Category: Aravot

  • Ի՞նչն է ձևավորում Հայաստանի քաղաքական օրակարգըԱրտակարգ և լիազոր դեսպան Կարեն Մի…

    📌 Ի՞նչն է ձևավորում Հայաստանի քաղաքական օրակարգը
    Արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Միրզոյանը անդրադառնում է անկախ Հայաստանի քաղաքական առաջնահերթություններին։
    🔎 Քննարկման առանցքում՝ Արցախ, ռուսամետ–արևմտամետ բևեռացում, «թալանի» օրակարգ։
    📚 Ինչպե՞ս է քաղաքական դիսկուրսը կապված հասարակության մտավոր մակարդակի և կրթության հետ։
    🎙️ «Ջրբաժան» ՝ շաբաթ օրը, 22:22։

  • «Աննախադեպ քայլ հայկական բալետի համար»․ Երևան–Միլան համագործակցությունը խորանու…

    🎭 «Աննախադեպ քայլ հայկական բալետի համար»․ Երևան–Միլան համագործակցությունը խորանում է
    🔹 Երևանի և «Լա Սկալայի» միջև ստորագրված հուշագրի շրջանակում հայկական բալետը մասնակցել է International Ballet Auditions-ին Միլանում։
    🔹 «Սա հնարավորություն է ձևավորելու ապագա միջազգային համագործակցություններ»,– նշել է Սերգեյ Սաֆարյանը։
    🔹 Թատրոնում շարունակվում են հայ-իտալական համատեղ նախագծերը, այդ թվում՝ պատրաստվում են «Պայացներ» օպերայի պրեմիերային։
    🔹 Ստեղծագործական աշխատանքն այստեղ շարունակում են նաև իտալացի արտիստներ։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Կյուրեղյան․ «Դուք ՔՊ-ի գրկում եք հայտնվել»• ԱԺ-ում քննարկվել է Հակոբ Մովսեսի լ…

    🗣️ Կյուրեղյան․ «Դուք ՔՊ-ի գրկում եք հայտնվել»
    🏛️ ԱԺ-ում քննարկվել է Հակոբ Մովսեսի լիազորությունների դադարեցման նախագիծը։
    Արմենուհի Կյուրեղյանը հայտարարել է․ «Հայրենիք ենք կորցրել, 1600 եկեղեցի ու վանք, 20 հազար մշակութային արժեք»։
    📌 Ընդդիմությունը պնդում է՝ ՀՌՀ անդամը խախտել է քաղաքական չեզոքությունը՝ գնահատականներ տալով ՀՅԴ-ին։
    🔥 Կյուրեղյանը ՔՊ-ին դիմելով ասել է․ «Անհայրենիքները պատմության աղբանոց են նետվելու»։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Գեղարքունիքի մարզպետը՝ Սևանա լճի մասին «Եթե կլինի խաղաղություն, 20–25 տարի հետո…

    🌊 Գեղարքունիքի մարզպետը՝ Սևանա լճի մասին
    📍 «Եթե կլինի խաղաղություն, 20–25 տարի հետո որպես զբոսաշրջիկ գուցե, բայց այլ կերպ բացառված է» – լրագրողների հարցին՝ ադրբեջանցիների հնարավոր ներկայության վերաբերյալ պատասխանեց Կարեն Սարգսյանը։
    📍 «ՀՀ ինքնիշխան տարածքի վրա ոտնձգություն թույլ չենք տալու. Հիմնական գործիքակազմով ցույց կտանք ագրեսորին նրա տեղը»։
    🔗 Ավելին՝ այստեղ
  • Ռուբեն Ռուբինյան. «Դուք «մահ կամ ազատություն»-ից սկսել, ավարտել եք 004 շրջաբերա…

    🗣️ Ռուբեն Ռուբինյան. «Դուք «մահ կամ ազատություն»-ից սկսել, ավարտել եք 004 շրջաբերականով։ Կուսակցությունը, որը մի ժամանակ նույնական էր անկախության հետ, 1988-ին դեմ է եղել անկախական շարժմանը»։
    📍 «Սարոյան եղբայրների Գեւորգը դարձել է Հայկ՝ խորհրդային ԿԳԲ-ի ազդեցությամբ»։
    📍 «Այսօր անկախության համար պայքարողն իմ եղբայրն է, իսկ նրա դեմ պայքարող բոլշեւիկը՝ դատապարտելի սրիկա, ինչպես նախկինում»։
    🔗 Ավելին՝ այստեղ
  • ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը ընդգծեց, որ Հակոբ Հ…

