Category: Aravot

  • Քվեախցիկում դուք ամենակարողն եք․ թույլ չտա՛ք՝ ազդեն ձեր քվեարկության վրա. Արման …

    Քվեախցիկում դուք ամենակարողն եք․ թույլ չտա՛ք՝ ազդեն ձեր քվեարկության վրա. Արման Թաթոյանի առաջնորդած «Միասնության թեւերի» քարոզարշավի 12-րդ օրը Արմավիրի մարզում։

  • «Կըռնանք, չէ՞»․ «Հայաստան» դաշինքը Գյումրիում հանրահավաք անցկացրեց«Հայաստան» դա…

    🌧️ «Կըռնանք, չէ՞»․ «Հայաստան» դաշինքը Գյումրիում հանրահավաք անցկացրեց
    «Հայաստան» դաշինքը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ քարոզարշավը Շիրակում ավարտեց Գյումրիի Թատերական հրապարակում։ Չնայած անձրևին ու ցրտին՝ հրապարակում մեծ թվով մարդիկ էին հավաքվել։
    Քրիստինե Վարդանյանն ասաց, որ հունիսի 7-ին ժողովուրդը «փրկիչ» չի ընտրում, այլ թիմ, որը պետք է Հայաստանը դուրս բերի այս վիճակից։ Աննա Գրիգորյանն էլ քննադատեց Նիկոլ Փաշինյանի վարքագիծը՝ հայտարարելով, որ «մեզ իրական բանակցող է պետք՝ պինդ նյարդերով»։
    Արթուր Խաչատրյանը խոսեց գյուղատնտեսության ու արդյունաբերության խնդիրների մասին՝ նշելով․ «Վարչապետ էլ չունենք, հերն անիծեմ»։
    aravot.am | @aravot
  • «Ես, բացի ՀՀ քաղաքացիությունից, ուրիշ քաղաքացիություն չեմ ունեցել»․ Նարեկ Կարապ…

    📄 «Ես, բացի ՀՀ քաղաքացիությունից, ուրիշ քաղաքացիություն չեմ ունեցել»․ Նարեկ Կարապետյան
    ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքում փաստաթուղթ է հրապարակել՝ հարցադրելով՝ «Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի՞ է»։
    «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը պատասխանել է, որ երբեք այլ երկրի քաղաքացիություն չի ունեցել։
    Նա հայտարարել է․ «Ես Ռուսաստանի քաղաքացի չեմ, բացի ՀՀ քաղաքացիությունից ուրիշ քաղաքացիություն չեմ ունեցել»։
    aravot.am | @aravot
  • «2025-ը մեր առաջին խաղաղ տարին է»․ Փաշինյանը հայտարարեց՝ արտագաղթը կանգնել էԼոռ…

    🕊️ «2025-ը մեր առաջին խաղաղ տարին է»․ Փաշինյանը հայտարարեց՝ արտագաղթը կանգնել է
    Լոռու մարզում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2025 թվականը Հայաստանի անկախությունից ի վեր առաջին խաղաղ օրացուցային տարին է, երբ սահմանին «ո՛չ զոհ, ո՛չ վիրավոր» է եղել։
    Վարչապետի խոսքով՝ 2025-ին նաև առաջին անգամ ներգաղթը գերազանցել է արտագաղթին․ «8860-ով ավելի շատ մարդ է վերադարձել Հայաստան»։
    Ելույթի ընթացքում քաղաքացիներից մեկը դժգոհություն է հայտնել, ինչին Փաշինյանը արձագանքել է՝ հրահանգելով հեռացնել նրան․ «Ով համաձայն չի, թող չգա»։
    aravot.am | @aravot
  • «Պետության փողերը չպետք է սուտ բաներ պատվիրելու վրա ծախսեն»․ Նարեկ Կարապետյան«Ո…

