Category: Aravot

  • «Ուժեղ Հայաստան»-ը քայլերթով շարժվում է դեպի Հանրապետության հրապարակ«Ուժեղ Հայա…

    📍 «Ուժեղ Հայաստան»-ը քայլերթով շարժվում է դեպի Հանրապետության հրապարակ
    «Ուժեղ Հայաստան» դաշինքը Երևանում իրականացնում է քայլերթ, որը կավարտվի այսօր ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում նախատեսված հանրահավաքով։
    Դաշինքի անդամ Մամիկոն Ասլանյանը հայտարարել է, որ ակցիայի նպատակը մայրաքաղաքում ծրագրերն ու ուղերձներն ավելի լայն ներկայացնելն է։ Նա նաև նշել է, որ քաղաքական ճնշումների մտավախություն չունեն և իրենց թիմը գնում է «դեպի հաղթանակ»։
    aravot.am | @aravot
  • 24news.am լրատվական կայքի տնօրեն Նարեկ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը 24News-ի է…

    ‼️24news.am լրատվական կայքի տնօրեն Նարեկ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը 24News-ի էլեկտրոնային հասցեին սպանության ու սպառնալիքներով լի նամակների տարափ է: Հրավիրում եմ իրավապահ համակարգի ուշադրությունը: Կարծում եմ, որ միայն մենք չէ, որ ստացել ենք:
  • ԱՄՆ-ում սովորելուց հետո հնարավորություն կար մնալու, բայց սերը երկրի նկատմամբ ստի…

    ԱՄՆ-ում սովորելուց հետո հնարավորություն կար մնալու, բայց սերը երկրի նկատմամբ ստիպեց վերադառնալ․ Արման Թաթոյանի կնոջ պատմությունը

    https://cdn4.telesco.pe/file/c6e238aa83.mp4?token=RSaXLT59wsrmJ_FfCbTS9j17qUyTU1Ozf7Lt9lYITPXvEHOoQRLAmYkSYZ_ABKgkrXVXkLz57Rqlt2rJe5qJkEoQ6c9hNhV8LF3modCm5p6JCY5dgOT0egxW6UAKT2D688kOrc6FLAPC6Ilxs9qRDU8CQGTg3Aqj3DEWU3m-qAr4vV8LEcPzHH9iLtMlWvtUSPxXNO4uE0Tjn4AtGCP_jBYrFLBIVZ2GiY33SNJONjRwGqHrC0zbVIKXliN3WMhciDBYxhPU-4kI99pPVTa_5FQCIDYH7LHrpjsoHPJwI-YqCnqpDgKl-CtljF5ywjSv6rh0DzScD7BkQxJJyj7OkSgxLzlgA9tp-uoMvH9adzH8x3BQVfFNzQSNMZovuRMzPJPoCkWcOwq3_rEoUBQuMQDNMGy5uRJVG7UUJNg1bzX4Yxus1Eej0a3nJZqAgDYDGbvz2SJ2QXtPKJwCt0530Xck9cWZE_V7Z20_VYYKCBvqx2AOaCiWWHSjzj8d9azLtq8ltvf_rIpRYH8zzSYg7q6Z0m59f5k5Sjg0EQP4A75xFRiyYGswF8G-kHWy_luatEkeNhslVv3n6lQEAj-GIOT7VarDkSELMxESgIqD0r92kl1uRqFYIHvUzt8pBNwvWSulFnqKgzJtneynLLX7oKKdGqXJkP9eWeaVqj7Ed1o

  • Արա Պապյան․ Հայաստանը կանգնած է աշխարհաքաղաքական ընտրության առաջՔաղաքագետ Արա Պ…

    📌 Արա Պապյան․ Հայաստանը կանգնած է աշխարհաքաղաքական ընտրության առաջ
    Քաղաքագետ Արա Պապյանը հայտարարել է, որ հունիսի 7-ի ընտրությունները մեծապես որոշելու են Հայաստանի ապագա արտաքին քաղաքական ուղղությունը։ Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է պատրաստվի տարածաշրջանային փոփոխություններին և չհայտնվի Թուրքիայի ազդեցության տակ։
    Պապյանը նաև նշել է, որ Ադրբեջանը միջազգային հարթակներում ակտիվորեն առաջ է մղում «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» օրակարգը, մինչդեռ, իր գնահատմամբ, Հայաստանի իշխանությունները բավարար հակազդեցություն չեն ցուցաբերում։
    aravot.am | @aravot
  • Նախիջևանը Հայաստանի մաս ընկալելու հանգամանքը լուրջ գիտաքաղաքական կարևորություն ո…

    Նախիջևանը Հայաստանի մաս ընկալելու հանգամանքը լուրջ գիտաքաղաքական կարևորություն ունի։ Եվ այս գրքում դա կգտնես
    Արգամ Այվազյանի հեղինակած նոր եռալեզու աշխատությունը ներկայացնում է Նախիջևանի հայկական նյութական և հոգևոր մշակութային ժառանգությունը՝ հիմնված արխիվային, պատմական և փաստագրական աղբյուրների վրա։
    Գրքում ներառված են ավելի քան հազար լուսանկարներ, քարտեզներ և փաստաթղթեր, որոնք ընդգրկում են Նախիջևանի պատմական, մշակութային և հոգևոր ժառանգությունը։
    aravot.am | @aravot
  • «Հայաստանը վերածննդի նախաշեմի՞ն»․ Մեխակ ԳաբրիելյանՔարոզարշավի ավարտին մոտենալու…

