Category: Aravot

  • Փաշինյան-Վենս հանդիպում՝ պատմական այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու…

    🤝 Փաշինյան-Վենս հանդիպում՝ պատմական այցի ընթացքում
    🇦🇲 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին քննարկել են երկկողմ ծրագրեր և ռազմավարական համագործակցության զարգացման հարցեր։
    💬 Փաշինյանը ընդգծել է, որ հանդիպումն արտահայտում է վերջին տարիների զարգացումները և TRIPP նախագծի՝ խաղաղություն և տնտեսական աճ բերող նշանակությունը։
    🇺🇸 Վենսը ընդգծել է, որ Հայաստանը՝ որպես տարածաշրջանի տնտեսական և ռազմավարական հենակետ, կարող է բարգավաճում ապահովել և ԱՄՆ ժողովրդին օգտակար լինել։
    Նախագահականում ներկայացվել են TRIPP-ի, Firebird ընկերության ԱԲ և տվյալների կենտրոնի, V-BAT անօդաչու սարքերի նախագծերի մանրամասները։
    Ավելին՝ Առավոտում
  • «Այսօր նոր սկիզբ է Հայաստանի և ԱՄՆ գործընկերության համար»․ Վենս ԱՄՆ փոխնախագահ …

    🇺🇸 «Այսօր նոր սկիզբ է Հայաստանի և ԱՄՆ գործընկերության համար»․ Վենս
    🕊️ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Երևանում հայտարարեց, որ Հայաստանի հետ ոչ միայն խաղաղություն, այլ նաև բարգավաճում են կերտում։
    ⚛️ Ստորագրվել է ՀՀ–ԱՄՆ միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման համագործակցության բանակցությունների ավարտի հայտարարությունը․ խոսքը մոտ 9 մլրդ դոլարի ներդրումների մասին է։
    💼 Վենսի խոսքով՝ ամերիկյան տեխնոլոգիաները կգան Հայաստան, կստեղծվեն աշխատատեղեր, կուժեղանա էներգետիկ անվտանգությունը։
    🌍 Նա ընդգծեց, որ ԹՐԻՓՓ նախագիծը տարածաշրջանում կբերի տնտեսական ու էներգետիկ կապերի արմատական փոփոխության, ինչը կնպաստի կայուն խաղաղությանը։
    🛡️ ԱՄՆ-ն հաստատել է նաև 11 մլն դոլարի հետախուզական դրոնների վաճառք Հայաստանին։
    📜 «Այն, ինչ այսօր տեղի է ունենում այստեղ, պատմական նշանակություն ունի»,– ասաց Վենսը՝ նշելով, որ առաջին ԱՄՆ փոխնախագահն է, ով այցելում է Հայաստան։
    Ավելին՝ Առավոտում
  • «Շրջադարձային պահ հայ-ամերիկյան հարաբերություններում» ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը…

    🇺🇸 «Շրջադարձային պահ հայ-ամերիկյան հարաբերություններում»
    🤝 ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարել է, որ պատիվ է ողջունել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, երկրորդ տիկին Ուշա Վենսին ու նրանց ընտանիքին Հայաստանում։
    📌 Ըստ հաղորդագրության՝ այցը գնահատվում է որպես շրջադարձային պահ երկու երկրների գործընկերության համար։
    🏛️ Վենսը հանդիպումներ է ունենում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու Վաշինգտոնում կայացած Խաղաղության գագաթնաժողովից հետո գրանցված ձեռքբերումները։
    🚀 Նշվում է նաև ԹՐԻՓՓ-ի առաջմղումն ու հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության նոր փուլի մեկնարկը։
    Ավելին՝ Առավոտում
  • «Խաղաղություն չի կարող լինել՝ առանց հումանիզմի» Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը Բաղ…

    📢 «Խաղաղություն չի կարող լինել՝ առանց հումանիզմի»
    🧑‍⚖️ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը Բաղրամյան 26-ի մոտ հայտարարեց, որ Բաքվի բանտերում պահվող հայերը պատժվում են ինքնորոշման իրավունքի համար։
    ⚖️ Նրա խոսքով՝ ինքնորոշման համար պայքարող մարդիկ չեն կարող համարվել ահաբեկիչ, և դա ամրագրված է միջազգային իրավունքով։
    🇺🇸 Ստեփանյանը շեշտեց, որ ԱՄՆ-ը որպես կարևոր դերակատար պարտավոր է հաշվի առնել հումանիտար հարցերը։
    «Խաղաղություն չի կարող լինել, երբ վերքերը չեն բուժվել»,– ընդգծեց նա։
    Ավելին՝ Առավոտում
  • «Տալլինում Հայաստանը առաջինն է» Տալլինում անցկացված Քրիստիան Պալուսալուի հուշամ…

