Category: Aravot

  • «Պետությունը վերածվում է քաղաքական հաշվեհարդարի գործիքի»․ Սուրեն ՍուրենյանցՔաղա…

    🚨 «Պետությունը վերածվում է քաղաքական հաշվեհարդարի գործիքի»․ Սուրեն Սուրենյանց
    Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը հայտարարել է, որ «Արարատցեմենտ» գործարանի շուրջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ցույց են տալիս՝ իշխանությունը պատրաստ է քաղաքական նպատակներով միջամտել սեփականության հարաբերություններին։
    «Առաջարկ Հայաստանին» հրավիրած ասուլիսում նա ընդգծել է, որ «Արարատցեմենտը» համակարգաստեղծ արտադրություն է, և դրա շուրջ քաղաքական ճնշումների մթնոլորտը հարված է Հայաստանի տնտեսական դիմադրողականությանը ու արդյունաբերական ներուժին։
    aravot.am | @aravot
  • «ԲՀԿ ցուցակի բարձր տեղերում գտնվողներից մեկը լրտես է»․ ՓաշինյանՎարչապետ Նիկոլ Փ…

    🚨 «ԲՀԿ ցուցակի բարձր տեղերում գտնվողներից մեկը լրտես է»․ Փաշինյան
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախընտրական ցուցակի առաջատար թեկնածուներից մեկի վերաբերյալ ԱԱԾ-ն օպերատիվ տեղեկություններ ունի, և չի բացառվում, որ առաջիկայում պետական դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցվի։
    Լոռու մարզում ունեցած ելույթում Փաշինյանն ասել է, որ տվյալ անձը «լրտես է բառիս բուն իմաստով», իսկ Գագիկ Ծառուկյանին կապել է օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեղադրանքների հետ։
    aravot.am | @aravot
  • «Պիկապների վրա թռվռալը ավելի մեծ դիտումներ է ապահովում Փաշինյանի համար»․ Իվետա …

    🚨 «Պիկապների վրա թռվռալը ավելի մեծ դիտումներ է ապահովում Փաշինյանի համար»․ Իվետա Տոնոյան
    ԲՀԿ անդամ Իվետա Տոնոյանը հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է «վերադառնա կառուցողական դաշտ» և ներկայացնի, թե ինչ ծրագրով է պատրաստվում երկիրը դուրս բերել ներկայիս իրավիճակից։
    «Առաջարկ Հայաստանին» թիմի այսօրվա հրատապ ասուլիսում անդրադարձավ նաև տեղեկությանը, ըստ որի՝ «Արարատ ցեմենտ» գործարանը կարող է պետականացվել՝ դա գնահատելով որպես քաղաքական հակառակորդների նկատմամբ պետական լծակների կիրառման փորձ։
    aravot.am | @aravot
  • «Գյուղատնտեսական աշխատանքը ևս կհամարվի ստաժ»․ Արման ԹաթոյանԱրման Թաթոյանը հայտա…

    🌾 «Գյուղատնտեսական աշխատանքը ևս կհամարվի ստաժ»․ Արման Թաթոյան
    Արման Թաթոյանը հայտարարել է, որ նախատեսում են փոխել օրենսդրությունը, որպեսզի գյուղատնտեսական աշխատանքը ևս հաշվարկվի որպես աշխատանքային ստաժ։
    Նրա խոսքով՝ պետությունը պարտավոր է ապահովել սոցիալական արդարություն այն մարդկանց համար, ովքեր տարիներ շարունակ աշխատել ու պահել են գյուղատնտեսությունը։
    aravot.am | @aravot
  • «Չկա որևէ փաստարկ, որ առանց վիզայի ռեժիմը սպառնալիք է Հայաստանի համար»․ Արփինե …

