Category: Aravot

  • Գեղարքունիքի մարզպետը՝ Սևանա լճի մասին «Եթե կլինի խաղաղություն, 20–25 տարի հետո…

    🌊 Գեղարքունիքի մարզպետը՝ Սևանա լճի մասին
    📍 «Եթե կլինի խաղաղություն, 20–25 տարի հետո որպես զբոսաշրջիկ գուցե, բայց այլ կերպ բացառված է» – լրագրողների հարցին՝ ադրբեջանցիների հնարավոր ներկայության վերաբերյալ պատասխանեց Կարեն Սարգսյանը։
    📍 «ՀՀ ինքնիշխան տարածքի վրա ոտնձգություն թույլ չենք տալու. Հիմնական գործիքակազմով ցույց կտանք ագրեսորին նրա տեղը»։
    🔗 Ավելին՝ այստեղ
  • Ռուբեն Ռուբինյան. «Դուք «մահ կամ ազատություն»-ից սկսել, ավարտել եք 004 շրջաբերա…

    🗣️ Ռուբեն Ռուբինյան. «Դուք «մահ կամ ազատություն»-ից սկսել, ավարտել եք 004 շրջաբերականով։ Կուսակցությունը, որը մի ժամանակ նույնական էր անկախության հետ, 1988-ին դեմ է եղել անկախական շարժմանը»։
    📍 «Սարոյան եղբայրների Գեւորգը դարձել է Հայկ՝ խորհրդային ԿԳԲ-ի ազդեցությամբ»։
    📍 «Այսօր անկախության համար պայքարողն իմ եղբայրն է, իսկ նրա դեմ պայքարող բոլշեւիկը՝ դատապարտելի սրիկա, ինչպես նախկինում»։
    🔗 Ավելին՝ այստեղ
  • ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը ընդգծեց, որ Հակոբ Հ…

    🗣️ ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը ընդգծեց, որ Հակոբ Հակոբյանը ՔՊ-ի աջակցությամբ դարձել է Դաշնակցության դեմ դատող կողմ, ինչը անընդունելի է։
    ✍️ Ռուստամյանն ասաց՝ «Դաշնակցությանը դատողները արխիվացված են, սակայն նրանց հետապնդած սերունդների ներդրումը պատմության մեջ շարունակվում է։ Եթե Դաշնակցությունը չլիներ, ոչ պետություն կունենայինք, ոչ ինքնություն»։
    📌 Նա նաև շեշտեց՝ «Չարի հետ զինադադարը խաղաղություն չէ. խաղաղության հիմնական բաղադրիչները պետք է պահպանվեն»։
    🔗 Ավելին՝ այստեղ
  • Հասմիկ Քարափուլյան – «Հայոց Սուրբ Տաճարներ» Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանու…

    🎨 Հասմիկ Քարափուլյան – «Հայոց Սուրբ Տաճարներ»
    📍 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանում առաջին անհատական ցուցահանդեսը ներկայացնում է հայ եկեղեցիների ջրաներկ նկարներ, որտեղ շեշտը՝ լույսի, խաղաղության ու հոգեւորի վրա է։
    ✍️ Նկարչուհին աշխատում է ինքնուս՝ փոխանցելով ճարտարապետական գեղեցկությունն ու հոգեւոր լիցքը։
    🌟 Հաջորդ ցուցահանդեսը՝ «Երեւանն ու իր գույները», փետրվարի 16-ին «Նարեկացի» արվեստի միությունում։
    🔗 Ավելին՝ այստեղ
  • Փաշինյանը՝ պետական օրհներգի հոլովակի մասին․ «Պետք է փոխել հնամաշ տարբերակը» Կառ…

    🇦🇲 Փաշինյանը՝ պետական օրհներգի հոլովակի մասին․ «Պետք է փոխել հնամաշ տարբերակը»
    📍 Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը առաջարկեց փոխել Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվող պետական օրհներգի հոլովակը՝ նշելով, որ այն տարիներ շարունակ չի թարմացվել։
    🗣️ «Մեր պետությանը նույն շորերն ենք հագցնում, ասում ենք՝ լավ է, էլի»,– ասաց նա՝ ընդգծելով, որ սա վերաբերմունքի հարց է։
    📍 ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ նոր հոլովակի սցենարային առաջարկը կա, եւ այն առաջիկայում պատրաստ կլինի։
    📍 Նրա խոսքով՝ կառավարության կայքում հասանելի է օրհներգի 6 տարբերակ, որոնք կարող են օգտագործվել պաշտոնական նպատակներով։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • #բիզնես Ucom-ը շարունակում է ընդլայնել կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված…

