Category: Aravot

  • Հովիկ Աբրահամյանի խափանման միջոցը մնաց անփոփոխ Դատարանը անփոփոխ թողեց նախկին վար…

    Հովիկ Աբրահամյանի խափանման միջոցը մնաց անփոփոխ
    📍 Դատարանը անփոփոխ թողեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի 25 մլն դրամ գրավը։
    📍 Պաշտպանը նշել է, որ խափանման միջոցը ապահովում է գործի բնականոն ընթացքը, իսկ Աբրահամյանը պատշաճ վարքագիծ է դրսևորում։
    📍 Հանրային մեղադրողը առաջարկել էր փոխել միջոցը, սակայն դատարանը մերժեց։
    📍 Հիշեցնենք՝ Աբրահամյանը մեղադրվում է փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ապօրինի ձեռնարկատիրական գործունեության մեջ։
    🔗 Ավելին՝ այստեղ
  • Գյումրիում ձյունամաքրման աշխատանքների շուրջ թեժ քննարկում Գյումրիի ավագանու այս…

    ❄️ Գյումրիում ձյունամաքրման աշխատանքների շուրջ թեժ քննարկում
    📍 Գյումրիի ավագանու այսօրվա նիստում ՔՊ-ական անդամները քննադատեցին քաղաքային իշխանությանը սառցակալած փողոցների պատշաճ չմաքրելու համար։
    📍 Ավետիս Առաքելյանը հակադարձեց․ «Այս տարի առատ ձյուն է եղել, գիշերը 3-ին աշխատանքներ են տարվել, անձամբ վերահսկել եմ, 40 տոննա աղ արդեն սպառվել է»։
    📍 Նա ընդգծեց, որ Գյումրիում մշտապես աշխատել են նույնիսկ ամենաբարձր տեղումների ժամանակ, քաղաքը մաքուր է եղել։
    📍 ՔՊ-ական Էդգար Բաղդասարյանը թվեր ներկայացրեց՝ հունվար-փետրվար ամիսներին 164 մարդ վնասվածք է ստացել, այդ թվում 22 երեխա:
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Ըստ պայմանավորվածության՝ 50 տարուց հետո տոկոսային հարաբերակցությունը փոխվելու է,…

    🔴Ըստ պայմանավորվածության՝ 50 տարուց հետո տոկոսային հարաբերակցությունը փոխվելու է, Հայաստանն ունենալու է 49 տոկոս։ Հաշվարկն այնպիսին է, որ ներդրումները պետք է հետ գնվեն, շահույթ պետք է լինի

    🔹«ԱՄՆ-ն ՀՀ-ում առնվազն 99 տարով իրականացնում է ներդրումային ծրագիր։ Այսինքն՝ աշխարհի թիվ մեկ գերտերությունն ասում է՝ ՀՀ-ն որպես անկախ, ինքնիշխան պետություն գոյություն է ունենալու, լինելու է խաղաղ, ներդրումային միջավայր է ունենալու»,-նշել է Փաշինյանը
  • Փետրվարի 10-ին Բաքվում տեղի ունեցավ Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարության վեր…

    ‼️ Փետրվարի 10-ին Բաքվում տեղի ունեցավ Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարության վերջին նիստը։
    Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում հանդես է եկել վերջին խոսքով։ Պաշտպանության ճառ չի եղել, փաստաբան Բաբիշովը այն չի ներկայացրել Վարդանյանի խնդրանքով։ Բաբիշովը հայտարարել է, որ իրենք կտրականապես համաձայն չեն առաջադրված մեղադրանքների հետ։
    Ավելին
  • Վենսի հետ քննարկել ենք անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների հարցը:Որևէ բ…

    🤝 Վենսի հետ քննարկել ենք անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների հարցը:
    Որևէ բանակցություն չկա, որտեղ այդ թեմային չանդրադառնանք: Բոլոր վերաբերելի ձևաչափերում այս հարցը բարձրացրել ենք, բարձրացնում ենք և հետևողական կլինենք հարցի լուծմանը։
    Նիկոլ Փաշինյան
  • Կռիվ հասարակության դեմ. խաղաղության հաջորդ փուլը. Օրվա թեմանԿռիվ հասարակության դ…

    Կռիվ հասարակության դեմ. խաղաղության հաջորդ փուլը. Օրվա թեման

    Կռիվ հասարակության դեմ. խաղաղության հաջորդ փուլը

    Aravot.am պաշտոնական կայք՝ https://www.aravot.am/
    👀Բաժանորդագրվեք եւ հետեւեք մեզ՝
    ➡️Yotube-ում՝ https://www.youtube.com/@AravotDaily?sub_confirmation=1
    ➡️Facebook-ում՝ https://www.facebook.com/aravot.am
    ➡️Telegram-ում՝ https://t.me/aravot
    ➡️Twitter-ում`…

  • Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը․ ՈՒՂԻՂՆիկոլ Փաշինյանի…

    Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը․ ՈՒՂԻՂ

    Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը․ ՈՒՂԻՂ

    Aravot.am պաշտոնական կայք՝ https://www.aravot.am/
    👀Բաժանորդագրվեք եւ հետեւեք մեզ՝
    ➡️Yotube-ում՝ https://www.youtube.com/@AravotDaily?sub_confirmation=1
    ➡️Facebook-ում՝ https://www.facebook.com/aravot.am
    ➡️Telegram-ում՝ https://t.me/aravot
    ➡️Twitter-ում`…

  • Գյումրու ավագանու նիստում լեզվակռիվ քաղաքային ծառայությունների շուրջ Ավագանու Ք…

    🏙️ Գյումրու ավագանու նիստում լեզվակռիվ քաղաքային ծառայությունների շուրջ
    📍 Ավագանու ՔՊ-ական անդամ Էմմա Բարսեղյանը դժգոհեց, որ քաղաքի փողոցներում ձյունը պատշաճ չի մաքրվել, փոսալցումներ չեն կատարվել` «Գյումրին անտեր քաղաք է» հայտարարելով։
    📍 Ավետիս Առաքելյանը հակադարձեց․ «Գյումրին անտեր քաղաք չէ, այն ունի հզոր տեր՝ ավագանիները, քաղաքապետն ու դուք»։
    📍 Նա նշեց, որ 40 տոննա աղ արդեն օգտագործվել է, գիշեր-ցերեկ աշխատանքներ են կատարվել։
    📍 ՔՊ-ական անդամը հավելեց՝ քաղաքացիների դժգոհություններն իրոք լայն տարածում ունեն համացանցում։
    📍 Լուսինե Անանյանը զգուշացրեց, իսկ Բարսեղյանը արձագանքեց․ «Քաղաքացուն նման պատասխանը ճի՞շտ է, զգույշ քայլիր, մի կոտրվիր»։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Գևորգյանի պաշտպանն ուզում էր վերացնել բացակայության արգելքը ՀՀ նախկին վարչապետ …

    ⚖️ Գևորգյանի պաշտպանն ուզում էր վերացնել բացակայության արգելքը
    📍 ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և մյուսների գործով մեղադրյալ Գրիգոր Գևորգյանի պաշտպանը միջնորդեց բացակայության արգելքը հանել՝ նշելով, որ Գևորգյանը պետք է Գերմանիայում ամբուլատոր հետազոտություն անցնի։
    📍 Դատարանը հետաքրքրվեց, թե ինչու հետազոտությունը միայն հիմա է անհրաժեշտ, Գևորգյանն ասաց՝ ֆինանսական հնարավորություն չի ունեցել։
    📍 Հովիկ Աբրահամյանի պաշտպան Երեմ Սարգսյանն ընդգծեց, որ անձի կոնստիտուցիոնալ իրավունքները պետք է պահպանվեն և Գևորգյանը իրավունք ունի բուժման մեկնելու։
    📍 Դատարանը որոշեց մերժել միջնորդությունը և թողնել բացակայության արգելքը անփոփոխ։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Հասանելիություն՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար Գյումրիում Ավագանու ՔՊ-ա…

    Հասանելիություն՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար Գյումրիում
    📍 Ավագանու ՔՊ-ական Լևոն Անանյանը հետաքրքրվեց, թե քաղաքի իշխանություններն ինչ քայլեր են անում հաշմանդամների համար, հատկապես ձմռան շրջանում փոսերի ու սառույցի պատճառով տեղաշարժի խնդիրների դեպքում։
    📍 Գյումրու քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը նշեց, որ նոր շինություններում և կապիտալ վերանորոգումներում թեկահարթակներն ու վերելակները պարտադիր են, աշխատանքներ իրականացվում են մայթերի, փողոցների մաքրման, աղ ցփնման համար՝ բոլոր քաղաքացիների համար։
    📍 Ավագանու անդամը արձագանքեց, որ հաշմանդամներին հատուկ վերաբերմունք է հարկավոր, և Ավետիս Առաքելյանը պատասխանեց՝ «Աշխատանքներ կատարվում են», սակայն՝ առանց բացառիկ առանձնացման։
    🔗 Ավելին՝ այստեղ