Category: Aravot

  • Փաշինյանը՝ պետական օրհներգի հոլովակի մասին․ «Պետք է փոխել հնամաշ տարբերակը» Կառ…

    🇦🇲 Փաշինյանը՝ պետական օրհներգի հոլովակի մասին․ «Պետք է փոխել հնամաշ տարբերակը»
    📍 Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը առաջարկեց փոխել Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվող պետական օրհներգի հոլովակը՝ նշելով, որ այն տարիներ շարունակ չի թարմացվել։
    🗣️ «Մեր պետությանը նույն շորերն ենք հագցնում, ասում ենք՝ լավ է, էլի»,– ասաց նա՝ ընդգծելով, որ սա վերաբերմունքի հարց է։
    📍 ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ նոր հոլովակի սցենարային առաջարկը կա, եւ այն առաջիկայում պատրաստ կլինի։
    📍 Նրա խոսքով՝ կառավարության կայքում հասանելի է օրհներգի 6 տարբերակ, որոնք կարող են օգտագործվել պաշտոնական նպատակներով։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • #բիզնես Ucom-ը շարունակում է ընդլայնել կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված…

    #բիզնես
    🟢 Ucom-ը շարունակում է ընդլայնել կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված տեխնոլոգիական լուծումների իր փաթեթը և ներկայացնում է ներքին ցանցի (LAN) կառուցման ամբողջական ծառայություն։ Այս լուծումը կազմակերպություններին հնարավորություն է տալիս մեկ գործընկերոջ միջոցով ստանալ ոչ միայն բարձր արագությամբ ինտերնետ, այլև ժամանակակից, կայուն և անվտանգ ներքին ցանց՝ հարմարեցված իրենց կոնկրետ կարիքներին։
    Այսօր ընկերությունների գործունեության արդյունավետությունը մեծապես կախված է հուսալի և ճիշտ նախագծված ցանցային ենթակառուցվածքից՝ տվյալների արագ և անվտանգ փոխանցումից, անխափան ներքին հաղորդակցությունից և համակարգերի կայուն աշխատանքից։
  • Լիլիթ Գալստյանը՝ Հակոբ Մովսեսի մասին․ «Պաշտոնը չի տալիս հանրությանը թունավորելո…

    🏛️ Լիլիթ Գալստյանը՝ Հակոբ Մովսեսի մասին․ «Պաշտոնը չի տալիս հանրությանը թունավորելու իրավունք»
    📍 ԱԺ-ում քննարկվում է ՀՌՀ անդամ Հակոբ Մովսեսի լիազորությունները դադարեցնելու նախագիծը, որը ներկայացրել է «Հայաստան» խմբակցությունը։
    📍 Ընդդիմության գնահատմամբ՝ նա խախտել է քաղաքական չեզոքության պահանջը՝ քաղաքական գնահատականներ հնչեցնելով ՀՅԴ-ի հասցեին։
    🗣️ Լիլիթ Գալստյանը հայտարարեց, որ պաշտոնը թույլ չի տալիս «փաշինյանահաճո նարատիվներով խորացնել ներազգային թշնամանքը»՝ ընդգծելով, որ ԱԺ ամբիոնից երդվել է ոչ թե բանաստեղծը, այլ ՀՌՀ անդամը։
    🔗 Ավելին՝ այստեղ
  • Արթուր Խաչատրյանը՝ Հակոբ Մովսեսի մասին․ «Պետք է տարանջատել մտավորականին ու պաշտ…

    🏛️ Արթուր Խաչատրյանը՝ Հակոբ Մովսեսի մասին․ «Պետք է տարանջատել մտավորականին ու պաշտոնյային»
    📍 ԱԺ-ում քննարկվում է ՀՌՀ անդամ Հակոբ Մովսեսի լիազորությունները դադարեցնելու նախագիծը, որը ներկայացրել է «Հայաստան» խմբակցությունը։
    📍 Ընդդիմության կարծիքով՝ նա խախտել է քաղաքական չեզոքության պահանջը՝ քաղաքական գնահատականներ հնչեցնելով ՀՅԴ-ի հասցեին։
    🗣️ Արթուր Խաչատրյանը նշեց, որ պետք է տարանջատել «մտավորական Հակոբ Մովսեսին» և ինքնավար մարմնի անդամ Հակոբ Հակոբյանին՝ ընդգծելով, որ պետական պաշտոնյան ունի վարքագծի սահմանված կանոններ։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Մամուլը գրում է Մանե Թանդիլյան. Առաջարկում եմ, որ ադրբեջանցիները, ի նշան «բողոք…

    📭📭📭 Մամուլը գրում է
    🔺 Մանե Թանդիլյան. Առաջարկում եմ, որ ադրբեջանցիները, ի նշան «բողոքի», հրավիրեն ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյային՝ սեփական աչքով տեսնելու այնտեղ գտնվող հայերի «դատավարությունները». «Հրապարակ»
    🔺 Տարօրինակ կլիներ, որ «չփիարեին», ախր Փաշինյանը չի խնայում Հայաստանը՝ օտարների շահերին և ախորժակին հագուրդ տալու համար. «Փաստ»
    Մամուլի տեսությունն ամբողջությամբ այստեղ
  • ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ. ՈՒՂԻՂՀՀ ԱԺ ութեր…

    ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ. ՈՒՂԻՂ

    ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ. ՈՒՂԻՂ

    Aravot.am պաշտոնական կայք՝ https://www.aravot.am/
    👀Բաժանորդագրվեք եւ հետեւեք մեզ՝
    ➡️Yotube-ում՝ https://www.youtube.com/@AravotDaily?sub_confirmation=1
    ➡️Facebook-ում՝ https://www.facebook.com/aravot.am
    ➡️Telegram-ում՝ https://t.me/aravot
    ➡️Twitter-ում`…

  • «9 միլիարդ դոլարի» առասպելն ու ատոմակայանի իրականությունը• «Վենսի բերած 9 միլի…

    📍 ⚛️ «9 միլիարդ դոլարի» առասպելն ու ատոմակայանի իրականությունը
    «Վենսի բերած 9 միլիարդ դոլարի» մասին խոսակցությունները ձևակերպումներ են՝ ուղղված սոցցանցային վերնագրերով սահմանափակվող լսարանին։
    Մեծամորի ԱԷԿ-ը շահագործվում է 1970-ականներից, այժմ աշխատում է միայն երկրորդ էներգաբլոկը, և կայանը պետք է փոխարինվի նորով։
    • Մինչ այժմ դիտարկվում էր հիմնականում «Ռոսատոմի» առաջարկը, իսկ Վենսի այցից հետո օրակարգ է մտել նաև ամերիկյան տարբերակը՝ հավանաբար «Վեստինգհաուսը»։
    • Կարևոր է ունենալ մի քանի առաջարկ և ընտրության հնարավորություն, սակայն ակնհայտ է՝ ատոմակայան «նվեր» չի լինելու, և խոսքը միլիարդավոր ծախսերի մասին է։
    ✍️ Արամ Աբրահամյանի խմբագրականը
  • Գյումրիում 5 մլն դրամի փաստաբանի հարցը հանվեց օրակարգից Քաղաքային իշխանությունը…

    🏛️ Գյումրիում 5 մլն դրամի փաստաբանի հարցը հանվեց օրակարգից
    📍 Քաղաքային իշխանությունը ցանկանում էր 5 մլն դրամ հատկացնել փաստաբանի՝ նախկինում օտարված գույքերը համայնքին վերադարձնելու հայցերի համար։
    📍 ՔՊ-ն առաջարկեց դիմել դատախազություն, ոչ թե վճարովի փաստաբան ներգրավել։
    📍 Իշխանությունները պնդում են՝ կան կասկածելի գործարքներ, որոշ գույքերի ճակատագիրը «օդի մեջ» է։
    📍 «Մեր քաղաքը» և «Իմ հզոր համայնք»-ը դեմ էին՝ նշելով ներդրումային ռիսկերը։
    Հարցը հանվեց օրակարգից։
    🔗 Ավելին՝ այստեղ
  • Պաշտպան․ «Տուժողները նախաքննությամբ ասել են՝ Համբարձումյանները կապ չունեն»• Դա…

    📰 Պաշտպան․ «Տուժողները նախաքննությամբ ասել են՝ Համբարձումյանները կապ չունեն»
    ⚖️ Դավիթ Համբարձումյանի պաշտպան Գայանե Պապոյանի խոսքով՝ տուժողները նախաքննության փուլում արդարացնող ցուցմունքներ են տվել, նշելով, որ Դավիթ և Գոռ Համբարձումյանները առնչություն չունեն դեպքերին։
    📄 Դատարանը այդ ցուցմունքները անարժանահավատ է համարել՝ հղում անելով չճշտված աղբյուրից ստացված օպերատիվ գրությանը, թե վկաների նկատմամբ ճնշումներ են եղել։
    🎥 Պաշտպանի պնդմամբ՝ գործում կա տեսագրություն, որտեղ երևում է, որ տուժողներին ծեծի են ենթարկում այլ անձինք, ոչ թե Համբարձումյանները։
    🗣️ «Օպերատիվ գրությունը որևէ ապացույցի ուժ չունի»,– ընդգծել է Պապոյանը։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Ու՞մ է խաղից դուրս թողնում Ջեյ Դի Վենսը.Օրվա թեմանՈւ՞մ է խաղից դուրս թողնում Ջեյ…

    Ու՞մ է խաղից դուրս թողնում Ջեյ Դի Վենսը.Օրվա թեման

    Ու՞մ է խաղից դուրս թողնում Ջեյ Դի Վենսը.Օրվա թեման

    Aravot.am պաշտոնական կայք՝ https://www.aravot.am/
    👀Բաժանորդագրվեք եւ հետեւեք մեզ՝
    ➡️Yotube-ում՝ https://www.youtube.com/@AravotDaily?sub_confirmation=1
    ➡️Facebook-ում՝ https://www.facebook.com/aravot.am
    ➡️Telegram-ում՝ https://t.me/aravot
    ➡️Twitter-ում`…