    #բիզնես
    🟢 Ucom-ը շարունակում է ընդլայնել կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված տեխնոլոգիական լուծումների իր փաթեթը և ներկայացնում է ներքին ցանցի (LAN) կառուցման ամբողջական ծառայություն։ Այս լուծումը կազմակերպություններին հնարավորություն է տալիս մեկ գործընկերոջ միջոցով ստանալ ոչ միայն բարձր արագությամբ ինտերնետ, այլև ժամանակակից, կայուն և անվտանգ ներքին ցանց՝ հարմարեցված իրենց կոնկրետ կարիքներին։
    Այսօր ընկերությունների գործունեության արդյունավետությունը մեծապես կախված է հուսալի և ճիշտ նախագծված ցանցային ենթակառուցվածքից՝ տվյալների արագ և անվտանգ փոխանցումից, անխափան ներքին հաղորդակցությունից և համակարգերի կայուն աշխատանքից։
  • Լիլիթ Գալստյանը՝ Հակոբ Մովսեսի մասին․ «Պաշտոնը չի տալիս հանրությանը թունավորելո…

    🏛️ Լիլիթ Գալստյանը՝ Հակոբ Մովսեսի մասին․ «Պաշտոնը չի տալիս հանրությանը թունավորելու իրավունք»
    📍 ԱԺ-ում քննարկվում է ՀՌՀ անդամ Հակոբ Մովսեսի լիազորությունները դադարեցնելու նախագիծը, որը ներկայացրել է «Հայաստան» խմբակցությունը։
    📍 Ընդդիմության գնահատմամբ՝ նա խախտել է քաղաքական չեզոքության պահանջը՝ քաղաքական գնահատականներ հնչեցնելով ՀՅԴ-ի հասցեին։
    🗣️ Լիլիթ Գալստյանը հայտարարեց, որ պաշտոնը թույլ չի տալիս «փաշինյանահաճո նարատիվներով խորացնել ներազգային թշնամանքը»՝ ընդգծելով, որ ԱԺ ամբիոնից երդվել է ոչ թե բանաստեղծը, այլ ՀՌՀ անդամը։
    🔗 Ավելին՝ այստեղ
  • Արթուր Խաչատրյանը՝ Հակոբ Մովսեսի մասին․ «Պետք է տարանջատել մտավորականին ու պաշտ…

    🏛️ Արթուր Խաչատրյանը՝ Հակոբ Մովսեսի մասին․ «Պետք է տարանջատել մտավորականին ու պաշտոնյային»
    📍 ԱԺ-ում քննարկվում է ՀՌՀ անդամ Հակոբ Մովսեսի լիազորությունները դադարեցնելու նախագիծը, որը ներկայացրել է «Հայաստան» խմբակցությունը։
    📍 Ընդդիմության կարծիքով՝ նա խախտել է քաղաքական չեզոքության պահանջը՝ քաղաքական գնահատականներ հնչեցնելով ՀՅԴ-ի հասցեին։
    🗣️ Արթուր Խաչատրյանը նշեց, որ պետք է տարանջատել «մտավորական Հակոբ Մովսեսին» և ինքնավար մարմնի անդամ Հակոբ Հակոբյանին՝ ընդգծելով, որ պետական պաշտոնյան ունի վարքագծի սահմանված կանոններ։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Մամուլը գրում է Մանե Թանդիլյան. Առաջարկում եմ, որ ադրբեջանցիները, ի նշան «բողոք…

    📭📭📭 Մամուլը գրում է
    🔺 Մանե Թանդիլյան. Առաջարկում եմ, որ ադրբեջանցիները, ի նշան «բողոքի», հրավիրեն ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյային՝ սեփական աչքով տեսնելու այնտեղ գտնվող հայերի «դատավարությունները». «Հրապարակ»
    🔺 Տարօրինակ կլիներ, որ «չփիարեին», ախր Փաշինյանը չի խնայում Հայաստանը՝ օտարների շահերին և ախորժակին հագուրդ տալու համար. «Փաստ»
    Մամուլի տեսությունն ամբողջությամբ այստեղ
  • ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ. ՈՒՂԻՂՀՀ ԱԺ ութեր…

    ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ. ՈՒՂԻՂ

    ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ. ՈՒՂԻՂ

    Aravot.am պաշտոնական կայք՝ https://www.aravot.am/
    👀Բաժանորդագրվեք եւ հետեւեք մեզ՝
    ➡️Yotube-ում՝ https://www.youtube.com/@AravotDaily?sub_confirmation=1
    ➡️Facebook-ում՝ https://www.facebook.com/aravot.am
    ➡️Telegram-ում՝ https://t.me/aravot
    ➡️Twitter-ում`…