    🇪🇺 «Չկա որևէ փաստարկ, որ առանց վիզայի ռեժիմը սպառնալիք է Հայաստանի համար»․ Արփինե Սարգսյան
    Արփինե Սարգսյանը հայտարարել է, որ ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի շուրջ հնչող մտահոգությունները «փաստական հիմք չունեն» և հաճախ քաղաքական շահարկումների արդյունք են։
    ՆԳ նախարարը նշել է, որ ԵՄ-ի հետ համագործակցությունը Հայաստանը դարձրել է ավելի կայուն ու գրավիչ միջավայր, և պետք է շարունակել քայլերը՝ առանց վիզայի ռեժիմի հաստատման ուղղությամբ։
    aravot.am | @aravot
  • «Ես երբեք այլ երկրի քաղաքացիություն չեմ ունեցել»․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետ…

    ⚖️ «Ես երբեք այլ երկրի քաղաքացիություն չեմ ունեցել»․ Նարեկ Կարապետյան
    Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ բացի ՀՀ քաղաքացիությունից՝ երբեք այլ երկրի քաղաքացիություն չի ունեցել։ Նրա խոսքով՝ իրավաբաններն արդեն դիմել են համապատասխան կառույցներին՝ պարզաբանում ստանալու համար։
    Նա նաև նշել է, որ մինչև օրվա վերջ կհրապարակեն, թե քանի ՔՊ-ական պաշտոնյայի դեմ են դատական հայց ներկայացնելու․ «Կարծում եմ՝ 7-8 հոգի կունենան հայցեր»։
    aravot.am | @aravot
  • «Լույսը կհաղթի խավարին»․ Սրբազանի աջակիցները տորթով ակցիա արեցին ԱԱԾ-ի մոտՄայիս…

    🎂 «Լույսը կհաղթի խավարին»․ Սրբազանի աջակիցները տորթով ակցիա արեցին ԱԱԾ-ի մոտ
    Մայիսի 20-ին Բագրատ Սրբազանի աջակիցները հավաքվել էին ԱԱԾ շենքի մոտ՝ նշելու նրա 55-ամյակն ու ազատազրկման 330-րդ օրը։ Նրանք մոմեր փչեցին տորթի վրա ու կրկնեցին Սրբազանի հայտնի խոսքը՝ «Լույսը կհաղթի խավարին»։
    Ակցիային մասնակցել է նաև Հայկ Մամիջանյանը՝ հայտարարելով, որ «քաղբանտարկյալները նույնիսկ անազատության մեջ շարունակում են պայքարել մարդկանց իրավունքների համար»։
    aravot.am | @aravot
  • #Մշակույթ «Կորյուն Սիմոնյանը հայի մասին է, մեր մասին»․ երիտասարդ հետազոտողՀայաստ…

    #Մշակույթ
    🎨 «Կորյուն Սիմոնյանը հայի մասին է, մեր մասին»․ երիտասարդ հետազոտող
    Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանող Անի Գալստյանը հետազոտական աշխատանք է իրականացրել քիչ ուսումնասիրված հայ նկարիչ Կորյուն Սիմոնյանի կյանքի և ստեղծագործության մասին։
    Անի Գալստյանի ուսումնասիրությունը հիմնված է արխիվային նյութերի, նամակների և պահպանված էսքիզների վրա։
    aravot.am | @aravot
  • Ի՞նչ են մտածում քաղաքացիները Փաշինյանի՝ պատերազմի սպառնալիքի մասին, տեղյա՞կ են Ս…

    Ի՞նչ են մտածում քաղաքացիները Փաշինյանի՝ պատերազմի սպառնալիքի մասին, տեղյա՞կ են Սամվել Կարապետյանի տնտեսական 5 քայլերից, ի՞նչ կասեն վարչապետին հանդիպելիս: Հարցումներ հանրապետության տարբեր մարզերում
  • «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել են մի շարք խախտումնե…

    🚨 «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել են մի շարք խախտումներ. գլխավոր դատախազությունը արագ կատարեց Փաշինյանի հրահանգը
    Գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է «Արարատցեմենտ» ընկերության 2002 թվականի մասնավորեցման գործընթացը և առերևույթ հանցագործության հատկանիշների հիմքով մայիսի 7-ին նախաձեռնվել է քրեական վարույթ։
    Ըստ դատախազության՝ պետական բաժնետոմսերը 2002-ին ուղղակի վաճառքով օտարվել են 200 հազար դոլարով։
    Ուսումնասիրվում են պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման հնարավոր դեպքերը։
    aravot.am | @aravot