Category: Aravot

  • «Սահմանային իրավիճակը օրակարգում չէր»․ Նիկոլ Փաշինյան Նիկոլ Փաշինյանը հայտարարե…

    🇦🇲🇺🇸 «Սահմանային իրավիճակը օրակարգում չէր»․ Նիկոլ Փաշինյան
    📍 Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպման ընթացքում չեն քննարկել սահմանային իրավիճակը և տարածաշրջանային լարվածությունը։
    🗣️ «Դա նշանակում է՝ չկա օրակարգում այդպիսի հարց»։
    📍 Վարչապետի խոսքով՝ ԱՄՆ փոխնախագահի հայտարարություններն ավելի շատ տնտեսական բնույթ են ունեցել՝ ընդգծելով Հայաստանում ներդրումներ իրականացնելու քաղաքական կամքը։
    📍 Նա նշեց, որ խոսքը ներդրումային նոր էկոհամակարգ ձևավորելու մասին է, և հրապարակված մեծ թվերը պետք է վերածվեն կոնկրետ նախագծերի։
    📍 Փաշինյանի գնահատմամբ՝ պաշտպանության ոլորտում ԱՄՆ-ի հետ համագործակցությունը նույնպես խաղաղության օրակարգի արդյունք է։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ քննարկվել է Բաքվի…

    🇦🇲🇺🇸 Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ քննարկվել է Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների վերադարձի հարցը։
    🗣️ «Ինչքան այդ հարցի շուրջ անաղմուկ ենք գործում, այնքան ավելի շատ արդյունք է լինում»։
    📍 Վարչապետի խոսքով՝ գերիների թեման մշտապես բարձրացվում է բոլոր վերաբերելի բանակցություններում, սակայն մանրամասներ հրապարակելը նպատակահարմար չի համարում։
    📍 Փաշինյանը նշել է, որ Բաքվում կայացված դատավճիռները «մարդկայնորեն և քաղաքական առումով շատ ցավալի են», սակայն խնդրի լուծումը տեսնում է խաղաղության հաստատման միջավայրում։
    📍 Նա նաև ընդգծել է, որ օկուպացված տարածքների հարցը պետք է լուծվի սահմանազատման գործընթացում:
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Մոտոմիավորներով շտապօգնության նախագիծը «ծաղրանք է»․ Անուշ Պողոսյան «Առողջության…

    🏥 Մոտոմիավորներով շտապօգնության նախագիծը «ծաղրանք է»․ Անուշ Պողոսյան
    📍 «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանի կարծիքով՝ շտապ բժշկական օգնության համար առաջարկվող մոտոմիավորների ներդրումը Հայաստանի պայմաններում չի աշխատի։
    📍 Նրա խոսքով՝ դժվար կլինի գտնել մոպեդով կանչ իրականացնող բժիշկներ, քանի որ շտապօգնությունում աշխատում են հիմնականում փորձառու, միջին և բարձր տարիքի մասնագետներ։
    📍 Պողոսյանը նշեց, որ միջազգային փորձը վերաբերում է նախաբժշկական օգնությանը, մինչդեռ Հայաստանում փորձ է արվում մոպեդներով փոխարինել գծային շտապօգնությանը, ինչը կարող է «կատաստրոֆիկ» հետևանքներ ունենալ։
    🗣️ «Սա հերթական նախագիծն է, որը մնալու է թղթի վրա»։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • «ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը միակ բարձրաստիճան ամերիկացին չէ, որի խոսքերը Փաշի…

    🔷«ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը միակ բարձրաստիճան ամերիկացին չէ, որի խոսքերը Փաշինյանի հետ հանդիպմանը «պատահաբար» սխալ են թարգմանվել ու բարձրաստիճան հյուրին վերագրվել են խոսքեր, որոնք նա չի ասել, բայց Փաշինյանը շատ կուզենար, որ ասեր», – այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։
  • Հովիկ Աբրահամյանի խափանման միջոցը մնաց անփոփոխ Դատարանը անփոփոխ թողեց նախկին վար…

    Հովիկ Աբրահամյանի խափանման միջոցը մնաց անփոփոխ
    📍 Դատարանը անփոփոխ թողեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի 25 մլն դրամ գրավը։
    📍 Պաշտպանը նշել է, որ խափանման միջոցը ապահովում է գործի բնականոն ընթացքը, իսկ Աբրահամյանը պատշաճ վարքագիծ է դրսևորում։
    📍 Հանրային մեղադրողը առաջարկել էր փոխել միջոցը, սակայն դատարանը մերժեց։
    📍 Հիշեցնենք՝ Աբրահամյանը մեղադրվում է փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ապօրինի ձեռնարկատիրական գործունեության մեջ։
    🔗 Ավելին՝ այստեղ
  • Գյումրիում ձյունամաքրման աշխատանքների շուրջ թեժ քննարկում Գյումրիի ավագանու այս…

    ❄️ Գյումրիում ձյունամաքրման աշխատանքների շուրջ թեժ քննարկում
    📍 Գյումրիի ավագանու այսօրվա նիստում ՔՊ-ական անդամները քննադատեցին քաղաքային իշխանությանը սառցակալած փողոցների պատշաճ չմաքրելու համար։
    📍 Ավետիս Առաքելյանը հակադարձեց․ «Այս տարի առատ ձյուն է եղել, գիշերը 3-ին աշխատանքներ են տարվել, անձամբ վերահսկել եմ, 40 տոննա աղ արդեն սպառվել է»։
    📍 Նա ընդգծեց, որ Գյումրիում մշտապես աշխատել են նույնիսկ ամենաբարձր տեղումների ժամանակ, քաղաքը մաքուր է եղել։
    📍 ՔՊ-ական Էդգար Բաղդասարյանը թվեր ներկայացրեց՝ հունվար-փետրվար ամիսներին 164 մարդ վնասվածք է ստացել, այդ թվում 22 երեխա:
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Ըստ պայմանավորվածության՝ 50 տարուց հետո տոկոսային հարաբերակցությունը փոխվելու է,…

    🔴Ըստ պայմանավորվածության՝ 50 տարուց հետո տոկոսային հարաբերակցությունը փոխվելու է, Հայաստանն ունենալու է 49 տոկոս։ Հաշվարկն այնպիսին է, որ ներդրումները պետք է հետ գնվեն, շահույթ պետք է լինի

    🔹«ԱՄՆ-ն ՀՀ-ում առնվազն 99 տարով իրականացնում է ներդրումային ծրագիր։ Այսինքն՝ աշխարհի թիվ մեկ գերտերությունն ասում է՝ ՀՀ-ն որպես անկախ, ինքնիշխան պետություն գոյություն է ունենալու, լինելու է խաղաղ, ներդրումային միջավայր է ունենալու»,-նշել է Փաշինյանը
  • Փետրվարի 10-ին Բաքվում տեղի ունեցավ Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարության վեր…

    ‼️ Փետրվարի 10-ին Բաքվում տեղի ունեցավ Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարության վերջին նիստը։
    Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում հանդես է եկել վերջին խոսքով։ Պաշտպանության ճառ չի եղել, փաստաբան Բաբիշովը այն չի ներկայացրել Վարդանյանի խնդրանքով։ Բաբիշովը հայտարարել է, որ իրենք կտրականապես համաձայն չեն առաջադրված մեղադրանքների հետ։
    Ավելին
  • Վենսի հետ քննարկել ենք անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների հարցը:Որևէ բ…

    🤝 Վենսի հետ քննարկել ենք անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների հարցը:
    Որևէ բանակցություն չկա, որտեղ այդ թեմային չանդրադառնանք: Բոլոր վերաբերելի ձևաչափերում այս հարցը բարձրացրել ենք, բարձրացնում ենք և հետևողական կլինենք հարցի լուծմանը։
    Նիկոլ Փաշինյան
  • Կռիվ հասարակության դեմ. խաղաղության հաջորդ փուլը. Օրվա թեմանԿռիվ հասարակության դ…

    Կռիվ հասարակության դեմ. խաղաղության հաջորդ փուլը. Օրվա թեման

    Կռիվ հասարակության դեմ. խաղաղության հաջորդ փուլը

    Aravot.am պաշտոնական կայք՝ https://www.aravot.am/
    👀Բաժանորդագրվեք եւ հետեւեք մեզ՝
    ➡️Yotube-ում՝ https://www.youtube.com/@AravotDaily?sub_confirmation=1
    ➡️Facebook-ում՝ https://www.facebook.com/aravot.am
    ➡️Telegram-ում՝ https://t.me/aravot
    ➡️Twitter-ում`…