    🤼 «Տալլինում Հայաստանը առաջինն է»
    🇪🇪 Տալլինում անցկացված Քրիստիան Պալուսալուի հուշամրցաշարում Հայաստանի ազատ և հունահռոմեական հավաքականները թիմային հաշվարկում գրավել են 1-ին տեղերը։
    🥇 Ազատ ոճում հաղթող են դարձել 7 հայ ըմբիշ, այդ թվում՝ Արսեն Հարությունյանը, Նարեկ Հարությունյանը, Խաչատուր Խաչատրյանը։
    🥇 Հունահռոմեականում ոսկի են նվաճել Մալխաս Ամոյանը, Սուրեն Աղաջանյանը, Արամայիս Հարությունյանը և այլք։
    🏆 Հայաստանը մրցաշարը ավարտել է մեդալների հարուստ հավաքածուով։
    Ավելին՝ Առավոտում
  • «Բաքվի զնդաններում առնվազն 19 հայ է պահվում»․ Խաչատրյան Ջեյ Դի Վենսի այցի ֆոնին…

    🪧 «Բաքվի զնդաններում առնվազն 19 հայ է պահվում»․ Խաչատրյան
    🇺🇸 Ջեյ Դի Վենսի այցի ֆոնին Բաղրամյան 26-ի մոտ բողոքի ցույց է անցկացվում՝ հայ գերիների ազատ արձակման պահանջով։
    ⛓️ Արթուր Խաչատրյանը հայտարարեց, որ Բաքվում պահվող հայերը, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները, շինծու մեղադրանքներով են բանտարկված։
    🗣️ «Նրանք ահաբեկիչներ չեն, այլ Արցախի ժողովրդի օրինական ներկայացուցիչներ»,– ընդգծեց պատգամավորը։
    📣 Նա կոչ արեց ԱՄՆ-ին իր հեղինակությունը գործի դնել՝ գերիների վերադարձն ապահովելու համար։
    Ավելին՝ Առավոտում
  • Վեճ՝ մարզական ձկնորսության ֆեդերացիայում.aravot.am Շիրակի մարզային քննչական վար…

    🎣 Վեճ՝ մարզական ձկնորսության ֆեդերացիայում.aravot.am
    ⚖️ Շիրակի մարզային քննչական վարչությունը ուսումնասիրություն է սկսել՝ մարզական ձկնորսության գլխավոր ֆեդերացիայի շուրջ միջադեպի կապակցությամբ։
    📞 Փետրվարի 2-ին ֆեդերացիայի հիմնադիր նախագահը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ 7 ամիս բացակայությունից հետո տեղեկացել է նախագահի պաշտոնափոխության մասին։
    🗣️ Նրա խոսքով՝ նոր նախագահի հետ կապ հաստատելիս վերջինս հայհոյանքներ ու սպառնալիքներ է հնչեցրել։
    Ավելին՝ Առավոտում
  • Մենք խաղաղություն ոչ թե ուզում ենք կերտել, այլ ուզում ենք, որ այն գոյատևիՄենք ոչ…

    📍Մենք խաղաղություն ոչ թե ուզում ենք կերտել, այլ ուզում ենք, որ այն գոյատևի
    📍Մենք ոչ միայն Հայաստանի համար խաղաղություն ենք կերտում, այլև բարգավաճում՝ ԱՄՆ-ի հետ համատեղ։
    Հավատում եմ, այսօր մի նոր սկիզբ է ՀՀ և ԱՄՆ գործընկերության համար։
    📍11 միլիոն դոլարի հետախուզական դրոնային տեխնոլոգիաների վաճառք ենք հաստատել Հայաստանի համար
    Ջեյ Դի Վենս
  • «Մենք քնած ազգ չենք, Վենսը պետք է դա տեսնի» Բաղրամյան 26-ում բողոքի ցույց է՝ ԱՄ…

    📢 «Մենք քնած ազգ չենք, Վենսը պետք է դա տեսնի»
    Բաղրամյան 26-ում բողոքի ցույց է՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի օրը։
    🗣️ Արմեն Աշոտյան․ «Այսօր այստեղ ենք, որ մարդիկ տեսնեն՝ մենք ունենք արժանապատվություն»։
    ❗️ Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը, Վահագն Խաչատուրյանը Հայաստանը չեն, իսկ իրական հայ ժողովուրդը՝ բանտերում գտնվող գերիներն են։
    📍 Աշոտյանը շեշտել է, որ Վենսի այցը հնարավորություն է աշխարհին ցույց տալու՝ երկիրը այն վիճակում չէ, ինչ ներկայացվում է։
    Ավելին՝ Առավոտում
  • ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՈՒ ԱՄՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ԴԻ ՎԵՆՍԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ․ ՈՒՂԻՂՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՈՒ Ա…

    ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՈՒ ԱՄՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ԴԻ ՎԵՆՍԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ․ ՈՒՂԻՂ

    ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՈՒ ԱՄՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ԴԻ ՎԵՆՍԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ․ ՈՒՂԻՂ

    Aravot.am պաշտոնական կայք՝ https://www.aravot.am/
    👀Բաժանորդագրվեք եւ հետեւեք մեզ՝
    ➡️Yotube-ում՝ https://www.youtube.com/@AravotDaily?sub_confirmation=1
    ➡️Facebook-ում՝ https://www.facebook.com/aravot.am
    ➡️Telegram-ում՝ https://t.me/aravot
    ➡️Twitter-ում`…