    🔥 «Հայաստանը վերածննդի նախաշեմի՞ն»․ Մեխակ Գաբրիելյան
    Քարոզարշավի ավարտին մոտենալուն զուգահեռ հիմնական քաղաքական պայքարը ձևավորվել է գործող իշխանության և «Ուժեղ Հայաստան» կուսակցության միջև։ Առաջիկա ընտրությունները վճռորոշ նշանակություն ունեն Հայաստանի ապագայի համար։
    «Ուժեղ Հայաստան» կուսակցության առջև դրված են Հայաստանի անվտանգության, պետականության, գիտաարտադրական զարգացման և ազգային ինքնության պահպանման հետ կապված խնդիրներ։
    aravot.am | @aravot
  • «Ուժեղ Հայաստան»-ի «հակասաֆարովյան» ակցիան՝ Հանրապետության հրապարակում. ՈՒՂԻՂ«Ու…

    «Ուժեղ Հայաստան»-ի «հակասաֆարովյան» ակցիան՝ Հանրապետության հրապարակում. ՈՒՂԻՂ

    «Ուժեղ Հայաստան»-ի «հակասաֆարովյան» ակցիան՝ Հանրապետության հրապարակում. ՈՒՂԻՂ

    Aravot.am պաշտոնական կայք՝ https://www.aravot.am/
    👀Բաժանորդագրվեք եւ հետեւեք մեզ՝
    ➡️Yotube-ում՝ https://www.youtube.com/@AravotDaily?sub_confirmation=1
    ➡️Facebook-ում՝ https://www.facebook.com/aravot.am
    ➡️Telegram-ում՝ https://t.me/aravot
    ➡️Twitter-ում`…

  • «Պայմանավորվեցինք՝ ընտրություններից հետո նորից կմեկնեմ Մոսկվա, և հանդիպում կունե…

    «Պայմանավորվեցինք՝ ընտրություններից հետո նորից կմեկնեմ Մոսկվա, և հանդիպում կունենանք»․ Փաշինյանը՝ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին
    Նիկոլ Փաշինյանը Մարտունիում քարոզարշավի ժամանակ անդրադարձել է Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցին՝ նշելով, որ այն եղել է նաև շնորհավորական և գործնական բնույթի։
    Փաշինյանը նաև ընդգծել է ԵԱՏՄ շրջանակում իր դերակատարությունը՝ նշելով, որ Հայաստանի շահերը բանակցային գործընթացներում մշտապես ներկայացվում են։
    aravot.am | @aravot
  • «Եվ եթե ուզում ենք՝ այս ամենն ավարտվի, ուրեմն հունիսի 7-ին պետք է վռնդել սրանց ի…

    «Եվ եթե ուզում ենք՝ այս ամենն ավարտվի, ուրեմն հունիսի 7-ին պետք է վռնդել սրանց իշխանությունից». Դավիթ Սահակյանց
    Մուլտիպլիկատոր և ռեժիսոր Դավիթ Սահակյանցն անդրադարձել է վերջին օրերին տեղի ունեցած քաղաքական զարգացումներին՝ խոսելով Մասիսում և Արթիկում արձանագրված միջադեպերի մասին։
    Նա նշել է, որ առաջիկա շրջանում կարող են լինել նոր լարվածություններ և հասարակական բախումներ՝ նաև էթնիկ հողի վրա, եթե իրավիճակը չփոխվի։
    Սահակյանցը ընդգծել է, որ իրավիճակի փոփոխության համար անհրաժեշտ է քաղաքական իշխանափոխություն՝ հղում անելով հունիսի 7-ի ընտրություններին։
    aravot.am | @aravot
  • Նամակներ դեսպանատներին՝ ՀՀ իշխանությունների վրա ճնշում գործադրելու և Արթուր Օսիպ…

    Նամակներ դեսպանատներին՝ ՀՀ իշխանությունների վրա ճնշում գործադրելու և Արթուր Օսիպյանին ազատելու պահանջով
    «Արդարություն և ազատություն Արթուր Օսիպյանին» նախաձեռնության անդամները Երևանում իրականացրել են երթ և նամակներ են փոխանցել տարբեր երկրների դեսպանատներին՝ պահանջելով ազատ արձակել Արթուր Օսիպյանին։
    Մասնակիցները նշել են, որ Օսիպյանը գտնվում է հացադուլի մեջ արդեն ավելի քան 15 օր, և նրա առողջությունն ու կյանքը վտանգված են։ Նրանք նաև պնդել են, որ Հայաստանի իշխանությունները կիրառել են քաղաքական հետապնդման մեխանիզմներ։
    aravot.am | @aravot