«Սահմանային իրավիճակը օրակարգում չէր»․ Նիկոլ Փաշինյան Նիկոլ Փաշինյանը հայտարարե…

🇦🇲🇺🇸 «Սահմանային իրավիճակը օրակարգում չէր»․ Նիկոլ Փաշինյան
📍 Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպման ընթացքում չեն քննարկել սահմանային իրավիճակը և տարածաշրջանային լարվածությունը։
🗣️ «Դա նշանակում է՝ չկա օրակարգում այդպիսի հարց»։
📍 Վարչապետի խոսքով՝ ԱՄՆ փոխնախագահի հայտարարություններն ավելի շատ տնտեսական բնույթ են ունեցել՝ ընդգծելով Հայաստանում ներդրումներ իրականացնելու քաղաքական կամքը։
📍 Նա նշեց, որ խոսքը ներդրումային նոր էկոհամակարգ ձևավորելու մասին է, և հրապարակված մեծ թվերը պետք է վերածվեն կոնկրետ նախագծերի։
📍 Փաշինյանի գնահատմամբ՝ պաշտպանության ոլորտում ԱՄՆ-ի հետ համագործակցությունը նույնպես խաղաղության օրակարգի արդյունք է։
🔗 Ավելին՝ Առավոտում

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով