ «Ապրում եմ փախստականի կարգավիճակով՝ սպասելով տուն վերադառնալուն»
    🏠 Մանուշակ Մինասյանն ասաց, որ ավելի քան 3 տարի գոյատևում է փախստականի կարգավիճակով, սպասելով հայրենի հող վերադարձին։
    ⚠️ Նրա խոսքով՝ Հայաստանի առջև կանգնած մարտահրավերները ոչ միայն քաղաքական, այլ նաև արժեհամակարգային են։
    👩‍🦱 «Որպես արցախցի՝ ունենք լրացուցիչ պատասխանատվություն, բայց անկոտրում ենք»,– նշեց նա։
    🕯️ Մինասյանը ընդգծեց, որ Արցախը պետք է դառնա ապագայի հիմք՝ միասնականությամբ ու խաղաղությամբ։
    Ավելին՝ Առավոտում
  • Փաշինյան-Վենս հանդիպում՝ պատմական այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու…

    🤝 Փաշինյան-Վենս հանդիպում՝ պատմական այցի ընթացքում
    🇦🇲 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին քննարկել են երկկողմ ծրագրեր և ռազմավարական համագործակցության զարգացման հարցեր։
    💬 Փաշինյանը ընդգծել է, որ հանդիպումն արտահայտում է վերջին տարիների զարգացումները և TRIPP նախագծի՝ խաղաղություն և տնտեսական աճ բերող նշանակությունը։
    🇺🇸 Վենսը ընդգծել է, որ Հայաստանը՝ որպես տարածաշրջանի տնտեսական և ռազմավարական հենակետ, կարող է բարգավաճում ապահովել և ԱՄՆ ժողովրդին օգտակար լինել։
    Նախագահականում ներկայացվել են TRIPP-ի, Firebird ընկերության ԱԲ և տվյալների կենտրոնի, V-BAT անօդաչու սարքերի նախագծերի մանրամասները։
    Ավելին՝ Առավոտում
  • «Այսօր նոր սկիզբ է Հայաստանի և ԱՄՆ գործընկերության համար»․ Վենս ԱՄՆ փոխնախագահ …

    🇺🇸 «Այսօր նոր սկիզբ է Հայաստանի և ԱՄՆ գործընկերության համար»․ Վենս
    🕊️ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Երևանում հայտարարեց, որ Հայաստանի հետ ոչ միայն խաղաղություն, այլ նաև բարգավաճում են կերտում։
    ⚛️ Ստորագրվել է ՀՀ–ԱՄՆ միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման համագործակցության բանակցությունների ավարտի հայտարարությունը․ խոսքը մոտ 9 մլրդ դոլարի ներդրումների մասին է։
    💼 Վենսի խոսքով՝ ամերիկյան տեխնոլոգիաները կգան Հայաստան, կստեղծվեն աշխատատեղեր, կուժեղանա էներգետիկ անվտանգությունը։
    🌍 Նա ընդգծեց, որ ԹՐԻՓՓ նախագիծը տարածաշրջանում կբերի տնտեսական ու էներգետիկ կապերի արմատական փոփոխության, ինչը կնպաստի կայուն խաղաղությանը։
    🛡️ ԱՄՆ-ն հաստատել է նաև 11 մլն դոլարի հետախուզական դրոնների վաճառք Հայաստանին։
    📜 «Այն, ինչ այսօր տեղի է ունենում այստեղ, պատմական նշանակություն ունի»,– ասաց Վենսը՝ նշելով, որ առաջին ԱՄՆ փոխնախագահն է, ով այցելում է Հայաստան։
    Ավելին՝ Առավոտում
  • «Շրջադարձային պահ հայ-ամերիկյան հարաբերություններում» ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը…

    🇺🇸 «Շրջադարձային պահ հայ-ամերիկյան հարաբերություններում»
    🤝 ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարել է, որ պատիվ է ողջունել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, երկրորդ տիկին Ուշա Վենսին ու նրանց ընտանիքին Հայաստանում։
    📌 Ըստ հաղորդագրության՝ այցը գնահատվում է որպես շրջադարձային պահ երկու երկրների գործընկերության համար։
    🏛️ Վենսը հանդիպումներ է ունենում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու Վաշինգտոնում կայացած Խաղաղության գագաթնաժողովից հետո գրանցված ձեռքբերումները։
    🚀 Նշվում է նաև ԹՐԻՓՓ-ի առաջմղումն ու հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության նոր փուլի մեկնարկը։
    Ավելին՝ Առավոտում
  • «Խաղաղություն չի կարող լինել՝ առանց հումանիզմի» Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը Բաղ…

