Category: Aravot

  • Ազգային ժողով — Կառավարություն հարցուպատասխան. ՈՒՂԻՂԱզգային ժողով — Կառավարությո…

    Ազգային ժողով — Կառավարություն հարցուպատասխան. ՈՒՂԻՂ

    Ազգային ժողով — Կառավարություն հարցուպատասխան. ՈՒՂԻՂ

    Aravot.am պաշտոնական կայք՝ https://www.aravot.am/
    👀Բաժանորդագրվեք եւ հետեւեք մեզ՝
    ➡️Yotube-ում՝ https://www.youtube.com/@AravotDaily?sub_confirmation=1
    ➡️Facebook-ում՝ https://www.facebook.com/aravot.am
    ➡️Telegram-ում՝ https://t.me/aravot
    ➡️Twitter-ում`…

  • «Արդարության» անունով՝ դեպի դիկտատուրաՔահանաներին ու եպիսկոպոսներին արդեն «նշան…

    ⚖️ «Արդարության» անունով՝ դեպի դիկտատուրա
    Քահանաներին ու եպիսկոպոսներին արդեն «նշանակում» են գրպանային դատարաններով․ ճանապարհ, որը բացվեց 2018-ից հետո՝ «արդարության» ու «կոռուպցիայի դեմ պայքարի» կարգախոսներով։ Պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ պոպուլիզմը հաճախ ավարտվում է կամայականությամբ։
    📚 Բռնապետության դասական սցենարը
    Ճգնաժամ, «ուժեղ առաջնորդի» պահանջ, ակլամացիա, հետո՝ ազատությունների սահմանափակում ու ինստիտուտների ձևականացում։ Այդպես են լեգիտիմացվել Մուսոլինիից մինչև ժամանակակից բազմաթիվ ղեկավարներ։
    🔚 Վերջաբան՝ ըստ Պոլիբիոսի
    👉 Արամ Աբրահամյանի վերլուծականը՝ Առավոտում
  • Նարեկ Կարապետյան․ «Մեր ազգային արժանապատվությունը վաճառքի ենթակա չէ»• Ըստ Նարե…

    🗣️ Նարեկ Կարապետյան․ «Մեր ազգային արժանապատվությունը վաճառքի ենթակա չէ»
    🇺🇸 Ըստ Նարեկ Կարապետյանի՝ ստորացուցիչ է, երբ ԱՄՆ փոխնախագահը գնում է Ծիծեռնակաբերդ, և որևէ հայ պաշտոնյա նրան չի ուղեկցում։
    🕯️ Նրա խոսքով՝ փոխնախագահին խնդրել են ջնջել Ցեղասպանության մասին հիշատակումը, մինչդեռ Նենսի Փելոսին դա որակել է «խորապես հիասթափեցնող»։
    Կարապետյանը պնդել է, որ Ցեղասպանության ճանաչումը չի կարող դառնալ քաղաքական սակարկության առարկա։
    🗣️ Նա պահանջել է վարչապետից՝ ընդգծելով. «Եթե չես կարողանում օգուտ տալ, գոնե մի՛ վնասիր»։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Անահիտ Ավանեսյան․ Բուժօգնությունը ՀՀ-ում անվճար չէ Պետական ապահովագրության միջո…

    🩺 Անահիտ Ավանեսյան․ Բուժօգնությունը ՀՀ-ում անվճար չէ
    📍 Պետական ապահովագրության միջոցով մեծամասնության ծառայությունների համար վճարում է ապահովագրական հիմնադրամը, քաղաքացին վճար չի կատարում։
    📍 2025-ին պետպատվերի առավելագույն հերթագրման ժամկետը մեկ ամիս է եղել, որոշ ծառայությունների համար՝ մինչև երեք ամիս։
    📍 Նախարարը նշեց, որ մասնավոր ապահովագրական փաթեթների պահանջարկը չի նվազել, համագործակցության նոր հուշագիր է կնքվել ընկերությունների հետ։
    🔗 Ավելին՝ այստեղ
  • ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան այցի ընթացքում Ծիծեռնակաբերդի հուշահամալի…

    🇺🇸 ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան այցի ընթացքում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանությունը ընդունող գրառումը X սոցիալական հարթակից ջնջվել է, փոխարինվելով մեղմացված տարբերակով, որտեղ հիշատակումը բացակայում է։
    📍 Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը (ANCA) և կոնգրեսականներ այն համարում են թուրքական ճնշման ու «ամոթալի զիջում», վիրավորանք 1.5 միլիոն զոհերի հիշատակին և ամերիկահայ համայնքին։
    📍 ANCA զգուշացնում է նաև հնարավոր ընտրական հետևանքների մասին՝ 2026-ի միջանկյալ և 2028-ի նախագահական ընտրություններից առաջ։
    🔗 Ավելին՝ այստեղ
  • Սեւակ Խաչատրյան․ Վաղարշապատում առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ…