    💧 «Պետության փողերը չպետք է սուտ բաներ պատվիրելու վրա ծախսեն»․ Նարեկ Կարապետյան
    «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը արձագանքել է The Insider-ի հրապարակմանը՝ կապված Սամվել Կարապետյանի անվան հետ։
    Նրա խոսքով՝ իշխանությունները պետական ռեսուրսներ են ծախսում «սուտ տեղեկություններ տարածելու» վրա, մինչդեռ գյուղերում մարդիկ խմելու ջրի խնդիր ունեն։
    Նարեկ Կարապետյանը նաև անդրադարձել է Ադրբեջանի նախագահի օգնականի հայտարարությանը՝ 300 հազար ադրբեջանցիների թեմայով՝ նշելով․ «Կան ստվերային պահանջներ, որոնց մասին ինքը չի ասում և փաստի առաջ է կանգնեցնելու մեր ժողովրդին»։
    aravot.am | @aravot
  • Նարեկ Կարապետյանը` Վազգեն Սարգսյանի մասին…

    Նարեկ Կարապետյանը` Վազգեն Սարգսյանի մասին

  • «Մարդիկ հոգնել են այդ անվերջ հիստերիկ մղձավանջից»․ Արման Աբովյան«Առաջարկ Հայաստ…

    📣 «Մարդիկ հոգնել են այդ անվերջ հիստերիկ մղձավանջից»․ Արման Աբովյան
    «Առաջարկ Հայաստանին» թիմի ներկայացուցիչ Արման Աբովյանի խոսքով՝ քաղաքացիները փոփոխություններ են պահանջում և չեն հավատում իշխանության առաջ քաշած «շինծու խաղաղությանը»։
    Աբովյանը նշել է, որ մարդիկ «հոգնած, վիրավորված ու զայրացած են», իսկ Նիկոլ Փաշինյանի արցախցիների մասին հայտարարությունները շատերը վերագրում են իրենց։
    Նրա խոսքով՝ իշխանությունը քարոզարշավը վերածում է «հիստերիկ, անբովանդակ շոուների», մինչդեռ ընդդիմության նկատմամբ մարդկանց վստահությունն աճում է։
    aravot.am | @aravot
  • Վերագործարկվել է EU4Armenia հարթակըԹարմացված EU4Armenia հարթակում մեկ տեղում հա…

    🇪🇺 Վերագործարկվել է EU4Armenia հարթակը
    Թարմացված EU4Armenia հարթակում մեկ տեղում հասանելի են դարձել ԵՄ-Հայաստան հարաբերությունների, դրամաշնորհների, կրթական ծրագրերի և ֆինանսավորման հնարավորությունների մասին տեղեկությունները։
    Հարթակում ներկայացված են նաև Հայաստանում իրականացվող 80-ից ավելի ԵՄ ծրագրեր, ինչպես նաև 270 միլիոն եվրոյի աջակցության փաթեթի հիմնական ուղղությունները։
    aravot.am | @aravot
  • Դանիել Իոաննիսյանի դեմ դիմումը քննարկվում է ԿԸՀ-ումԿԸՀ-ն քննարկում է «Երիտասարդ…

    ⚖️ Դանիել Իոաննիսյանի դեմ դիմումը քննարկվում է ԿԸՀ-ում
    ԿԸՀ-ն քննարկում է «Երիտասարդական ակումբների դաշինքի» դիմումը՝ «Անկախ դիտորդ» խմբի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի դեմ։
    Դիմումատուն պնդում է, որ Իոաննիսյանի ներգրավվածությունը Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում կարող է «ողջամիտ կասկած» առաջացնել նրա անաչառության վերաբերյալ, քանի որ հանձնաժողովը ձևավորվել է վարչապետի որոշմամբ։
    Նիստի ընթացքում «Ակն ընդ ական» ՀԿ ղեկավար Հովհաննես Իշխանյանը հայտարարել է, որ իրեն և Աննա Կոստանյանին չեն թույլատրել մասնակցել բաց նիստին՝ դա որակելով օրենքի խախտում։
    aravot.am | @aravot
  • #Բիզնես Այսուհետ Յունիբանկի հաճախորդ կարելի է դառնալ UNIMobile հավելվածի միջոցո…

    💼 #Բիզնես
    📱 Այսուհետ Յունիբանկի հաճախորդ կարելի է դառնալ UNIMobile հավելվածի միջոցով՝ անցնելով կենսաչափական նույնականացում։
    Մի քանի րոպեում օգտատերերը կարող են բացել հաշիվ, ձևակերպել վարկ, կատարել փոխանցումներ և օգտվել բանկային ծառայություններից՝ առանց մասնաճյուղ այցելելու։
    🔗 Ավելին՝ Առավոտում