    🗣️ ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը ընդգծեց, որ Հակոբ Հակոբյանը ՔՊ-ի աջակցությամբ դարձել է Դաշնակցության դեմ դատող կողմ, ինչը անընդունելի է։
    ✍️ Ռուստամյանն ասաց՝ «Դաշնակցությանը դատողները արխիվացված են, սակայն նրանց հետապնդած սերունդների ներդրումը պատմության մեջ շարունակվում է։ Եթե Դաշնակցությունը չլիներ, ոչ պետություն կունենայինք, ոչ ինքնություն»։
    📌 Նա նաև շեշտեց՝ «Չարի հետ զինադադարը խաղաղություն չէ. խաղաղության հիմնական բաղադրիչները պետք է պահպանվեն»։
    🔗 Ավելին՝ այստեղ
  • Հասմիկ Քարափուլյան – «Հայոց Սուրբ Տաճարներ» Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանու…

    🎨 Հասմիկ Քարափուլյան – «Հայոց Սուրբ Տաճարներ»
    📍 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանում առաջին անհատական ցուցահանդեսը ներկայացնում է հայ եկեղեցիների ջրաներկ նկարներ, որտեղ շեշտը՝ լույսի, խաղաղության ու հոգեւորի վրա է։
    ✍️ Նկարչուհին աշխատում է ինքնուս՝ փոխանցելով ճարտարապետական գեղեցկությունն ու հոգեւոր լիցքը։
    🌟 Հաջորդ ցուցահանդեսը՝ «Երեւանն ու իր գույները», փետրվարի 16-ին «Նարեկացի» արվեստի միությունում։
    🔗 Ավելին՝ այստեղ
  • Փաշինյանը՝ պետական օրհներգի հոլովակի մասին․ «Պետք է փոխել հնամաշ տարբերակը» Կառ…

    🇦🇲 Փաշինյանը՝ պետական օրհներգի հոլովակի մասին․ «Պետք է փոխել հնամաշ տարբերակը»
    📍 Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը առաջարկեց փոխել Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվող պետական օրհներգի հոլովակը՝ նշելով, որ այն տարիներ շարունակ չի թարմացվել։
    🗣️ «Մեր պետությանը նույն շորերն ենք հագցնում, ասում ենք՝ լավ է, էլի»,– ասաց նա՝ ընդգծելով, որ սա վերաբերմունքի հարց է։
    📍 ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ նոր հոլովակի սցենարային առաջարկը կա, եւ այն առաջիկայում պատրաստ կլինի։
    📍 Նրա խոսքով՝ կառավարության կայքում հասանելի է օրհներգի 6 տարբերակ, որոնք կարող են օգտագործվել պաշտոնական նպատակներով։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • #բիզնես Ucom-ը շարունակում է ընդլայնել կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված…

    #բիզնես
    🟢 Ucom-ը շարունակում է ընդլայնել կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված տեխնոլոգիական լուծումների իր փաթեթը և ներկայացնում է ներքին ցանցի (LAN) կառուցման ամբողջական ծառայություն։ Այս լուծումը կազմակերպություններին հնարավորություն է տալիս մեկ գործընկերոջ միջոցով ստանալ ոչ միայն բարձր արագությամբ ինտերնետ, այլև ժամանակակից, կայուն և անվտանգ ներքին ցանց՝ հարմարեցված իրենց կոնկրետ կարիքներին։
    Այսօր ընկերությունների գործունեության արդյունավետությունը մեծապես կախված է հուսալի և ճիշտ նախագծված ցանցային ենթակառուցվածքից՝ տվյալների արագ և անվտանգ փոխանցումից, անխափան ներքին հաղորդակցությունից և համակարգերի կայուն աշխատանքից։
  • Լիլիթ Գալստյանը՝ Հակոբ Մովսեսի մասին․ «Պաշտոնը չի տալիս հանրությանը թունավորելո…

    🏛️ Լիլիթ Գալստյանը՝ Հակոբ Մովսեսի մասին․ «Պաշտոնը չի տալիս հանրությանը թունավորելու իրավունք»
    📍 ԱԺ-ում քննարկվում է ՀՌՀ անդամ Հակոբ Մովսեսի լիազորությունները դադարեցնելու նախագիծը, որը ներկայացրել է «Հայաստան» խմբակցությունը։
    📍 Ընդդիմության գնահատմամբ՝ նա խախտել է քաղաքական չեզոքության պահանջը՝ քաղաքական գնահատականներ հնչեցնելով ՀՅԴ-ի հասցեին։
    🗣️ Լիլիթ Գալստյանը հայտարարեց, որ պաշտոնը թույլ չի տալիս «փաշինյանահաճո նարատիվներով խորացնել ներազգային թշնամանքը»՝ ընդգծելով, որ ԱԺ ամբիոնից երդվել է ոչ թե բանաստեղծը, այլ ՀՌՀ անդամը։
    🔗 Ավելին՝ այստեղ