    📢 «Խաղաղություն չի կարող լինել՝ առանց հումանիզմի»
    🧑‍⚖️ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը Բաղրամյան 26-ի մոտ հայտարարեց, որ Բաքվի բանտերում պահվող հայերը պատժվում են ինքնորոշման իրավունքի համար։
    ⚖️ Նրա խոսքով՝ ինքնորոշման համար պայքարող մարդիկ չեն կարող համարվել ահաբեկիչ, և դա ամրագրված է միջազգային իրավունքով։
    🇺🇸 Ստեփանյանը շեշտեց, որ ԱՄՆ-ը որպես կարևոր դերակատար պարտավոր է հաշվի առնել հումանիտար հարցերը։
    «Խաղաղություն չի կարող լինել, երբ վերքերը չեն բուժվել»,– ընդգծեց նա։
    Ավելին՝ Առավոտում
  • «Տալլինում Հայաստանը առաջինն է» Տալլինում անցկացված Քրիստիան Պալուսալուի հուշամ…

    🤼 «Տալլինում Հայաստանը առաջինն է»
    🇪🇪 Տալլինում անցկացված Քրիստիան Պալուսալուի հուշամրցաշարում Հայաստանի ազատ և հունահռոմեական հավաքականները թիմային հաշվարկում գրավել են 1-ին տեղերը։
    🥇 Ազատ ոճում հաղթող են դարձել 7 հայ ըմբիշ, այդ թվում՝ Արսեն Հարությունյանը, Նարեկ Հարությունյանը, Խաչատուր Խաչատրյանը։
    🥇 Հունահռոմեականում ոսկի են նվաճել Մալխաս Ամոյանը, Սուրեն Աղաջանյանը, Արամայիս Հարությունյանը և այլք։
    🏆 Հայաստանը մրցաշարը ավարտել է մեդալների հարուստ հավաքածուով։
    Ավելին՝ Առավոտում
  • «Բաքվի զնդաններում առնվազն 19 հայ է պահվում»․ Խաչատրյան Ջեյ Դի Վենսի այցի ֆոնին…

    🪧 «Բաքվի զնդաններում առնվազն 19 հայ է պահվում»․ Խաչատրյան
    🇺🇸 Ջեյ Դի Վենսի այցի ֆոնին Բաղրամյան 26-ի մոտ բողոքի ցույց է անցկացվում՝ հայ գերիների ազատ արձակման պահանջով։
    ⛓️ Արթուր Խաչատրյանը հայտարարեց, որ Բաքվում պահվող հայերը, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները, շինծու մեղադրանքներով են բանտարկված։
    🗣️ «Նրանք ահաբեկիչներ չեն, այլ Արցախի ժողովրդի օրինական ներկայացուցիչներ»,– ընդգծեց պատգամավորը։
    📣 Նա կոչ արեց ԱՄՆ-ին իր հեղինակությունը գործի դնել՝ գերիների վերադարձն ապահովելու համար։
    Ավելին՝ Առավոտում
  • Վեճ՝ մարզական ձկնորսության ֆեդերացիայում.aravot.am Շիրակի մարզային քննչական վար…

    🎣 Վեճ՝ մարզական ձկնորսության ֆեդերացիայում.aravot.am
    ⚖️ Շիրակի մարզային քննչական վարչությունը ուսումնասիրություն է սկսել՝ մարզական ձկնորսության գլխավոր ֆեդերացիայի շուրջ միջադեպի կապակցությամբ։
    📞 Փետրվարի 2-ին ֆեդերացիայի հիմնադիր նախագահը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ 7 ամիս բացակայությունից հետո տեղեկացել է նախագահի պաշտոնափոխության մասին։
    🗣️ Նրա խոսքով՝ նոր նախագահի հետ կապ հաստատելիս վերջինս հայհոյանքներ ու սպառնալիքներ է հնչեցրել։
    Ավելին՝ Առավոտում
  • Մենք խաղաղություն ոչ թե ուզում ենք կերտել, այլ ուզում ենք, որ այն գոյատևիՄենք ոչ…

    📍Մենք խաղաղություն ոչ թե ուզում ենք կերտել, այլ ուզում ենք, որ այն գոյատևի
    📍Մենք ոչ միայն Հայաստանի համար խաղաղություն ենք կերտում, այլև բարգավաճում՝ ԱՄՆ-ի հետ համատեղ։
    Հավատում եմ, այսօր մի նոր սկիզբ է ՀՀ և ԱՄՆ գործընկերության համար։
    📍11 միլիոն դոլարի հետախուզական դրոնային տեխնոլոգիաների վաճառք ենք հաստատել Հայաստանի համար
    Ջեյ Դի Վենս