    🚨 Սեւակ Խաչատրյան․ Վաղարշապատում առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են
    📍 «Հաղթանակ» դաշինքի ղեկավար Սեւակ Խաչատրյանի խոսքով՝ վաղ առավոտից Վաղարշապատում խուզարկություններ եւ ձերբակալություններ են իրականացվում ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց նկատմամբ։
    🗣️«Մարդկանց տները խուզարկում են, ձերբակալում՝ ընտրությունների հետ կապված անհասկանալի պատճառներով»։
    📍 Նրա տեղեկություններով՝ ձերբակալվածների թիվը կարող է հասնել 14–15 մարդու, իսկ փաստաբանները փորձում են պարզել իրավական հիմքերը։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • «Հայաստան» խմբակցությունը առաջարկում է դադարեցնել Հակոբ Հակոբյանի լիազորություն…

    🏛️ «Հայաստան» խմբակցությունը առաջարկում է դադարեցնել Հակոբ Հակոբյանի լիազորությունները
    📍 ԱԺ «Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի (Հակոբ Մովսես) լիազորությունների դադարեցման նախագիծ։
    📍 Ըստ հեղինակների՝ նա խախտել է քաղաքական չեզոքության եւ զսպվածության պահանջները, հարցազրույցում քաղաքական գնահատականներ հնչեցնելով եւ ընդդիմախոսներին բնորոշելով վիրավորական ձեւակերպումներով։
    🗣️ Արծվիկ Մինասյան․ «Խոսքը նաեւ այն բարոյական չափանիշի մասին է, որով անկախ պետական մարմնի անդամը պետք է ներկայանա հանրությանը»։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • ԵՄ-ն պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը EUObserver-ի տվյալ…

    🇪🇺 ԵՄ-ն պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը
    📍 EUObserver-ի տվյալներով՝ նոր փաթեթում նախատեսվում է ընդգրկել 29 անձի, այդ թվում՝ ՖԻԴԵ-ի ղեկավար Արկադի Դվորկովիչին եւ Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկուն։
    📍 ԵՄ «սեւ ցուցակում» հայտնվելը ենթադրում է ԵՄ տարածք մուտքի արգելք եւ եվրոպական բանկերում հաշիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։
    🔗 Ավելին՝ այստեղ
  • Սոպրանո Գայանե Ղամբարյանը՝ «Տաղարանի» հետ ստեղծագործական ճանապարհի ու առաջիկա հ…

    🎼 Սոպրանո Գայանե Ղամբարյանը՝ «Տաղարանի» հետ ստեղծագործական ճանապարհի ու առաջիկա համերգի մասին
    📍 Օպերային երգչուհի, սոպրանո Գայանե Ղամբարյանը 2018-ից համագործակցում է Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի հետ, իսկ 2020-ից հանդիսանում է համույթի մենակատար։ Նրա խոսքով՝ մաեստրո Սեդրակ Երկանյանի հետ իրականացվել են բազմաժանր ծրագրեր՝ Կոմիտասից մինչեւ բարոկ երաժշտություն։
    📍 Երգչուհին նշել է, որ ամենամյա մենահամերգները իր համար ստեղծագործական հաշվետվություն են՝ մասնագիտական աճը եւ նոր նպատակները ներկայացնելու հնարավորություն։ Նա օպերային բեմում իր այցեքարտային դերերգ է համարում Վիոլետային («Տրավիատա»)։
    📍 Փետրվարի 26-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը «Տաղարանի» համերգին կկատարվի Պերգոլեզիի «Ստաբատ Մատեր»-ը, որտեղ Ղամբարյանը հանդես կգա սոպրանոյի պարտիայով՝ ընդգծելով ծրագրի հոգեւոր ու պատասխանատու բնույթը։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Ես ասացի, որ երջանիկ եմ այստեղ` այս դատին ներկայացնել հայ ժողովրդին, որևէ պատժից…

    Ես ասացի, որ երջանիկ եմ այստեղ` այս դատին ներկայացնել հայ ժողովրդին, որևէ պատժից կամ որոշումից չեմ վախենում ու պատրաստ եմ ընդունել այն բացարձակ հանգիստ, որովհետև տեղի ունեցողը ոչ թե դատ է, այլ դատաստան։